Գյումրի

Մենք 3 օրով գնացել էինք Գյումրի:Շատ լավ անցավ, ես շատ տպավորված եմ:Առաջին օրը մենք նախ այցելեցինք Արուճի եկեղեցի:Եկեղեցուց հետո գնացինք Ջրամբար:Ջրամբարում մեզ սովորեցրեցին ինչպես խաղալ քարերով խաղ:Մենք գնացինք այն տեղերը,որտեղ հայտնի կինոներ էին նկարահանվել, ու կրկնորինակեցինք դրանք:Երեկոյան մենք ֆիլմ դիտեցինք ու մի քիչ խաղացինք:Երկրորդ օրը որոշեցինք օրը սկսել քայլով: Քայլեցինք դեպի կենտրոն ու համեղ պոնչիկներ կերանք:Մյուս օրը այցելեցինք բոլորին հայտնի մեր մանկության տանգո ֆիլմի բակը:Պատի վրա փակցրեցինք մեր Անունները:Քայլեցինք այգում, ու հետո գնացինք Երերույքի եկեղեցին:Կարդացինք եկեղեցու մասին ու վերջում գնացինք Ախուրյան գետ:

Օրապատում

Ես և մեր crazy m&m’s ջոկատը, գնացինք tandem ստուդիո։Ծանոթացանք Հայկ Հովհաննիսյանի հետ և սկսեցինք զրուցել արվեստից։Նա մեզ հարցեր էր տալիս,իսկ մենք պատասխանում էինք։Խոսալուց հետո մենք մի խաղ խաղացինք։Նախ բաժանվեցինք երկու խմբի, իսկ հետո առաջին խմբի երեխաները տալիս էին մեզ հարցեր, իսկ հետո մենք նրանց։Բայց այդ պայքարում մենք չկարողացանք հաղթել։

Ճամփորդություն

Ամսի 12-ին ես և մեր ջոկատ՝ crazy m&m-ը գնացինք շոկոլադի գործարան,որը գտնվում էր քաղաք Աշտարակում։Նախ դիտեցինք շոկոլադի պատմությունը, հետո նայեցինք թե ինչպես պատրաստում շոկոլադը, որից հետո մենք փաթեթավորեցինք այն։Գործարանից հետո մենք ուղևորվեցինք դեպի Սուրբ Կարմրավոր եկեղեցին։Եկեղեցու բակում շատ ձյուն կար,բոլորով սկսեցինք ձնագնդիկներ պատրաստել և իրար վրա նետել։Շատ հետաքրքիր  ժամանակ անցկացնելուց հետո գնացինք Սուրբ Մարիանե եկեղեցին։Տեր հայրը պատմեց մեզ եկեղեցու պատմությունը։Որից հետո մենք մոմ վառեցինք։Այդ եկեղեցուց հետո էլ այցելեցինք երկու խոնարված եկեղեցիներ՝ Սպիտակավոր և ծիրանավ։Մեր ջոկատավարը պատմեց մեզ այդ եկեղեցիների լեգենդը։ Այդ ամենից հետո մենք ուղևորվեցինք մայր դպրոց։

Սևաբերդում

Նախագիծը՝ Լենա Ղազարյանի

Ճամփորդության օրը՝ հունվարի 24

Եղանակը՝ ցերեկը՝ -4 , գիշերը՝ -13 աստիճան ցուրտ

Մեկնումը՝ 10։00 , վերադարձը՝ 15։00

Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի 4․1 և 4․2 դասարանների ճամբարային ջոկատներ

Պատասխանատուներ՝ Լենա Ղազարյան,
Լյովա Սարգսյան
Աննա Գանջալյան, Սուսաննա Հայրապետյան
Մարզիչ՝ Սյուզաննա Դանիելյան

Վարորդներ՝
— Ավագյան Սարգիս 098 53504 Mercedes Sprinter 60DQ077
— Վարդանյան Վահան 094 165141 Mercedes Sprinter 88BR886

Ճամփորդության նպատակը՝

  • ձմեռային մարզական ստուգատես
  • ձմեռային մարզախաղեր խաղալու հմտությունների ձեռքբերում
  • ճամփորդական քարտեզագրում, դիջիթեքյան դասընթացի ընթացքում ստացած հմտությունների կիրառում

Խնդիրները՝

  • մարզական պարապմունքների իրականացում
  • ազգային և ձմեռային-բակային խաղերի կազմակերպում /ձնագնդի, սահնակ/
  • մարզական մրցաշարերի իրականացում
  • դահուկավարություն, սահնակավարություն
  • խմբով աշխատելու կարողությունների զարգացում
  • շրջակա միջավայրի ուսումնասիրում, ճանաչում

Անհրաժեշտ պարագաներ՝

  • բրդուճներ, թեյ, բժշկական արկղիկ, փոխնորդ հագուստ,գուլպաներ, ձեռնոցներ, գլխարկներ, տաք կոշիկներ
  • սահնակ
  • դահուկ

Ավետիք Իսահակյան տուն-թանգարան

Մենք գնացել էինք՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան:Այնտեղ տեսանք նրա հյուրասենյակը,աշխատասենյակը,ննջասենյակը և պատշգամբը։Մահացել է ննջասենյակում,իր ուզած մահով,քնել է և չի արթնացել:Խաղացինք տարբեր խաղեր,գիրք պատրաստեցինք։Տունը պատրաստված էր սև տուֆից։Ավետիք Իսահակյանը իր վերջին 10 տարին անցկացրել էր այդ տանը։Ես թանգարանից գնեցի նրա նկարը և թանգարանի մասին փոքրիկ գիրք։

Ճամփորդություն դեպի Բջնի

Մենք ամսի 26-ին գնացել ենք  Բջնի գյուղ։Բարձրացել ենք սար, սարում տեսել ենք գաղտնուղի։Գաղտնուղում կար երեք ճանապարհ, բայց մենք այդքան շատ չգնացինք։Այնտեղի պահակը մեզ պատմենց Բջնիի պատմությունը։Հետո շարժվեցինք  դեպի Սուրբ Աստվածածին եկեղեցին, այնտեղ վառեցինք մոմ։Գետի մոտ հաց կերանք։Այնտեղ բնությունը հրաշալի էր։Մի քիչ անձրև եկավ, բայց մենք պատրաստված էինք եկել։Այնտեղ շատ հին ջրհոր կար,ջրհորի մոտ երազանք պահեցինք։Երգեր երգեցինք։Ճամփորդությունից առաջ մենք տեղեկություն գտանք և ռադիո արեցինք,ռադիոն լսեք այստեղ։

 

 

Սուրբ Սարգիս վանք (Ուշի)

Սուրբ Սարգսի վանական համալիրը, որը հիմնադրվել է 5-7-րդ դարերում Ուշի գյուղից 1կմ արևմուտք` բարձունքի վրա։ Վանքի մասին վկայում են Պատմահայր Մ. Խորենացին և Ղևոնդ Ալիշանը։ Համալիրը կազմում են երկու եկեղեցի, գավիթը, պարսպապատերը, օժանդակ շինությունները։ Հիմնադրվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից, ով ս. Սարգսի աճյունը բերել է նախ Կարբի, ապա [null Ուշի] և սրբի մասունքների վրա հիմնել եկեղեցին։ Հնագույնը Ս. Սարգիս միանավ թաղածածկ եկեղեցին է, որի պայտաձև Ավագ խորանից մուտք կա դեպի հյուսիսից կից ավանդատուն։ Պատերի ստորին՝ վաղմիջնադարյան մասը շարված է կոպտատաշ բազալտ քարով, իսկ վերին մասը 1203-ին վերակառուցվել է սրբատաշ սև տուֆով։ XII դ. վերջին – XIII դ. 1-ին կեսին Ս. Սարգիս եկեղեցուն հվ-ից կից, մեկ զույգ մույթերով գմբեթավոր դահլիճի հորինվածքով կառուցվել է վանքի գլխավոր ստորին մասը, բուսական և երկրաչափական զարդաքանդակներով արմտ. և հվ. շքամուտքերը, շքեղ քանդակազարդ բեմառաջքը, առանձին մանրամասներ (գմբեթի բազմանիստ թմբուկի զարդագոտու ու քիվի բեկորներ ևն)։ Եկեղեցու Ավագ խորանը և առաստաղը ծածկված են եղել որմնանկարներով, շենքի գեղարվեստական արտահայտչականությանը նպաստել է նաև բազմագույն քարերի օգտագործումը։

XIII դ. վանքը Վաչուտյան իշխաններից ստացել է մի շարք նվիրատվություններ։

1654–57-ին Ուշիի Ս. Սարգիս վանքի վանահայր Ոսկան Երևանցին կոպտատաշ բազալտ քարով կառուցել է վանքը շրջափակող, ուղղանկյուն հատակագծով, աշտարակներով ուժեղացված պարիսպներ, որոնց ներսից կից եղել են բնակելի և տնտեսական շինություններ։ Հվ-արմ. կողմում թաղածածկ մեծ սրահն է և նրա շարունակությունը կազմող երկհարկանի խցերը։ Վանքի գլխավոր մուտքը հվ-արլ-ից է։

1827-ին Ուշիի Ս. Սարգիս վանքը երկրաշարժից ավերվել է։ 1999-ից, Շահե արք. Աճեմյանի նախաձեռնությամբ և  հովանավորությամբ, սկսվել են վանական համալիրի պեղումները (ղեկ.՝ Ֆ. Բաբայան), որոնց ընթացքում բացվել են Ս. Աստվածածին եկեղեցին, սրահի, օժանդակ շինությունների ավերակները (վանական համալիրի գլխավոր հատվածները պեղումների ընթացքում դուրս եկան հողաշերտի տակից), հայտնաբերվել են մշակութային արժեք ներկայացնող հնագիտական նյութեր, խաչքարեր, դրամներ և այլն։

Այսօր վանքին կից փոքրիկ բազիլիկ եկեղեցին է միայն կանգուն, որն, ըստ արձանագրության, կառուցվել է 1203թ.-ին, իսկ մյուս հատվածները խոնարհված են։

Աստվածընկալ եկեղեցին, Քասախի կիրճ

 

Աստվածընկալ եկեղեցին կառուցվել է 4-13-րդ դարերում: Վանքը վանական համալիր է պատմական Նիգ գավառում՝ Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի մոտ: Այն գտնվում է Քասաղ գետի կիրճի աջ ափին՝ բարձր բլրի վրա։ Տարբեր դարերում կառուցված շինությունները մի ընդհանուր միասնությամբ ձուլվել են շրջապատի բնությանը, հարազատ ու համահունչ են նրան։ Աջ կողմում գահավեժ ժայռեր են, ձախում՝ մինչև Քասաղ գետը իջնող թեք լեռնալանջեր, ներքևում ձորն է, որտեղով հոսում է գետը, իսկ գետի ձախ ափին՝ բարձունքի վրա՝ միջնադարյան բերդը։ Վանական համալիրի տեղն ընտրել ու կառուցել են Նիգ գավառի այն ժամանակի տերերը՝ Գնթունիները: Ճարտարապետ Թորոս Թորամանյանը գրել է.« Կաթողիկե եկեղեցին կառուցված է մոտավորապես Անիի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ձևով և չափով»։ Եկեղեցին գրեթե ամբողջական պահպանվել է մինչև 19-րդ դարի 20-ական թվականները։ 1827 թվականի երկրաշարժից շինությունը վնասվել է: 1990-ական թթ-ի կեսերին եգիպտահայ մի բարերարի հովանավորությամբ սկսվեց գավթի վերականգնումը։ Գավիթը, որի կտուրի մի փոքր հատվածն էր ավերված, ամբողջովին քանդվեց ու, ցավոք, այդպես էլ առ այսօր մնում է։