Մեդիաուրբաթ. Հե՜յ կանաչ ախպեր

Խոսք՝ Դ. Վարուժան

Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա։

Ծրագրում՝

Հ. Թումանյան՝ Մարտ

Ա՜խ, է՜սպես էլ գիժ ամիս.
Մարդու հանգիստ չի տալիս։
Էսօր ուրախ օր կանի,
Վաղը անձրև ու քամի.

Առավոտը պայծառ օդ,
Կեսօրը մութ ու ամպոտ։
Մին հագնում է սպիտակ,
Մին կանաչին է տալիս.

Մի օր ցուրտ է, մի օր տաք,
Մին խնդում է, մին լալիս…
Ա՛խ, է՜սպես էլ գիժ ամիս։

Ախ, գարուն է, գարուն է, գարուն է,
Սարերի կեսը ձյուն է, գարուն է,
Ջան, գարուն է, գարուն է, գարուն է,
Սարերի կեսը ձյուն է, գարուն է:

Սարերը ման եմ եկել, գարուն է,
Խենթացած տուն եմ եկել, գարուն է,

Ախ, գարուն է, գարուն է, գարուն է,
Սարերի կեսը ձյուն է, գարուն է,
Ջան, գարուն է, գարուն է, գարուն է,
Սարերի կեսը ձյուն է, գարուն է:

Սարի փեշին ձնծաղիկ գարուն է,
Բացվել է ճերմակ տոտիկ, գարուն է:

Ախ, գարուն է, գարուն է, գարուն է,
Սարերի կեսը ձյուն է, գարուն է,
Ջան, գարուն է, գարուն է, գարուն է,
Սարերի կեսը ձյուն է, գարուն է:

Ռիթմիկ ընթերցանություն՝ Հ. Թումանյան  

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

Այնինչ բնության զվարթ համերգի
Ունկնդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մռայլ մտքի
Ետևից ընկած լսում է նրան։

 

ՈԻստի՞ց կուգաս հուշիկ, հուշիկ,
Ոտդ ա մտել վարդի փուշիկ։
Շատ խորոտ ես, պարդ անուշիկ։
Շատ խորոտ ես, պարդ անուշիկ։

Հարայ, իմ թառլան աղջիկըս,
Հարայ, իմ ջեյրան աղջիկըս,
Հարայ, իմ անուշ աղջիկըս,
Հարայ, իմ պուպուշ աղջիկըս։

Դուլ, դուլ ու դուլը դուլ,
Դուլ, դուլ ու դուլը ջան,
Դուլ, դուլ ու դուլը դուլ,
Դուլ, դուլ ու դուլը դուլ։

ՈԻստի՞ց կուգաս հուշիկ, հուշիկ,
Շատ խորոտ ես, պագդ անուշիկ,
Շատ խորոտ ես, աչդ անուշիկ,
Շատ խորոտ ես, աչդ անուշիկ…

Հարայ, իմ թառլան աղջիկըս,
Հարայ, իմ ջեյրան աղջիկըս,
Հարայ, իմ անուշ աղջիկըս,
Հարայ, իմ պուպուշ աղջիկըս։

Դուլ, դուլ ու դուլը դուլ,
Դուլ, դուլ ու դուլը ջան,
Դուլ, դուլ ու դուլը դուլ,
Դուլ, դուլ ու դուլը դուլ։

Ծափ-դոմփ-ռիթմ

Անբան Հուռին (երգ)

Բանն ինչ կանեմ՝ կեղտոտ է,
Բամբակը կորիզոտ է։
Մաստակ պիտի, որ ծամեմ,
Կըտերը տիտիկ անեմ,
Անցնողին մըտիկ անեմ․
Ուտեմ, խմեմ,
Մըթնի, քընեմ։

Ծափ-դոմփ-ռիթմ

Բանն ինչ կանեմ՝ կեղտոտ է,
Բամբակը կորիզոտ է։
Մաստակ պիտի, որ ծամեմ,
Կըտերը տիտիկ անեմ,
Անցնողին մըտիկ անեմ․
Ուտեմ, խմեմ,
Մըթնի, քընեմ։

Ծափ-դոմփ-ռիթմ

Գովենք-գովենք ո՞ւմ գովենք
Անբան Հուռիին գովենք

Գովենք-գովենք ո՞ւմ գովենք
Վայ, Հուռի, վա՜յ, վա՜յ,
Անբան Հուռիին գովենք,
Վայ, Հուռի, վա՜յ, վա՜յ…

Լիդրը գզող, լիդրը մանող,
Վայ, Հուռի, վա՜յ, վա՜յ,
Հա՛մ խճճող, հա՛մ հանող,
Վայ, Հուռի, վա՜յ, վա՜յ…

Հունցող-թխող, եփող-թափող,
Վայ, Հուռի, վա՜յ, վա՜յ,
Մի խոսքով՝
Հուրի-հրեղեն, մատները՝ ոսկի
Վայ, Հուռի, վա՜յ, վա՜յ…
Հուրի-հրեղեն, մատները՝ ոսկի՞
Վայ, Հուռի, վա՜յ, վա՜յ…

Էլ ինչ վա՜յ-վա՜յ, էլ ինչ վու՜յ-վու՜յ
Տարա՜ն-տարա՜ն, Հուռուն տարան
-Ու՞ր տարան

Հարս տարան

Այ, ֆորկա, ֆորկա, ֆորկա,
Էսօր մեր տուն խարսնիս կա,
Էսօր մեր տուն խարսնիս կա,
Կոլոտ փեսին տեղ չըկա:

Այ, ֆորկա, ֆորկա, ֆորկա,
Էսօր մեր տուն խարսնիս կա,
Թավեն ծակ է, եղ չըկա,
Փեսեն եկավ տեղ չըկա:

Ծափ-դոփ-ռիթմ

Այ, ֆորկա, ֆորկա, ֆորկա,
Էսօր մեր տուն բամբակ կա,
Հուռուն հեչ հավես չկա,
Բամբակը գզաղ չըկա:

Այ, ֆորկա, ֆորկա, ֆորկա,
Էսօր մեր տուն բամբակ կա,
Հուռուն հեչ հավես չկա,
Բամբակը գզաղ չըկա:

Ծափ-դոփ-ռիթմ

Բա՜ բամբակը ո՞վ կգզի

— Ասում եմ, բա բամբակը ո՞վ կգզի…

— Ընկեր Աչեր․․․ — Ընկեր Աչեր․․․

— Բաբմբակը որ բերենք, կգզե՞ք
— Բե՜րեք, բե՜րեք

Երաժշտության ընտրությամբ գործունեություն՝ Աչեր Բաստաջյան և ընկերներ՝ «Խուտուտ-մուտուտ»

Խուտուտն եկավ, խուտուտն եկավ
Մանրիկ-մանրիկ ու անտես:
Քրքիջ բերող նրա ձեռքից
Ո՞նց ազատվեմ հիմա ես:

Խուտուտ-մուտուտ, ծիծաղի կուտ,
Թևիս տակից դուրս գնա:
Թե չէ՝ հիմա, թե չէ՝ հիմա…
Կորիր, թե չէ՝ հենց հիմա…
Հա-հա-հա, հի-հի-հի,
Հա-հա-հա, հի-հի-հի,
Հա-հա-հա-հա-հա, հի-հի-հի-հի-հի…

Խուտուտ աջից, խուտուտ ձախից,
Չի նվազում նա բնավ:
Ոչ թողնում է նստել հանգիստ,
Ոչ վեր կենալ ու գնալ…

Խուտուտ-մուտուտ, ծիծաղի կուտ,
Թևիս տակից դուրս գնա:
Թե չէ՝ հիմա, թե չէ՝ հիմա…
Կորիր, թե չէ՝ հենց հիմա…
Հա-հա-հա, հի-հի-հի,
Հա-հա-հա, հի-հի-հի,
Հա-հա-հա-հա-հա, հի-հի-հի-հի-հի…

Հնար չկա ու ճար չկա,
Էլ չեմ կարող դիմանալ:
Քրքջումեն ահա ինձ հետ
Երկինք արև տուն ու ծառ…

Խուտուտ-մուտուտ, ծիծաղի կուտ,
Թևիս տակից դուրս գնա:
Թե չէ՝ հիմա, թե չէ՝ հիմա…
Կորիր, թե չէ՝ հենց հիմա…
Հա-հա-հա, հի-հի-հի, Հա-հա-հա, հի-հի-հի,
Հա-հա-հա-հա-հա, հի-հի-հի-հի-հի…

Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր,
Արի՜, քեզ հետ բե՛ր
Արևի շողեր.

Բեր անուշահոտ
Ծիլ, ծաղիկ ու խոտ,

Կարկաչուն վըտակ,
Երկինք կապուտակ,

Խատուտիկ հավքեր,
Զրընգան երգեր,
Գառների մայուն,

Խաղ, ուրախություն․

Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր։

Վա՜յ, լե՛, լե՛, լե՛, լե՛,Լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛
Վա՜յ, լօ՛, լօ՛, լօ՛, լօ՛,Լօ՛, լօ՛, լօ՛, լօ՛, լօ՛, լօ՛, լօ՛, ջա՜ն…

Խալիչեքը փռել եմ,
Նախշուն բարձեր շարել եմ,
Թառլան ջան, քեզ՝ ուտելու
Սեր ու կարագ հազըրել եմ:

Վա՜յ, լե՛, լե՛, լե՛, լե՛,Լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛
Վա՜յ, լօ՛, լօ՛, լօ՛, լօ՛,Լօ՛, լօ՛, լօ՛, լօ՛, լօ՛, լօ՛, լօ՛, ջա՜ն…

— Ընկեր Հուրի, էս ի՞նչ ոսկի է։
— Բան մը չես ըսէր, բամբակը, փեփելի եւ կեկելին ծախեցի, բամբակին փողն է:

Զուլո

Արևն ելավ կամար, կամար,
Զուլոն կապեց ոսկե քամար,
Ես կըմեռնեմ քեզի համար:

Ավաղ, Զուլո, մատաղ, Զուլո,
Ավաղ, Զուլո, Զուլո, մատաղ, Զուլո ջան,
Ավաղ, Զուլո, Զուլո, մատաղ, Զուլո ջան:

Ջուխտակ գութան արտ կըբանի,
Զուլոն էլե, հաց կըտանի,
Աչք ու ունքով մարդ կըսպանի:

Ավաղ, Զուլո, մատաղ, Զուլո,
Ավաղ, Զուլո, Զուլո, մատաղ, Զուլո ջան,
Ավաղ, Զուլո, Զուլո, մատաղ, Զուլո ջան:

-Բըզզզզզզզ, բըզզզզզզզ, բըզզզզզզզ…

Բարի եկար, մօրքուր ջան, ինչպէս ես, ու՞ր ես այսքան ժամանակ չես երեւիր…
Քեզի ո՞վ ըսաւ որ այդքան բան ընես, որ այս օրերու հասնիս:

Փեսան կը մնայ զարմացած: կ’ըսէ.

-Ա՜յ մայրիկ, խենթացա՞ր, ի՞նչ պատահեցաւ քեզի, այդ բզեզին ի՞նչ կ’ըսես, մօրքուրս ո՞րմէկն է…

Զոքանչը թէ.

Ա՜յ որդի, քեզմէ ինչ պահեմ, դուն ալ իմ որդին ես:
Չես ըսէր՝ այս բզեզը իմ մօրքուրն է:
խեղճը շատ աշխատասէր կնիկ էր:
Ամբողջ օրը կ’աշխատէր, շատ աշխատելէն կծկուեցաւ, պզտիկցաւ, եւ դարձաւ բզէզ:
Մեր ցեղը այսպէս է:
Շատ աշխատասէր ենք:
Բայց աշխատելէն կը պզտիկնանք, բզէզ կը դառնանք:

Պզան, պզան, պզպզան,
Պստիկ մեղու տզտզան,
Դաշտ ու հովիտ կշրջես,
Բարձր սարեր կթռչես,
Սուսան, սմբուլ կծծես
Ու ոտքերով թավամազ
Փոշի առած՝ տուն կգաս։

Հ. Թումանյան՝ Իմ երգը

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես
Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,

Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տրվածն եմ տալիս իրեն։

ԾԻՐԱՆԻ ԾԱՌ

Ծիրանի ծառ, բար մի՛ տա,
Ճղներդ իրար մի՛ տա,
Ամեն մեջդ ման գալիս
Ցավերս իրար մի՛ տա:

Հա՛, տվե՛ք, ետ տվեք, սարե՛ր, հովն ընկավ,
Սրտիս խնդում ծովն ընկավ.
Գնա, էլ ետ չգա էս տարվա տարին, —
Սև դարդն իմ վզով ընկավ:
Հո՛վ, հո՛վ, հովն ընկավ, —
Սրտիս խնդում ծովն ընկավ:

Մեռա բաղում բանելեն,
Մի կողմեն ջուր անելեն.
Ծառերին թուփ չմնաց
Դարդիս դարման տանելեն:

Սև ամպը գցել ա հով,
Մութը տվել ա իմ քով,
Տեսնում եք ինձ պատել ա
Էս անիրավ արյուն ծով:

Նստած տեղիս քար չունիմ,
Էրված սրտիս ճար չունիմ.
Ա՛յ անօրեն, փուչ աշխարհ,
Բաղ ունիմ ու բար չունիմ:

Պարատուն՝ Ապարանի գյովնդ, Սեբաստիո