ԱՄԵՆԻՑ ԼԱՎ ՏՈՒՆԸ

ԸՆԹԵՐՑԱՐԱՆ

ԱՄԵՆԻՑ ԼԱՎ ՏՈՒՆԸ

 

Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ
Ու ջուրն աղմկում, անվերջ փրփրում,
Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ
Մի շատ անհանգիստ տղա էր ապրում,
Մի գորշ խրճիթում,
Մի հին խրճիթում,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Մի օր էլ եկավ անհանգիստ տղան,

Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ.
«Մայրիկ, էստեղից պետք է հեռանամ.
Միակ ձանձրալի տեղը, որ գիտեմ,
Էս գորշ խրճիթն է,
Էս հին խրճիթն է,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Թո՛ղ գնամ շրջեմ աշխարհից աշխարհ,
Ճամփորդեմ լավ-լավ տներ տեսնելու,
Ամենից լավը ընտրեմ մեզ համար,

Գամ քեզ էլ առնեմ ու փախչենք հեռու
Էս գորշ խըրճիթից,
Էս հին խըրճիթից,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»։

Ու գնաց, երկար թափառեց տղան,
Մեծ ու հոյակապ շատ տներ տեսավ,
Բայց միշտ, ամեն տեղ պակաս Էր մի բան…
Ու հառաչելով ետ վերադարձավ
Էն գորշ խըրճիթը,
Էն հին խըրճիթը,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

«Գտա՞ր, զավա՛կս», հարցրեց մայրը,
Ուրախ, նայելով իր տղի վրա։

«Ման եկա, մայրի՛կ, աշխարհից աշխարհ,
Ամենից սիրուն, լավ տունը, որ կա,
Էս գորշ խրճիթն է,
Էս հին խրճիթն Է,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»։

 

Continue reading ԱՄԵՆԻՑ ԼԱՎ ՏՈՒՆԸ

Մաթեմատիկա

Գտի՛ր թաքնված թիվը:

5×9 =45

7×7=49

8×9=72

1:9=9

63:7=9

1:6=6

45:5=9

50:10=5

81:9=9

36:6=6

25:5=5

72:8=9

 

Հաշվի՛ր:

480:6=80

360:10=36

350:7=50

240:60=4

203×6=1218

131×5=655

521×3=1563

415×6=2490

 

Հաշվի՛ր:

280:40-420:60=0

320:(417-377)+60=68

360:(480:80)-60=0

8×40-720:80=311

54x(407-397):60=9

350:(490:7)x60=300

 

Դպրոցի ճաշարանում կա 20 սեղան: Եթե յուրաքանչյուր սեղանի շուրջ դրվի 5 աթոռ, ապա 2 աթոռ կավելանա: Քանի՞ աթոռ կա ճաշարանում:

Լուծում

5×20=100

100+2=102

Պատասխան՝102 աթոռ

 

Դպրոցի ճաշարանում կա 20 սեղան և 102 աթոռ: Քանի՞ աթոռ կավելանա, եթե յուրաքանչյուր սեղանի շուրջ դրվի 4 աթոռ:

Լուծում

20.4=80

102-80=22

Պատասխան՝22 աթոռ