Սխալ արձագանք

Սխալ արձագանք

Չփորձեք ինձ մոտ խոսել արձագանք կոչվածի հրաշքներից և առավել ևս՝ գովաբանել, չեմ հավատա: Երեկ ինձ տարան ծանոթացնելու դրանցից մեկի հետ: Ես սկսեցի թվաբանական հասարակ հարցերից:

— Ինչքա՞ն կլինի երկու անգամ երկու:

— Երկու,- պատասխանեց արձագանքը, նույնիսկ առանց մտածելու:

— Ինչքա՞ն կլինի երեք անգամ երեք:

— Երեք,-ուրախ բացականչեց հիմար արձագանքը:

Պարզ երևում էր, որ նա ուժեղ չէր թվաբանությունից: Ես որոշեցի նրան հնարավորություն տալ ցույց տալու իրեն ուրիշ կողմից և ասացի.

-Լսի՛ր հարցը և մինչև պատասխանելը մտածիր ինչպես հարկն է: Ի՞նչն է   մեծ ՝ Հռոմը, թե՞ Կոմո լիճը:

-Լիճը,- պատասխանեց արձագանքը:

— Դե լավ, հանգիստ թողնենք աշխարհագրությունը: Անցնենք պատմությանը:

— Ո՞վ է հիմնադրել Հռոմը՝ Ռոմուլը, թե Կեսարը:

— Կեսարը,- բղավեց արձագանքը:

Այստեղ ես շատ բարկացա և որոշեցի տալ վերջին հարցը:

— Մեզանից ո՞վ ավելի քիչ գիտի՝ ե՞ս, թե՞ դու:

— Դու,- հանգիստ պատասխանեց արձագանքը:

Չէ, մի՛ փորձեք ինձ մոտ գովաբանել արձագանքի հրաշքները:

 

Առաջադրանք

  1. Ի՞նչ գիտի արձագանքը: Ի՞նչ է մտածում նա, երբ միայնակ է լինում:

Նա մտածում է ,որ ինչու են բոլորը անխելք ։Մեկին հարցնում ես երկու անգամ երկու, ասում է՝ երկու, մյուսին՝ երեք անգամ երեք՝ երեք։

2.Ի՞նչ գիտես արձագանքի մասին: Նկարիր նրան ու պատմի՛ր:

Արձագանքը կրկնում է մարդու խոսքը, օրինակ՝շատ լավ եղանակ է, նա արձագանքում է՝ եղանակ է։

  1. Ինքդ երևէ խոսե՞լ ես արձագանքի հետ: Կարո՞ղ ես պատմել ձեր զրույցը:

 

-Բարև, արձագանք,ես քեզ շնիկ եմ բերել, դու սիրու՞մ ես շնիկ, թե ոչ՞։

-Ոչ։

-Լավ, ուրիշ բան կբերեմ։

-Արձագանք, դու կատու չե՞ս սիրում, թե սիրում ես՞։

-Սիրում ես։

-Լավ, դե կատուն քեզ։

 

  1. Փորձիր այնպիսի երկխոսություն հորինել, որտեղ հաղթողը դո՛ւ լինես:

-Բարև, արձագանք, ես քեզ ուտեստ եմ բերել՝ կարկանդակ և ջուր,կուզե՞ս, թե ոչ՞։

-Ոչ։

-Լավ, իսկ խնձոր կուզես, թե ոչ՞։

-Ոչ։

-Մյուս անգամ էլ քեզ ուտեստ չեմ բերի։

-Բերի։

Մաթեմատիկա

 

1.Տրված թվերը ներկայացրո՛ւ կարգային գումարելիների գումարի տեսքով։ Օրինակ՝ 12456=1տսհզ+2հզ+4հր+5տս+6մ

15495 -1 տսհզ+5 հզ+ 4 հր+ 9տս+5 մ

35410 -3 տսհզ+5 հզ+ 4  հր+ 1 տս

64600 -6 տսհզ+ 4 հզ+ 6 հր

97801 -9 տսհզ+7 հզ+ 8 հր+ 1 մ

654187 -6 հրհզ+5 տսհզ+4 հզ+ 1 հր+ 8 տս+ 7 մ

485950 -4 հրհզ+ 8 տսհզ+ 5 հզ+ 9 հր+ 5 տս

Continue reading Մաթեմատիկա

Սուրբ Սարգիս վանք (Ուշի)

