Փափուրի

Էրկու քոլորիկ նոր հարսԷրկուս քելեն հըտ իրացՀըտ մեկին հանաք էրացՄեկ լի ձեռք հինա դրած:Տա նարի նա նա, նա նարի նաՆա նարի կըդիո փափուռի:

Գացի, գացի հեռեցա,Բարձր սարին մոտեցաԶարկից անձրև ու հեղեղԹռչից էդ զղարիբվորիկ:Տա նարի նա նա, նա նարի նաՆա նարի կըդիո փափուռի:

Տո՜ տղա, տզա լանգ արի,Հագի շալվար ժանգ առի,Գնա վերին թաղ արի,Սիրե քու սիրածն արի:Տա նարի նա նա, նա նարի նաՆա նարի կըդիյո փափուռի:

Հանա՜,  հանա՜, հանա՜,Հանա՜,  հանա՜ փափուռը:Հանա՜,  հանա՜ փափուռը,Փափուռը մի լը, մի լը:Փափուռը մի լը, մի լը,Փափուռ նստավ դուռ գի լա:Փափուռ նստավ դուռ գի լա,Փափուռը շապիկ շիլա:Փափուռը շապիկ շիլա,Հանա, հանա Փափուռը:

Արագածին

Դո՛ւ, Արագա՛ծ, ալմաստ վահան

Կայծակեղեն թրերի,

Գագաթներդ՝ բյուրեղ վրան

Թափառական ամպերի։

Սեգ ժայռերդ՝ արծվի բույն,

Լճակներդ՝ լույս-փերուզ.

Առուներդ՝ մեջքիդ փայլուն

Պերճ գոտիներ ոսկեհյուս։

Աղբյուրներդ գիշեր ու զօր

Խոսքի բռնված իրար հետ,

Վտակներդ գիլ ու գլոր

Աբրեշումե փեշերեդ։

Թիթեռներդ՝ հուր-հրեղեն

Թռչող-ճախրող ծաղիկներ,

Զառ ու զարմանք երազներեն

Պոկված ծվեն-ծվիկներ։

Ծիրանավառ դու թագուհի,

Բուրումների դու աղբյուր,

Ծիրանավառ դու թագուհի,

Բուրումների դու աղբյուր,

Ծաղիկներդ հազար գույնի,

Հազար անուն, հազար բույր։

  1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Սեգ-Իր ուժով՝ գեղեցկությամբ՝ վեհությամբ հպարտ, հպարտության՝ պարծանքի զգացումով լցված: Սեգ աղջիկ՝ տիրունի՝ իշխան:

Պերճ-Շքեղ, զարդարուն, պաճուճված:

Աբրեշումե-մետաքսե

  1. Առանձնացրո՛ւ և կարդա՛ այն բառերը, որոնց հոմանիշներն ու հականիշները կարող ես թվարկել:

լույս-մութ

գիշեր-ցերեկ

զիլ-բամբ

  1. Արտահայտիչ կարդա՛ բանաստեղծությունը՝ ուշադրություն դարձնելով կետադրությանը:
  2. Դուրս գրի՛ր փոխաբերություններն ու համեմատությունները: Բացատրի՛ր:

Փոխաբերություն

Դո՛ւ, Արագա՛ծ, ալմաստ վահան

Կայծակեղեն թրերի,

Առուներդ՝ մեջքիդ փայլուն

Պերճ գոտիներ ոսկեհյուս։

Աղբյուրներդ գիշեր ու զօր

Խոսքի բռնված իրար հետ,

Վտակներդ գիլ ու գլոր

Աբրեշումե փեշերեդ։

Զառ ու զարմանք երազներեն

Պոկված ծվեն-ծվիկներ։

Համեմատություններ

Գագաթներդ՝ բյուրեղ վրան

Թափառական ամպերի։

Սեգ ժայռերդ՝ արծվի բույն,

Լճակներդ՝ լույս-փերուզ.

Թիթեռներդ՝ հուր-հրեղեն

Թռչող-ճախրող ծաղիկներ,

Ծիրանավառ դու թագուհի,

Բուրումների դու աղբյուր,

Ծաղիկներդ հազար գույնի,

Հազար անուն, հազար բույր։

  1. Շեշտադրելով բանաստեղծության նկարագրությունները՝  պատմի՛ր Արագածի մասին:

Արագածը ալմաստ վահան է։Գագաթները բյուրեղի նման փայլում են։Առուները կարծես Արագածի մեջքին ոսկեգույն գոտի լինեն հյուսված։Աղբյուրները կարծես իրար հետ խոսում են։Արագածը ծիրանավառ թագուհի է,բուրումների աղբյուր, բազմերանգ գույների ծաղիկներ, հազար անուն,հազար բույր։

  1. Ի՞նչ գիտես Արագածի մասին. համեմատի՛ր տպավորություններդ բանաստեղծության նկարագրության հետ:

Արագած, հրաբխային քառագագաթ լեռ Հայկական լեռնաշխարհում՝ Հայաստանի կենտրոնական հատվածում՝ Արագածոտնի և Շիրակի մարզերի սահմանագլխին։ Ամենաբարձր կետը հյուսիսային գագաթն է, որն ունի 4090.1 մետր բարձրություն։ Այն շրջապատից մեկուսացած, վահանաձև փռված լեռնազանգված է՝ մոտ 200 կմ շրջագծով։ Հովհարաձև տարածված լանջերի հետ միասին գրավում է մոտ 4000 կմ² տարածություն Արարատյան ու Շիրակի դաշտերի, Ախուրյան ու Քասախ գետերի միջև։ Երեք կողմից նրան հարևան են հյուսիսից՝ Շարայի, արևելքից՝ Արայի, հարավ-արևմուտքից՝ Մեծ Արտենի լեռները։ Եղել է պատմական Մեծ Հայքի Արագածոտն, Շիրակ և Նիգ գավառների սահմաններում։ Հայաստանի ամենաբարձր լեռն է։

  1. Նկարի՛ր բանաստեղծության ամենատպավորիչ հատվածը:
  2. Ֆոտոնկարների միջոցով ներկայացրո՛ւ Արագածը օրվա տարբեր պահերին: Եթե կարող ես, ինքդ ֆոտոնկարի՛ր:

Դասարանական աշխատանք 31.01.2022

462. Ջահի լամպերից 100-ը մեծ էին, իսկ մյուսները` փոքր։ Երբ մեծ լամպերից
9-ը և փոքրերից 27-ը այրվեցին, դահլիճը լուսավորվում էր 323 լամպով։
Քանի՞ փոքր լամպ կար ջահի վրա

Լուծում՝

100-9=91

323-91=232

232+27=259

Պատ՝․259:

451. Աստղանիշերը փոխարինե՛ք թվանշաններով այնպես, որ ստացված
գրառումները ճիշտ լինեն.

ա)6307
621
5686
բ)37453
-7892
29561

գ)1306
– 878
428
դ)9908
-621
9287

463. Երկու բնակավայրերից, որոնց հեռավորությունը 18 կմ է, միաժամանակ
իրար ընդառաջ են դուրս եկել երկու հեծանվորդներ։ Հեծանվորդներից
մեկը 1 ժամում անցնում է 10 կմ։ 1 ժամում քանի՞ կիլոմետր է անցնում
մյուս հեծանվորդը, եթե նրանք հանդիպել են 1 ժ հետո։

Պատ՝․8 կմ/ժ։

Տնային առաջադրանք 31.10.2022

461. Երկու տուփերի մեջ ընդամենը 150 կոճակ կար։ Երբ մի տուփի մեջ
դրեցին ևս 30 կոճակ, իսկ մյուսի մեջ` ևս 20 կոճակ, տուփերում
կոճակների քանակները հավասարվեցին։ Քանի՞ կոճակ կար տուփերից
յուրաքանչյուրու:

Լուծում՝

20+30=50

150+50=200

200:2=100

100-30=70

100-20=80

Պատ՝․70,80:

464. Համերգին ներկա էր 938 ունկնդիր։ Նրանցից 265-ը տոմսի համար վճարել էին 5000-ական դրամ, 326-ը՝ 3000-ական, իսկ մյուսները՝ 1500-ական։ Ի՞նչ գումար էր հավաքվել համերգային դահլիճի տոմսարկղում։

Լուծում՝

938-265-326=347

265×5000=1325000

326×3000=978000

347×1500=520500

1325000+978000+520500=2823500

Պատ՝․2823500 դրամ։

460. Երկու տակառներից առաջինում կար 48 լ ջուր, երկրորդում՝ 30 լ։
Ինչքա՞ն ջուր պիտի վերցվի առաջին տակառից, որպեսզի երկու տակառներում մնա ընդամենը 60 լ ջուր։

Լուծում՝

48+30=78

78-60=18

Պատ՝․18 լ։