ՆԱԴԵՐ ԷԲՐԱՀԻՄԻ. Փոքրիկ սիրտս ո՞ւմ նվիրեմ

Nader-EbrahimiԵս մի փոքրիկ սիրտ ունեմ: Շատ փոքրիկ, շա՜տ-շա՜տ փոքրիկ:
— Մարդու սիրտը չպետք է դատարկ մնա, – ասում է տատիկը, – եթե դատարկ մնա, դատարկ ծաղկամանի նման տգեղ կլինի և մարդուն ցավ կպատճառի:

Ահա, հենց այդ պատճառով էլ երկար ժամանակ է՝ մտածում եմ՝ այս փոքրիկ սիրտը ո՞ւմ նվիրեմ: Այսինքն՝ ո՞ւմ պետք է սրտիս մեջ տեղավորեմ, որ բոլորից լավը լինի: Ճիշտն ասած՝ ախր, չգիտեմ՝ ինչպես ասեմ…Սիրտս ուզում է՝ այս ամբողջ-ամբողջ, փոքրիկ-փոքրիկ սիրտս՝ մի փոքրիկ, սիրուն տնակի պես, մի այնպիսի մեկին նվիրեմ, որին շա՜տ-շա՜տ եմ սիրում…կամ…չգիտեմ…մեկին, որ շատ լավն է: Մեկին, որ իսկապես արժանի է իմ շատ փոքրիկ եւ մաքուր սրտի մեջ տնակ ունենալու: Ճիշտ եմ ասում, չէ՞։
— Սիրտը հյուրանոց չէ, որ մարդիկ գան, մի երկու-երեք ժամ կամ մի երկու-երեք օր այնտեղ մնան ու հետո գնան, – ասում է հայրիկը, – սիրտը ճնճղուկի բույն չէ, որ գարնանը շինվի, իսկ աշնանը քամին այն իր հետ քշի ու տանի…
ճիշտն ասած՝ չգիտեմ՝ ինչ է սիրտը, բայց գիտեմ, որ տեղ է շա՜տ-շա՜տ լավ մարդկանց եւ մշտապես…
Դե…Երկար մտածելուց հետո վճռեցի՝ սիրտս նվիրեմ մայրիկիս, ամբողջ սիրտս, ամբողջը նվիրեմ մայրիկիս եւ կատարեցի այդ բանը…
Բայց, ո՜վ զարմանք, երբ նայեցի սրտիս, չնայած մայրիկս հանգիստ տեղավորվել էր նրա մեջ եւ իրեն էլ շատ լավ էր զգում, այդուհանդերձ նկատեցի, որ կեսը դեռեւս դատարկ էր մնացել…
Դե, իհարկե, հենց սկզբից ես պիտի գլխի ընկնեի ու սիրտս երկուսին նվիրեի՝ հայրիկիս ու մայրիկիս: Այդպես էլ վարվեցի:
Հետո, հետո գիտե՞ք՝ ի՞նչ եղավ: Այո, իհարկե, նայեցի ու տեսա՝ սրտիս մի մասում դեռեւս դատարկ տեղ է մնացել…
Անմիջապես վճռեցի սրտիս դատարկ մնացած անկյունը նվիրել մի քանի հոգու: Մի քանի հոգու, ում շատ եմ սիրում:
Մեծ եղբորս, փոքրիկ քրոջս, պապիկին, տատիկին, իմ բարի քեռուն եւ ուրախ բնավորությամբ հորեղբորս էլ տեղավորեցի սրտիս մեջ:
Մտածեցի՝ հիմա արդեն սրտիս մեջ կարգին խճողում է…այսքան մարդ մի՞թե հնարավոր է այսքան փոքրիկ սրտում տեղավորել:
Բայց երբ նայեցի սրտիս, Աստված իմ, Աստված իմ, գիտե՞ք՝ ինչ տեսա:
Տեսա, որ այս բոլոր մարդիկ տեղավորվել են սրտիս ճիշտ կես մասի մեջ, ճիշտ կեսի, թեեւ հանգիստ նստել, ասում, խոսում ու ծիծաղում էին, եւ ոչ մեկը չէր բողոքում տեղի նեղվածքից:
Դե…հետո հերթը…Այո, ճիշտ է, սրտիս մնացածը, այսինքն՝ դատարկ մնացած կեսը ուրախությամբ ու գոհունակությամբ նվիրեցի այն բոլոր լավ մարդկանց, ովքեր ապրում են մեր թաղում, եւ բոլոր այն լավ բարեկամներին, որ ունեմ, եւ բոլոր ընկերներիս եւ բոլոր այն ուսուցիչներին, ովքեր սիրում են երեխաներին…
Եվ գիտե՞ք, թե ինչ եղավ…
Աստված իմ, այսքան փոքրիկ սիրտը ինչպե՞ս կարող է այսքա՛ն մեծ լինել:
Ճիշտն ասած, խոսքը մեր մեջ, հայրս մի հորեղբայր ունի: Հայրիկիս այս հորեղբայրը շա՜տ, շա՜տ, շա՜տ փող ունի: Ես երբ տեսա՝ բոլոր լավ մարդիկ տեղավորվում են սրտիս մեջ, աշխատեցի հայրիկիս այս հորեղբորն էլ տանեմ սրտիս մեջ եւ մի անկյուն էլ նրան հատկացնեմ…բայց…չտեղավորվեց…ինչ արեցի, չտեղավորվեց…շատ խղճացի…բայց ի՞նչ անեմ, չտեղավորվեց, էլի, իմ մեղքը հո չի, իր մեղքն է: Այսինքն՝ ճիշտն ասած, երբ ինքն էլ դժվարությամբ, մի կերպ տեղավորվում էր սրտիս մեջ, փողերի հսկա սնդուկը դուրս էր մնում, նա էլ հևիհև դուրս էր վազում սրտիցս, որպեսզի վերցնի իր սնդուկը…
Այո…կամաց–կամաց հասկանում էի, թե մի փոքրիկ-փոքրիկ սիրտ որքա՜ն կարող է մեծ լինել: Մի գիշեր, երբ հիշեցի այն մեծ պատերազմի ծանր օրերն ու գիշերները, միանգամից վեր թռա ու ճչացի. «Սրտիս մնացած մասը կնվիրեմ բոլոր նրանց, ովքեր կռվեցին եւ կեղտոտ թշնամուն մեր հողից, մեր երկրից ու մեր տնից դուրս վռնդեցին…»:
…Հիմա այլեւս իմ սիրտը նմանվել էր մի մեծ քաղաքի, դպրոց ուներ, հիվանդանոց ուներ, զորանոց ուներ, փողոց, թաղ, պողոտա ուներ եւ դարձյալ մի աշխարհի չափ դատարկ տեղ ուներ…
Ինքս ինձ ասացի. «Այլեւս բավական է ընտրություն անել, իմ սիրտը պատկանում է աշխարհի բոլոր-բոլոր լավ մարդկանց՝ աշխարհի այս ծայրից մինչեւ մյուս ծայրը…»:
Դուք ինքներդ տեսնում եք՝ հիմա միայն մի շա՜տ-շա՜տ փոքրիկ անկյուն է դատարկ մնացել սրտիս մեջ: Գիտեք՝ այդ տեղը ում համար եմ թողել, այո, ճիշտ է, բոլոր վատ մարդկանց, միայն՝ մի պայմանով, որ հրաժարվեն վատ լինելուց եւ վատ արարքներ կատարելուց. երեխաներին չնեղացնեն, ծովը չկեղտոտեն, կենդանիներին չսպանեն եւ ոչ մեկի նկատմամբ բռնություն չգործադրեն…
Վատ մարդիկ էլ, եթե լավանան, իրավունք ունեն, չէ՞, իմ սրտի մեջ մի փոքրիկ տնակ ունենալու. ..չէ՞։
Կարծում եմ՝ եթե վատ մարդիկ բարիանան ու գան, դարձյալ իմ սրտի մեջ մի փոքրիկ տեղ կմնա…գուցե անտառների համար, սարերի, ձկների, եղնիկների, փղերի…եւ շատ ուրիշ բաների համար…
Իսկապես, զարմանալի է, հայտնի չէ՝ սա սի՞րտ է, թե՞ ծով: Այսքան փոքրիկ սիրտն, ախր, ինչպե՞ս է, որ երբեք չի լցվում:
Դե լավ, դա ինձ չի վերաբերում:
Երբ մեծանամ, գուցե հասկանամ, թե ինչու է այդպես, սակայն հիմա, մինչեւ այն պահը, երբ դեռ սրտիս մեջ տեղ կա, պետք է այդ տեղը նվիրեմ լավ ու բարի մարդկանց։
Սիրտը հենց դրա համար է, ճիշտ չէ՞։

Աղբյուրը

Կենգուրու

1. Վազգենը պատի վրա գրում է «VIVAT KANGAROO» կարգախոսը: Նա ցանկանում է, որ
տարբեր տառեր լինեն տարբեր գույների, իսկ նույն տառերը՝ նույն գույնի: Քանի՞ գույն պետք
կլինի Վազգենին:
(A) 7 (B) 8 (C) 9 (D) 10 (E) 13
2. Գրատախտակի լայնությունը 6
մ է: Միջին մասի լայնությունը 3
մ է:
Մյուս երկու մասերն ունեն հավասար լայնություն: Որքա՞ն է աջ մասի
լայնությունը:
(A) 1
մ (B) 1,25
մ (C) 1,5
մ (D) 1,75
մ (E) 2
մ
3. Չորս լուցկուց կառուցված քառակուսու ներսում Սոնան կարող է տեղավորել
չորս մետաղադրամ (տե՛ս նկարը): Առնվազն քանի՞ լուցկի նա պետք է
ունենա, որպեսզի իր կառուցած քառակուսու մեջ կարողանա առանց իրար
վրա դնելու տեղավորել 16 մետաղադրամ:
(A) 8 (B) 10 (C) 12 (D) 15 (E) 16
4. Ինքնաթիռում շարքերը համարակալված են 1-ից մինչև 25-ը, բայց 13 համարի շարք չկա: 15-րդ
շարքում կա միայն չորս, իսկ բոլոր մնացած շարքերում`վեցական նստելատեղ: Քանի՞
նստելատեղ կա այդ ինքնաթիռում:
(A) 120 (B) 138 (C) 142 (D) 144 (E) 150
5. Երբ Լոնդոնում ժամը 4-ն է կեսօրից հետո, Մադրիդում ժամը 5-ն է կեսօրից հետո, իսկ Սան
Ֆրանցիսկոյում նույն օրվա առավոտյան ժամը ութն է: Երեկ Աննան Սան Ֆրանցիսկոյում
գնաց քնելու երեկոյան ժամը 9-ին: Ժամը քանի՞սն էր այդ պահին Մադրիդում:
(A) երեկ առավոտյան ժամը 6-ը (B) երեկ երեկոյան ժամը 6-ը
(C) երեկ կեսօրվա ժամը 12-ը (D) կեսգիշերվա ժամը 12-ը
(E) այսօր առավոտյան ժամը 6-ը
6. Նկարում մենք գծում ենք մի նոր պատկեր` իրար միացնելով բոլոր հարևան
վեցանկյունների միջնակետերը: Ո՞ր պատկերը կստանանք:
(A) (B) (C) (D) (E)

7. 6 թվին գումարում ենք 3, պատասխանը բազմապատկում ենք 2-ով
և ստացված թվին
գումարում ենք 1: Արդյունքում ստացած մեր պատասխանը բերված արտահայտություններից
որի՞ պատասխանի հետ կլինի նույնը:
(A) (6+32)+1 (B) 6+32+1 (C) (6+3)(2+1) (D) (6+3)2+1 (E) 6+3(2+1)
8. Վերին հուշադրամն, առանց սահեցնելու, գլորում են ներքևում ամրացված
հուշադրամի շուրջն այնպես, որ այն գրավի նկարում նշված դիրքը: Տրված
պատկերներից ո՞րը կստացվի արդյունքում:
(A) (B) (C) (D)
(E) Կախված է պտտման արագությունից:
9. Մեկ փուչիկը կարող է բարձրացնել մի զամբյուղ, որում պարունակվող բեռի
զանգվածը 80 կգ-ից չի անցնում: Այդպիսի երկու փուչիկ կարող են
բարձրացնել այդ նույն զամբյուղը, եթե դրանում պարունակվող բեռի
զանգվածը չի գերազանցում 180 կգ-ը:Որքա՞ն է զամբյուղի զանգվածը:
(A) 10 կգ (B) 20 կգ (C) 30 կգ (D) 40 կգ (E) 50 կգ
10. Վահեին
և Մանեին տատիկը խնձոր ու տանձ էր տվել: Իրենց զամբյուղում նրանք միասին
ունեին 25 հատ միրգ: Տուն գնալու ճանապարհին Վահեն կերավ մեկ խնձոր
և երեք տանձ,
իսկ Մանեն՝ երեք խնձոր
և երկու տանձ: Տանը պարզվեց, որ նրանք տուն են բերել միևնույն
թվով տանձ
և խնձոր: Քանի՞ տանձ էր նրանց տվել տատիկը:
(A) 12 (B) 13 (C) 16 (D) 20 (E) 21
4 միավոր գնահատվող խնդիրներ
11. Փազլի համարակալված կտորներից ո՞ր երեքը պետք է ավելացնել
պատկերին, որպեսզի ստացվի քառակուսի:
(A) 1, 3, 4 (B) 1, 3, 6 (C) 2, 3, 5
(D) 2, 3, 6 (E) 2, 5, 6
12. Լիլիթը ունի A, B, C
և D տառերով նշագրված ութ զառ, ընդ որում՝ ամեն
զառի բոլոր կողմերի վրա գրված է միևնույն տառը: Լիլիթը զառերից
հավաքում է մի խորանարդ: Երկու հարակից զառերի վրա միշտ տարբեր
տառեր են: Ի՞նչ տառ է գրված չերևացող զառի վրա:
(A) A (B) B (C) C (D) D (E) Հնարավոր չէ ասել:
13. Հրաշքների աշխարհում կա հինգ քաղաք: Ցանկացած երկու քաղաք կապված են
մեկ ճանապարհով, որը կա՛մ տեսանելի է, կա՛մ անտեսանելի: Հրաշքների
աշխարհի քարտեզին կա միայն յոթ տեսանելի ճանապարհ: Ալիսան ունի
կախարդական ակնոց: Քարտեզին ակնոցով նայելիս՝ նա կարող է տեսնել միայն
անտեսանելի ճանապարհները: Քանի՞ անտեսանելի ճանապարհ նա կարող է
տեսնել:
(A) 9 (B) 8 (C) 7 (D) 3 (E) 2
14. Բնական թվերը ներկում են կարմիր, կապույտ կամ կանաչ: 1-ը ներկում են կարմիր, 2-ը՝
կապույտ, 3-ը՝ կանաչ, 4-ը՝ կարմիր, 5-ը՝ կապույտ, 6-ը՝ կանաչ, և այսպես շարունակ: Ո՞ր
գույնով կարող է ներկված լինել թիվը, եթե այն հավասար է կարմիր
և կապույտ գույնի թվերի
գումարին:
(A) Հնարավոր չէ ասել: (B) կարմիր կամ կապույտ (C) միայն կանաչ
(D) միայն կարմիր (E) միայն կապույտ
15. Նկարում բերված է նույնանման քառակուսիներից կառուցված պատկեր, որի
պարագիծը 42 սմ է: Որքա՞ն է այդ պատկերի մակերեսը:
(A) 8 սմ2 (B) 9 սմ2 (C) 24 սմ2 (D) 72 սմ2 (E) 128 սմ2
16. Նայեք նկարներին: Երկու պատկեր կառուցվել են միևնույն հինգ
կտորից՝ 5×10 (սմ-ով) ուղղանկյունուց
և այլ կտորներից, որոնք
հանդիսանում են երկու տարբեր շրջանների քառորդ մասեր: Գտեք
այդ մարմինների պարագծերի տարբերությունը:
(A) 2,5 սմ (B) 5 սմ (C) 10 սմ (D) 20 սմ (E) 30 սմ
17. 1-ից մինչև 7 թվերը տեղադրեք շրջանակներում այնպես, որ գծերից
յուրաքանչյուրի վրա գտնվող թվերի գումարը լինի նույնը: Ի՞նչ թիվ
կլինի եռանկյան վերին գագաթում:
(A) 1 (B) 3 (C) 4 (D) 5 (E) 6
18. Ռետինե գնդակն ընկնում է 10 մետր բարձրությամբ տան տանիքից: Գետնին բախվելուց
հետո նա յուրաքանչյուր անգամ բարձրանում է իր նախորդ բարձրության 4/5-ի չափով:
Քանի՞ անգամ գնդակը կհայտնվի պատուհանի առջև, որի ստորին եզրը գտնվում է գետնից 5
մետր, իսկ վերինը՝ 6 մետր բարձրության վրա:
(A) 3 (B) 4 (C) 5 (D) 6 (E) 8
19. Չորս ատամնանիվ կցված են միմյանց (տե՛ս նկարը): Առաջինն ունի
30 ատամ, երկրորդը՝ 15, երրորդը՝ 60
և վերջինը՝ 10: Քանի՞ պտույտ
կկատարի վերջին ատամնանիվը, եթե առաջինը կատարի մեկ
պտույտ:
(A) 3 (B) 4 (C) 6 (D) 8 (E) 9
20. Կանոնավոր ութանկյան տեսքով թերթը երեք անգամ
ծալում են մեջտեղից, և արդյունքում ստացվում է
եռանկյունի: Այնուհետև եռանկյան գագաթը կտրում են
ուղիղ անկյան տակ, ինչպես ցույց է տրված նկարում: Ո՞ր
պատկերը կստացվի, եթե բացենք թերթը:
(A) (B) (C) (D) (E)
5 միավոր գնահատվող խնդիրներ
21. Կարենի պատրաստած քացախ-գինի-ջուր բաղադրությամբ մարինադում քացախ-գինի
հարաբերությունը 1:2 է, գինի-ջուր հարաբերությունը՝ 3:1: Հետևյալ պնդումներից ո՞րն է ճիշտ:
(A) Քացախն ավելի շատ է, քան գինին:
(B) Գինին ավելի շատ է, քան քացախն ու ջուրը միասին:
(C) Քացախն ավելի շատ է, քան գինին ու ջուրը միասին:
(D) Ջուրն ավելի շատ է, քան քացախն ու գինին միասին:
(E) Քացախի քանակն ամենաքիչն է:
22. Հիպ
և Հոպ կենգուրուները խաղում են՝
ցատկելով այս կամ այն քարի վրայով
և
ապա վայրէջք են կատարում այնպես, որ
քարը գտնվում է յուրաքանչյուր ցատկի
ժամանակ անցած հատվածի մեջտեղում:
Նկար 1-ում ցույց է տրված, թե ինչպես է
Հոպը ցատկել 1, 2
և 3 թվերով նշված երեք
քարի վրայով: Հիպը նույնպես պետք է
ցատկի 1, 2
և 3 թվերով նշված քարերի վրայով՝ հենց այս հերթակ

ցատկի 1, 2
և 3 թվերով նշված քարերի վրայով՝ հենց այս հերթականությամբ, սակայն նրա
մեկնարկային կետն այլ է, ինչպես որ ցույց է տրված նկար 2-ում: A, B, C, D կամ E կետերից
որի՞ վրա նա կավարտի իր ցատկերը:
(A) A (B) B (C) C (D) D (E) E
23. Երեխաներից մեկի ծննդյան երեկույթին ներկա էր 6, 7, 8, 9
և 10 տարեկան թվով տասներկու
երեխա: Նրանցից չորսը 6 տարեկան են: Խմբում ամենաշատը հանդիպող տարիքը 8-ն է:
Ինչի՞ է հավասար այդ տասներկու երեխաների միջին տարիքը:
(A) 6 (B) 6,5 (C) 7 (D) 7,5 (E) 8
24. ABCD ուղղանկյունը բաժանել են չորս փոքր ուղղանկյունների,
ինչպես ցույց է տրված նկարում: Դրանցից երեքի պարագծերը 11,
16
և 19 սմ են: Չորրորդի պարագիծը ո՛չ ամենամեծն է և ո՛չ էլ
ամենափոքրը: Գտեք ABCD ուղղանկյան պարագիծը:
(A) 28 (B) 30 (C) 32 (D) 38 (E) 40
25. Շրջանագծի վրա տեղավորենք 1-ից մինչև 12-ը բոլոր տասներկու թվերն
այնպես, որ ցանկացած հարևան թվերի տարբերությունը միշտ լինի կա՛մ 1,
կա՛մ 2: Հետևյալ թվերից որո՞նք պետք է լինեն հարևան:
(A) 5
և 6 (B) 10
և 9 (C) 6
և 7 (D) 8
և 10 (E) 4
և 3
26. Դավիթը ցանկանում է 6×7 չափի ուղղանկյունը բաժանել քառակուսիների, որոնց կողմերի
երկարություններն ամբողջ թվեր են: Ամենաքիչը քանի՞ քառակուսի նա կարող է ստանալ:
(A) 4 (B) 5 (C) 7 (D) 9 (E) 42
27. 4×4 չափի քառակուսի աղյուսակի որոշ վանդակներ ներկված էին կարմիր գույնով: Կարմիր
վանդակների քանակը յուրաքանչյուր տողում նշված էր տողի վերջում, իսկ ամեն սյունակում
եղած կարմիր վանդակների թիվը՝ սյունակի ստորին մասում: Այնուհետև կարմիր գույնը
մաքրեցին: Ո՞ր պատկերը կարող էր ստացվել արդյունքում:
(A) (B) (C) (D) (E)
28. Քառակուսի թուղթը ծալում են երկու անգամ, ինչպես ցույց է տրված նկարում: Գտեք գորշ
ուղղանկյունների մակերեսների գումարը, եթե սկզբնական
քառակուսու մակերեսը 64 սմ2 է:
(A) 10 սմ2 (B) 14 սմ2 (C) 15 սմ2 (D) 16 սմ2 (E) 24 սմ2
29. Իմ ընկերներն ու ես ապրում ենք երեք տարբեր տներում,
որոնց համարներն են՝ abc, bc
և c, որտեղ a-ն, b-ն և c-ն երեք տարբեր թվանշաններ են:
Հայտնի է, որ դրանց գումարը 912 է: Գտեք b-ն:
(A) 3 (B) 4 (C) 5 (D) 6 (E) 0
30. Անուշին
և Բագրատին ես հայտնեցի երկու հաջորդական բնական թիվ (օրինակ՝ Անուշին 7,
իսկ Բագրատին՝ 6): Նրանք գիտեն, որ այդ թվերը հաջորդական են, նրանցից ամեն մեկը
գիտի իր թիվը, սակայն չգիտի, թե ինչ թիվ եմ հայտնել մյուսին: Հետո ես լսեցի հետևյալ
քննարկումը: Անուշն ասաց Բագրատին. «Ես չգիտեմ քո թիվը»: Բագրատն ասաց Անուշին.
«Ես չգիտեմ քո թիվը»: Ապա Անուշն ասաց Բագրատին. «Հիմա ես գիտեմ քո թիվը, դա 20-ի
բաժանարար է»: Ո՞րն է Անուշի թիվը:
(A) 2 (B) 3 (C) 4 (D) 5 (E) 6