Փետրվար ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ-2022թ.-Առաջին մակարդակ

1. Կատարելով թվաբանական գործողությունները՝ գրի՛ր դեղին վանդակներում պակասող շրջանների թիվը:
Captionless Image

1.••••+•••=•••••••
2.•••••••-•••=••••
3.••••-•••=•
4.•••+0=•••
5.•+•••=••••
6.•••-0=•••
2. Արևմտյան դպրոց-պարտեզի հավերը երկու օրում ածում են քսան ձու: Քանի՞ ձու կածեն հավերը մեկ շաբաթվա ընթացքում:
3. Ճիովանին 3 տորթ թխելու համար օգտագործեց 4 ձու: Քանի՞ ձու է անհրաժեշտ այդպիսի ինը տորթ թխելու համար:
12
4. Ութ ընկերներ ձվակռիվ էին խաղում: Ընկերներից յուրաքանչյուրը մյուսների հետ մեկական անգամ ձու կռվացրեց: Կռվի արդյունքում ձվերից մեկը կոտրվում էր, մյուսը՝ ոչ: Քանի՞ ձու կոտրվեց այդ խաղի ժամանակ:
28
5. Չորս ու կես ժամից կլինի ժամը 4:00 կեսգիշերից հետո: Հիմա ժամը քանի՞սն է:
6. Ավետի հավաքած խորանարդի յուրաքանչյուր երես ուներ 4 տարբեր գույն։ Խորանարդը քանդվել էր, Ավետը ո՞ր համարի խորանարդը պետք է ընտրի, որպեսզի խորանարդն ամբողջանա;
Captionless Image
2
7. Նռանեն գրում է «մաթեմատիկա» բառը՝ օրական մեկ տառ: Նա սկսում է գրել չորեքշաբթի օրը: Շաբաթվա ո՞ր օրը կավարտի այդ բառի գրությունը:
8. Արամը բացեց իր խնայատուփը: Առաջին օրը ծախսեց իր հավաքած գումարի կեսը: Երկրորդ օրը՝ մնացածի կեսը, և իր մոտ մնաց 800 դրամ: Որքա՞ն գումար էր հավաքել Արամը:
9. Կարենը խաղ էր խաղում և ուներ 9 անգամ խոցելու հնարավորություն: Ճիշտ նշանակետին խոցելուց հետո ստանում էր ևս 3 անգամ խոցելու հնարավորություն: Որոշի՛ր, թե քանի անգամ է ճիշտ նշանակետին խոցել Կարենը, եթե գիտենք, որ ընդհանուր դիպչել է 30 անգամ:
10. Քանի՞ եռանկյուն կա պատկերում:
Captionless Image

Փետրվար ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ-2022թ.-Երկրորդ մակարդակ

1. Տեղափոխելով լուցկու մեկ հատիկ` ստացի՛ր ճիշտ հավասարություն:
Captionless Image

2. Երկու թվերի տարբերությունը 90 է, դրանցից մեկը 4 անգամ մեծ է մյուսից։ Գտի՛ր այդ թվերը։
3. Գտի՛ր այն բնական թվերի քանակը, որոնք 8-ի բաժանելիս քանորդում և մնացորդում նույն թիվն է ստացվում։
4. 8 փուչիկ գնելու դեպքում Կարենին 200 դրամ պակասում է, իսկ 5 փուչիկ գնելու դեպքում 1000 դրամ ավելանում է։ Որքա՞ն պետք է վճարել 6 այդպիսի փուչիկի համար։
5. Արշավի վեց մասնակիցներից քանի՞ ձևով կարող ենք ընտրել 1 առաջապահ և 1 հետապահ:
6. Տրված 6 քարտերը դասավորիր այնպես, որ ստանաս 5-ի պատիկ հնարավոր ամենամեծ թիվը, որի հազարավորների կարգում գրված թվանշանը 2 անգամ մեծ է տասնավորների կարգում գրված թվանշանից։
Captionless Image

7. 6 հատ երեքի և թվաբանական գործողությունների միջոցով ինչպես ստանալ ամենափոքր քառանիշ թիվը:
8. Խանութում կարտոֆիլը տեղավորեցին 5 կիլոգրամանոց և3 կիլոգրամանոց տոպրակների մեջ: Պարզվեց, որ բոլոր հինգ կիլոգրամանոց տոպրակները միասին նույն զանգվածն ունեն, ինչ բոլոր երեք կիլոգրամանոց տոպրակները միասին: Ամեն տեսակից քանի՞ տոպրակ կար, եթե տոպրակների ընդհանուր քանակը 24 է։
9. Լուծելով թվաբանական ռեբուսը, նշի՛ր Ա, Բ, Գ տառերի փոխարեն թաքնված թվանշանները: ԱԲ+ԲԳ+ԳԱ=ԱԲԳ
10. Հաշվի՛ր պատկերի մակերեսը:
Captionless Image

Լոռու մարզ

1_14_1302953145

Բնակչությունը՝ 3789 կմ²

Մարզկենտրոնը՝ Վանաձոր

Հարևան մարզեր՝ Շիրակ, Տավուշ, Կոտայք Արգածոտն

Բնակչությունը՝ 392․300 մարդ

Քաղաքներ՝ Սպիտակ, Ալավերդի, Ախթալա,Շամլուղ, Ստեփանավան, Տաշիր, Թումանյան

Լեռներ՝ Թեժ/3101 մ/, Լալվար/2543մ/

Լեռնաշղթաներ՝  Վիրահայոց, Գուգարաց, Բազումի, Փամբակի

Տեսարժան վայրեր՝ Ախթալա, Բարձրաքաշ, Կուրթան, Հաղպատ, Հնեվանք, Հոռոմայր, Ջգրաշեն, Սանահին, Սրբանես, Քառասնից Մանկանց, Քոբայր, Օձուն, Լոռի Բերդ, Տորմակավանք, Մանստև, Սեդվի, Շնող, Դորբանդ, Դենդրոպարկ, Դսեղ

Գետեր՝ Դեբեդ, Ձորագետ, Տաշիր գետ, Փամբակ

Մարզի Դսեղ գյուղում է ծնվել ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը, որտեղ էլ գտնվում է նրա տուն-թանգարանը:

Homework

She eats meat every day.

The baby is sleeping at the moment.

I go to bed every night at 10:00 pm.

Dad is watching TV now.

Mother always washes the dishes.

Jane is reading book at the moment.

She is running very quickly.Look!

I do my homework every day.

English-ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

1.Ես միշտ կարդում եմ իմ սիրելի գրքերը:
I always read my favorite books.
2.Արամը խելացի տղա է:
Aram is clever boy.
3.Իմ եղբայրը կերակրում է իր շանը հիմա:
My brother is feeding his dog now.
4.Ես հաճախ գնում եմ կենդանիների խանութ և գնում եմ ուտելիք իմ կատվի համար:
I often go to pets shop and buy foot for my cat.
5.Ի՞նչ ես անում հիմա: Ես խնամում եմ իմ փոքր քույրիկին: Նա 2 տարեկան է:
What are you doing now?I am looking after my sister.She is 2.
6.Ամռանը մենք գնում ենք գյուղ(village) և երբեմն լողում ենք լճում:
In summer we go to village,and sometimes we swim in the lake.

Հ․Թումանյան «Մայրը»

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Էս դեպքից  հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը:

Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։ Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվար□ ճիչով հայտնվում էր մեր գյուղում ու մեր կտուրի տակ։
Եվ ի՜նչ քա□ցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին, կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»:

Եվ ահա նորից գարնան հետ

էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։ Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերեց  ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։

Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգույշը կամ ամենից սովածը, շտապեց, ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։

Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։

— Փի՛շտ, փի՛շտ, – վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից` նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։ տոԿաւն փախավ- մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ կատարվեց, որ անկարելի էր մի բան անել։

Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտվում էր ամբարի շուրջը, իսկ մենք` երեխաներս, մի-մի փայտ առած պտտվում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը՝դունչը լիզելով։

Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, ի□ավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկավ։ Մին էլ տեսանք` հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։ Վազեցինք, տեսանք` մեռած, ընկած է ծառի տակին։

Մի գարնան իրիկուն էր որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝   լրացնելով բաց թողած տառերը:

զվարթ

քաղցր

իրավ

վերադարձել

2.Ի՞նչ է նշանակում ծղրտալով բառը.

ա/ ծիծաղելով
բ/ թռչկոտելով
գ/ ճչալով
դ/ մկկալով

  1. Դու՛րս գրիր տեքստում ընդգծված բառերը ̀ դիմացը  գրելով  դրանց  հոմանիշները  (իմաստով մոտ  բառեր):

դեպքից-Դիպված, պատահար, պատահմունք, միջադեպ, անցք: Եղելություն, իրադարձություն

ուրախ-զվարթ

զիլ-Սուր

վայրկյանին-Ակնթարթ, պահ, պահիկ, վայրիկ

  1. Տեքստից դու՛րս գրիր եզակի թվով չորս գոյական (առարկա ցույց տվող բառ) և դարձրու՛ հոգնակի:

Ձու-ձվեր

կտուր-կտուրներ

բուն-բներ

ձող-ձողեր

Օրինակ՝ ծառ-ծառեր

7.Դու՛րս գրիր ստեղծագործության գլխավոր իմաստն արտահայտող նախադասությունը:

Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը:

8.Ի՞նչ սովորություններ ունեն ծիծեռնակները:

Ծիծեռնակը ամեն օր իր ձագերին կերակրում էր։Նա իր ձագուկներին փորձանքի մեջ չի գցի,իսկ եթե գցի նա էլ նույնը կանի։

9.Ծիծեռնակի ո՞ր ճուտը կատվի զոհը դարձավ.

ա/ամենից փոքրը կամ ամենից անկարգը

բ/ ամենից անվախը կամ ամենից չարաճճին

գ/ ամենից մեծը կամ ամենից հնարամիտը

դ/ ամենից անզգույշը կամ ամենից սովածը

10.Ի՞նչ պատահեց ծիծեռնակին, երբ տեսավ դատարկ կատվին.

ա/թռավ-գնաց, որպեսզի կերակուր բերի

բ/ հանգիստ նստեց ծառի ճյուղին

գ/ քարի կտորի նման ցած ընկավ ճյուղից

դ/ ծլվլում էր երդիկին

11.Ինչո՞ւ երեխաները չկարողացան փրկել ծիծեռնակի ձագին:

Որովհետև ծիխեռնակի ձագը արդեն սատկել էր։

12.Վերականգնի´ր «քանդված» առած-ասացվածքները:

Գիտունի հետ քար քաշիր,               սուտը աշխարհը կքանդի

Լեզուն չլիներ,                                      խրատն ինչ կանի չարին

Անձրևն ինչ կանի քարին,                  ագռավները աչքերը կհանեին

Մինչև ճիշտը գա,                                 անգետի հետ փլավ մի կեր

13. Ղազարոս Աղայանը ծիծեռնակների մասին ունի մի բանաստեղծություն «Հիշողություն» վերնագրով, կարդա այդ բանաստեղծությունը:

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Մեկ անգամ էր կան բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:

Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:

Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում

 

ROVER IS A FUNNY DOG

ROVER IS A FUNNY DOG
Linda lives in a big house with her mother and father. The house is
comfortable. Linda has got a large room with a lot of toys in it. She
plays with her toys and her dog. Little Rover is her favourite. She
always pats it. The dog is white and black. Rover is a funny little dog.
It is very clever. Rover is always with Linda. It is with Linda when she
goes to school and when she is at home. Linda looks after Rover.
They go for a walk, they swim in the lake. Linda feeds her dog and
plays with it. Linda often goes to the pet shop to buy food for Rover.
Rover likes sweets very much but it doesn’t eat sweets every day.
Rover is Linda’s friend. It always helps her.

Տավուշի մարզ

Տարածք 2704 կմ²

Բնակչություն 134.100

Մարզկենտրոն Իջևան

Հարևան մարզեր Լոռի, Գեղարքունիք, Կոտայք

Հարևան պետություններ Վրաստան, Ադրբեջան

Տեսարժան վայրերը 
Բնական պայմանները և հարստություններըdownload

Տավուշի մարզում բավական խիտ է գետային ցանցը: ամենամեծ գետն Աղստևն է, որի աչքի ընկնող վտակներն են Գետիկը, Ոսկեպարը, Սառնաջուրը: Միափորի լեռներից սկսվում և դեպի Կուր գետն են հոսում մի քանի գետակներ (Հախում, Տավուշ, Խնձորուտ):

Շատ են մանր լճերը: Հայտնի է Պարզ լիճը, որին բնությունը շնորհել է զարմանալի գեղեցկություն: Լիճը գտնվում է Դիլիջան քաղաքից ոչ հեռու, խիտ անտառների մեջ:

Տավուշը Հայաստանի ամենաանտառաշատ մարզն է, տարածքի համարյա կեսը անտառապատ է: Տավուշի անտառային շրջանը հիասքանչ տեսք է ընդունում հատկապես աշնանը:

Աղստև գետի ավազանում գտնվում է Դիլիջանի արգելոցը: Այն կազմակերպվել է բուսական ու կենդանական աշխարհի պահպանման և տեղական պայմաններում նոր տեսակների բուծման նպատակով:

Բնակչությունը

Հնագիտական ուսումնասիրություններով ապացուցվում է, որ Տավուշի մարզը բնակեցված է եղել դեռևս հին քարի դարից սկսած: Բնակչությունը մեծագույն կորուստ է կրել սելջուկյան թուրքերի և թաթար մոնղոլական արշավանքների ժամանակ: Տասնյակ հազարավոր մարդիկ կոտորվել կամ գերի են վերցվել:

Բնակչության որոշ ներգաղթ նկատվել է 18-րդ դարի սկզբին, երբ Ղարաբաղի առանձին գավառներից զգալի թվով հայեր վերաբնակվել են մարզի ստորին գոտու գյուղերում

Մարզը զբաղեցնում է ՀՀ տարածքի 9.1%-ը, 1 քառ. կմ-ի վրա ապրում է 50 մարդ։

Տավուշի մարզի բնակչությունը կազմում է հանրապետության բնակչության ընդհանուր թվաքանակի 4.2%-ը։ Բնակչության 62.3%-ը ապրում է գյուղական վայրերում։ Մարզը հանրապետության վառ արտահայտված գյուղատնտեսական շրջաններից է։

Բնապահպանություն

Բնական լիճը՝ Դիլիջանի մոտ գտնվող Պարզ լիճն է։ 1970-1980 թթ կառուցվել են Խնձորուտի,ՀախումիՏավուշիԱյգեձորիՋողազի և Իջևանի ջրամբարները։ Մարզի բնությունը գեղատեսիլ է։ Ընդհանուր մակերեսի 51%-ը զբաղեցնում են խառն անտառները, որոնք աչքի են ընկնում բուսական և կենդանական աշխարհի բազմազանությամբ, բնական ժառանգության անզուգական հուշարձաններով։ Բնության նախաստեղծ վիճակի պահպանության, առավել հարստացման և տեղական պայմաններում նոր տեսակների ստացման նպատակով Աղստևի ավազանում ստեղծված ենԴիլիջանի պետական արգելոցը և Իջևանի անտառային այգին (դենդրոպարկը

Քաղաքները

Տավուշի մարզի ամենախոշոր քաղաքը Դիլիջանն է: Ի սկզբանե Դիլիջանը զարգացել է որպես առողջարանային վայր, որտեղ Անդրկովկասի քաղաքներից եկող հարուստ ընտանիքներն անցկացրել են իրենց ամառային հանգիստը: Անցած դարասկզբին հայտնվել են առաջին մասնագիտական հիվան­դանոցներն ու առողջարանները: Այժմ Դիլիջանը հայտնի է որպես լեռնակլիմայական առողջարան: Նա միաժամանակ կարևոր արդյունաբերական կենտրոն է: Հավանական է, որ մոտակա տարիներում Դիլիջանը դառնա նաև բանկերի կենտրոնացման քաղաք:

Տավուշի երկրորդ քաղաքը մարզկենտրոն Իջևանն է: Իջևանը որպես բնակավայր համեմատաբար երիտասարդ է: Այն հիմնադրվել է 18-րդ դարի վերջերին հանքային աղբյուրի մոտ և ստացել է Քարվանսարա անունը (վերանվանվել է Իջևան 1920թ., քաղաք է դարձել ավելի ուշ): Ներկայումս Իջևանը աչքի ընկնող արդյունաբերական ու մշակութային կենտրոն է:

Տավուշի մարզի մյուս քաղաքներն են Նոյեմբերյանը և Բերդը:

Տնային աշխատանք 24.02.2022

Վարժ՝850

ա) Երկու հաջորդական թվերի գումարը 243 է։Որոր՞նք են այդ թվերը։

Պատ՝․121,122

բ) Երկու հաջորդական զույք թվերի գումարը 442 է։Որո՞նք են այդ թվերը։

Պատ՝․220,222:

գ) Երկու հաջորդական կենտ թվերի գումարը 212 է։Որո՞նք են այդ թվերը։

Պատ՝.105,107:

Վարժ՝855

Ի՞նչ թվով պետք է փոխարինենք a-ն,որպեսզի ստանանք հավասարություն։

ա) 0:7=0

0x23=0

բ) 728-728=0

418+0=418

գ)(425-425)x7=0

0:6+241=241

Տնային աշխատանք 23.02.2022

Վարժ՝708

բ) 1 կգ մեղրը արժե 2500 դրամ։Որքա՞ն պետք է վճարել 2 լ մեղր գնելու համար։Չմոռանաս,որ 1 լ մեղրի զաանգվածը 1 կգ 500 գ է։

1500×2=3000

2 լ=3 կգ

3×2500=7500

Պատ՝․7500:

Վարժ՝709

ա) Երկու անոթներում միասին կա 1 լ ջուր։Անոթներից մեկում կա 4 անգամ ավելի ջուր,քան մյուսում։Որքա՞ն ջուր կա յուրաքանչյուր անոթում։

Քանի որ մենք ունենք 5 բաժին ջուր։Դրա համար 1 լ բաժանանել 5 մասի։

1 լ=1000 մլ

1000:5=200

200×4=800

Պատ՝․1 անոթ 800,2 անոթ 200։

բ) Երկու անոթներում միասին կա 2 լիտր ջուր։Անոթներից մեկում կա 4 անգամ ավելի ջուր,քան մյուսում։Որքա՞ն ջուր կա յուրաքանչյուր անոթում։

Քանի որ մենք ունենք 5 բաժին ջուր։Դրա համար 2 լ բաժանանել 5 մասի։

1 լ=1000 մլ

2000:5=400

400×4=1600

Պատ՝․1 անոթ 400,2 անոթ 1600։

Վարժ՝710

բ) Այգի մոտ կա 500 և 200 դրամանոց ընդհանուր թվով 25 մետաղադրամ։Այդ մետաղադրամների ընդհանուր գումարը 9200 դրամ է։Այգը քանի 500 և քան՞ի 200 դրամանոցներ ունի։

11×200=2200

14×500=7000

Պատ՝․11-200,14-500: