Գյուղատնտեսություն

Ի՞նչ բույսեր գիտես, որ աճեցնում է մարդը: Ի՞նչ ընտանի կենդանիներ գիտես, ի՞նչ է ստանում մարդը նրանցից:

Արդյունաբերության նման գյուղատնտեսությունը ևս տնտեսու­թյան խոշոր ճյուղերից է: Այն զբաղված է մշակաբույսերի աճեցմամբ և ընտանի կենդանիների բուծմամբ: Երկրագնդի տարբեր վայրերում մշակվում են տարբեր բույսեր և բուծվում տարբեր կենդանիներ: Օրինակ՝ Հայաստանի բնական պայմանները թույլ չեն տալիս, որպեսզի մեզ մոտ աճի արմավենի կամ նարինջ: Դրա փոխարեն մեր երկրում աճում է հյութալի ծիրան, դեղձ, խնձոր և այլն:

Գյուղատնտեսությունը բաժանվում Է բուսաբուծության և անաս­նապահության:

Մշակաբույսերի մեծ մասը մարդն օգտագործում է` որպես սննդամթերք։ Մյուս մասը կեր է ընտանի կենդանիների համար: Մշակաբույսերի մասն էլ, օրինակ՝ շաքարի ճակնդեղը, բամբակենին, վուշը, հումք է սննդի արդյունաբերության համար: Շաքարի ճակնդեղից ստանում են շաքար, բամբակից և վուշից՝ թել:Բուսաբուծությունը զբաղվում է զանազան մշակաբույսերի աճեցմամբ: Բուսաբուծության մեջ առաջնակարգ նշանակություն ունի ցորենի մշակու­թյունը, որը մարդկության մեծ մասի հացն է: Աշխարհի շատ երկրներում ցորենից հետո մարդիկ իրենց սննդի մեջ ամենից շատ օգտագործում են կար­տոֆիլ, դրա համար էլ այն անվանում են «երկրորդ հաց»: Մարդն աճեցնում է նաև բրինձ, գարի, բազուկ, գազար, վարունգ, պոմիդոր, սուրճ, թեյ, մրգեր՝  խաղող, ձմերուկ, բամբակենի և այլն:

Անասնապահությունը զբաղվում է ընտանի կենդանիների բուծմամբ: Անասնապահական մթերքները մեզ համար ևս արժեքավոր սնունդ են: Օրինակ՝ դու արդեն գիտես, որ մարդու օրգանիզմի համար խիստ կարևոր են միսը և կաթնամթերքը: Բացի այդ, տարբեր ընտանի կեդանիներից մենք ստանում ենք բուրդ, կաշի, փետուր, որոնք էլ հումք են դառնում գործվածքի, հագուստի, կոշիկի, գորգերի համար: Ընտանի կենդանիները նույնպես բազմազան են: Դրանց շարքում կան կաթնասուններ (կով, ոչխար), թռչուններ (հավ, սագ), ձկներ (իշխան, սիգ), միջատներ (մեղու): Ձկներ բուծելու համար մարդը հաճախ .տեղծում է արհեստական լճակներ և ջրամբարներ:սՍՍՂՍՍԶՂՂՍՍԱ

Անասնապահության համար մարդը որպես կեր օգտագործում է բնության բարիքները և իր աճեցրած բույսերը: Հայաստանում ամռանը կովերին, ոչխարներին, այծերին կարելի է հանդիպել հիմնականում լեռնային արոտներում, որտեղ նրանք սնվում են հյութալի խոտաբույսերով: Այստեղ են նաև տեղափոխում մեղուների փեթակները, որովհետև շատ են բազմերանգ ծաղկաբույսերը:

Միաժամանակ մարդը հատուկ գործարաններում արտադրում է համակցված կերեր, որոնք պարունակում են կենդանիներին շատ անհրաժեշտ սննդարար նյութեր:

Այն մարդկանց, ովքեր զբաղվում են միայն գյուղատնտեսական մշակաբույսեր աճեցնելով, անվանում են հողագործներ կամ երկրա­գործներ, իսկ ովքեր բուծում են միայն կենդանիներ՝ անասնապահներ: Շատ մարդիկ զբաղվում են թե’ մեկով, և թե’ մյուսով: Նրանց էլ  սովորաբար անվանում են ագարակատերեր (ֆերմերներ):

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է գյուղատնտեսությունը, և ի՞նչ ճյուղերից է բաղ­կացած այն:

Արդյունաբերության նման գյուղատնտեսությունը ևս տնտեսու­թյան խոշոր ճյուղերից է: Այն զբաղված է մշակաբույսերի աճեցմամբ և ընտանի կենդանիների բուծմամբ:

  1. Ինչո՞վ է զբաղվում բուսաբուծությունը, և ի՞նչ բույսեր է աճեցնում մարդը սննդամթերք ստանալու, անասնա­կերի և արդյունաբերության համար:Գյուղատնտեսությունը բաժանվում Է բուսաբուծության և անաս­նապահության:
  2. Ինչո՞վ է զբաղվում անասնապահությունը:

Անասնապահության համար մարդը որպես կեր օգտագործում է բնության բարիքները և իր աճեցրած բույսերը: Հայաստանում ամռանը կովերին, ոչխարներին, այծերին կարելի է հանդիպել հիմնականում լեռնային արոտներում, որտեղ նրանք սնվում են հյութալի խոտաբույսերով: Այստեղ են նաև տեղափոխում մեղուների փեթակները, որովհետև շատ են բազմերանգ ծաղկաբույսերը:

  1. Օրվա ընթացքում բուսաբուծությունից և անասնապա­հությունից ստացված ի՞նչ մթերք ես օգտագործում քո սննդի մեջ:

Բազուկ, գազար, վարունգ,լոլիկ, թեյ, մրգեր՝  խաղող,կաթ,մածուն,միս,ձու,թթվասեր,պանիր:

  1. Ինչպե՞ս են միմյանց հետ կապված բուսաբուծությունը և անասնապահությունը:

Մշակաբույսերի մեծ մասը մարդն օգտագործում է` որպես սննդամթերք։ Մյուս մասը կեր է ընտանի կենդանիների համար:

  1. Ի՞նչ կապ կարող է լինել գյուղատնտեսության և արդյունաբերության միջև:

Գյուղատնտեսությոնը և արդյունաբերությունը սերտորեն կապված են իրար հետ՝երկուսն էլ տնտեսության խոշոր ճյուղ են: