Լեզվաբանական ամսագիր

Լեզվաբանական ամսագիր

Բանաստեղծությունից բաց են թողնված հետևյալ բառերը՝ թաց, ամոթ, օրհնել, սրընթաց, երերուն, դամբարան, խնդալ, տամուկ, մթին, համրընթաց, փողոց, ստել, լաց, ընտրի՛ր այս բառերից, լրացրո՛ւ կետերի փոխարեն` անպայման համապատասխանեցնելով նախադասությանը:

Երեկոն անձրևոտ էր ու թաց:
Փողոցները — դատարկ, անաղմուկ:
Ու քամին էր անցնում սրընթաց
Ու տամուկ:

Ու գիշերը իջնում էր մթին.
Երևում էին մութ հեռևում
Փողոցի կրակներն երերուն՝
Հանձնված ամոթին ու ստին:

Ու գնում էի ես համրընթաց,
Ինքս ինձ քո անունը ասում:
Հեռևում ինչ-որ մեկը խնդաց
Փողոցի անձրևոտ երազում:

Ու օրհնում էի ես իմ սրտում
Մոռացված դամբարանը քո մութ:
Մեկն ասաց, որ ստում եմ, ստում,—
Ու լսվում էր հեռվում մեկի լացն անօգուտ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *