Տեղեկություն օվկիանոսների մասին

                                                          Երկրի օվկիանոսները

 

Երկրի օվկիանոսների կապույտ ջրերը գերակշռում են երկրի մակերեսին՝ծածկելով մեր մոլորակի գրեթե երեք քառորդ մասը : Ստորջրյա աշխարհը Երկրի ամենաառեղծվածային և ամենաքիչ ուսումնասիրվածշրջանն է: Մոլորակի կյանքի տեսակների 50%-ն ապրում է օվկիանոսներում , որտեղ կյանքը սկիզբ է առել 4 միլիարդ տարի առաջ:Երկրագնդի ջրի մեծ  մասը գտնվում է օվկիանոսներում , որոնք ծածկում են  մոլորակի մակերեսի մեծ մասը , և որոնց միջին խորությունը կազմում է մոտ 3370 մ : Օվկիանոսի խոր ջրեերը  հյուսիսային և հարավային բևեռներից տարածվում են դեպի հասարակած:Օվկիանոսները տարբերվում են մի շարքհատկանիշներով ՝ աղիությամբ , ջերմաստիճանով ,ճնշմամբ ,լույսի ներթափանցման աստիճանով  և այնտեղ բնակվող կյանքի տեսակներով:

   Արևի լույսը չի կարող թափանցել  օվկիանոսի խոքերը : Միայն կապույտ լույսն է կարողանում ներթափանցել ջրի մեջ  45 մ խորությամբ , իսկ 200 մ խորությամբ շերտերում լույսն ընդհանրապես չի թափանցում : Օվկիանոսը բաժանվում է մի քանի գոտիների ՝ ըստ լույսի ներթափանցման աստիճանի և ջրի սառնության . խորության հետ  զուգահեռաբար նվազում է ջերմաստիճանը:Օվկիանոսի յուրաքանչուր գոտի ունի իրեն բնորոշ կյանքի  տեսակները : Կենդանիները որոնք գտնվում եմ ավելի խոր շերտերում , տիրապետում են հատուկ  հարմարվածության , որպեսզի  կարողանան  գոյատևել :

   Երկիրն ունի հինգ օվկիանոս՝ Խաղաղ, Ատլանտյան,Հնդկական,Հյուսիսային Սառուցյալ և Հարավային օվկիանոսներ և ավելի քան 50 ծով: Օվկիանոսներն աղի ջրերի ընդարձակ տարածություններ են:Ծովի ջուրը նույնպես աղի է, սակայն ծովերն ավելի փոքր են և մասամբ շրջապատված են ցամաքով: Օվկիանոսներին տրված են անուններ, սակայն դրանք բոլորը  իրականում միավորված են մեկ ընդհանուր՝ Համաշխարհային օվկիանոսում: Օվկիանոսները չափերով մեծապես տարբերվում են իրարից: Ամենամեծ օվկիանոսը Խաղաղն է,իսկ ամենափոքրը Հյուսիսային սառուցյալ ն է: