Մաթեմատիկա

  1. Թիվը նեկայացրո՛ւ կարգային գումարելիների գումարի տեսքով:

2098-2000+90+8

6720-6000+700+20

1986-1000+900+80+6

2094-2000+90+4

8009-8000+9

2985-2000+900+80+5

9012-9000+10+2

3040-3000+40

 

 

 

  1. Գրի՛ր հաջորդող թիվը:

2098-2099

6720-6721

1986-1987

2094-2095

8009-8010

2985-2986

9012-9013

3040-3041

 

  1. Գրի՛ր նախորդող թիվը:

2098-2097

6720-6719

1986-1985

2094-2093

8009-8008

2985-2984

9012-9012

3040-3039

 

  1. Հաշվի՛ր:

4589 – 3589 =1000

4 5 8 9
3 5 8 9
1 0 0 0

 

3986 – 2985 =1001

3 9 8 6
2 9 8 5
1 0 0 1

 

2350 + 7652 =10002

2 3 5 0
7 6 5 2
10 0 0 2

 

 

 

 

2308 + 3097=5405

2 3 0 8
3 0 9 7
5 4 0 5

 

  1. Թվերը գրի՛ր տառերով։

4560-Չորս հազար հինգ հարյուր վաթսուն

1452-Հազար չորս հարյուր հիսուներկու

7485-Յոթ հազար չորս հարյուր ուտցուն հինգ

4005-Չորս հազար հինգ

6090-Վեց հազար իննսուն

7009-Յոթ հազար ինը

  1. Թվի թվանշանները դասավորել այնպես, որ ստացվի հնարավոր ամենամեծ և ամենափոքր քառանիշ թիվը։

4560-6540-4560

1452-5421-1245

7485-8754-4578

4005-5400-4005

6090-9600-6009

7009-9700-7009

 

  1. Լրացնել պակասող թիվը։

4 օր 5 ժամ  = 101  ժամ

3 շաբաթ 5 օր  = 26  օր

2 տարի 6 ամիս = 30  ամիս

4 ժամ 15 րոպե= 255  րոպե

3 րոպե 15 վայրկյան = 195  վայրկյան

  • ժամ 15 ր = 135 րոպե

Մաթեմատիկա

1.Լուծի՛ր խնդիրները։

Ա․ 1 կգ խնձորն արժե 400 դրամ, իսկ 1կգ տանձը՝  600 դրամ։ Որքա՞ն դրամ է պետք վճարել 4-ական կիլոգրամ խնձոր և տանձ գնելու համար:

Լուծում

I տարբերակ

400×4=1600

600×4=2400

1600+2400=4000

II տարբերակ

400×4+600×4=4000

4x(400+600)=4000

Պատ․՝4000 դրամ

 

Բ․ Ռազմիկն ուներ 6000 դրամ: Նա գնեց 4 կգ ձմերուկ և 3 կիլոգրամ սեխ: Որքա՞ն դրամ մնաց Ռազմիկի մոտ, եթե մեկ կիլոգրամ ձմերուկն արժեր 80 դրամ, իսկ մեկ կիլոգրամ սեխը՝ 120 դրամ:

Լուծում

I տարբերակ

80×4=320

120×3=360

320+360=680

6000-680=5320

II տարբերակ

6000-(120×3+80×4)=5320

Պատ․՝ 5320 դրամ

 

Գ. Մսով կարկանդակն արժե 90 դրամ, իսկ կարտոֆիլով կարկանդակը՝ 40 դրամ: Որքա՞ն գումար է հարկավոր 9-ական մսով և կարտոֆիլով կարկանդակ գնելու համար:

Լուծում

I տարբերակ

90×9=810

40×9=360

810+360=1170

II տարբերակ

90×9+40×9=1170

9x(90+40)=1170

Պատ․՝1170 դրամ

 

Դ․ Մսով խաչապուրին արժե 120 դրամ, իսկ պանրով խաչապուրին՝ 70 դրամ: Որքա՞ն գումար է հարկավոր 4 մսով և 6 պանրով խաչապուրի գնելու համար:

Լուծում

I տարբերակ

120×4=480

70×6=420

480+420=900

II տարբերակ

120×4+70×6=900

Պատ․` 900 դրամ

 

  1. Լրացրո՛ւ պակասող թվերը։

6 կգ =6000 գ

2 կգ = 2000 գ

5 տ =5 000  կգ

3 տ =3 000  կգ

2 ց = 200  կգ

4 ց =  400 կգ

2000 կգ =2 տ

8000 կգ =8  տ

1000 գ =1 կգ

8000 գ = 8 կգ

300 կգ =3 ց

800 կգ = 8 ց

 

  1. Թվերը գրի՛ր տառերով։

 

4541 – Չորս հազար հինգ հարյուր քառասունմեկ

12.600 – տասներկու հազար վեց հարյուր

37.610 – երեսունյոթ հազար վեց հարյուր տասը

55.348 – հիսունհինգ հազար երեք  հարյուր քառասունութ

78.417 – յոթանասունութ հազար չորս հարյուր տասնյոթ

35.601 – երեսունհինգ հազար վեց հարյուր մեկ

 

315.605 – երեք հարյուր տասնհինգ  հազար վեց հարյուր հինգ

721.400 – յոթ հարյուր քսանմեկ հազար չորս հարյուր

631.924 – վեց հարյուր երեսունմեկ հազար ինը հարյուր քսանչորս

935.001 –ինը հարյուր երեսունհինգ հազար մեկ

4.Թվերը գրի՛ր թվանշաններով:

 

չորս հարյուր հիսունհինգ  հազար երկու հարյուր վաթսունութ -455․268

երկու հարյուր հիսունվեց հազար ութ հարյուր քսանհինգ -256.825

վեց հազար յոթ հարյուր քսանմեկ -6721

քսանվեց հազար ութ հարյուր տասնմեկ -26.811

հինգ հազար հինգ հարյուր -5500

տասը հազար վեց հարյուր ութսունութ -10688

երկու հազար երկու -2002

չորս հազար տասնվեց –4016

 

 

5.Գրի՛ր այն վեցանիշ թիվը, որի միավորը 3 է, հարյուր հազարավորը՝ 7, իսկ մյուս թվանշանները՝ 0:

7 0 0 0 0 3

 

  1. Գրի՛ր այն վեցանիշ թիվը, որի տասնավորը 2 է, հազարավորը՝ 1, իսկ մյուս թվանշանները՝ 7:
7 7 1 7 2 7

 

  1. Գրի՛ր այն վեցանիշ թիվը, որի տասնավորը 9 է, հարյուրավորը 5 է հարյուր հազարավորը՝ 1, իսկ մյուս թվանշանները՝ 0:
1 0 0 5 9 0

 

 

 

Մաթեմատիկա

  1. Լուծել խնդիրները։

Ա․ Դպրոցով 3 ավտոբուսով և 4 մարդատար մեքենայով էքսկուրսիա գնացին։ Ամեն ավտոբուսի մեջ 15 մարդ էր նստել, իսկ ամեն մեքենայի մեջ՝ 5 մարդ։ Քանի՞ մարդ էր էքսկուրսիա գնացել։

Լուծում

3×15=45

4×5=20

20+45=65

Պատ․՝65 մարդ

 

Բ․ Գրապահարանն ունի 8 դարակ։ 5 դարակներից յուրաքանչյուրում կա 9 գիրք, իսկ  մնացած դարակներից յուրաքանչյուրում՝ 10 գիրք։ Գրապահարանում քանի՞ գիրք կա։

Լուծում

8-5=3

5×9=45

3×10=30

45+30=75

Պատ․՝ 75 գիրք

 

Գ․ Գնացքը 5 վագոն ունի։ 4 վագոններից յուրաքանչյուրում 40 ուղևոր կա։ Քանի՞ ուղևոր կա  5-րդ վագոնում, եթե ամբողջ գնացքում կա 210 ուղևոր։

Լուծում

4×40=160

210-160=50

Պատ․՝ 50 ուղևոր

Դ․ Դահուկորդը մեկ ժամում 40 կմ է անցնում։ Նա 3 ժամում քանի՞ կմ կանցնի։

Լուծում

40×3=120

Պատ․՝120 կմ

Ե․ Ինքնաթիռը մեկ ժամում 450 կմ է անցնում։ 2 ժամում ինքնաթիռը քանի՞ կմ կանցնի։

Լուծում

450×2=900

Պատ․՝900 կմ

 

  1. Գրի՛ր թիվը։
հազարավոր Հարյուրավոր տասնավոր միավոր թիվը
2 0 0 4 2004
2 0 4 0 2040
2 4 0 0 2400
4 5 0 0 4500
4 0 0 5 4005
4 0 5 0 4050

Continue reading Մաթեմատիկա

My day

https://www.youtube.com/watch?v=o2RbAefTH0k&list=UUy7uVR5BRZtbWKm57-TeXcg&index=1

Every morning I get up at 7 o’clock , wash my hands and
face and brush my teeth . I dress , then I
have breakfast and go to school .

We have five or six lessons at school. I have my lunch at school. I
come home at 2 o’clock. I have a rest. I play games. I like computer games.
Then I do my lessons. At seven o’clock I have dinner with
my mother, father and sister. In the evening we watch TV.
I go to bed at 11 o’clock.

Մաթեմատիկա

  1. Լրացրո՛ւ աղյուսակի դատարկ վանդակները։
   1 հատի/ կտորի արժեքը 2 հատի արժեքը 3 հատի արժեքը 4 հատի արժեքը
Կարկանդակ 110 դրամ 220 330 440
Փքաբլիթ 120  դրամ 240 360 480
Թխվածքաբլիթ 200 դրամ 400 600 800
Պիցցա 150 դրամ 300 450 600
Հալվա 130 դրամ 260 390 520

 

Ա․ Որքա՞ն գումար է հարկավոր  մեկ կարկանդակ և երեք փքաբլիթ գնելու համար։

110+360=470

Պատ՝․470 դրամ

Բ․ Որքա՞ն գումար է հարկավոր հինգ կտոր պիցցա և երկու կտոր հալվա գնելու համար:

5×150=750

2×130=260

750+260=1010

Պատ՝․1010 դրամ

 

 

Գ․ Որքա՞ն գումար է հարկավոր  երկու կտոր թխվածքբլիթ և երեք կտոր հալվա գնելու համար։

 

3×130=390

2×200=400

400+390=790

 

  1. Լրացրու՛ շարքում  պակասող թվերը։

 

1000 2000 3000 4000 5000 6000 7000 8000 9000 10.000
10.000 9000 8000 7000 6000 5000 4000 3000 2000 1000

 

Կռահի՛ր օրինաչափությունը և ավելացրո՛ւ ևս մեկ թիվ։

Ա․  111, 222, 333,444

Բ․ 1, 2,, 6, 24,120

Գ․ 80, 40, 20,10

Դ․ 1000, 900, 700, 400, 0

  1. Թվերը դասավորի՛ր աճման կարգով:

Ա․ 4510, 4150, 4015, 4105,4501, 4510

4015,4115,4501,4501,4510,

Բ․ 5670, 5067, 5607, 5760, 5706, 5076

5067,5076,5607,5670,5706,5760

  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը:

45 : 9 + 36: 9 + 81: 9 + 18: 9 + 72: 9 + 27: 9+ 9: 9 + 90 : 9 =

45:9=5

36:9=4

81:9=9

18:9=2

72:9=8

27:9=3

9:9=1

90:9=10

5+4+9+2+8+3+1=42

 

 

42: 6 + 54: 6 + 12: 6 + 36: 6 + 6: 6 + 60 : 6 + 48: 6 + 24 : 6 =

42:6=7

54:6=9

12:6=2

36:6=6

6:6=1

60:6=10

48:6=8

24:6=4

7+9+2+6+1+10+8+4=47

 

 

  1. Լուծի՛ր խնդիրները։

Ա. Վարդուհին պատրաստեց 40 բլիթ: 40 բլիթ պատրաստելու համար օգտագործեց 1 լ կաթ, մեկ կգ ալյուր, կես կգ շաքարավազ, 1 թթվասեր, 4 ձու: Ինչքա՞ն գումար ծախսեց Վարդուհին:

 

 

Գնացուցակ  
1 ձու 70 դրամ
1 կգ ալյուր 400 դրամ
1 կգ շաքարավազ 400 դրամ
1 թթվասեր 250 դրամ
1 լ կաթ 420 դրամ

 

Լուծում

420+400+200+250+70×4=1550

Պատ.՝1550

 

Բ. Էվան պատրաստեց 30 կտոր պիցցա: 30 կտոր պատրաստելու համար օգտագործեց  5 խմոր, կես կգ պանիր, կես կգ հավի միս, 1 կետչուպ, 1 թթվասեր, 5 ձու: Ինչքա՞ն գումար ծախսեց Էվան:

Գնացուցակ  
1 ձու 50 դրամ
1 խմոր 200 դրամ
1 թթվասեր 280 դրամ
1 կետչուպ 320 դրամ
1 կգ պանիր 4000 դրամ
1 կգ հավի միս 2000 դրամ

 

Լուծում

5×200=1000

4000:2=2000

2000:2=1000

5×50=250

1000+2000+1000+250+320+280=4850

 

Պատ.՝4850

 

Տերն ու Ծառան

ՏԵՐՆ ՈՒ ԾԱՌԱՆ

Աստված բարի տա ձեզ էլ, երկու ախպորն էլ։ Լինում են, չեն լինում երկու աղքատ ախպեր են լինում։ Մտածում են ինչ անեն, ոնց անեն, որ իրենց տունը պահեն։ Վճռում են՝ փոքրը տանը մնա, մեծը գնա մի ունևորի ծաոա մտնի, ռոճիկ ստանա, ղրկի տուն։

 

Էսպես էլ մեծը վեր է կենում գնում մի հարուստի մոտ ծառա մտնում։

 

Ժամանակ նշանակում են մինչև մին էլ կկվի ձեն ածելը։ Էս հարուստը մի չլսված պայման է դնում ծառային։ Ասում է՝ «մինչև էն ժամանակը թե դու բարկանաս, դու հազար մանեթի տուգանք տաս ինձ, թե ես բարկանամ՝ ես տամ»։

 

— Ես որ հազար մանեթ չունեմ ո՞րտեղից տամ,— ասում է ծառան։

 

— Բան չկա, փոխարենը ինձ տասը տարի ձրի կծառայես։

 

Տղեն մին վախենում է էս տարօրինակ պայմանից, մին էլ մտածում է, թե ինչ պետք է պատահի։ Ինչ ուզում են անեն, ես եմ ու չեմ բարկանալ, պրծանք գնաց։ Իսկ թե իրենք կբարկանան, թող իրենք էլ տուժեն իրենց դրած պայմանով։

 

Ասում է լավ. համաձայնում է։

 

Պայմանը կապում են ու մտնում ծառայության։

 

Մյուս օրը վաղ տերը վեր է կացնում ծառային ղրկում է արտը հնձելու։

 

— Գնա՛,— ասում է,— քանի լուս-լուս է հնձի, որ մութն ընկնի կգաս։

 

Ծառան գնում է ամբողջ օրը հնձում, իրիկունը հոգնած գալիս է տուն։ Տերը հարցնում է.

 

— Էդ ո՞ւր եկար։

 

— Դե արևը մեր մտավ, ես էլ եկա։

 

— Չէ՛, էդպես չի։ Ես քեզ ասել եմ՝ քանի լուս է, պետք է հնձես։ Արևը մեր մտավ, բայց տես, նրա ախպեր լուսնյակը դուրս եկավ։ Սա ինչ պակաս է լուս տալի…

 

— Էդ ո՞նց կլինի…— զարմանում է ծառան։

 

— Հը՞, դու արդեն բարկանո՞ւմ ես,— հարցնում է տերը։

 

— Չէ՛, չեմ բարկանում…, ես միայն ասում էի՝ հոգնած եմ… Մի քիչ հանգստանամ…— կզկզում է վախեցած ծառան ու գնում է նորից հնձելու։

 

Հնձում է, հնձում, մինչև լուսնյակը մեր է մտնում։ Բայց լուսնյակը մեր է մտնում թե չէ, դարձյալ արեգակն է դուրս գալի։ Ծառան ուժասպառ արտում վեր է ընկնում։

 

— Վա՛յ, քու արտն էլ հարամ ըլի, քու հացն էլ, քու տված ռոճիկն էլ…— սկսում է հայհոյել հուսահատված։

 

— Հը՞, դու բարկանո՞ւմ ես,— կանգնում է գլխին հարուստը. Երբ որ բարկանում ես, մեր պայմանը պայման է։ Էլ չասես թե քեզ հետ առանց իրավունքի վարվեցին։

 

Ու պայմանի ուժով ստիպում է, ծառան կամ հազար մանեթ տուգանք տա, կամ տասը տարի ձրի ծառայի։

 

Ծառան մնում է կրակի մեջ։ Հազար մանեթ չուներ, թե տար հոգին ազատ աներ, տասը տարի էլ էս տեսակ մարդու ծառայելն անկարելի բան էր։ Միտք է անում, միտք, վերջը հազար մանեթի պարտամուրհակ է տալիս հարուստին, դառն ու դատարկ վերադառնում տուն։

 

— Հը՛, ի՞նչ արիր,— հարցնում է փոքր ախպերը։ Ու մեծ ախպերը նստում է, գլխին էկածը պատմում, ինչպես որ պատահել էր։

 

— Բան չկա,— ասում է փոքրը,— դարդ մի անի. դու տանը կաց, հիմի էլ ես գնամ։

 

Վեր է կենում հիմի էլ փոքր ախպերն է գնում ծառա մտնում է՛լ նույն հարուստի մոտ։

 

Հարուստը դարձյալ ժամանակը որոշում է մինչև գարնան կկվի ձեն ածելը, ու պայման է դնում, որ եթե ծառան բարկանա, հազար մանեթ տուգանք տա կամ տասը տարի ձրի ծառայի, թե ինքը բարկանա, հազար մանեթ տա ու էն օրից էլ ծառան ազատ է։

 

— Չէ , էդ քիչ է,— հակառակում է տղեն։— Թե դու բարկանաս, դու ինձ երկու ոազար մանեթ տաս, թե ես բարկանամ, ես քեզ երկու ոազար մանեթ տամ կամ քսան տարի ձրի ծառայեմ։

 

— Լա՛վ,— ուրախանում է հարուստը։ — Պայմանը կապում են ու այժմ էլ փոքր ախպերն է մտնում ծառայության։

 

Առավոտը լուսանում է, էս ծառան վեր չի կենում տեղից։ Տերը դուրս է գնում, տուն է գալի, էս ծառան դեռ քնած է։

 

— Ա՛յ տղա, դե վեր կաց, է՜, օրը ճաշ դառավ։

 

— Հը՞, բարկանո՞ւմ ես դու…— գլուխը վեր է քաշում ծառան։

 

— Չէ´ , չեմ բարկանում,— վախեցած պատասխանում է տերը, միայն ասում եմ՝ պետք է արտը գնանք հնձելու։

 

— Հա, որ էդ ես ասում ոչինչ, կգնանք, ինչ ես վռազում։

 

Վերջապես ծառան վեր է կենում, սկսում է տրեխները հագնել։ Տերը դուրս է գնում, ներս է գալի, սա դեռ տրեխները հագնում է։

 

— Ա՛յ տղա, դե շուտ արա, հագի, է՜…

 

— Հը´, հո չե՞ս բարկանում։

 

— Չէ՛, ո՞վ է բարկանում, ես միայն ուզում էի ասել՝ ուշանում ենք…

 

— Լա՛, էդ ուրիշ բան է. թե չէ՝ պայմանը պայման է։ Մինչև ծառան տրեխները հագնում է, մինչև արտն են գնում, ճաշ է դառնում։

 

— Էլ ինչ հնձելու ժամանակ է,— ասում է ծառան,— տեսնում ես ամենքն էլ ճաշում են, մենք էլ մեր ճաշն ուտենք՝ հետո։

 

Նստում են, ճաշն ուտում։ Ճաշից հետո էլ ասում է՝ «Մշակ մարդիկ ենք, պետք է մի քիչ քնենք, հանգստանանք, թե չէ՞»։ Գլուխը կոխում է խոտերի մեջն ու քնում մինչև իրիկուն։

 

— Տո´, վեր կաց է, մթնեց է՛, ուրիշները հնձեցին, մեր արտը մնաց… Վա՜յ քու դեսը ղրկողի վիզը կոտրվի, վա՜յ քու կերածն էլ հարամ ըլի, քու արածն էլ… էս ինչ կրակի մեջ ընկա…— սկսում է գոռգոռալ հուսահատված տերը։

 

— Հը՞, չըլինի՞ թե բարկանում ես,— գլուխը վեր է քաշում ծառան։

 

— Չէ՛, ո՞վ է բարկանում, ես էն էի ասում, թե՝ մթնել է, տուն գնալու ժամանակն է։

 

— Հա՛, էդ ուրիշ բան է, գնանք, թե չէ հո մեր պայմանը գիտես, վա՜յ նրա մեղքը, ով բարկացավ։

 

Գալիս են տուն։ Տեսնում են հյուր է եկել։ Ծառային ղրկում են թե՝ գնա ոչխար մորթի։

 

— Ո՞րը։

 

— Որը կպատահի։

 

Ծառան գնում է։ Մի քիչ հետո լուր են բերում հարուստին, թե՝ հասի, որ քու ծառան ամբողջ հոտդ կոտորեց։ Էս ոարուստը վազում է, տեսնում է՝ ճիշտ որ, ինչ ոչխար ունի, բոլորը ծառան մորթել է։ Գլխին տալիս է, գոռում.

 

— Էս ի՞նչ ես արել, ա՛յ անաստված, քու տունը քանդվի, ինչ իմ տունը քանդեցիր…

 

— Դու ասիր՝ «ո՛ր ոչխարը պատահի , մորթի», ես էլ եկա, բոլորը պատահեցին բոլորը մորթեցի, ուրիշ ավել պակաս ի՞նչ եմ արել,— հանգիստ պատասխանում է ծառան,— բայց կարծեմ դու բարկանում ես…

 

— Չէ՛, բարկանում չեմ, միայն ափսոսս գալիս է, որ էսքան ապրանքս փչացավ…

 

— Լա՛վ, որ բարկանում չես, է՛լ կծառայեմ։

 

Հարուստը մտածում է, ինչ անի, ոնց անի, որ էս ծառայիցն ազատվի։ Պայման է կապել մինչև մին էլ գարնան՝ կկվի ձեն ածելը, այնինչ դեռ նոր են մտել ձմեռը, դեռ ո՞րտեղ են գարունն ու կկուն…

 

Միտք է անում, միտք, մի հնար է մտածում։ Կնոջը տանում է անտառում մի ծառի վեր հանում ու պատվիրում, որ «կուկու» կանչի։ Ինքը գալիս է ծառային տանում թե՝ արի գնանք անտառը որսի։ Հենց անտառն են մտնում թե չէ, կինը ծառի վրայից կանչում է. «կուկո՛ւ, կուկո՛ւ…»

 

— Ըհը´, աչքդ լուս,— ասում է ծառային տերը.— կկուն կանչեց, ժամանակդ լրացավ…

 

Տդեն գլխի է ընկնում տիրոջ խորամանկությունը։

 

— Չէ՛, ասում է, ով է լսել, որ տարու էս եղանակին, ձմեռվա կեսին, կկուն ձեն ածի, որ սա ձեն է ածում։ Ես պետք է էս կկվին սպանեմ, սա ինչ կկու է…

 

Ասում է ու հրացանը քաշում դեպի ծառը։ Տերը գոռալով ընկնում է առաջը.

 

— Վա՛յ, չզարկես, աստծու սիրուն… սև լինի քու պատահելու օրը, էս ինչ փորձանք էր, որ ես ընկա մեջը…

 

— Հը՞, չլինի՞ թե բարկանում ես…

 

— Հա՛, ախպեր, հերիք էր. արի՝ ինչ տուգանք տալու եմ տամ, քեզանից ազատվեմ։ Իմ դրած պայմանն է, ես էլ պետք է տուժեմ։ Հիմի նոր եմ հասկանում էն հին խոսքը՝ թե «մարդ ինչ անի, իրեն կանի»։

 

Էսպես հարուստը խելոքանում է, իսկ փոքր ախպերը մեծ ախպոր տված պարտքի թուղթը պատռում է, հազար մանեթ տուգանքն էլ առնում ու վերադառնում տուն։

Сказка про Воробья Воробеича и Ерша Ершовича

Сказка про Воробья Воробеича и Ерша Ершовича
Воробей Воробеич и Ёрш Ершович очень дружили. Летом каждый день Воробей Воробеич прилетал
к речке и кричал:
— Эй, брат, здравствуй! Как поживаешь?
— Ничего, — отвечал Ёрш Ершович.
— Как тебе не надоест в воде сидеть? — часто
удивлялся Воробей Воробеич. — Мокро в воде, —
ещё простудишься.
Ёрш Ершович удивлялся в свою очередь:
— Как тебе, брат, не надоест летать? Вон как
жарко бывает на солнышке. А у меня всегда прохладно. (По Д. Мамину-Сибиряку)

Մաթեմատիկա

  1. Լուծի՛ր խնդիրները:

Ա. Մարկը գնեց 3 տուփ հյութ: Որքա՞ն վճարեց հյութերի համար, եթե 1 տուփն արժեր 160 դրամ:

Լուծում՝

160x3=480

Պատասխան՝480 դրամ

 

Բ. Նարեն գնեց 5 տուփ քաղցր ձողիկ: Որքա՞ն վճարեց ձողիկների համար, եթե 1 տուփն արժեր 130 դրամ:

Լուծում՝

5×130=650

Պատասխան՝650 դրամ

Գ. Գարիկը գնեց 4 տուփ աղի ձողիկ: Որքա՞ն վճարեց ձողիկների համար, եթե 1 տուփն արժեր 60 դրամ:

Լուծում՝

60×4=240

Պատասխան՝240 դրամ

Դ. Մեկ կիլոգրամ նարինջն արժե 500 դրամ: Որքա՞ն վճարեց Միլենան կես կիլոգրամ նարինջ գնելու համար:

Լուծում՝

500:2=250

Պատասխան՝250 կգ

 

Ե. Կես կիլոգրամ բանանն արժե 400 դրամ: Որքա՞ն վճարեց Խաչատուրը 1 կգ բանան գնելու համար:

Լուծում՝

400×2=800

 

Պատասխան՝800 կգ

Զ. Մեկ կիլոգրամ խնձորն արժե 400 դրամ: Լիլին գնեց 2 կգ, իսկ Էյվան՝ 1 կգ խնձոր: Որքա՞ն վճարեցին աղջիկները միասին:

Լուծում՝

400×2=800

400×1=400

800+400=1200

Պատասխան՝1200 դրամ

Մաթեմատիկա

1.Հաշվի՛ր:

234×5=1170          450:9=50

168×9=1512         480:80=6

236×4=944         120:40=3

415×2=830         600:3=200

642×7=4494          830:10=83

191×6=1146          560:70=8

279×7=1953         560:8=70

972×3=2846        140:7=20

745×6=4470          320:80=4

615×8=4920          810:90=9

Continue reading Մաթեմատիկա