Քործնական քերականություն 159-166

  1. 159. Ա և Բ խմբի բառերի իմաստների տարբերությունը բացատրի՛ր:

Ա                                 Բ

Դեղին            –           դեղնել
փոքր              –           փոքրանալ
բարի              –           բարիանալ
սիրուն           –           սիրունանալ

Ա խմբում ածական է,իսկ Բ-ում բառի բայը։

  1. 160. Ընդգծված բառերն ի՞նչ հարցի են պատասխանում և ի՞նչ են ցույց տալիսԻ՞նչ անուն կտաս այդ բառերին:

Ծանր առարկա, կանաչ արտ, բարձր տանիք, գունավոր նկար, բարակ ժապավեն, նեղ ճանապարհ, պղտոր գետ:

Պատասխանում են ինչպիսի հարցին,այդ բառերը կոչվում են ածականներ։

  1. Հարցում արտահայտող բառը փոխարինի´ր համապատասխան բառով:

Ինչպիսի՞ արև-տաքացնող արև, ինչպիսի՞ օր-արևոտ օր, ինչպիսի՞ առվակ-սառնաջուր առվակ, ինչպիսի՞ հեռուստացույց-լայնէկրան, ինչպիսի՞գիրք-գեղարվեստական գիրք, ինչպիսի՞ մարդ-տարօրինակ մարդ:

  1. Պարզի´ր, թե տրված բառակապակցությունների մեջ ո՞ր բառն է գոյականո՞րը` ածական (Ածական անունն առաջացել է ածել բառիցՀին հայերենում ածել նշանակում է ավելացնել, վրան դնել, բերել):

Բարակ բարդի, գանգուր մազեր, առասպելական քաղաք, քառաձի կառք, ստորին շերտ, վերին հարթակ, հեռատես գիտնական:

Ընդգծված բառերը գոյական են իսկ ոչ ընդգծվածը՝ ածական։

  1. Բառերը բաժանի՛ր երկու խմբի՝ գոյականների և ածականների:

Կաղնի, հայտնի, մեծ, կանաչ, աղջիկ, գետ, բուք, բարի, տգեղ, ճշմարտություն, անտուն, բարկացկոտ, Գայանե, տուն, կատու, գունավոր, կաղամբ, հեռուստացույց, խակ, Հայաստան, հետաքրքիր, վարդ, Վարդուհի, փշոտ, լիճ, ալիք, հզոր, բարձր, մարտ, մարտակառք, կառապան, հմուտ, մարտական, եռանիվ, հեծանիվ, ալ, պատմություն, պատմական, թռչուն, թռիչք, խիզախ, բարի, բարեկամական, շքեղ, գարուն, գարնանային, արևոտ, արև, երկար:

Ընդգծված բառերը գոյական են իսկ ոչ ընդգծվածը՝ ածական։

  1. Ա և Բ խմբի բառերի իմաստների տարբերությունը բացատրի´րԻնչպե՞ս են կոչվում այդ բաոերը:

Ա                                 Բ

Մեծ                –           մեծանալ
բարձր –          բարձրանալ
չոր                  –          չորանալ
չար                 –           չարանալ

Ա խմբում ածական է,իսկ Բ-ում բառի բայը։

  1. Տրված զույգ նախադասությունների մեջ ընդգծված բառերի տարբերությունը բացատրի´ր:

Սարի լանջը կանաչ խոտով է ծածկված: Լանջի խոտն արդեն կանաչում է:
Ի՞նչ պատկեր. ուղիղ գիծ է  ստացվել: Գիծն ուղղի´ր, որ պատկերը ճիշտ ստացվի:
Այդ քաղաքում մի   բարի  հսկա էր ապրում: Հսկան բարիացավ ու երեխաներին այգի հրավիրևց:
Աղջիկը շատ գեղեցիկ էր ու քայլում էր նազ անելով: Աղջիկը գեղեցկանում էր օր օրի:
Գոռոզ արքան հրամայեց բարձր ժայռի վրա քանդակել  իրեն:
Արքան գոոոզանում էր իր արած գործով ու հաղթանակներով:

Մի նախադասությունում ածական է,իսկ մյուսում՝ բայ։

  1. Տրված բառերը երեք խմբի բաժանի՛ր և դրանց տարբերությունը բացատրի´ր:

Ծաղիկ, ջինջ, վազել, բուրավետ, մեծ, ժամացույց, թրթռալ, թիավարել, ջուր, ջրոտ, ուրախ, ջրել, սար, մարդ, գնալ, ծաղկավետ, հրաշալի, երեխա, լողալ, վազվզել, մաքուր, նավաստի, օձ, ճկուն, սողալ, իջնել, ամպ, բացվել, չխկչխկալ, սև, ինքնաթիռ, առվակ, պայծառ, գոռգոռալ, գարուն, բարձրանալ ,սպիտակ, թիթեռ, պահակ, նավակ, զաղտնի, պահել, հատիկ, ոսկեզօծ, ոսկեզօծել, երկաթյա:

Կապույտով նշվածները ածականներ են։

Կարմիրով նշվածները գոյականներ են։

Իսկ սևովը՝ բայ է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *