Ավ. Իսահակյան. Այդ ոչինչը ես եմ

Քաղաքապետ իշխանը շրջում էր քաղաքում: Մարդիկ ոտքի էին կանգնում, կպչում պատերին, խոնարհ գլուխ տալիս: Փողոցի մի անկյունում` պատի ստվերում, ցնցոտիների մեջ պառկած էր մի աղքատ դերվիշ:

Շքախմբի առաջնորդը գոռաց դերվիշի վրա.

-Ի՞նչ ես մեկնվել մայթին, ճանապարհը բռնել: Չե՞ս տեսնում` ով է գալիս. վե՛ր կաց, անպատկա՛ռ:

-Ես միայն ինձնից մեծի առաջ ոտքի կկանգնեմ, — անվրդով պատասխանում է դերվիշը:

Քաղաքապետը հետաքրքրված մոտենում է և հարցնում.

-Մի՞թե ես քեզանից մեծ մարդ չեմ:

-Իհարկե` ո՛չ: Քեզանից բարձր դեռ շատ աստիճաններ կան: Այո՞, թե` ոչ:

-Այո՛:

-Դու քաղաքապետ իշխան ես, գիտեմ. որ մեծանաս, ի՞նչ պիտի դառնաս,- հարցնում է դերվիշը:

-Նահանգապետ,- պատասխանում է քաղաքապետը:

-Հետո՞:

-Հետո վեզիր:

-Հետո՞:

-Փոխարքա:

-Հետո՞:

-Սահմանը սա է: Բոլորից մեծը շահն է:

-Ասենք թե` շահ դարձար, հետո՞,- հարցնում է դերվիշը:

-Հետո` ոչի՛նչ,- պատասխանում է քաղաքապետը:

-Ահա՛ այդ ոչինչը ես եմ: Ոտքերիս տակից անցիր, գնա քո ճանապարհով, — նույն անվրդովությամբ պատասխանում է դերվիշը և նվարդյուն աչքերը գոցում:

ՆԱԴԵՐ ԷԲՐԱՀԻՄԻ. Փոքրիկ սիրտս ո՞ւմ նվիրեմ

  • Ո՞վ է գրքի հեղինակը (գտնել համացանցից տեղեկություններ նրա մասին, էլ ի՞նչ գրքեր է գրել):

Նադեր Էբրահիմին (պարսկ. ապրիլի 3, 1936 — հունիսի 5, 2008) իրանցի գրող, սցենարիստ, լուսանկարիչ, ռեժիսոր և դերասան։Աթա-օլ-մոլկ Էբրահիմիի որդին, ով Քերմանի ամենամեծ ընտանիքներից մեկի ժառանգներից էր, Նադերը պարսկական գրականության դիպլոմ է ստացել, այնուհետև ստացել անգլիական գրականության արտոնագիր: Նա նաև առնչություն է ունեցել քաղաքական գործունեությանը, ինչի հետևանքով հայտնվել են ազատազրկման ժամկետներ։ Աշխատել է տարբեր աշխատանքներում, այդ թվում՝ ուսուցչությամբ, բանկային գործերով։ Նա նկարահանել է որոշ հեռուստասերիալներ և վավերագրական ֆիլմեր, ինչպիսիք են «Անապատի ձայնը», բայց առավել հայտնի է որպես վիպասան՝ «Երեք հայացք դեպի տղամարդը», «Քառասուն նամակ կնոջս», «Մարդը հավիտենական աքսորում» ֆիլմերի համար։ », և «Կրակ առանց ծխի»:Նադեր Էբրահիմին ծնվել է 1936 թվականին Թեհրանում։ Թեհրանում իր միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվեց իրավաբանական դպրոց, բայց երկու տարի անց հեռացավ՝ անգլերեն լեզվի և գրականության բակալավրի աստիճան ստանալու համար: Նա սկսեց գրել 16 տարեկանում և երբեք չհրաժարվեց դրանից: Նրա առաջին «Գիշերային տուն» գիրքը մեծ հաջողություն ունեցավ: Բացի հարյուրավոր գրական հոդվածներից, նա հրատարակել է ավելի քան 100 գիրք։ Նա նաև գրել և բեմադրել է մի քանի ֆիլմեր, վավերագրական ֆիլմեր և երկու լավ պատրաստված և սիրված հեռուստասերիալներ:

Էբրահիմին տարբեր աշխատանքներ է փորձել։ Իր կենդանության օրոք եղել է անապատում վերանորոգող, տպարանի աշխատող, բանկային հաշվապահ, ամսագրերի դասավորության դիզայներ, թարգմանիչ և խմբագիր, վավերագրող և կինոարտադրող, գրավաճառ, գեղագիր, նկարիչ, համալսարանի դասախոս և գրող.

Հիմնել է մանկական գրականության Համգամ ինստիտուտը։ Ինստիտուտը ստացել է «Ասիայի լավագույն հրատարակիչ» և «Աշխարհի լավագույն հրատարակիչ» մրցանակները ասիական և համաշխարհային մանկական գրքերի նկարազարդման փառատոններից:

Արժանացել է Բրատիսլավայի առաջին մրցանակին (1970), ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության մրցանակին, Իրանի տարվա գրքի մրցանակին (1970) և մի շարք այլ մրցանակների։ «Կրակ առանց ծխի» վեպի համար նրան շնորհվել է «Հեղափոխությունից հետո 20 տարվա լավագույն գեղարվեստական ​​գրող» կոչումը։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են մի քանի լեզուներով։

  • Ո՞վ էր գրքի հերոսը, ինչպիսի՞ն էր նա:

Գրքի հերոսը մի մարդ էր։

  • Ի՞նչ սովորեցիր այս գրքից:

Ես սովորեցի այս գրքից, որ սիրտը  փոքր է, բայց ամբողջ աշխարհը կարելի է տեղավորել։

  • Գիրքը քեզ դո՞ւր եկավ, ինչպե՞ս կներկայացնես այս գիրքը, որ քո ընկերներն էլ ցանկանան այն կարդալ:

Պատմվածքը շատ ուսուցողական է և ես բոլորին խորհուրդ կտամ կարդալ այն։

Այդ ոչինչը ես եմ

  • Ո՞վ է գրքի հեղինակը (գտնել համացանցից տեղեկություններ նրա մասին, էլ ի՞նչ գրքեր է գրել):

Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թվականի հոկտեմբերի 30-ին, Ալեքսանդրապոլում, մանկությունն ու պատանեկությունն անցել է Ղազարապատ գյուղում, որն այժմ կրում է բանաստեղծի ազգանունը՝ Իսահակյան։ Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում1893 թվականին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր։

Ստացել է ԽՍՀՄ Պետական Մրցանակ (1946), 19461957 թվականներին Հայաստանի գրողների միություն նախագահն էր։ Մահացել է 1957 թվականի հոկտեմբերի 17-ին։ Թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում։ 1963 թվականի հոկտեմբերի 31-ին Երևանում բացվել է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան։

Գրականություն

  • Ո՞վ էր գրքի հերոսը, ինչպիսի՞ն էր նա:

Գրքի հերոսը մի տղամարդ էր՝ աղքատ և շորերը ճղճղած։

  • Ի՞նչ սովորեցիր այս գրքից:

Ինձ սովորեցրեց այս գիրքը որ,մարդը մնում է մարդ,կապ չունի հարուստ է, թե աղքատ։

  • Գիրքը քեզ դո՞ւր եկավ, ինչպե՞ս կներկայացնես այս գիրքը, որ քո ընկերներն էլ ցանկանան այն կարդալ:

Գիրքը ինձ շատ դոււր եկավ։ Կարծես քեզ ինչոր բան սովորեցնի, եթե օրինակ՝ քո ընկերը աղքատ է նրա հետ չշփվել պետք չէ,պետք է բոլորի հետ հավասարապես շփվել։

ՆԱԴԵՐ ԷԲՐԱՀԻՄԻ. Փոքրիկ սիրտս ո՞ւմ նվիրեմ

Ես մի փոքրիկ սիրտ ունեմ: Շատ փոքրիկ, շա՜տ-շա՜տ փոքրիկ:
— Մարդու սիրտը չպետք է դատարկ մնա, – ասում է տատիկը, – եթե դատարկ մնա, դատարկ ծաղկամանի նման տգեղ կլինի և մարդուն ցավ կպատճառի:

Ահա, հենց այդ պատճառով էլ երկար ժամանակ է՝ մտածում եմ՝ այս փոքրիկ սիրտը ո՞ւմ նվիրեմ: Այսինքն՝ ո՞ւմ պետք է սրտիս մեջ տեղավորեմ, որ բոլորից լավը լինի: Ճիշտն ասած՝ ախր, չգիտեմ՝ ինչպես ասեմ…Սիրտս ուզում է՝ այս ամբողջ-ամբողջ, փոքրիկ-փոքրիկ սիրտս՝ մի փոքրիկ, սիրուն տնակի պես, մի այնպիսի մեկին նվիրեմ, որին շա՜տ-շա՜տ եմ սիրում…կամ…չգիտեմ…մեկին, որ շատ լավն է: Մեկին, որ իսկապես արժանի է իմ շատ փոքրիկ եւ մաքուր սրտի մեջ տնակ ունենալու: Ճիշտ եմ ասում, չէ՞։
— Սիրտը հյուրանոց չէ, որ մարդիկ գան, մի երկու-երեք ժամ կամ մի երկու-երեք օր այնտեղ մնան ու հետո գնան, – ասում է հայրիկը, – սիրտը ճնճղուկի բույն չէ, որ գարնանը շինվի, իսկ աշնանը քամին այն իր հետ քշի ու տանի…
ճիշտն ասած՝ չգիտեմ՝ ինչ է սիրտը, բայց գիտեմ, որ տեղ է շա՜տ-շա՜տ լավ մարդկանց եւ մշտապես…
Դե…Երկար մտածելուց հետո վճռեցի՝ սիրտս նվիրեմ մայրիկիս, ամբողջ սիրտս, ամբողջը նվիրեմ մայրիկիս եւ կատարեցի այդ բանը…
Բայց, ո՜վ զարմանք, երբ նայեցի սրտիս, չնայած մայրիկս հանգիստ տեղավորվել էր նրա մեջ եւ իրեն էլ շատ լավ էր զգում, այդուհանդերձ նկատեցի, որ կեսը դեռեւս դատարկ էր մնացել…
Դե, իհարկե, հենց սկզբից ես պիտի գլխի ընկնեի ու սիրտս երկուսին նվիրեի՝ հայրիկիս ու մայրիկիս: Այդպես էլ վարվեցի:
Հետո, հետո գիտե՞ք՝ ի՞նչ եղավ: Այո, իհարկե, նայեցի ու տեսա՝ սրտիս մի մասում դեռեւս դատարկ տեղ է մնացել…
Անմիջապես վճռեցի սրտիս դատարկ մնացած անկյունը նվիրել մի քանի հոգու: Մի քանի հոգու, ում շատ եմ սիրում:
Մեծ եղբորս, փոքրիկ քրոջս, պապիկին, տատիկին, իմ բարի քեռուն եւ ուրախ բնավորությամբ հորեղբորս էլ տեղավորեցի սրտիս մեջ:
Մտածեցի՝ հիմա արդեն սրտիս մեջ կարգին խճողում է…այսքան մարդ մի՞թե հնարավոր է այսքան փոքրիկ սրտում տեղավորել:
Բայց երբ նայեցի սրտիս, Աստված իմ, Աստված իմ, գիտե՞ք՝ ինչ տեսա:
Տեսա, որ այս բոլոր մարդիկ տեղավորվել են սրտիս ճիշտ կես մասի մեջ, ճիշտ կեսի, թեեւ հանգիստ նստել, ասում, խոսում ու ծիծաղում էին, եւ ոչ մեկը չէր բողոքում տեղի նեղվածքից:
Դե…հետո հերթը…Այո, ճիշտ է, սրտիս մնացածը, այսինքն՝ դատարկ մնացած կեսը ուրախությամբ ու գոհունակությամբ նվիրեցի այն բոլոր լավ մարդկանց, ովքեր ապրում են մեր թաղում, եւ բոլոր այն լավ բարեկամներին, որ ունեմ, եւ բոլոր ընկերներիս եւ բոլոր այն ուսուցիչներին, ովքեր սիրում են երեխաներին…
Եվ գիտե՞ք, թե ինչ եղավ…
Աստված իմ, այսքան փոքրիկ սիրտը ինչպե՞ս կարող է այսքա՛ն մեծ լինել:
Ճիշտն ասած, խոսքը մեր մեջ, հայրս մի հորեղբայր ունի: Հայրիկիս այս հորեղբայրը շա՜տ, շա՜տ, շա՜տ փող ունի: Ես երբ տեսա՝ բոլոր լավ մարդիկ տեղավորվում են սրտիս մեջ, աշխատեցի հայրիկիս այս հորեղբորն էլ տանեմ սրտիս մեջ եւ մի անկյուն էլ նրան հատկացնեմ…բայց…չտեղավորվեց…ինչ արեցի, չտեղավորվեց…շատ խղճացի…բայց ի՞նչ անեմ, չտեղավորվեց, էլի, իմ մեղքը հո չի, իր մեղքն է: Այսինքն՝ ճիշտն ասած, երբ ինքն էլ դժվարությամբ, մի կերպ տեղավորվում էր սրտիս մեջ, փողերի հսկա սնդուկը դուրս էր մնում, նա էլ հևիհև դուրս էր վազում սրտիցս, որպեսզի վերցնի իր սնդուկը…
Այո…կամաց–կամաց հասկանում էի, թե մի փոքրիկ-փոքրիկ սիրտ որքա՜ն կարող է մեծ լինել: Մի գիշեր, երբ հիշեցի այն մեծ պատերազմի ծանր օրերն ու գիշերները, միանգամից վեր թռա ու ճչացի. «Սրտիս մնացած մասը կնվիրեմ բոլոր նրանց, ովքեր կռվեցին եւ կեղտոտ թշնամուն մեր հողից, մեր երկրից ու մեր տնից դուրս վռնդեցին…»:
…Հիմա այլեւս իմ սիրտը նմանվել էր մի մեծ քաղաքի, դպրոց ուներ, հիվանդանոց ուներ, զորանոց ուներ, փողոց, թաղ, պողոտա ուներ եւ դարձյալ մի աշխարհի չափ դատարկ տեղ ուներ…
Ինքս ինձ ասացի. «Այլեւս բավական է ընտրություն անել, իմ սիրտը պատկանում է աշխարհի բոլոր-բոլոր լավ մարդկանց՝ աշխարհի այս ծայրից մինչեւ մյուս ծայրը…»:
Դուք ինքներդ տեսնում եք՝ հիմա միայն մի շա՜տ-շա՜տ փոքրիկ անկյուն է դատարկ մնացել սրտիս մեջ: Գիտեք՝ այդ տեղը ում համար եմ թողել, այո, ճիշտ է, բոլոր վատ մարդկանց, միայն՝ մի պայմանով, որ հրաժարվեն վատ լինելուց եւ վատ արարքներ կատարելուց. երեխաներին չնեղացնեն, ծովը չկեղտոտեն, կենդանիներին չսպանեն եւ ոչ մեկի նկատմամբ բռնություն չգործադրեն…
Վատ մարդիկ էլ, եթե լավանան, իրավունք ունեն, չէ՞, իմ սրտի մեջ մի փոքրիկ տնակ ունենալու. ..չէ՞։
Կարծում եմ՝ եթե վատ մարդիկ բարիանան ու գան, դարձյալ իմ սրտի մեջ մի փոքրիկ տեղ կմնա…գուցե անտառների համար, սարերի, ձկների, եղնիկների, փղերի…եւ շատ ուրիշ բաների համար…
Իսկապես, զարմանալի է, հայտնի չէ՝ սա սի՞րտ է, թե՞ ծով: Այսքան փոքրիկ սիրտն, ախր, ինչպե՞ս է, որ երբեք չի լցվում:
Դե լավ, դա ինձ չի վերաբերում:
Երբ մեծանամ, գուցե հասկանամ, թե ինչու է այդպես, սակայն հիմա, մինչեւ այն պահը, երբ դեռ սրտիս մեջ տեղ կա, պետք է այդ տեղը նվիրեմ լավ ու բարի մարդկանց։
Սիրտը հենց դրա համար է, ճիշտ չէ՞։

Սասնա ծռեր-հարցեր և առաջադրանքներ

ի՞նչ կլիներ եթե Փոքր Մհերը դուրս գար Ագռավաքարից

Նա երբ դուրս գար Ագռավաքարից երկիրը ավելի կհզորացներ։

ո՞վ կհաջորդեր Մհերին

Մհերին կհաջորդեր նրա որդին՝փոքր Դավիթը։

ո՞ւմ հետ կամուսնանար

Կամուսնանար երկրի նոր թագուհու հետ։

ո՞րդի կունենային, թե՞ դուստր

Նրանք կունենայն որդի։

ինպե՞ս կանվանեին,

Որդուն կանվանեին փոքր Դավիթ։

ի՞նչ դեպքեր տեղի կունենային երկրում:

Դավիթը՝փոքր Մհերի որդին շատ ուժեղ էր և բոլոր թշնամիները վախենում էին նրանից,ու ոչ մի պատերազմ չեղավ։

Ճանաչենք Երևան քաղաքը իր թաղամասերով

Վարչական առումով Հայաստանի մայրաքաղաք Երևանը բաժանված է 12 վարչական շրջանների, որոնք իրենց հերթին բաժանված են թաղամասերի։

Վարչական շրջան    Բնակչություն    Տարածք

1.       Աջափնյակ   109 600    25 կմ²

Աջափնյակ, Նորաշեն, Նազարբեկյան, Սիլիկյան, Լուկաշին, Վահագնի, Անաստասավան, Չերեմուշկա
2.       Արաբկիր        117 704   12,35 կմ²
Նոր Արաբկիր (Կոմիտաս), Այգեձոր, Մերգելյան, Ռայկոմ, Քանաքեռ
3.       Ավան                53 100     8,37 կմ²
Հին Ավան, Նոր Ավան (Վարուժան, Դուրյան, Չարենց, Իսահակյան, Հովհաննիսյան, Սայաթ Նովա, Բրյուսով, Թումանյան), Ավան-Առինջ, Աղի Հանք
4.       Դավթաշեն       42 207   6,71 կմ²
Դավթաշեն, Հյուսիսային Դավթաշեն
5.       Էրեբունի         126 300    48,41 կմ²
Էրեբունի, Նոր Արեշ, Սարիթաղ, Վարդաշեն, Մուշավան, Վերին Ջրաշեն, Կայարան, Բութանիա
6.       Քանաքեռ-Զեյթուն     74 400   8,10 կմ²
Քանաքեռ, Նոր Զեյթուն, Մոնումենտ
7.       Կենտրոն            126 600     14,20 կմ²
Փոքր Կենտրոն, Նորագյուղ, Նոր Կիլիկիա, Այգեստան, Կոնդ
8.       Մալաթիա-Սեբաստիա     142 600    25,80 կմ²
Նոր Մալաթիա, Զորավար Անդրանիկ, Շահումյան, Արարատյան, Հաղթանակ
9.       Նորք-Մարաշ   11 300     4,60 կմ²
Նորք, Նորք-Մարաշ
10.   Նոր Նորք        129 400      14,47 կմ²
Նոր Նորք, Ջրվեժ, Բագրևանդ
11.   Նուբարաշեն    9 700     18,11 կմ²
Նուբարաշեն
12. Շենգավիթ        137 400    40,50 կմ²
Ներքին Շենգավիթ, Վերին Շենգավիթ, Ներքին Չարբախ, Վերին Չարբախ, Նորագավիթ, Աերացիա

 

Աջափնյակ վարչական շրջանի՝ Հալաբյան փողոցի պատմությունը Microsoft PowerPoint Presentation

Kids cafe

https://www.youtube.com/watch?v=Be1ANur8aOA

Café worker: Kids cafe, please! What would you like? Ի՞նչ կցանկանաք

Andi: Can I have a pizza, please?
Café worker: A chess and tomato pizza or  mix pizza?
Andi: Chess and tomato pizza, please.
Café worker: Anything else? Էլի ինչ-որ բան կցանակա՞ք
Andi: Yeah, I’d like some ice cream.
Café worker: Would you like a drink?
Andi: Yes, can I have an banana fresh, please?
Café worker: OK, so that’s сhess and tomato pizza  , one ice cream and banana fresh. What’s your table number? Որն է ձեր սեղանի համարը
Andi: Table 12. How much is that? Ի՞նչ արժե
Café worker: That’s 2800 drams, please.
Andi: Here you are.
Café worker: Thank you … that’s your change …200 drams. Next, please …

Ուսումնական աշուն

Ուսումնական աշուն

Սիրելի՛ սովորողներ, սկսվել է աշնանային ուսումնական արձակուրդը: Այն  հնարավորություն կտա ամրապնդել  ձեռք բերված գիտելիքները։

1 Տրված թվերը ներկայացրու՛ կարգային գումարելիների գումարի տեսքով։

  • 1487=1000+400+80+7
  • 6294=6000+200+90+4
  • 138560=100.000+30.000+8000+500+60

2 Որքանո՞վ կմեծանա 567 թիվը, եթե նրա գրության ձախից կցագրենք 8 թվանշանը։

8567

8000-ով

3 Համեմատի՛ր

  • 1478 < 6574
  • 586 > 147
  • 2698 = 2698
  • 26853 < 26854
  • 369472 = 359472

4 Կատարի՛ր գումարումը և ստուգի՛ր հանումով 

36124+13211

Ստուգում՝
+ 3 6 1 2 4 4 9 3 3 5
1 3 2 1 1 1 3 2 1 1
4 9 3 3 5 3 6 1 2 4

 

5 Կատարի՛ր բազմապատկում և ստուգի՛ր բաժանումով:

 

112 x 7=

Ստուգում՝ 7 8 4 7
x 1 1 2 7 1 1 2
7 0 8
7 8 4 7
                        1 4          
                      1 4          
0

 

  1. Կատարի՛ր մնացորդով բաժանումը, ապա ստուգիր ճիշտ ես կատարել այն։

39:7=

39 7
35 5 Ստուգում՝
4մն 7×5=35+4մն

 

  1. Քանի՞ ժամ է 4օր 3ժամը։

Պատ՝․99 ժամ։

  1. 6 տարի առաջ քույրն ու եղբայրը միասին 8 տարեկան էին։ Քանի՞ տարեկան կլինեն նրանք միասին 6 տարի հետո։

Լուծում՝ 6 x 2=12

12+8=20

Պատ՝․20 տարեկան։

  1. Գնացքը կայարանից դուրս եկավ ժամը 6․40-ին և տեղ հասավ նույն օրը՝ ժամը 20․15-ին։ Ինչքա՞ն ժամանակ էր գնացքը գտնվում ճանապարհին։

13ժամ 35րոպե

  1. Երկու լուցկու հատիկ տեղափոխելով ստացիր ճիշտ մաթեմատիկական հավասարություն։