Լեզվաբանական ամսագիր

Լեզվաբանական ամսագիր

Բանաստեղծությունից բաց են թողնված հետևյալ բառերը՝ թաց, ամոթ, օրհնել, սրընթաց, երերուն, դամբարան, խնդալ, տամուկ, մթին, համրընթաց, փողոց, ստել, լաց, ընտրի՛ր այս բառերից, լրացրո՛ւ կետերի փոխարեն` անպայման համապատասխանեցնելով նախադասությանը:

Երեկոն անձրևոտ էր ու թաց:
Փողոցները — դատարկ, անաղմուկ:
Ու քամին էր անցնում սրընթաց
Ու տամուկ:

Ու գիշերը իջնում էր մթին.
Երևում էին մութ հեռևում
Փողոցի կրակներն երերուն՝
Հանձնված ամոթին ու ստին:

Ու գնում էի ես համրընթաց,
Ինքս ինձ քո անունը ասում:
Հեռևում ինչ-որ մեկը խնդաց
Փողոցի անձրևոտ երազում:

Ու օրհնում էի ես իմ սրտում
Մոռացված դամբարանը քո մութ:
Մեկն ասաց, որ ստում եմ, ստում,—
Ու լսվում էր հեռվում մեկի լացն անօգուտ…

Օրագրապատումների շարք նախագիծ

Օրագրապատումների շարք նախագիծ

Իմ աշնանային արձակուրդը շատ լավ անցավ: Մասնակցեցի մի մեծ ներկայացման: Հոկտեմբերի 17-22 պետք է կայանար Շեքսպիրյան փառատոնը,տարբեր երկրներից թատերախմբեր եկան ու նրանք ներկայանում էին Շեքսպիրի տարբեր ստեղծագործություններով: Իտալացիների թատերախումբը բեմադրում էր <<Ռոմեո Ջուլիետ>> ստեղծագործությունը:Ես լինելով Գալյա Նովենց թատերախմբի սան,ինձ և իմ խմբի Վարազդատին հրավիրեցին մասնակցել այդ ներկայացմանը, imPerfect Dancers company-խմբի հետ :Այն երաժշտական էր:Մնացածը դիտեք ֆոտոշարքում`