1 июня – Международный день защиты детей

1 июня не только первый летний день, но и Международный день защиты детей. Он призван напомнить всем людям и, в первую очередь, родителям, что дети – одна из самых уязвимых групп населения, которая нуждается в постоянной заботе и внимании, любви и защите.Международный день защиты детей — один из старейших международных праздников. Решение по его проведению было принято в Женеве в 1925 году на Всемирной конференции по вопросам благополучия детей. Нет четкой информации о том, почему именно 1 июня было выбрано днем детей.Ереван старается 1 июня устроить настоящий праздник для детей: город украшают детские рисунки, а его улицы оглашаются звонкими голосами и  смехом детей.

Հանդիպում կետ ձկան ձետ

Հանդիպում կետ ձկան ձետ

Այս բոլորից դուք կարող եք հասկանալ, որ Ցեյլոնն ինձ շատ դուր եկավ։

Ես զինվորական նավ նստեցի և ճանապարհ ընկա դեպի Ամերիկա, ուր ո՛չ կոկորդիլոսներ կան, ո՛չ առյուծներ։

Տասն օր մենք լողում էինք առանց արկածների, բայց հանկարծ Ամերիկայի մոտ մեզ փորձանք պատահեց, մենք ընդհարվեցինք ծովային ժայռի։

Զարկն այնքան ուժեղ էր, որ կայմի վրա նստած նավաստին ընկավ ծովը՝ երեք մղոն ափից հեռու։

Continue reading Հանդիպում կետ ձկան ձետ

Կոկորդիլոսի և առյուծի միջև

Կոկորդիլոսի և առյուծի միջև

Երբ փոթորիկը վերջացավ, մենք խարիսխը բարձրացրինք և երկու շաբաթից հետո հաջողությամբ հասանք Ցեյլոն կղզին։

Ցեյլոնի նահանգապետի ավագ որդին ինձ առաջարկեց միասին որսի գնալ։

Ես մեծ հաճությամբ համաձայնեցի։

Continue reading Կոկորդիլոսի և առյուծի միջև

Փոթորիկ

Փոթորիկ

Բայց դուք մի կարծեք, խնդրեմ, որ ես միայն անտառներում ու դաշտերում եմ ճանապարհորդել։ Ո՜չ, ես շատ անգամ լողացել եմ նաև ծովերով և օվկիանոսներով, և ինձ հետ այնպիսի արկածներ են պատահել, որ ոչ ոքի հետ չեն պատահել։

Մի անգամ մի մեծ նավով Հնդկաստան էինք գնում։ Եղանակը հրաշալի էր։ Բայց երբ մի ինչ-որ կղզու մոտ խարիսխ

Continue reading Փոթորիկ

Հալված ձայները

Հալված ձայները

Կառապանս փողը կախեց վառարանի մոտ, իսկ ինքը մոտեցավ ինձ ու սկսեցինք խաղաղ զրուցել։

Հանկարծ փողը նվազեց.

― Տու, տու, տո՜ւ…

Մենք շատ զարմացանք, բայց իսկույն հասկացա, թե ինչու սառնամանիքում այդ փողից ոչ մի ձայն չէր կարելի հանել, իսկ այժմ, ինքն իրեն նվազեց։

Սառնամանիքից ձայները փողի մեջ սառել էին, իսկ հիմա, վառարանի մոտ տաքանալով, իրենք իրենց սկսեցին փողից դուրս թռչել։

Ես ու կառապանս ամբողջ երեկոն այդ հիանալի երաժշտությամբ զվարճանում էինք։

Ձիերը թևատակիս, կառքը՝ ուսիս

Ձիերը թևատակիս, կառքը՝ ուսիս

Շուտով թուրքերն ինձ գերությունից ազատեցին և ուրիշ գերիների հետո ուղարկեցին Պետերբուրգ։

Բայց ես որոշեցի հեռանալ Ռուսաստանից և կառք նստելով, ուղևորվեցի դեպի հայրենիք։

Այդ տարին ձմեռը շատ ցուրտ էր։ Մինչև անգամ արեգակն էլ մրսեց, այտերը ցրտահարեց ու հարբուխ ընկավ։ Իսկ երբ արեգակը մրսած է լինում, նրանից տաքության փոխարեն ցուրտ է գալիս։

Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչպես սառեցի ես իմ կառքի մեջ։

Ճանապարհը նեղ էր։ Երկու կողմից ցանկապատ կար։ Հրամայեցի կառապանիս փող փչի, որ հակառակ կողմից եկող կառքերն սպասեն, մինչև մենք անցնենք, որովհետև այսպիսի նեղ ճանապարհով երկու կառք չէին կարող կողք կողքի անցնել։

Կառապանն իմ հրամանը կատարեց։ Վերցրեց փողը և սկսեց փչել։

Փչեց, փչեց, բայց փողից ոչ մի ձայն դուրս չեկավ։

Այնինչ, դիմացից մի կառք էր գալիս։

Ճար չկար։ Դուրս եկա կառքից և ձիերն արձակեցի։ Հետո կառքն ուսիս առա, իսկ կառքի մեջ շատ բեռ կար, և մի ոստյունով կառքն էլի ճանապարհի վրա դրեցի, բայց արդեն՝ եկող կառքի հետևում։

Այդ բանը նույնիսկ ինձ համար հեշտ չէր, իսկ դուք գիտե՞ք, թե ինչքան ուժեղ եմ ես։

Քիչ հանգստանալուց հետո վերադարձա ձիերի մոտ, վերցրի թևատակերս և նույնպիսի երկու թռիչքով փոխադրեցի կառքի մոտ։

Թռչիքի ժամանակ ձիերից մեկն սկսեց քացի տալ։

Սա շատ անհարմար բան էր։ Բայց ես նրա հետևի ոտքերը մուշտակիս գրպանը կոխեցի, և ձին ակամա հանգստացավ։

Հետո ձիերը լծեցի կառքին ու հանգիստ մոտակա հյուրանոցը հասա։

Հաճելի էր այդպիսի սաստիկ սառնամանիքից հետո տաքանալ և այդպիսի ծանր աշխատանքից հետո հանգստանալ։

Պատժված ագահությունը

Պատժված ագահությունը

Այդպիսի դժվարությամբ ձեռք բերած փորձը մարդուն խելոքացնում է։

Դեպի լուսինը ճանապարհորդություն կատարելուց հետո ես մեղուներին արջերից ազատելու համար ավելի հարմար միջոց գտա։

Սայլի լծափայտին մեղր քսեցի և մոտը թաքնվեցի։

Հենց որ մթնեց, սայլին մոտեցավ մի հսկա արջ և սկսեց ագահաբար լծափայտին քսած մեղրը լիզել։ Բկլիկը չնկատեց, որ լծափայտը մտավ կոկորդը, հետո ստամոքսը և, վերջիվերջո, հետևից դուրս եկավ։

Հենց դրան էլ սպասում էի։

Ես վազեցի սայլի մոտ և լծափայտին, արջի հետևից, մի հաստ ու երկար մեխ խփեցի։ Արջը անց էր կացված լծափայտի վրա, էլ այս ու այն կողմ դառնալ չէր կարող։ Այդ դրության մեջ նրան թողեցի մինչև առավոտ։

Առավոտյան այս մասին ինքը թուրքական սուլթանն իմացավ ու եկավ զարմանալի խորամանկությամբ բռնած արջը տեսնելու։ Նա երկար նայեց և թուլանալու չափ ծիծաղեց։

Առաջին ճանապարհորդությունս դեպի լուսին

Առաջին ճանապարհորդությունս դեպի լուսին

Բարեբախտաբար, ես հիշեցի, որ Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը շատ արագ է աճում և, երբեմն, մինչև երկինք հասնում։

Դա բակլան է։ Մի րոպե անգամ չկորցնելով, մի այդպիսի բակլա տնկեցի, և բակլան իսկույն սկսեց աճել։

Աճեց, աճեց ու շուտով հասավ լուսնին։

Continue reading Առաջին ճանապարհորդությունս դեպի լուսին

Մեղուների հովիվը և արջերը

Մեղուների հովիվը և արջերը

Բայց ո՛չ ուժը, ո՛չ քաջությունը սարսափելի դժբախտությունից չազատեցին ինձ։

Մի անգամ կռվի ժամանակ, չնայած ես վագրի նման կռվում էի, այնուամենայնիվ, գերի ընկա։

Նրանք ինձ կապեցին և որպես գերի ծախեցին։

Սև օրեր սկսվեցին ինձ համար։

Ճիշտ է, թեև աշխատանքս ծանր չէր, բայց տխուր և ձանձրալի էր. ինձ մեղուների հովիվ նշանակեցին։ Ամեն առավոտ ես պետք է դուրս քշեի սուլթանի մեղուները, տանեի բացատներում արածացնելու և երեկոյան բերեի, փեթակների մեջ տեղավորեի։

Սկզբում գործս լավ էր, բայց մի անգամ, համրելով մեղուները, տեսա, որ մեկը պակաս է։

Գնացի փնտրելու և շուտով նկատեցի, որ կորած մեղվի վրա երկու ահագին արջ են հարձակվել, ուզում էին երկու կես անել և նրա անուշ մեղրով բերանները քաղցրացնել։

Բացի փոքրիկ արծաթե կացնից, ինձ մոտ ուրիշ զենք, չկար։

Կացինս շպրտեցի դեպի ագահ գազանները, որ վախեցենեմ և խեղճ մեղվին ազատեմ։ Արջերը փախան, մեղուն ազատվեց, բայց, դժբախտաբար, իմ հզոր ձեռքերի ուժը հաշվի չառնելով, կացինն այնպիսի ուժով էի շպրտել, որ թռավ լուսնի վրա։

Այո՛, լուսնի վրա։ Դուք գլուխներդ թափահարում և ծիծաղում եք, իսկ այդ ժամանակ իմ ծիծաղը չէր գալիս։ Ես սկսեցի մտածել։

Ի՞նչ անեի։ Որտեղի՞ց այնպիսի երկար ելարան գտնեի, որ լուսնին հասնեի։

Ռումբի վրա նստած

Ռումբի վրա նստած

Ասենք, պատերազմի ժամանակ ես ոչ միայն ձի էի հեծնում, այլև ռումբ։

Այսպես պատահեց։

Մենք մի թուրքական քաղաք էինք շրջապատել։ Մեր պետն ուզեց իմանալ, թե շա՞տ թնդանոթ կա արդյոք այդ քաղաքում։

Ամբողջ բանակում մի քաջ մարդ չգտնվեց, որը համարձակվեր աննկատելի կերպով թշնամու բանակն անցնել։

Ամենից քաջը ես դուրս եկա։

Կանգնեցի հսկա թնդանոթի կողքին, որի փողաբերանն ուղղված էր դեպի թուրքական քաղաքը, և երբ թնդանոթից ռումբը դուրս պրծավ, նստեցի ռումբի վրա և առաջ սլացա։

Բոլորը միաբերան գոչեցին.

― Կեցցե՛, կեցցե՛ բարոն Մյունխհաուզենը։

Սկզբում թռչում էի հաճույքով, բայց երբ հեռվում նշմարվեց հակառակորդի քաղաքը, կասկածը պաշարեց ինձ։

― Հը՜մմմ…– ասացի ինքս ինձ.– թռչելը՝ թռար, հիմի տեսնենք կհաջողվի այնտեղից դուրս պրծնել։ Թշնամին քեզ հետ կատակ չի անի, նրանք քեզ կբռնեն որպես լրտես և մոտիկ ծառերից կկախեն։ Ո՛չ, սիրելի Սյունխհաուզեն, ետ դարձիր, քանի ուշ չէ։

Այդ րոպեին իմ մոտով թռավ թշնամու ռումբը, որն ուղղված էր դեպի մեր բանակը։

Երկար չմտածելով, նստեցի այդ ռումբի վրա և ետ սլացա։

Իհարկե, թռիչքի ժամանակ ես համրեցի թուրքական բոլոր թնդանոթները և թշնամու հրետանու մասին մեր պետին ստույգ տեղեկություն բերեցի։