Սուրբ Սարգսի վանական համալիրը, որը հիմնադրվել է 5-7-րդ դարերում Ուշի գյուղից 1կմ արևմուտք` բարձունքի վրա։ Վանքի մասին վկայում են Պատմահայր Մ. Խորենացին և Ղևոնդ Ալիշանը։ Համալիրը կազմում են երկու եկեղեցի, գավիթը, պարսպապատերը, օժանդակ շինությունները։ Հիմնադրվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից, ով ս. Սարգսի աճյունը բերել է նախ Կարբի, ապա [null Ուշի] և սրբի մասունքների վրա հիմնել եկեղեցին։ Հնագույնը Ս. Սարգիս միանավ թաղածածկ եկեղեցին է, որի պայտաձև Ավագ խորանից մուտք կա դեպի հյուսիսից կից ավանդատուն։ Պատերի ստորին՝ վաղմիջնադարյան մասը շարված է կոպտատաշ բազալտ քարով, իսկ վերին մասը 1203-ին վերակառուցվել է սրբատաշ սև տուֆով։ XII դ. վերջին – XIII դ. 1-ին կեսին Ս. Սարգիս եկեղեցուն հվ-ից կից, մեկ զույգ մույթերով գմբեթավոր դահլիճի հորինվածքով կառուցվել է վանքի գլխավոր ստորին մասը, բուսական և երկրաչափական զարդաքանդակներով արմտ. և հվ. շքամուտքերը, շքեղ քանդակազարդ բեմառաջքը, առանձին մանրամասներ (գմբեթի բազմանիստ թմբուկի զարդագոտու ու քիվի բեկորներ ևն)։ Եկեղեցու Ավագ խորանը և առաստաղը ծածկված են եղել որմնանկարներով, շենքի գեղարվեստական արտահայտչականությանը նպաստել է նաև բազմագույն քարերի օգտագործումը։

XIII դ. վանքը Վաչուտյան իշխաններից ստացել է մի շարք նվիրատվություններ։

1654–57-ին Ուշիի Ս. Սարգիս վանքի վանահայր Ոսկան Երևանցին կոպտատաշ բազալտ քարով կառուցել է վանքը շրջափակող, ուղղանկյուն հատակագծով, աշտարակներով ուժեղացված պարիսպներ, որոնց ներսից կից եղել են բնակելի և տնտեսական շինություններ։ Հվ-արմ. կողմում թաղածածկ մեծ սրահն է և նրա շարունակությունը կազմող երկհարկանի խցերը։ Վանքի գլխավոր մուտքը հվ-արլ-ից է։

1827-ին Ուշիի Ս. Սարգիս վանքը երկրաշարժից ավերվել է։ 1999-ից, Շահե արք. Աճեմյանի նախաձեռնությամբ և  հովանավորությամբ, սկսվել են վանական համալիրի պեղումները (ղեկ.՝ Ֆ. Բաբայան), որոնց ընթացքում բացվել են Ս. Աստվածածին եկեղեցին, սրահի, օժանդակ շինությունների ավերակները (վանական համալիրի գլխավոր հատվածները պեղումների ընթացքում դուրս եկան հողաշերտի տակից), հայտնաբերվել են մշակութային արժեք ներկայացնող հնագիտական նյութեր, խաչքարեր, դրամներ և այլն։

Այսօր վանքին կից փոքրիկ բազիլիկ եկեղեցին է միայն կանգուն, որն, ըստ արձանագրության, կառուցվել է 1203թ.-ին, իսկ մյուս հատվածները խոնարհված են։

Աստվածընկալ եկեղեցին, Քասախի կիրճ

 

Աստվածընկալ եկեղեցին կառուցվել է 4-13-րդ դարերում: Վանքը վանական համալիր է պատմական Նիգ գավառում՝ Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի մոտ: Այն գտնվում է Քասաղ գետի կիրճի աջ ափին՝ բարձր բլրի վրա։ Տարբեր դարերում կառուցված շինությունները մի ընդհանուր միասնությամբ ձուլվել են շրջապատի բնությանը, հարազատ ու համահունչ են նրան։ Աջ կողմում գահավեժ ժայռեր են, ձախում՝ մինչև Քասաղ գետը իջնող թեք լեռնալանջեր, ներքևում ձորն է, որտեղով հոսում է գետը, իսկ գետի ձախ ափին՝ բարձունքի վրա՝ միջնադարյան բերդը։ Վանական համալիրի տեղն ընտրել ու կառուցել են Նիգ գավառի այն ժամանակի տերերը՝ Գնթունիները: Ճարտարապետ Թորոս Թորամանյանը գրել է.« Կաթողիկե եկեղեցին կառուցված է մոտավորապես Անիի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ձևով և չափով»։ Եկեղեցին գրեթե ամբողջական պահպանվել է մինչև 19-րդ դարի 20-ական թվականները։ 1827 թվականի երկրաշարժից շինությունը վնասվել է: 1990-ական թթ-ի կեսերին եգիպտահայ մի բարերարի հովանավորությամբ սկսվեց գավթի վերականգնումը։ Գավիթը, որի կտուրի մի փոքր հատվածն էր ավերված, ամբողջովին քանդվեց ու, ցավոք, այդպես էլ առ այսօր մնում է։

Եղիպատրուշ

Եղիպատրուշ ,գյուղ ՀՀ Արագածոտնի մարզում, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 2000 մ, գտնվում  է Ապարան քաղաքից մոտ 15 կմ հարավ, Ապարանի ջրամբարից հարավ-արևելյան մասում, Երևան-Ապարան  խճուղուց դեպի աջ մոտ 10 կմ։ Կոչվել է Մռավյան, Տանջլու:
Գյուղը հազարամյակների պատմություն ունի։  Գյուղի ձախակողմում գտնվող ձորակի երկու կողմերում, շինարարական աշխատանքներ կատարելիս, բացվել են մ.թ.ա. 3-րդ-2-րդ հազարամյակների դամբարաններ, գտնվել են այդ ժամանակահատվածի կավե ամաններ և զարդեր:4-5-րդ դարերում տարածաշրջանի տերերը՝ Գնթունիները այստեղ`  ներկա գերեզմանոցի արևմտյան եզրին, կառուցել են մեծ բազիլիկ տիպի եկեղեցի, որի հյուսիսային պատի մի հատվածը պահպանվել է առ այսօր։ Եկեղեցու մոտ կան 7-8-րդ դարերի մի քանի խաչքար։ 696 թվականին այս գյուղում է ծնվել Ամենայն Հայոց կաթողիկոս  Եսայի Ա Եղիպատրուշեցին: Նրա ժամանակներում գյուղի կենտրոնական մասում կառուցվել է ընդարձակ պալատ, որի պատերից մեկի որոշ հատվածը ներկայումս գյուղացիներից մեկի պարսպի մաս է կազմում։ 13-րդ սկզբներին այստեղ շինարարական գործունեություն են ծավալել տարածաշրջանի նոր տերերը՝ Վաչուտյանները : Նրանք էլ կառուցել են  Թորոս ժամանակաշրջանի լավագույն կենտրոնագմբեթ կաթողիկե եկեղեցին և գավիթը։ Եկեղեցին և գավիթը մեր օրերն էին հասել կիսավեր վիճակում։ 1980-1988 թվականներին Հուշարձանների պահպանության հայկական ընկերությունը ամբողջովին վերականգնեց Կաթողիկե եկեղեցու փլված գմբեթը, ամբողջ պարագծով ամրացրեց գավթի պատերը, սակայն հետագա աշխատանքները՝ գավթի կտուրի վերականգնումը կիսատ մնաց անհրաժեշտ գումարների բացակայության պատճառով։ Ամենայն հավանականությամբ եկեղեցին կառուցել է Վաչուտյանների տոհմական ճարտարապետներից Մխիթարիչ Օշականցին։

Մեծ գյուտարարը

Մեծ գյուտարարը

Ջաննի Ռոդարի


Ժամանակին մի երիտասարդ էր ապրում: Նա երազում էր մեծ գիտնական դառնալ: Գիշեր-ցերեկ սովորում էր, երկար տարիներ, ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
– Ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Միանգամից անցավ փորձեր անելուն: Նա հայտնաբերեց պանրի  անցքերը: Բայց հետո իմացավ‚ որ դրանք վաղուց հայտնաբերված են:
Ի՛նչ պիտի աներ, շարունակեց սովորել: Սովորում էր առավոտից իրիկուն, իրիկունից առավոտ, երկար ամիսներ: Մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
– Ավարտելու ժամանակն է, ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Նա   անձրևանոցի վրայի անցքերն էր հայտնաբերել,և բոլորը մի լավ ծիծաղեցին իր վրա:
Գիտնականն էլի չհուսահատվեց‚ նորից սկսեց գրքեր կարդալ‚ փորձեր անել: Ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
– Ըհը՛, հիմա ես համոզված եմ‚ որ չեմ սխալվում: Հիմա ես իսկական  գիտնական եմ:
Բայց, արի ու տես, որ այս անգամ էլ սխալվեց: Նա նավերը ջրաներկով ներկեց. շա՜տ թանկ նստեց: Դա դեռ ոչինչ, ծովի ջրի գույնն էլ փոխվեց:
– Մեկ է` ես կդառնամ մեծ գիտնական‚-որոշեց   գյուտարարը, չնայած մազերն արդեն սպիտակել էին:
Նա նորից գրքերը ձեռքն առավ և այնքան պարապեց, որ իսկապես  գիտնական  դարձավ:  Այդ ժամանակ նա կարող էր հնարել՝ ինչ ուզեր: Լուսին գնալու մի մեքենա հորինեց: Մի գնացք էլ ստեղծեց, որն  ընդամենը մի բրնձահատիկով  կարող էր հազարավոր կիլոմետրեր սլանալ: Կոշիկներ կարեց‚ որոնք երբեք չէին մաշվում, ու էլի լիքը հետաքրքիր  բաներ..
Նա միայն մի բան չկարողացավ գտնել ՝ ինչպես սովորենք երբեք չսխալվել:
Երևի  ոչ ոք էլ չի կարող դա գտնել: 

Continue reading Մեծ գյուտարարը

Մաթեմատիկա

1.Տրված թվերը գրի՛ր տառերով։

60221 – վաթսուն հազար երկու հարյուր քսանմեկ

35046 – երեսունհինգ հազար քառասունվեց

57043 – հիսունյոթ հազար քառասուներք

68007 – վաթսունութ հազար յոթ

600404 – վեց հարյուր հազար չորս հարյուր չորս

Continue reading Մաթեմատիկա