Գիտելիքների ստուգման թեստ 7

1․ Քանի՞ կարգային միավոր կա 42768 թվի հարյուրակների կարգում։
427
7
42
700
2․ Երկու թվերի գումարը 45-ով մեծ է առաջին թվից։ Ո՞րն է երկրորդ թիվը։
45
90
1
0
3․ Որքանո՞վ կփոքրանա թիվը, եթե նրա գրության հազարյակների կարգում գրված 5 թվանշանը փոխարինվի 1-ով։
4-ով
40-ով
400-ով
4000-ով
4․ Նշված թվանշաններից ո՞րը պետք է տեղադրել աստղանիշի փոխարեն՝ անհավասարություն ստանալու համար․  208/ 5*7 > 208/558
4
5
7
6
5․ Ո՞ր շարքի կոտորակներն են դասավորված աճման կարգով։
5/12, 5/13, 5/18, 5/20, 5/25
5/12, 5/10, 5/8, 5/7, 5/5
5/9, 5/9, 5/9, 5/9, 5/9
5/8, 5/9, 5/9, 5/10, 5/8
6․ 4կմ 32մ-ն արտահայտի՛ր մետրերով
4032մ
432մ
72մ
232մ
7․ Գտի՛ր անհայտ բաղադրիչը․ 440x * = 880
440
38720
1320
2
8․ Գտի՛ր 7668-ը 10-ի բաժանելիս ստացված մնացորդը։
68
668
8
2
9․ Քանի՞ վայրկյան է 3/5 րոպեն։
30վ
100վ
60վ
36վ
10․ Հաշվի՛ր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնությունը 15սմ է, իսկ երկարությունը 2 անգամ մեծ է լայնությունից։
90
11․ Գտի՛ր ամենամեծ եռանիշ ու ամենամեծ քառանիշ թվերի գումարից 2-ով մեծ թիվ։
11000
12․ Դի՛ր փակագծեր այնպես, որ ստանաս ճիշտ հավասարություն։  10x(52×53-51×53)-530=0
13. Սոնայի մտապահած թվի և 5-ի արտադրյալը 25-ով փոքր է 175-ից։ Ո՞ր թիվն է մտապահել Սոնան։
30
14․ Գերանը պետք է սղոցելով բաժանել 10 մասի։ Յուրաքանչյուր տեղից սղոցումը տևում է 4 րոպե։ Քանի՞ րոպեում կավարտվի ամբողջ աշխատանքը։
36
15․ Անին առաջին 5 օրվա ընթացքում 120 էջանոց գրքից կարդաց օրական 12 էջ, իսկ մնացած օրերի ընթացքում՝ օրական 10 էջ։ Նա քանի՞ օրում կարդաց այդ գիրքը։
11
16․ Երու թվերի գումարը 1240 է, իսկ տարբերությունը՝ 120։ Որո՞նք են այդ թվերը։
680-560
17․ Բեռնատարը 400կմ ճանապարհի առաջին 120կմ-ն անցավ 60կմ/ժ արագությամբ, իսկ մնացած մասը՝ 70կմ/ժ արագությամբ։ Բեռնատարը քանի՞ ժամում անցավ այդ ճանապարհը։
400-120=280
280:70=4
120:60=2
4+2=6
6 ժամում

Մայրենի

Իտալացի մանկավարժ-մանկագիր Ջ. Ռոդարիին սիրում են մեծերը, որոնք փոքրի նման են մտածում, և փոքրերը, որոնք մեծավարի են մտածում: Կարելի է հարյուր անգամ կարդալ և սեփական միտքդ ու երևակայությունդ փորփրել, ամեն անգամ նոր բան գտնել-հայտնագործել:

***

Երիտասարդ խեցգետինը մտածում էր. «Ինչո՞ւ իմ ընտանիքում բոլորը ետ-ետ են քայլում: Ուզում եմ առաջ քայլել սովորել, ինչպես գորտերը: Քիթս կկտրեմ, թե չկարողանամ սովորել»:
Խեցգետինն սկսեց թաքուն վարժություններ անել հարազատ գետի քարերի մեջ: Սկզբում շատ էր հոգնում.  Իրեն էս  ու էն կողմ էր տալիս, քերծում էր զրահն ու կոխկրտում ոտքերը: Բայց, քիչ – քիչ  վարժվեց: Այդպես է, չէ՞,  ամեն ինչ էլ կարելի է սովորել, եթե շատ ուզես:
Երբ արդեն վստահ էր, որ հասել է նպատակին, կանգնեց իր ընտանիքի անդամների առջև ու ասաց.
— Նայե՛ք:
Ու մի  հպարտ քայլքով գնաց առաջ:
-Զավա՛կս, – հուզմունքից լաց եղավ նրա մայրը,-Հո չես գժվել: Խելքդ գլուխդ հավաքիր, քայլի՛ր եղբայրներիդ նման, որ քեզ շատ են սիրում:
Իսկ եղբայրները նայում ու փռթկացնում էին:
Հայրը   խիստ հայացքով նայեց նրան, հետո ասաց.
-Դե հերի՛ք է: Եթե ուզում ես մեզ հետ մնալ, քայլիր  սովորական խեցգետինների նման: Եթե չես լսի մեզ, գետը մեծ է. գնա ու մեր մասին մոռացիր:
Ճիշտ է՝ խեցգետնուկը սիրում էր իր հարազատներին, բայց  նա նաև հավատում էր, որ ինքը ճիշտ է, նա չէր կասկածում: Ի՞նչ պիտի աներ: Խեցգետինը համբուրեց մորը, հրաժեշտ տվեց հորն ու եղբայրներին ու ճամփա ընկավ դեպի մեծ աշխարհ:
Երբ անցնում էր գետով, գորտերը զարմանքից   շշմել էին: Էս տիկինները  հավաքվել էին իրար գլխի՝ սրանից-նրանից բամբասելու:
-Աշխարհը շուռ է եկել, -ասաց նրանցից մեկը,-նայեք այս խեցգետնին, ո՞վ է այսպիսի բան տեսել;
-Է՜, հարգանք չի մնացել,-ասաց մեկ ուրիշը:
-Վա՜յ, վա՜յ, վա՜յ, -հառաչեց երրորդը:
Բայց խեցգետնուկը շարունակեց  գնալ իր ճամփով: Մի քիչ հետո  լսեց, որ իրեն մի մեծ, ծեր, խեցգետին է կանչում, որը տխուր դեմք ուներ ու մեն-մենակ կանգնել էր մի քարի մոտ:
-Բարի  օր,-ասաց երիտասարդ խեցգետինը:
Ծերուկը երկար նայեց նրան, հետո ասաց.
-Այս ի՞նչ ես անում: Ես էլ, երբ երիտասարդ էի, քեզ նման մտածում էի, որ խեցգտիններին պիտի սովորեցնել դեպի առաջ քայլել: Բայց տես, թե ինչի հասա. ապրում եմ մեն-մենակ, ու խեցգետինները ավելի շուտ լեզուները կկտրեն, քան թե կխոսեն ինձ հետ: Քանի դեռ ուշ չէ, ականջ արա ինձ, ապրի՛ր բոլորի նման, ու մի օր, շնորհակալ կլինես այս խորհրդի համար:
Երիտասարդ խեցգետինը չգիտեր ինչ պատասխանել ու լուռ մնաց: Բայց ինքն իրեն ասում էր.
-Չէ՛, ե՛ս եմ իրավացի:
Նա հրաժեշտ տվեց ծեր խեցգետնին, հպարտ-հպարտ շարունակեց իր ճանապարհը:
Տեսնես հեռու կգնա՞: Կհասնի՞ երջանկության: Կուղղի՞ այս աշխարհի բոլոր ծռությունները: Մենք դա չգիտենք, նա դեռ շարունակում է քայլել այնպես, ինչպես որոշել է: Միայն կարող ենք նրան հաջողություն մաղթել՝ասելով.
-ԲԱՐԻ՛ ՃԱՆԱՊԱՐՀ:

  1. Գրությամբ ու արտասանությամբ տարբերվող բառերը, օրինակ երբ- փ լսում ենք, բ գրում

առաջ

անգամ

հոգնում

աշխարհ

Ճանապարհ

Անդամ

  1. Դուրս գրիր ածանցավոր բառեր, առանձնացրու ածանցները, այդ ածանցներով կազմիր նոր բառեր, օրինակ` երջանկություն, -ություն- բարություն, սովորություն

երևակայություն

հաջողություն