Ածանցների տեսակները

Ածանցները լինում են նախածանցներ և վերջածանցներ:

Բառի սկզբից դրվող ածանցները նախածանցներ են: Առավել գործածվող նախածանցներն են՝

ան-անտուն, անգույն
ապ— ապերախտ, ապօրինի
դժ-դժբախտ, դժգոհ
մակ-մակերես, մականուն
չ-չխոսկան, չտես
ստոր-ստորադաս, ստորագրել
հակ-հակազդել, հակահարված
տ-տգետ, տգեղ

Բառի վերջից ավելացող ածանցները վերջածանցներ են: Առավել գործածվող վերջածանցներն են՝

  • -ակ, -իկ,-ուկ վերջածանցներ, օրինակ՝ տնակ, փոքրիկ, գառնուկ,
  • -ային, -ական,  վերջածանցներ, օրինակ՝ քաղաքային, գյուղական,
  • -ավուն, -եղ, -ի, -(կ) ոտ վերջածանցներ,  օրինակ՝ դառնավուն, համեղ, աղի, վախկոտ, բրդոտ
  • -անոց, -արան, -ոց, -ստան, -ուտ վերջածանցներ, օրինակ՝ ծաղկանոց, լոգարան, դպրոց, մրգաստան, թփուտ,
  • -անք, -մունք, -ություն,  -ույք,  -ուստ վերջածանցներ, օրինակ՝ աշխատանք,, մտածմունք,  զվարճություն, հաճույք, փախուստ,
  • բար, պես, որեն- վերջածանցներ, օրինակ՝ հերոսաբար, մեծապես, մեղմորեն

Առաջադրանքներ՝

1.Տրված բառերը դարձրու ածանցավոր՝ ձյուն, հեքիաթ, թիվ, բժիշկ:

Ձյուն-Ձյունոտ

Հեքիաթ-Հեքիաթային

Թիվ-անթիվ

Բժիշկ-բժշկություն

2.Մեկ բառով գրիր.

Քար ունեցող-քարոտ
Կեղտ ունեցող-կեղտոտ
Մուր ունեցող- մրոտ
Յուղ ունեցող- յուղոտ
Ժանգ ունեցող- ժանգոտ
Փուշ ունեցող- փշոտ
Ցեխ ունեցող- ցեխոտ

3.Հետևյալ վերջածանցներով կազմիր նոր բառեր,
յուրաքանչյուր ածանցով երեքական բառ:

-ական- քաղաքական, գյուղական, հարցական, նկարչական
-արան- սառցարան, գրադարան, կախարան
-ավոր- լուսավոր, չքավոր, բախտավոր
-անոց- սպանդանոց, հիվանդանոց, աղբանոց
-իկ- շնիկ, փոքրիկ,
-ակ- տնակ,  սանդղակ

4.Հետևյալ նախածանցներով կազմիր նոր բառեր:

ան-անտուն,անխելք,անշնորհք
դժ- դժբախտ, դժգույն,
տ-տգետ, տգեղ
ընդ- ընդմիջում, ընդհարվել

5.Փորձեք առանձնացնել վերջավորություն և ածանց ունեցող գոյականները:

Գրքային, գրքից, մեքենայով, քաղաքից, անգլուխ, մսոտ, մսից, քաղաքային, յուղոտ, բախտից, անբախտ, գլխավոր, գլխով, մարմնին, անմարմին:

Ածանց ունեցող գոյական-գրքային, անգլուխ, մսոտ, քաղաքային,յուղոտ,անբախտ, գլխավոր, անմարմին։

Վերջավորություն- գրքից, մեքենայով, քաղաքից,մսից, բախտից,գլխով, մարմնին։

Ածանց և վերջավորություն

Բառերի կազմությունն ուսումնասիրելիս շատ կարևոր է ածանցները տարբերել վերջավորությունից:

Ածանցները, բառին ավելանալով, փոխում են բառի ձևը և իմաստը. Օրինակ՝ սենյակ-սենյակային, քար-քարոտ, լույս-լուսավոր

Վերջավորությունները, ավելանալով բառին, փոխում են բառի ձևը, բայց իմաստը մնում է նույնը, օրինակ՝ սենյակ-սենյակում, քար- քարեր, լույս-լույսից