Լրացրեք բաց թողած տառերը։

Լրացրեք բաց թողած տառերը։

Հեքիաթ, ակացիա, Սոֆյա (աղջկա անուն),բամիա, այծյամ, եղյամ, էքսկուրսիա, Ասյա (աղջկա անուն), խավիար, կղզյակ, կրիա, միլիարդ, Վիկտորիա (ջրվեժ), վայրկյան, մումիա, քիմիա, օվկիանոս, անցյալ,միլիոն, Սոֆիա (քաղաք), չեմպիոն, Ֆրանսիա (քաղաք),քամելեոն, հայելի, նայել:

 

Մարիամ, Ասիա(աշխարհագրական անուն), հայելի, երեխայի, Սերգեյից, դղյակ, գնայի, բամիա, կրիա, վերարկույով, կարկաչյուն (պատասխանում է ինչպիսի՞ հարցին), ղոփյուն (ի՞նչ հարցին է պատասխանում), Վիկտորյա (աղջկա անուն), Ֆրանսիա, Անգլիա, անասնաբուժ, ափսեից, արքային:

Դեղին ծով

«Դեղին ծով» անվանումը չին. «Հունհայ» անվան (բառացի՝ դեղին ծով) պատճենումն է։ Այդպես է կոչվել առափնյա մասի ջրերի պղտորավուն դեղին գույնի պատճառով: Այն Խաղաղ օվկիանոսի ավազանին պատկանող ներփակված ծով է:

Գտնվում է Ասիայի արևելյան մասում`     Կորեայից արևմուտք: Դեղին ծովի ափին են գտնվում Չինաստանը, Հյուսիսային և Հարավային Կորեաները: Առաջին եվրոպացին, ով եղել է Դեղին ծովի ափին, Մարկո Պոլոն էր: Դեղին ծովն են թափվում Հուանհե գետը և Յալուցզյան գետերը:

Արևելյան Չինաստանի ծովի հյուսիսային մասը հայտնի է որպես դեղին ծով, Դա լայն ծով է, որը զբաղեցնում էր մոտ 417 կմ 000 տարածք: Այն տեղակայված է մայրցամաքային Չինաստանի և Կորեական թերակղզու միջև: Անունը գալիս է ավազի մասնիկներից, որոնք ջուրին տալիս են դեղին գույնի շատ նման գույն: Դա դեղին գետն է, որը պատասխանատու է այս ծովը կերակրելու և նրան այս գույնը տալու համար: Դեղին գետը հայտնի է որպես Huang he անունով: Տեղականում ՝ Հարավային Կորեայում, այն հայտնի է նաև որպես Արևմտյան ծով:

Այս հոդվածում մենք ձեզ պատմելու ենք Դեղին ծովի և նրա գետի բոլոր բնութագրերի, կազմավորման և ծագման մասին:

Задание

  1. У меня нет  брата (брат, сестра).
  2. В моей комнате нет телефона (телефон, телевизор).
  3. Я думаю, завтра не будет снега ( снег).
  4. У него не было  машины (машина).
  5. На этой улице нет оцтоновки (остановка).
  6. Завтра у нас не будет математики (математика).

Задание 2.

 меня,тебя, его (него)  ,её (неё), нас, вас, их.

  1. У него (Антон) нет компьютера.
  2. У меня (я) совсем нет времени.
  3. У неё (Наташа) очень красивые глаза.
  4. У тебя (ты) есть этот учебник?
  5. У него (он) сегодня хорошее настроение.
  6. У неё (она) есть новая машина.

Առաջադրանք-Եղնիկը

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր և սովորիր:

Մակաղել- Հանգստի, շոգից պատսպարվելու և կթվելու համար մակատեղ գալ՝ հավաքվել:

Անդուլ-Դուլ՝ դադար չունեցող, անդադար

Շառաչ-Շառաչյուն

Անսանձ- Սանձ չունեցող, սանձազերծ

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

փաղչում

երբ

պատշգամբը

ակնթարթի

  1. Գրիր տրված բառերի հոմանիշները (այս բառերի հոմանիշները կան նաև տեքստում).

ա/զուլալ —պարզ, հստակ, պայծառ, մաքուր
բ/լուռ —Անձայն, անխոս, անմռունչ, անաղմուկ
գ/ակնդետ —Անհամբեր
դ/ընտանի —Ընտել, սովոր, ձեռնասուն

4.Դարձվածքները և համապատասխան բացատրությունները գրի՛ր իրար դիմաց.

ա/ լույս աշխարհ գալ -դ/ծնվել,հայտնվել
բ/խելքը գլխին  -գ/դատող, բանիմաց, խելացի
գ/կողը հաստ -բ/համառ, ինքնասածի, կամակոր
դ/ճաշը եփել  -ա/մեկին պատժել, լավ ծեծել

ա/մեկին պաժել, լավ ծեծել
բ/համառ, ինքնասածի, կամակոր
գ/դատող, բանիմաց, խելացի
դ/ծնվել,հայտնվել

5. Տեքստից դու՛րս գրիր չորս բարդ բառ: Հիշեցում՝ Բարդ են երկու և ավելի արմատից կազմված բառերը՝ տոմսարկղ, արևածաղիկ…

վերջալույսով

լիակուրծք

ուշագրավ

խորասույզ

6.Տրված օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով.

ա/զակազ-պատվեր
բ/մալինա —ազնվամորի
գ/կենգուրու —ագեվազ
դ/ստարտ-սկիզբ

7.Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական և բացականչական նախադասություն:

Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս…

Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին:

8.Ինչպիսի՞ն էր եղնիկը: Նկարագրի՛ր եղնիկին ̀ օգտագործելով տեքստի բառերը:

Խորունկ, սև ու ջինջ աչքերով։

9.Ի՞նչն էր զարմացնում հեղինակին.

ա/ Եղնիկը շատ գեղեցիկ էր ̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով:
բ/Մտերմացել էր երեխաների հետ, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
գ/Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը սուզելով շառաչյուն խավարի մեջ:
դ/ Եղնիկը թեև ընտելացել էր ընտանիքին ու տանը,բայց մեկ-մեկ թաքուն բարձրանում էր պաշգամբ և լռիկ նայում անտառներով փաթաթված սարերին:

10.Ինչի՞ն կարող էր կարոտել եղնիկը:

Եղնիկը կարող էր կարոտել իր ընկերներին հայրիկին,մայրիկին և իհարկե անտառը։

11.Ինչո՞ւ է հեղինակը հարգում եղնիկին:

Հեղինակը հարգում էր եղնիկին, որովհետև նա հասկանում էր նրան,թե նա ինչպես է կարոտում անտառին։

12.Նկարագրի՛ր անտառը հողմի ժամանակ:

Դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը։

13.Տեքստից դու՛րս գրիր այն նախադասությունը, որը քեզ հուզեց:

Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…

Մաթեմատիկա 26.11.2021

Վարժ՝403

Կատարի՜ր գումարում և արդյունքում ստուգիր հանումով։

ա) 3245+125=3370    3370-125=2245

բ) 3526+514=4040     4040-514=3526

Վարժ՝404

Կատարի՜ր հանում և արդյունքում ստուգիր գումարումով։

ա) 6153-523=5630     5630+523=6153

բ) 2453-216=2237       2237-216=2453

Վարժ՝405

Կատարի՜ր բազմապատկում և արդյունքում ստուգիր բաժանումով։

ա) 1560×6=9326         9326:6=1560

բ) 4200×50=210000      210000:50=4200

Վարժ՝406

Կատարի՜ր բաժանում և արդյունքում ստուգիր բազմապատկումով։

ա) 21500:50=430           430×50=21500

բ) 12420:30=414             414×30=12420

Վարժ՝408

Կատարի՜ր բազմապատկումը և արդյունքը ստուգիր գումարումով։

ա) 756×3=2268     756+756+756=2268

2×819=1630          819+819+819=1630

բ) 2×448=996      448+448=996

312×3=936           312+312+312=936

Վարժ՝409

Գտի՜ր անհայտ բաղադրիչը։Պատասխանը ստուգիր հաշվիչով։

ա) 25808:8=3226

18=2160:120

բ) 1736:124=14

1220=6100:5

Վարժ՝410

Գտիր անհայտ բաղադրիչը։Պատախանը ստուգիր հաշվիչով։

ա) 24×66=1584

21420=306×70

բ) 55×30=1650

2640=80×33

Վարժ՝411

Գտիր անհայտ բաղադրիչը ։Պատասխանը ստուգիր հաշվիչով։

ա) 5697+537=6234

321=7486-7165

բ) 15874=11231+4643

52646-305=52341

Վարժ՝414

Հայրիկը գնել էր 12 մ երկարությամբ պարան,որի համար վճարել էր 2880 դրամ։Հաջորդ օրը նա Արային ուղարկեց այդ պարանից գնելու ևս 20 մ։Որքա՞ն գումար պետք է վճարի Արան այն գնելու համար։

2880:12=240

240×20=4800

Պատ՝․4800 դրամ։

Ավետիք Իսահակյան Եղնիկը

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր`  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փա□չում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և եր□ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշ□ամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթար□ի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

«Գունավոր» ծովեր

Հետաքրքիր զուգադիպությամբ օվկիանոսներից յուրաքանչյուրն իր կազմում ունի մեկական «գունավոր» ծով:

Սև ծովը Ատլանտյան օվկիանոսի մասն է: Այն գտնվում է Եվրոպայի և Ասիայի միջև: Սև ծովը հնագույն ժամանակներից եղել է ծովագնա­ցության և առևտրի բանուկ ճանապարհ: Ծովի անվան առաջացման պատմությունը մեզ հասցնում է Հին Հունաստան: Հույները ներկայիս Սև ծովն անվանում էին Աքինյան Պոնտոս («Անհյուրընկալ ծով») կամ Պոնտոս Սելաս («Սև ծով»)՝ նկատի ունենալով նրա փոթորկոտ ալիքների պատճառած վնասները, նավաբեկումները:

Ծովի խորը ջրային զանգվածում կուտակված են թունավոր նյութեր, այդ պատճառով էլ ամբողջ օրգանական աշխարհը գտնվում է ջրի վերին՝ 150-200մ խորության շերտում:

Սպիտակ ծովը հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի մասը կազմող ծով է: Ծովն այդպես է կոչվել, որովհետև տարվա մեծ մասը ծածկված է ձյունով ու սառույցով: Տարվա կեսը սպիտակ է սառույցից ու ձյունից, մյուս կեսն էլ բուքն ու ձյունն են իշխում, հաճախակի են մառախուղները, երկնքի սպիտակ գույնն էլ արտացոլվում է ջրերում և ավելի հաստա­տում ծովի անունը:

Կարմիր ծովը գտնվում է Հնդկական օվկիանոսում՝ Աֆրիկայի և Արաբական թերակղզու մի­ջև: Կարմիր ծովն աշխարհի ամե­նատաք և ամենաաղի ծովն է: Նրա 1 լիտր ջուրը պարունակում է 42 գրամ աղ: Ծովի բուսական սւշխարհն աղքատ է, սակայն առա­տորեն աճում են կարմրավուն ջրի­մուռները, որոնք էլ կարմիր գույն են տալիս: Դրա համար էլ հին աշխարհում փյունիկցիները ծովը Կարմիր են անվանել, որը պահպանվել է մինչև մեր օրերը: Ծովում շատ են դելֆինները և ծովային հսկա կրիաները:Դեղին ծովը Խաղաղ օվկիանոսի մասն է կազմում: Այն գտնվում է Չինաստանի և Կորեայի միջև: Սրա անվանման պատճառը նրա առափնյա մասի ջրերի մուգ դեղնավուն գույնն է, որը հետևանք է չինացիների մայր գետի՝ Խուանհեի բերած դեղին գույնի առատ տիղմի: Չինացիները այս անվանումը կապում են էին Չինաստանում կայսրու­թյան խորհրդանիշ համարվող դեղին գույնի հետ:

Ծովեր և օվկիանոսներ

Երկրագնդի հսկայական ջրային տարածքը բաժանվում է օվկիանոսների: Դրանք հինգն են Հնդկական, Հյուսիսային սառուցյալ, Հարավային, Խաղաղ օվկիանոս, Ատլանտյան Օվկիանոս, որոնք իրար միացած են նեղուցներով և միասին կազմում են Համաշխարհային օվկիանոսը: Ամենամեծն ու փոթորկոտը Խաղաղ օվկիանոսն է: Տարօրինակ է, բայց պորտուգալացի ծովագնաց Մագելանի շուրջերկրյա ճամփորդության ընթացքում այս օվկիանոսը զարմանալիորեն հանդարտ է եղել, և ճանապարհորդն այն Խաղաղ է անվանել:

Ծովերն օվկիանոսների առանձին մասերն են, որոնք մասամբ շրջապատված են ցամաքով: Միայն մեկ ծով կա, որ ափեր չունի: Դա Սարգասյան ծովն է՝ Ատլանտյան օվկիանոսում՜:

Օվկիանոսներում և ծովերում ցամաքի կտորներ կան, որոնք բոլոր կողմերից շրջապատված են ջրով: Դրանք կղզիներն են: Օվկիանոսնե­րում կան նաև խոր անդունդներ:

Երկրագնդի ամենամեծ կղզին Գրենլանդիան է, որը թարգմանաբար նշանակում է «կանաչ երկիր»:

Գիտե՞ս, որ օվկիանոսի ամենախոր տեղը Մարիանյան իջվածքն է՝ Խաղաղ օվկիանոսում: Նրա խորությունն այնքան մեծ է (11 հազար մետր), որ եթե Ջոմոլունգմա լեռն ընկղմեինք մեջը, գագաթը շատ խոր ջրի տակ կմնար:

Օվկիանոսների աղի ջուրն անթիվ-անհամար կենդանիների ու բույ­սերի տունն է: Ամենահին ժամանակներից ծովերն ու օվկիանոսները սննդի կարևոր աղբյուր են եղել: Ծովի ջրից կերակրի աղ են ստանում: Օվկիանոսներից ու ծովերից գոլորշիացած ջուրը վերադառնում է անձրևների ու ձյան տեսքով:

Երկրագնդի գրեթե ողջ ցամաքն ուսումնասիրված է, բայց օվ­կիանոսի խորքերն ուսումնասիրելն ավելի դժվար է, քանի որ ջրի շեր­տի ծանրությունը թույլ չի տալիս, որ սուզորդները շատ խոր սուզվեն: Եթե 1 լ ծովի ջուր գոլորշիացնենք, ապա ամանի հատակին մոտ 35գ աղ կմնա: Աղը դժվարացնում է մարմինների սուզվելը: Հայտնի Մեռ­յալ ծովում ջուրն այնքան աղի է, որ մարդն առանց ջանք գործադրելու կարող է մնալ ջրի երեսին: