Չորրորդ ավարտ

ՀԱՉԵԼ ՉԻՄԱՑՈՂ ՇՈՒՆԸ
Կար-չկար մի շուն, որը չէր կարողանում հաչել: Ո՛չ հաչել, ո՛չ մլավել, ո՛չ բառաչել, ո՛չ
խրխնջալ, ոչ մի կերպ չէր կարողանում խոսել: Դա շատ սովորական փոքրիկ շուն էր: Եվ ոչ ոք
չգիտեր, թե որտեղից էր նա հայտնվել այդ գյուղում, որտեղ ոչ մեկը դեռևս ոչ մի շուն չէր տեսել:
Եվ իհարկե հասկանալի է, որ ինքը նույնիսկ չէր էլ կասկածում, որ հաչել չգիտի: Բայց մի անգամ
ինչ-որ մեկը հարցրեց նրան.
– Հետաքրքիր է, իսկ ինչո՞ւ, դու երբեք չես հաչում:
– Հաչե՞լ։ Իսկ դա ի՞նչ է։ Ես տեղացի չեմ, չեմ կարող:
– Այ քեզ տարօրինակ արարած։ Ի՞նչ է, չգիտե՞ս, որը բոլոր շները հաչում են:
– Ինչի՞ համար։
– Ոչ թե ինչի՞ համար, այլ՝ ինչո՞ւ։ Որովհետև նրանք շներ են: Հաչում են անցորդների,
կասկածելի կատուների, լուսնի վրա։ Հաչում են, երբ գոհ են կյանքից, երբ նյարդայնանում են կամ
զայրանում: Հաչում են հիմնականում ցերեկը, բայց պատահում է նաև գիշերը:
– Շատ հնարավոր է, բայց ես…
– Իսկ դու էդ ի՞նչ առանձնահատուկ պտուղ ես։ Թե՞ ուզում ես, որ քո մասին գրեն
թերթերում:
Շունը չգիտեր, թե ինչ պատասխանի: Նա չէր կարողանում հաչել և չգիտեր էլ, թե ինչպես
սովորի:
– Իսկ դու ինձ նման արա,- խղճահարությունից խորհուրդը տվեց ինչ-որ աքաղաղ: Եվ նա
մի քանի անգամ կանչեց իր զրնգուն ձայնով՝ «Ծուղ-րու-ղո՜ւ»։
– Իմ կարծիքով դա ամենևին հեշտ չէ,- նկատեց շունը:
– Ի՜նչ ես ասում, նույնիսկ շա՜տ հեշտ է: Նորից լսիր և ուշադրություն դարձրու իմ կտուցին:
Կարճ ասած՝ նայի՛ր և կրկնի՛ր;
Եվ աքլորը մի անգամ էլ երգեց՝ «Ծուղ-րու-ղո՜ւ»։
Շունը փորձեց կրկնել, բայց հազիվ ինչ-որ խեղճ «ծուղ-խուղ» դուրս եկավ, և հավերը
վախեցած ցրիվ եկան:
–Ոչի՛նչ,- շանը հանգստացրեց աքաղաղը,- առաջին անգամվա համար նույնիսկ վատ չէ:
Իսկ հիմա կրկնի՛ր, դե՛։
Շունը նորից փորձեց աքաղաղի նման ծուղրուղու կանչել, բայց նորից ոչինչ չստացվեց: Ու
նա սկսեց օր-օրի թաքուն վարժվել, երբեմն գնում էր անտառ, որտեղ ոչ ոք չէր խանգարում և
կարող էր ուզածի չափ ծուղրուղու կանչել։
Եվ մի անգամ առավոտյան նա անտառում այնքան լավ, այնքան զնգուն ու գեղեցիկ
ծուղրուղու կանչեց, որ աղվեսը, լսելով աքաղաղի ձայնը, մտածեց. «Վերջապես աքլորիկն ինձ
այցելության եկավ։ Պետք է շտապ շնորհակալություն ասել այցելության համար…»։ Եվ շտապեց
նրան ընդառաջ՝ չմոռանալով հետը վերցնել դանակ, պատառաքաղ և անձեռոցիկ, որովհետև
աղվեսի համար չկա ավելի ախորժելի ճաշատեսակ, քան լավ աքլորը: Կարո՞ղ եք պատկերացնել,
թե որքան տխրեց աղվեսը, երբ աքլորի փոխարեն տեսավ շնիկին, որը նստել էր իր պոչին և
բարձրաձայն ծուղրուղու էր կանչում։
– Ա՜խ,- բացականչեց աղվեսը,- այսպես կարելի է թակարդն էլ ընկնել:
– Թակա՞րդը։
– Դե, իհարկե: Կարծում էի, թե դու քեզ անտառում մոլորված աքլորի տեղ ես դրել, որպեսզի
բռնես ինձ։ Լավ է, որ ժամանակին տեսա քեզ: Բայց սա անազնիվ որս է: Շները սովորաբար
հաչում են ու զգուշացնում, որ որսորդները մոտենում են:
– Հավատացնում եմ… Ես չէի պատրաստվում որս անել: Ես եկել էի վարժվելու:
– Վարժվելո՞ւ։ Ինչո՞ւմ։
– Ես սովորում եմ հաչել: Եվ համարյա սովորել եմ: Լսի՛ր, թե ինչ լավ եմ հաչում: Եվ նա
բարձրաձայն երգեց՝ «Ծուղ-րու-ղո՜ւ»:
Աղվեսը ծիծաղից քիչ էր մնում պայթեր: Նա փորը բռնած թավալ էր գալիս գետնին և ոչ մի
կերպ չէր կարողանում հանգստանալ: Մեր շնիկը շատ վիրավորվեց, որ իր վրա ծիծաղում են, չէ՞
որ այդքա՜ն չարչարվել էր: Պոչը քաշած և համարյա լաց լինելով գնաց տուն: Եվ ահա նրան
հանդիպեց կկուն: Նայեց տխուր շնիկին և խղճաց նրան:
– Ի՞նչ է պատահել։
– Ոչի՛նչ…
– Ինչո՞ւ ես այդքան տխուր։
– Ա՜խ… այսպես ու այսպես… Պատճառն այն է, որ հաչել չեմ կարողանում։ Եվ ոչ ոք չի
կարողանում սովորեցնել ինձ։
– Դե, եթե խնդիրը միայն դա է, ես շատ արագ կսովորեցնեմ քեզ։ Լավ լսի՛ր, թե ինչպես եմ
երգում, և կրկնիր ինձ նման. «Կո՛ւ-կո՛ւ, կո՛ւ-կո՛ւ, կո՛ւ-կո՛ւ»։ Հասկացա՞ր։
– Ոնց որ այնքան էլ դժվար չէ…
– Շատ հեշտ է: Ես երեխա ժամանակից կարողանում եմ կուկու կանչել: Դու էլ փորձիր.
«Կո՛ւ-կո՛ւ, կո՛ւ-կո՛ւ»։
– Կու…,- փորձեց շունը,- կու…
Նա շատ անգամ կրկնեց այդ «կու-կու»-ն և՛ այդ օրը, և՛ մյուս օրերին: Իսկ մի շաբաթ անց
արդեն կարողանում էր բավականին լավ կուկու կանչել: Նա շատ գոհ էր իրենից և մտածում էր.
«Վերջապես, վերջապես ես սկսում եմ իսկապես հաչել։ Հիմա էլ ոչ մեկը չի ծիծաղի ինձ վրա»:
Հենց այդ օրերին սկսվել էր որսի շրջանը: Անտառում շատ որսորդներ էին հայտնվել, այդ
թվում նաև այնպիսիները, որոնք կրակում էին որտեղ պատահի և ում պատահի: Կարող էին
նույնիսկ սոխակի վրա կրակել, եթե լսեին նրա ձայնը։
Եվ ահա այդպիսի մի որսորդ անցնում էր անտառով և լսեց թփերի միջից՝ «Կո՛ւ-կո՛ւ…. կո՛ւկո՛ւ…»։ Նա բարձրացրեց հրացանը, նշան բռնեց և կրակեց՝ թըխկ-թրըխկ։
Գնդակները բարեբախտաբար չկպան շնիկին: Սուլելով թռան ականջի մոտով, բայց շունը
վախեցավ, և պո՜ւկ փախավ։ Նա շատ զարմացավ: «Երևի այս որսորդը խելքը թռցրել է», եթե
կրակում է հաչացող շան վրա…»
Իսկ որսորդն այդ ժամանակ իր որսն էր փնտրում: Նա վստահ էր, որ կպել է թիրախին։
«Երևի թռչունին այն շունը գողացավ, որ հանկարծ դուրս թռավ ինչ-որ տեղից»,- մտածեց նա: Եվ
հոգին թեթևացնելու համար կրակեց իր բնից գլուխը հանած մկնիկի վրա, բայց նրան էլ չկպավ։
Իսկ շնիկը փախչում էր ու փախչում…

Չորրորդ ավարտ

Գնաց շունը, գնաց ու տեսավ շների ընտանիք և հիշեց, որ դա նրա ընտանիքն է ու մոտեցավ։Նա նրանց ասաց

-Կու կու կու․

-Եվ այդ պահին նրա հայրը ասաց.

-դու ո՞վ ես․

-Ոն՞ց դու չէս հիշում ինձ,ես քո տղան եմ․

-Դու չես կարող լինել մեր ընտանիքից, մեր ընտանիքում բոլորը հաչում են․

-Շունը գնաց ու տեսավ մի գետակ,նա ջուր խմեց այնտեղից ու շարունակեց ճանապարհը։Ճանապարհին տեսավ մի կատու ու շան նման հաչեց նրա վրա։Նա չէր հավատում, որ կարողացավ հաչի ու հետ գնաց իր մայրիկի ու հայրիկի մոտ։

-Նրանք ընդունեցին նրան ու մինչ այսօր նրանք միասին են։