Մեկը հազարի դեմ

Մեկը հազարի դեմ

Հենց այդպես էլ ասացի գեներալին.

― Ինձ պետք չեն ոչ շքանշաններ, ոչ աստիճաններ։ ես ձեզ բարեկամաբար եմ օգնում, առանց շահադիտական նպատակների։

― Շնորհակալ եմ, բարեկամս,– ասաց գեներալը, մի անգամ էլ ձեռքս սեղմելով։— Խնդրում եմ, էլի օգնեք։

Continue reading Մեկը հազարի դեմ

Դիպուկ կրակոց

Դիպուկ կրակոց

Իտալիայում ապրում էի հարուստի նման, բայց հանգիստ, խաղաղ կյաքն իմ սրտովը չէր։

Ես նոր արկածների ու քաջագործությունների էի ձգտում։

Այդ պատճառով շատ ուրախացա, երբ լսեցի, որ Իտալիայից ոչ հեռու նոր պատերազմ է ծագել, անգլիացիք կռվում էին իսպանացիների հետ։

Րոպե իսկ չկորցնելով, թռա ձիուս վրա և պատերազմի դաշտը սլացա։

Continue reading Դիպուկ կրակոց

Հետապնդում

Հետապնդում

Պատահեց այն, ինչից վախենում էի։

Դեռ նոր էինք ափից հեռացել, երբ գանձապահը վազեց իր տիրոջ մոտ և ասաց, որ ես գանձարանը մաքուր թալանեցի։

Սուլթանը կատաղեց և ուղարկեց իմ հետեից իր ողջ ռազմական նավատորմը։

Բազմաթիվ ռազմանավեր տեսնելով, խոստովանում եմ, որ շատ վախեցա։

Continue reading Հետապնդում

Չինական գինին

Չինական գինին

Եգիպտոսում ես շուտով կատարեցի սուլթանի հանձնարարությունը։ Հնարամտությունս այստեղ էլ օգնեց։

Մի շաբաթից հետո իմ արտասովոր ծառաների հետ Թուրքիայի մայրաքաղաք վերադարձա։

Սուլթանն իմ վերադարձով շատ ուրախացավ և գովեց Եգիպտոսում ունեցած իմ հաջողությունը։

― Դուք իմ բոլոր մինիստրներից խելոք եք, սիրելի Մյունխհաուզեն,– ասաց նա ձեռքս ամուր սեղմելով։― Այսօր ինձ մոտ ճաշի եկեք։

Continue reading Չինական գինին