Մայրենիի ստուգատես

Առաջադրանք 2

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը:

Առյուծ

Առյուծը գիշատիչ կենդանի է: Նա ապրում է կիսաանապատներում և անապատներում:

Հասուն առյուծի մարմնի երկարությունը մոտ երկու մետր է, պոչի երկարությունը՝ մինչև մեկ մետր: Նա կշռում է երկու հարյուր հիսուն կիլոգրամ: Առյուծը գիշերային կյանք է վարում: Մսակեր է: Առյուծին համարում են անտառի արքա, ինչպես նաև գազանների արքա:  Նա վստահ է իր ուժերի վրա: Երբեք չի թաքնվում և գաղտագողի չի հարձակվում: Առյուծը ուժեղ է, ճարպիկ, համարձակ: Նա գեղեցիկ կենդանի է:

Երկար ժամանակ առյուծներն անապատների տիրակալներն են եղել: Սակայն մարդիկ հազվադեպ են կարողացել առյուծ որսալ: Պատահել է, որ առյուծը նույնիսկ գյուղեր է մտել և մարդկանց աչքի առաջ տարել ցուլ կամ կով:

Առյուծներն առաջին հերթին ոչնչացնում են հիվանդ, թույլ կենդանիներին:

Այժմ առյուծների որսն արգելված է և հատուկ թույլտվությամբ է կարելի  որսալ միայն կենդանաբանական այգիների համար: Առյուծներ կան նաև Երևանի կենդանաբանական այգում:

Առյուծի նորածին ձագերը՝ կորյունները, որ սովորաբար երեքն են լինում, շատ փոքր են ծնվում (մոտավորապես երեսուն սանտիմետր) ու ոչ միագույն: Նրանք մեծանալով դառնում են միագույն: Առյուծն ապրում է քսանհինգից երեսուն տարի:

Առյուծներն ապրում են խմբերով, որտեղ լինում են երկուսից ավելի արուներ (տղա) և էգեր (աղջիկ): Նրանք ամբողջ կյանքն ապրում են միասին, առանց իրարից բաժանվելու  և միասին են մեծացնում իրենց ձագերին:

 

Առաջադրանք

  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Առյուծը ապրում է.
  • լեռներում,
  • անտառներում,
  • անապատներում,
  • դաշտավայրերում:
  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Առյուծը կշռում է.
  • 500 կգ,
  • 1 տոննա,
  • 250 կգ,
  • 25 կգ:
  1. Ընդգծի´ր սխալ պատասխանը: Առյուծը որս անելիս.
  • թաքնվում է և գաղտագողի հարձակվում,
  • չի թաքնվում, անմիջապես հարձակվում է:
  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը:
  • Առյուծներն ապրում են միայնակ, որովհետև նրանք գազանների արքան են:
  • Առյուծներն ապրում են խմբերով, որտեղ լինում են երկուսից ավելի արուներ և էգեր:
  • Առյուծներն ապրում են զույգով՝ մեկ արու, մեկ էգ:
  • Առյուծներն ապրում են խմբերով, որտեղ լինում են մեկ արու և շատ էգեր:

 

  1. Ինչպիսի՞ն են առյուծի ձագերը: Տեքստից դո´ւրս գրիր այդ հատվածը:

 

Առյուծի նորածին ձագերը՝ կորյունները, որ սովորաբար երեքն են լինում, շատ փոքր են ծնվում (մոտավորապես երեսուն սանտիմետր) ու ոչ միագույն: Նրանք մեծանալով դառնում են միագույն:

 

  1. Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար առյուծների մասին:

Ես իմացա, որ երկար ժամանակ առյուծներն անապատների տիրակալներն են եղել: Սակայն մարդիկ հազվադեպ են կարողացել առյուծ որսալ: Պատահել է, որ առյուծը նույնիսկ գյուղեր է մտել և մարդկանց աչքի առաջ տարել ցուլ կամ կով:

  1. Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները.
    Գեղեցիկ-տգեղ
    Թույլ-ուժեղ
    Շատ-քիչ
    փոքր-մեծ
  2. Դո՛ւրս գրիր երկու թիվ ցույց տվող բառ՝ թվական:
    Երկու հարյուր հիսուն
    Երեսուն
  3. Ըստ տեքստի՝ ինչպիսի՞ն է առյուծը։ Դո´ւրս գրիր երկու բառ։
    Մսակեր
    Գեղեցիկ
  4. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: «Գեղեցիկ», «ուժեղ» բառերը ցույց են տալիս.
  • թիվ,
  • առարկա,
  • գործողություն,
  • հատկանիշ:

Կյանքի հաշվիչ (ստուգատես)

Լինում է չի լինում մի տղա՝ անունը Դավիթ ։ Դավիթը 6 տարեկան էր,երբ նա նայեց իր գլխի վերևը և տեսավ մի հաշվիչ։Նա արագ վազեց մայրիկի մոտ և ասաց, թե ինչ է պատահել իր հետ, իսկ մայրիկը պատասխանեց․

-Մի վախեցիր Դավիթ, դա քո հաշվիչն է։

-Ի՞նչ հաշվիչ․

-Հաշվիչ, որի վրա գրված է մի թիվ և այդ թիվը ցույց է տալիս, թե քանի տարի ես ապրելու։Իսկ քո հաշվիչի վրա գրված է 150, այսինքն դու ապրելու ես 150 տարի։

-Այդ ժամանակ քաղաքի նախագահը հայտարարեց, որ գնումները կատարվելու են հետևյալ ձևով՝ եթե դուք ուզում եք կատարել գնումներ, օրինակ՝ հաց գնել, դուք պետք է վճարեք 2 տարի։Դավիթը ապրում էր  քույրիկի,մայրիկի,հայրիկի հետ։Նրա քույրիկի մոտ կար  60 տարի, բայց Դավիթը տվեց նրան ևս 5 տարի, ասելով․

-Երբ շատ պակասի տարիներդ,նորից կտամ։

-Հետո Դավիթը հարցրեց իր մայրիկին,թե քանի՞ տարի նա ունի, իսկ մայրիկը պատասխանեց

-10 տարի-պատասխանեց մայրիկը։

– Դավիթը նրան տվեց ևս 45 տարի, ասելով նույն բանը,ինչ ասաց իր քույրիկին։Մայրիկը պատասխանեց նրան․

-Դավիթ ես քեզ անպայման կվերադարձնեմ։

-Դավիթը գնաց հայրիկի մոտ, որ հարցնի թե քանի տարի ունի նա։ Իսկ հայրիկը պատասխանեց․

-70 տարի․

-Լավ, ես քեզ կտամ ևս 5 տարի։

-Ոչ,ոչ,ինձ այսքանը դեռ բավական է։

-Լավ – պատասխանեց Դավիթը և լսեց, որ մայրիկը իրեն է կանչում, նա վազելով գնաց նրա մոտ։

-Դավիթ մենք հաց չունենք, կգնաս խանութ։

-Իհարկե կգնամ։

-Ճանապարհին նա տեսավ իր ընկերոջը։Եվ  հարցրեց․

-Ինչու՞ ես տխուր․- Դե ինձ մնացել է 1 տարի։

-Ես քեզ կտամ ևս 10 տարի։

-Շատ շնորհակալ եմ Դավիթ, ես քեզ անպայման կվերադարձնեմ։

-Դավվիթը գնաց խանութ, իսկ վերադառնալիս տուն նա տեսավ տխուր անծանոթ մարդկանց։Դավիթը իմացավ պատճառը ու պատճառն այն էր, որ նրանց մեկ ամիս էր մնացել։Դավիթը նրանց տվեց տարիներ ու գնաց տուն։Տանը Դավիթը նայեց իր հաշվիչին ու տեսավ հինգ թիվը։Անցան տարիներ, ամիսներ, օրեր ու Դավիթին և նրա ընտանիքին մնացել էր մեկ ամիս։Դավիթը զանգահարում էր բոլորին ում տվել էր կյանքեր, ու ասում էր․

-Բարև Ձեզ, ես Դավիթն եմ, այն երեխան, որը ձեզ շատ կյանքեր էր տվել, խնդրում եմ ինձ մոտ մնացել է մեկ ամիս, մի քիչ կյանք կտա՞ք։

Բոլորը պատասխանում էին․

-Ոչ- անջատում հեռախոսը։

Երբ նրանց մնացել էր մեկ ժամ դուռը մեկը թակեց։Դավիթը բացեց դուռը և տեսավ մի սև հագուստով ու դիմակով մարդ, որը հետո միանգամից գնաց, Դավիթը փակեց դուռը ու նայեց հաշվիչին տեսավ անվերջության  նշան։ Մինչ այսօր Դավիթը ու նրա ընտանիքը ունեն անվերջ տարիներ, բայց նրանք այդպես էլ չիմացան,թե ով էր այդ սև դիմակով ու հագուստով մարդը։

Մայրենիի ստուգատես։4-րդ դասարան

1․ Բլոգումդ բա՛ց արա «Մայրենիի ստուգատես» էջ։

Մայրենիի ստուգատես

2․ Այս առաջադրանքը կատարելիս ընկերդ, ուսուցիչդ կամ տան անդամներից մեկը թող ամբողջ ընթացքը տեսագրի:

Առաջադրանք: Համացանցից, ձեր ընտանեկան գրադարանից կամ քո անձնական գրքերից ընտրի՛ր քեզ համար որևէ հետաքրքիր նյութ՝ ոչ մեծ (կարող է լինել գեղարվեստական, բնագիտական, տեղեկատվական և այլն).

  • կարդա´ բարձրաձայն,
  • պատմի՛ր կարդացածդ նյութը,
  • ներկայացրո´ւ քո վերաբերմունքը կարդացածդ նյութի մասին:

Տեսանյութդ տեղադրի՛ր բլոգիդ ,«Մայրենիի ստուգատես» էջում։

Տեղեկություն Ընձառյուծի մասին

3․ Պատմի՛ր քո սիրած խաղի մասին /նաև էլեկտրոնային/:
Պատումդ տեսագրե՛ք, և տեղադրի՛ր «Մայրենիի ստուգատես» էջում։

Իմ խաղերը

4. Հորինի՛ր և գրի՛ր մի այնպիսի երևակայական պատմություն, որ քո ընտանեկան դպրոցի անդամները կարդան զարմացած և հետաքրքրված։

Պատումդ տեղադրի՛ր «Մայրենիի ստուգատես» էջում։

Կյանքի հաշվիչ

Բարոն Մյունխհաուզենի արկածները, հատված

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Կողմնացույց չլինելու պատճառով մենք երկար ժամանակ թափառում էինք անծանոթ ծովերում։

Մեր նավն անընդհատ շրջապատում էին շնաձկներ, կետեր և ուրիշ ծովային հսկաներ։

Վերջապես դեմ առանք այնպիսի մի ձկան, որն այնքան մեծ էր, այնքան մեծ, որ գլխի մոտ կանգնած, պոչը տեսնել չէինք կարողանում։

Երբ այդ ձուկն ուզեց ջուր խմել, բերանը բաց արեց, և ջուրը գետի նման նրա կոկորդը հոսեց՝ իր հետևից քարշ տալով մեր նավը։ Կարող եք պատկերացնել, թե մեր մեջ ինչ իրարանցում ընկավ։ Մինչև անգամ ես, որ այնքան քաջ եմ, էլի վախից դողդողացի։

Բայց ձկան փորի մեջ նավահանգստի պես խաղաղ էր։ Ձկան փորը լիքն էր նավերով, որ ագահ կենդանին վաղուց էր կուլ տվել։ Օ՜, եթե դուք գիտենայիք, թե ինչպիսի խավար էր այնտեղ։ Չէ՞ որ մենք չէինք տեսնում ո՛չ արև, ո՛չ աստղեր, ո՛չ լուսին։ Ձուկն օրական երկու անգամ էր ջուր խմում, և ամեն անգամ, երբ ջուրը նրա կոկորդն էր հոսում, մեր նավը բարձրանում էր հսկա ալիքների վրա։ Մնացած ժամանակ ձկան փորի մեջ չոր էր։

Երբ որ ջուրը ցամաքեց, ես ու նավապետն իջանք զբոսանքի։ Այստեղ մենք հանդիպեցինք ողջ աշխարհի ծովայինների՝ շվեդացիների, անգլիացիների, պորտուգալացիների։ Նրանց թիվը ձկան փորի մեջ տասը հազարի էր հասնում։ Նրանցից շատերն արդեն մի քանի տարի ապրում էին ձկան փորում։ Ես նրանց առաջարկեցի հավաքվել ու քննության առնել այս տոթ բանտից ազատվելու ծրագիրը։

Ինձ նախագահ ընտրեցին, բայց հենց այն րոպեին, երբ ես ժողովը բաց արի, անիծված ձուկն սկսեց նորից ջուր խմել, և մենք մեր նավերը փախանք։

Մյուս օրը կրկին հավաքվեցինք, և ես հետևյալ առաջարկն արի. երկու ամենաբարձր կայմերը իրար կապենք և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտներին։ Այն ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և մենք հեշտությամբ դուրս կգանք։

Առաջարկությունս անցավ միաձայն։

Երկու հարյուր ամրակազմ նավաստիներ կայմերը դեմ տվին ձկան ծնոտներին, և նա այլևս բերանը փակել չկարողացավ։ Նավերն ուրախ-ուրախ ձկան փորից դուրս լողացին։

Պարզվեց, որ այդ հսկայի փորում յոթանասունհինգ նավ է եղել, կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ ահագին մարմին ուներ։

Կայմերն, իհարկե, թողինք ձկան բերանում, որ նա այլևս ոչ ոքի կուլ տալ չկարողանա։

Մենք դեպի ափն ուղղվեցինք, և ես շտապեցի ցամաք դուրս գալ, հայտնելով ուղեկիցներիս, որ այլևս ոչ մի ժամանակ և ոչ մի տեղ չեմ գնա, որ բավական են այն նեղությունները, որ կրեցի, իսկ այժմ հանգստանալ եմ ուզում։

Իմ արկածները շատ հոգնեցրել էին ինձ, և որոշեցի հանգիստ կյանք վարել։

Տեքստային առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ նավը հայտնվեց ձկան փորի մեջ, գունավորի՛ր ճիշտ պատասխանը։

1 միավոր

ա) Նավաստիները չէին նկատել ձկանը:

բ) Ձուկը սոված էր և կուլ տվեց նավը:

գ) Ձուկը ջուր խմեց, ջրի հետ նավն էլ հայտնվեց փորի մեջ:

դ) Պատճառը նշված չէ:

 2 . Ի՞նչ առաջարկ արեց հեղինակը ձկան փորում վաղուց գտնվողներին, որ կարողանան դուրս գալ ձկան փորից: 1 միավոր

Հեղինակը առաջարկեց, որ` երկու ամենաբարձր կայմերը իրար կապենք և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտներին։ Այն ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և մենք հեշտությամբ դուրս կգանք։

 3. Նավաստիներն ինչո՞ւ կայմերը թողեցին ձկան բերանում: 1 միավոր 

որ նա այլևս ոչ ոքի կուլ տալ չկարողանա։

4․ Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պատմողական նախադասություն և դարձրո՛ւ հարցական։ 1 միավոր

Վերջապես դեմ առա՞նք այնպիսի մի ձկան, որն այնքան մեծ էր, այնքան մեծ, որ գլխի մոտ կանգնած, պոչը տեսնել չէինք կարողանում։

  • Բառե՛ր ավելացրու տրված նախադասությանը։ 1 միավոր

Ձուկը բացեց բերանը։

Մեծ ձուկը բացեց իր լայն բերանը:

Բառային առաջադրանքներ

  1. Տրված բայերը դարձրո՛ւ գոյականներ։ 1 միավոր

լողալ-լող

հանգստանալ-Հանգիստ

խաղալ-խաղ

զրուցել- զրույց

  • Տեքստից դո՛ւրս գրիր թվականները։ 1 միավոր

տասը հազար

յոթանասունհինգ

  • Գոյականներից առաջ գրի՛ր՝ ինչպիսի հարցին պատասխանող բառեր։ 1 միավոր

Մեծ  ձուկ

Խորտակված նավ

Խելացի ճանապարհորդ

Փոքր ծով

  • Գրի՛ր հոմանիշները։ 1 միավոր

Քաջ- ուժեղ

հսկա-աժդահա

նորից-կրկին

այժմ- հիմա

  • Գրի՛ր հականիշները։ 1 միավոր

Խաղաղ-աղմկալից

Չոր-փափուկ

Դուրս-ներս

Հանգիստ-անհանգիստ

Առաջին և երկրորդ կանգառներ

Պատկերի  անվանումը՝ուղղանկյուն

Ուղղանկյան  երկարություն՝18  սմ։

Ուղղանկյան  լայնություն՝28  սմ։

P=28×2=56

18×2=36

56+36=92

S=28×18=504 սմ²

 Պատկերի  անվանումը՝հավասարակողմ  եռանկյուն

Եռանկյան  կողմի  երկարությունը՝6  սմ։

P=6×3=18  սմ։

Պատկերի  անվանումը՝քառակուսի

Քառակուսու  կողմի  երկարությունը՝7 սմ։

P=7×4=28  սմ

S=7×7=49  սմ²

Տարեվերջյան ամփոփում

Տարեվերջյան ամփոփում

Ո՞րն է քո սիրելի վայրը կրթահամալիրում:

Իմ սիրելի վայրը բակն է։

Ո՞վ է դպրոցի քո ամենալավ ընկերուհին կամ ընկերը, որ միշտ քեզ օգնել է:

Մեր դպրոցի ամեմալավ ընկերը Նարեկն է:

Ո՞րն էր այս տարվա ամենասիրելի նախագիծը։ Պատմիր այդ նախագծի մասին: Կցիր նաև հղումը։

Իմ ամենասիրելի նախագիծը Ճամփորդությունն է։

Ես սիրում եմ այդ նախագիծը, որովհետև այն շատ հետաքրքիր է: Օրինակ`

Ավետիք Իսահակյան տուն-թանգարան

Սևաբերդ

Ի՞նչ  գրքեր ես կարդացել այս ուսումնական տարվա ընթացքում։

Ես կարդացել եմ` (Անտեսանելի Տոնինոն), (Արջն ու դաշնամուրը),(Ջանի Ռոդարիի արկածները), (Բարոն Մյունհաուզենի արկածները):

Ո՞րն է այս տարվա քո սովորած ամենասիրելի բանաստեղծությունը:

Իմ սովորած ամենասիրելի բանաստեղծությունը Ե․Չարենցի <<Ես իմ անուշ Հայաստան>>-ն է:

Ո՞րն էր այս տարվա քո սիրելի առարկան և ինչո՞ւ։

Ես սիրում եմ բոլոր առարկաները, բայց ամենից շատ սիրում եմ Մայրենին, որովհետև այն շատ հետաքրքիր է:

Ո՞ր օտար  լեզվին ես ավելի լավ տիրապետում ։

Բոլոր լեզուներին։

Որո՞նք են բլոգում տեղադրած քո հաջող նյութերը:

Իմ բոլոր նյութերը հաջող են, բայց ամենահաջող նյութը դա սա է`

Ընձառյուծ

A dialogue with a shop assistant 

Ի՞նչ ճամփորդությունների ես մասնակցել այս տարվա ընթացքում։

Ես մասնակցել եմ բոլոր ճամփորդություններին:

Ո՞րն է այս տարվա ամենասիրած օրը։

Բոլոր օրերը իմ մոտ ամենալավն են, բայց իմ ամենասիրած օրն էր, երբ մենք գնացել էինք Skate park:

Ո՞րն է այս տարվա չսիրած կամ անհաջող օրը։

Իմ անհաջող օրը այն էր, որ մենք գնացել էինք Սևաբերդ ու իմ ոտքերը ամբողջությամբ ջուր էր:

Ո՞րն է քո ամենահետաքրքիր նյութը բլոգում, ինչո՞ւ։ Կցիր նաև նյութի հղումը։

Իմ ամենասիրելի նյութը Ընձարյուծի մասին է:

Ի՞նչ կանես  5-րդ դասարանում, որ չես արել 4-րդ դասարանում:

5-րդ դասարանում ես ավելի շատ գիտելիք կստանամ:

Ինչո՞ւ ես գալիս դպրոց:

Ես գալիս եմ դպրոց,որ սովորեմ և գիտելիք ստանամ:

Ի՞նչ հարց կավելացնեիր այստեղ։

Որն է քո ամենասիրելի ճամփորդությունը:

Ի՞նչ ճամփորդությունների ես ուզում գնալ: