Ես և շրջական

1. Գիտես, չէ՞, որ յուրաքանչյուր երկիր ունի իր մրգերն ու բանջարեղենները։Կարո՞ղ ես թվարկել Հայաստանին բնորոշ մրգերն ու բանջարեղենը։

Հայաստանին բնորոշ մրգերը՝ դեղձ, ծիրան,  սալոր, նուռ, խնձոր, տանձ, թուզ, արքայանարինջ։

 

Հայաստանի բնորոշ  բանջարեղենները՝ լոլիկ,կարտոֆիլ։

 

2. Զատկական ի՞նչ ուտեստներ են պատրաստում ձեր տանը։ Կարո՞ղ ես թվարկել։Ո՞րն է քո ամենասիրելի ուտեստը։

Իմ ամենասիրելի ուտեստը Զատիկին  բրնձով փլավն է, նաև որ լինում է չամիչով։ Զատկի տոնին  մենք պատրաստում ենք ձուկ, ձու, տապակած կանաչի։

3. Գիտե՞ս, թե ինչու են բոլորը պատրաստում բրնձով փլավ և ձուն ներկում կարմիր։ Փորձի՛ր իմանալ և պատմի՛ր մեզ։
Բրնձով փլավի բրինձը խորհրդանշում է մարդկությանը, իսկ չամիչը՝ հավատացյալներին։
Ձուն կարմիր ներկելով` հայտնում ենք, որ ամբողջ աշխարհը ՝Քրիստոսի Արյամբ գնվեց, և դրանով քարոզում մեր փրկությունը: Ձուն նաև Հույսն է խորհրդանշում, քանզի տակավին ձու է, դեռևս ձագ չէ: Իսկ զատկական ձուն խորհրդանշում է մեր հարության հույսր: Ձուն երկու անգամ է ծնվում, առաջին անգամ` երբ հավն է ածում, իսկ երկրորդ անգամ` երբ ձվից ճուտ է դուրս գալիս: Մարդն էլ է երկու անգամ ծնվում. առաջին անգամ` մորից, իսկ երկրորդ անգամ` Մկրտության ավազանից: Մարդու առաջին ծնունդը մահվան պատճառով անկերպարանք է, ինչպես ձուն, սակայն երբ ՚Քրիստոս մեզ վրա է ցողում Իր կենդանարար Արյունը, մեզ հարություն է տալիս իբրև կենդանի ձագուկների:

Սովորողի գնահատում

Իմ բլոգը բացվել է մայիսին։ Ես կարողանում եմ  իմ բլոգում նկարներ և նյութեր տեղադրել։ Կարողանում եմ  իմ բլոգի պաստարը փոխել։ Բլոգում ես ունեմ 120 հրապարակում։Ես ունեմ իմ Youtube-յան եջը։Ես սիրում եմ  Մաթեմատիկա առարկան, որովհետև շատ եմ սիրում  լուծել խնդիրներ։Նաև սիրում եմ գրաֆիկական պատկերներ գծել։ Մասնակցում  եմ  ռուսերենի, անգլերենի, մաթեմատիկայի և մայրենիի ֆլեշմոբերին։ Oգտվում եմ Word, Power point, Paint, Google maps, Teams, Outlook   ծրագրերով։ Մենք gնում ենք ճամփորդությունների։ Երբ որ գնում ենք ճամփորդություն, առաջինը  գտնում ենք  տեղեկություն տվյալ վայրի մասին։ Ունենք դասարանական ռադիո,  որի անունն է՝  Մոլորակ։Ես կարդացել եմ Երկալագուլպա Պիպին, Վինի փու արջուկը, Մաուգլին և այլ գրքեր։ Շատ եմ սիրում ռուսերեն լեզուն։ Սիրում եմ նկարել շատ սիրուն։ Օգտվում եմ Օնլայն բառարանից։