Հայաստանի ազգային պատկերասրահ

Մենք դասարանով գնացել էինք Հայաստանի ազգային պատկերասրահ։Պատկերասրահը շատ հետաքրքիր վայր էր։Մենք ծանոթացանք Սարյանի նկարներին,և տարբեր հեղինակների նկարներին։Սարյանը ունեցել է շատ տաղանդավոր ընկերներ և բոլորի համար նկարել է նկարներ՝Ավետիք Իսահակյանի համար,Հովհաննես Թումանյանի համար,Վահան Տերյանի,Եղիշե Չարենցի և այլոց համար։Չարենցի նկարը նա նկարել է դիմակի հետ։Այդ դիմակը խորհրդանշում էր Եգիպտոսում անմահության դիմակ։Այդպես էլ Սարյանը իր ընկերոջը պատկերացրել է որպես անմահ կերպար։Նրա բոլոր նկարների հետևում միշտ հետաքրքիր տեսարան է եղել։Նա նաև նկարազարդել է շատ դասագրքեր և գրքեր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *