Իմ շրջապատի ծառերը

Շրջապատի ծառերը

Մեր շրջապատում,որտեղ ես ապրում եմ կան բազմաթիվ ծառատեսակներ: Դրանցից են՝ Բարդի անտառային, Թթենի սպիտակ, Ծիրանենի սովորական,Կաղնի ամառային, Եղևնի սովորական, Ուռենի հարավային;Հիմա կներկայացնեմ դրանցից մեկի մասին տեղեկություն:

Բարդի անտառային (Կաղամախի)

Ծառ է՝ մինչև  20-25 մ բարձրությամբ: Երբեմն որոշ պայմաններում հասնում է մինչև  35 մետրի: Սաղարթը ձվաձև է կամ լայն գլանաձև:Բնի տրամագիծը հասնում է մինչև 1 մետրի: Բնի կեղևը բաց գույնի է,կանաչ ձիթամոխրավուն,խորը ճաքերով:Տերևակոթունները երկար են ու բարակ,որի շնորհիվ թեթև քամուց անգամ տերևները շարժվում են: Այս պատճառով էլ կաղամախին երբեմն անվանում են <<դողդոջուն բարդի>>:Ծաղիկները կատվիկներ են՝ 4 – 5 սմ երկարությամբ: Ծաղկում է ապրիլին (երբեմն մարտի վերջերին):Պտուղները հասունանում են հունիսի վերջերին: Բնական պայմաններում տարածված է Կովկասում, Սիբիրում, Հեռավոր Արևելքում,Ղազախստանում,Արևմտյան Եվրոպայում,Չինաստանում և այլուր: Հայաստանի տարածքում հանդիպում է Ախուրյանի վերին հոսանքներում, Լոռիում,Իջևան-Շամշադինում,Ապարանում,Գառնի-Գեղարդում,Վայքում և Զանգեզուրում:Աճում է գրեթե ամենուրեք,անտառի ստորին սահմաններից մինչև ծովի մակերևույթից 2500 մ բարձրության վրա,սոճու,հաճարենու և կաղնու անտառներում: Հաջողությամբ է օգտագործվում բնակավայրերի կանաչապատման բնագավառում,քանի որ լավ է դիմանում քաղաքների յուրահատուկ պայմաններին: պատկանում է ուռազգիների ընտանիքին: