Իմ սիրելի Երևան 

Իմ սիրելի Երևան
Խոսք  և երաժշ. Առնո Բաբաջանյան
Դու ունես անցյալ, քաղաք իմ դարավոր անցյալ,
Դու եղար հայոց ամրոց-բերդ, մայր քաղաք դարձար,
Պատմության դաժան հողմի մեջ, շատ ցավեր տեսար,
Բայց շողաց կյանքիդ մի նոր էջ, այս փառքին հասար:
Դու մեզ համար նորաշունչ Անի ու Վան,
Հույս և հավատ հայության
Քո սրբությամբ դու ամեն հայի մեջ կաս,
Մեր սիրելի Երևան:
Դու ունես ներկա քաղաք իմ, լուսավոր ներկա,
Մեր հայոց պայծառ մտքի ծով, և փառքի վկա,
Վեհապանծ ես և գեղեցիկ, հրաշքներով լի
Որ Մասիսն անգամ ասես քո, շենքերից լինի:
Դու ունես գալիք քաղաք իմ, փառավոր գալիք,

Մենք ամբողջ հոգով մաղթում ենք, քեզ հազար բարիք…

ԱՆՏԱՌՈՒՄ

Համո Սահյան    

Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։
Շշուկներ կային անտառում այնքան,
Եվ խոնա՜վ-խոնավ բուրմունքներ կային,
Իրար փաթաթված ստվեր ու կածան
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքեր մարդկային։
Եղյամն էր սունկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։
Եղնիկի հորթը՝ մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։
Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։
Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…
Անտառում խորին խորհուրդներ կային,
Եվ արձագանքնե՜ր կային անտառում,
Օրո՜ր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում…

Առաջադրանքներ

1. Ուշադիր կարդա՛ բանաստեղծությունը, դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր :

Ծվեն-Շորի՝ գործվածքի ևն պատռված փոքրիկ շերտ՝ կտոր, ծլանգ

Բառաչ-Ոչխարի՝ կովի բառաչելու ձայնը

2. Առանձնացրու՛ փոխաբերությունները և վերլուծի՛ր:

Օրոր էր ասում աշունն անտառին,
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։

Իրար փաթաթված ստվեր ու կածան

Եղյամն էր սունկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։

Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,

Սոճու հետ սիրով զրույց էր անում…

Անտառում խորին խորհուրդներ կային,

Օրո՜ր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում…

3. Ընդգծի՛ր դարձվածքները և բացատրի՛ր:

ամպի ծվեններ

Կապույտ մշուշներ

խոնավ բուրմունքներ

փաթաթված ստվեր

հետքեր մարդկային

վայրի նշենին

տաք սղոցն

Թեղին անտարբեր

խուլ հառաչանք

խաղաղ ծուխ

խորին խորհուրդներ

4.Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ նկարագրությունները:

ամպի ծվեններշ

Կապույտ մշուշներ

խոնավ բուրմունքներ

փաթաթված ստվեր

հետքեր մարդկային

վայրի նշենին

տաք սղոցն

Թեղին անտարբեր

խուլ հառաչանք

խաղաղ ծուխ

խորին խորհուրդներ

5. Նկարագրի՛ր աշնանային անտառը:

Գուներով լի,տերևները ստանում են տարբեր գույներ։Գետինը ամբողջությամբ ծածկված է լինում խշխշան տերևներով։

6. Ինչի՞ մասին էին սիրով զրուցում սոճին ու եղևնին: Երկխոսության տեսքով գրի՛ր նրանց զրույցը:

-Սոճի քույրիկ,աշունը մեզ համար օրոր է երգում բայց մեր քունը այդպես էլ չի տանում։

-Դե եղևնի եղբայր,միգուցե դեռ ժամանակը չէ քնելու համար։

-Միգուցե,բայց ես ահավոր հոգնած եմ։

-Դե արի փորձենք քնել։

-Արի․

-Սոճին ու եղևնին բռնում են իրար ձեռք ու օրորվելով սկսում քնել։

7. Ձայնագրի՛ր բանաստեղծության ընթերցումդ և հրապարակի՛ր բլոգումդ։ Ընթերցմանդ կարող ես կցել քո կողմից արված համապատասխանող աշնանային ֆոտոշար։

https://www.youtube.com/watch?v=zxvRPGHrA_s

Մաթեմատիկա 10.10.2022

363.Պահեստում կար 7200 աման ներկ, որոնցից խանութները տարան 5400
աման։ Քանի՞ անգամ փոքրացավ պահեստում եղած ներկի ամանների
քանակը։

Լուծում՝

7200-5400=1800

7200:1800=4

Պատ՝․4 անգամ։

364.Հայրը 65 տարեկան է, դուստրը՝ 41։ Քանի՞ տարեկան էր հայրը, երբ
դուստրը 16 տարեկան էր։

Լուծում`

41-16=25

65-25=40

Պատ՝․40 տարեկան։

366.Նոր տարուց առաջ` դեկտեմբերի 31-ին, խանութը վաճառեց 56 տուփ
կոնֆետ, իսկ հաջորդ օրը` հունվարի 1-ին` միայն 8-ը։ Դրա հետևանքով
խանութը դեկտեմբերի 31-ին 32400 դրամով ավելի ստացավ, քան
հունվարի 1-ին։ Ի՞նչ արժեր մեկ տուփ կոնֆետը։

Լուծում՝

56-8=48

32400։48=675

Պատ՝․675 դրամ։

Հող

Երկրի ցամաքային տարածությունները ծածկված են փխրուն շերտով, որն անվանում են հող: Հող չկա միայն ցամաքի սառցածածկ տարածքների և ժայռերի վրա:
Հողը Երկրի վրա գոյանում է շատ դանդաղ, հազարավոր ու միլիո­նավոր տարիների ընթացքում: Իսկ ինչպե՞ս է դա տեղի ունենում:

Ցամաքը կազմող ապարները Արեգակի ճառագայթների, քամու, անձրևի, ձյան ազդեցությունից տաքանալով ու սառչելով, քայքայվում են. ապարների խոշոր կտորները վերածվում են մանր կտորների, իսկ մանրերը’ կավի և ավազի: Սակայն դա դեռևս հող չէ: Որպեսզի այն դառ­նա հող, անհրաժեշտ է, որ այդ քայքայված նյութերին ավելանա հումուս: Իսկ հումուսն առաջանում է մահացած բույսերի ու կենդանիների մնա­ցորդներից:

Քայքայված ապարի ու հումուսի միախառնումից գոյանում է հողը: Բույսերի սերմերը, ընկնելով հողի մեջ, ծլում են, աճում, և մարդը բերք ու բարիք է ստանում: Իսկ լերկ քարի մակերեսին սերմը չի կարոդ ծլել: Հողի ամենակարևոր հատկությունն այն է, որ այնտեղ աճում են բույսերը:

Հողում միշտ կան նաև շատ մանր օրգանիզմներ, որոնց անվանում են մանրէներ: Հենց դրանց միջոցով են քայքայվում բույսերի և կենդանի­ների մնացորդները և վերածվում հումուսի: Հողում ապրում են նաև որդեր, միջատներ, խլուրդներ և մկներ։ Հողի մեջ մեջ միշտ ջուր և օդ կա։ Բույսերի աճի համար դա շատ կարևոր է։
Հողի կազմից կախված են նրա փխրունությունը և ջուրը պահելու հատկությունը: Օրինակ’ եթե ավազը հողի մեջ շատ է, ապա այդպիսի հողում ջուրը արագ ներծծվում է և հեռանում գետնի խորքերը: Եթե հողում կավն է շատ, ապա այնտեղ ջուրը դանդաղ է ներծծվում, այդ պատճառով կավով հարուստ հողերը շատ ջուր են պարունակում:
Շատ հումուս պարունակող հողերը փխրուն են լինում և կարողանում են իրենց մեջ ջուր և օդ պահել:
Հոդի բաղադրությունից կախված է նաև նրա գույնը: Լինում են տարբեր գույնի հողեր: Որքան հողում հումուսը շատ է, այնքան դրա գույնը մուգ է: Ամենից շատ հումուս պարունակում են սևահողերը: Մարդիկ վաղուց իրենց կարիքները բավարարելու համար մշակում են հողը: Իսկ ի՞նչ է նշանակում դա:

Հողը մշակել նշանակում է’ ճիշտ ժամանակին վարել, փխրեցնել, փշրել, մանրացնել կոշտերը, անհրաժեշտության դեպքում՝ պա­րարտացնել, մշակաբույսերի սերմեր ցանել և բերք ստանալ:

Մշակելով հողը’ մարդիկ պետք է հոգ տանեն նաև դրա պահպանու­թյան մասին, հողը վարել ճիշտ ժամանակին, պարարտացնել, աճեցնել խիտ արմատներ ունեցող բույսեր, դաշտերի շուրջը ստեղծել անտառաշերտեր: