Օրապատում

Ես և մեր crazy m&m’s ջոկատը, գնացինք tandem ստուդիո։Ծանոթացանք Հայկ Հովհաննիսյանի հետ և սկսեցինք զրուցել արվեստից։Նա մեզ հարցեր էր տալիս,իսկ մենք պատասխանում էինք։Խոսալուց հետո մենք մի խաղ խաղացինք։Նախ բաժանվեցինք երկու խմբի, իսկ հետո առաջին խմբի երեխաները տալիս էին մեզ հարցեր, իսկ հետո մենք նրանց։Բայց այդ պայքարում մենք չկարողացանք հաղթել։

Ճամփորդություն

Ամսի 12-ին ես և մեր ջոկատ՝ crazy m&m-ը գնացինք շոկոլադի գործարան,որը գտնվում էր քաղաք Աշտարակում։Նախ դիտեցինք շոկոլադի պատմությունը, հետո նայեցինք թե ինչպես պատրաստում շոկոլադը, որից հետո մենք փաթեթավորեցինք այն։Գործարանից հետո մենք ուղևորվեցինք դեպի Սուրբ Կարմրավոր եկեղեցին։Եկեղեցու բակում շատ ձյուն կար,բոլորով սկսեցինք ձնագնդիկներ պատրաստել և իրար վրա նետել։Շատ հետաքրքիր  ժամանակ անցկացնելուց հետո գնացինք Սուրբ Մարիանե եկեղեցին։Տեր հայրը պատմեց մեզ եկեղեցու պատմությունը։Որից հետո մենք մոմ վառեցինք։Այդ եկեղեցուց հետո էլ այցելեցինք երկու խոնարված եկեղեցիներ՝ Սպիտակավոր և ծիրանավ։Մեր ջոկատավարը պատմեց մեզ այդ եկեղեցիների լեգենդը։ Այդ ամենից հետո մենք ուղևորվեցինք մայր դպրոց։