Ընտրությամբ գործունեություն 05.05.2023

1․ Դավիթը 10 միանման փուչիկ գնելու համար ծախսեց 200 դրամ ավելի, քան Անահիտը՝ այդպիսի 6 փուչիկ գնելու համար։ Որքա՞ն արժեր այդպիսի 3 միանման փուչիկը։

10-6=4

4=200 դրամ

200:4=50

50×3=150 դրամ

150 դրամ

2․ Մարիայի կարդացած գրքի էջերը համարակալելու համար անհրաժեշտ եղավ 1200 թվանշան։ Քանի՞ էջից էր բաղկացած այդ գիրքը, եթե համարակալումը սկսում ենք 1-ից։

436

3․ Կենդանաբանական այգու տոմսը մեծահասակների համար արժե 500 դրամ, իսկ սովորողների համար՝ 200 դրամով էժան։ Որքա՞ն գումար պետք է վճարել 28 սովորողից կազմված ջոկատի համար, եթե ջոկատի դեպքում գործում են զեղչեր, այսինքն՝ յուրաքանչյուր 5 սովորողի դիմաց վճարում են 4 սովորողի տոմսի արժեքը։

6900 դրամ

4․ Գործածվու՞մ է արդյոք  5 թվանշանը ամենափոքր հնգանիշ թվի գրառման մեջ։

Ոչ

5․ Աննան ցանկանում էր գնել շոկոլադե սալիկ, որն արժեր 250 դրամ, բայց նրա մոտ կան միայն 200 դրամանոցներ, իսկ վաճառողը մանր չուներ։

  • Ամենաքիչը քանի՞ միանման շոկոլադե սալիկ պետք է գներ Աննան, որպեսզի նրան մանր վերադարձնելու կարիք չլիներ։
  • Աննան քանի՞ հատ 200 դրամանոց տվեց վաճառողին։

Աննան տվեց 5 հատ երկու հարյուր դրամանոց և գնեց 4 շոկոլադե սալիկ։

6․ Եթե Արամի մտապահած թվի կեսի կեսին ավելացնենք 1, արդյունքը հնգապատկենք, կստանանք Սոնայի մտապահած թիվը։ Կռահիր Արամի մտապահած թիվը, եթե Սոնայի մտապահած թիվը ամենափոքր զույգ երկնիշ թիվն է։

4

7․  Մրգերով լի զամբյուղում 2 տեսակի միրգ կար։ Առնվազն քանի՞ միրգ պետք է վերցնենք այդ զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ վերցրել ենք նույն տեսակի գոնե երկու միրգ։

3

8. Գրե՛ք այն ամենափոքր ութանիշ թիվը, որը չի փոխվում նրա թվանշանների ցանկացած տեղափոխության դեպքում։

11111111

9. Երեք պահեստ միասին ստացան ինչ-որ քանակի կարտոֆիլ։ Առաջին և երկրորդ պահեստները միասին ստացան 400տ, երկրորդ և երրորդ պահեստները միասին՝ 300տ, իսկ առաջինն ու երրորդը միասին՝ 440տ: Քանի՞ տոննա կարտոֆիլ ստացավ յուրաքանչյուր պահեստը։

1-270 տ

2-130 տ

3-170 տ

10. ‘2

35 42 49 56
40 48 56 64
45 54  63 72

11. Կարենը  իր ունեցած փայտե ձողերց մի քանիսը բաժանեց 5 հավասար մասերի, որից հետո ձողերի քանակը դարձավ 33: Քանի՞ փայտե ձող սղոցեց Կարենը։`

6

Կենգուրու

1. Պատասխանի տարբերակներում բերված կտորներից ո՞րը պետք է տեղադրել
խնդրում նշված երկու կտորների միջև
(տե՛ս նկարը), որպեսզի ստացված երկու
հավասարությունները լինեն ճիշտ:
(A) (B) (C) (D) (E)
2. Կարենը նայում է պատուհանից: Նա տեսնում է այգում ապրող
կենգուրուների ընդհանուր քանակի կեսը (տե՛ս նկարը): Քանի՞
կենգուրու է ապրում այդ այգում:
(A) 12 (B) 14 (C) 16 (D) 18 (E) 20
3. Տիգրանն ունի երեք թափանցիկ թիթեղ: Դրանցից երկուսի վրա կան սև գույնով
ներկված վանդակներ, իսկ երրորդի վրա կան պատկերներ (տե՛ս նկարը): Տիգրանը
սև վանդակներով երկու թափանցիկ թիթեղները առանց պտտելու դնում է
պատկերներով թիթեղի վրա (տե՛ս նկարը): Դրանից հետո Տիգրանը տեսնում է ինը
պատկերներից միայն մեկը, իսկ
մյուս ութը չեն երևում սև
վանդակների տակ: Ո՞ր
պատկերն է տեսնում Տիգրանը:
(A) (B) (C) (D) (E)
4. Ոտնահետքերի նկար 1-ը պտտեցին և ստացան նկար 2-ը: Ո՞ր ոտնահետքերն են
բացակայում նկար 2-ում:
(A) (B) (C) (D) (E)
5. Ո՞ր թիվն է թաքնված պանդայի նկարի տակ:
(A) 16 (B) 18 (C) 20 (D) 24 (E) 28
6. Աղյուսակում բերված են գումարման ճիշտ
պատասխանները: Ի՞նչ թիվ է գրված «?» նշանով վանդակում:
(A) 10 (B) 12 (C) 13 (D) 15 (E) 16
7. Հասմիկի հայելին պատահաբար կոտրվել է և բաժանվել մի
քանի կտորի (տե՛ս նկարը): Այդ կտորներից քանի՞սն ունեն ճիշտ չորս
կողմ:
(A) 3 (B) 4 (C) 5 (D) 6 (E) 7
8. Աջ նկարում պատկերված է վեց ուլունքից պատրաստված վզնոց:
Պատասխանի տարբերակներում բերված վզնոցներից ո՞րն է խնդրում
բերվածը:
(A) (B) (C) (D) (E)
4 միավոր գնահատվող խնդիրներ
9. Խնդրում պատկերված է Անահիտի տունը դիմացից: Հետևի կողմից նրա
տունն ունի երեք պատուհան և ոչ մի դուռ: Պատասխանի
տարբերակներից որո՞ւմ է բերված Անահիտի տունը հետևի կողմից:
(A) (B) (C) (D) (E)
10. Տրված է : Պատասխանի տարբերակներից ո՞րն է
ճիշտ:
(A) (B) (C) (D) (E)
11. Փուչիկները վաճառվում են փաթեթներով, որոնք պարունակում են 5-ական,
10-ական և 25-ական փուչիկ: Ամենաքիչը քանի՞ փաթեթ պետք է գնի Մարինեն, եթե
նա ուզում է գնել ճիշտ 70 փուչիկ:
(A) 3 (B) 4 (C) 5 (D) 6 (E) 7
12. Բաբկենը թղթի քառակուսի կտորը ծալեց երկու անգամ, հետո ծալված
թղթի վրա մեկ փոքր անցք բացեց: Երբ նա բացեց թուղթը, տեսավ
նկարում բերված պատկերը: Ինչպե՞ս էր Բաբկենը ծալել թղթի
քառակուսի կտորը:

(A) (B) (C) (D) (E)
13. Լողավազանում կազմակերպվում է մրցաշար: Սկզբում մրցաշարին մասնակցելու
համար գրանցվեց 13 երեխա, հետո՝ ևս 19-
ը: Մրցաշարին պետք է մասնակցի վեց
թիմ, որոնցից յուրաքանչյուրում պետք է լինեն միևնույն թվով մասնակիցներ:
Ամենաքիչը քանի՞ երեխա պետք է հավելյալ գրանցվի՝ վեց թիմ ձևավորելու համար:
(A) 1 (B) 2 (C) 3 (D) 4 (E) 5
14. 4×4 չափի աղյուսակի վանդակներում գրված են թվեր, ինչպես ցույց է
տրված նկարում: Այդ աղյուսակում Լևոնը գտնում է 2×2 չափի այն
աղյուսակը, որի չորս վանդակներում գրված թվերի գումարն
ամենամեծն է: Ո՞րն է այդ գումարը:
(A) 11 (B) 12 (C) 13 (D) 14 (E) 15
15. Լիլիթն ուզում է 5 ուտեստ պատրաստել գազօջախի վրա, որն ունի միայն 2 այրիչ: 5
ուտեստները պատրաստելու համար անհրաժեշտ է 40, 15, 35, 10
և 45 րոպե:
Ամենաքիչը որքա՞ն ժամանակում Լիլիթը կարող է պատրաստել բոլոր 5
ուտեստները, եթե նա միայն այն ժամանակ կարող է վերցնել ուտեստը այրիչի
վրայից, երբ այն արդեն պատրաստ է:
(A) 60 րոպե (B) 70 րոպե (C) 75 րոպե (D) 80 րոպե (E) 85 րոպե
16. Ի՞նչ թիվ է գրված «?» նշանով շրջանակում:
(A) 14 (B) 13 (C) 12 (D) 11 (E) 10
5 միավոր գնահատվող խնդիրներ
17. Նկար 1-ում բերված է շինարարական աղյուսների մի
խումբ: Այդ խմբին վերևից նայելիս կարելի է տեսնել
նկար 2-ում բերված պատկերը, որտեղ վանդակներում
գրված թվերը ցույց են տալիս տվյալ վանդակում իրար
վրա դրված աղյուսների քանակը: Թանաքի երկու
կաթիլ ընկել է նկար 2-
ի պատկերի վրա: Որքա՞ն է
թանաքի հետքերի տակի թվերի գումարը:
(A) 3 (B) 4 (C) 5 (D) 6 (E) 7
18. Որքա՞ն է գնացքի երկարությունը:
(A) 55
մ (B) 115
մ (C) 170
մ (D) 220
մ (E) 230
մ
19. Գևորգը սկսում է մարզվել երեկոյան ժամը հինգին: Նա տնից մարզադաշտ ամեն
անգամ գնում է նույն երթուղիով: Գևորգն իր տնից մինչև ավտոբուսի կանգառ
հասնում է 5 րոպեում: Ավտոբուսով Գևորգը երթևեկում է 15 րոպե: Մարզադաշտին
ամենամոտ ավտոբուսի կանգառից մինչև մարզադաշտ նա հասնում է 5 րոպեում:
Գևորգի տան մոտի կանգառից ավտոբուսները շարժվում են առավոտյան ժամը
վեցից սկսած յուրաքանչյուր 10 րոպեն մեկ: Ամենաուշը ո՞ր ժամին պետք է Գևորգը
դուրս գա տնից, որ երեկոյան ուղիղ ժամը հինգին լինի մարզադաշտում:
(A) (B) (C) (D) (E)
20. Չորս եղբայրներ կերել են ընդհանուր թվով 11 թխվածքաբլիթ: Նրանցից յուրաքանչյուրը կերել է ամենաքիչը մեկ թխվածքաբլիթ, և եղբայրներից ոչ մի երկուսը չի
կերել նույն քանակով թխվածքաբլիթ: Եղբայրներից երեքը կերել են ընդհանուր թվով
9 թխվածքաբլիթ, իսկ նրանցից մեկը կերել է ուղիղ 3 թխվածքաբլիթ: Քանի՞
թխվածքաբլիթ է կերել այն եղբայրը, ով կերել է ամենամեծ թվով թխվածքաբլիթ:
(A) 2 (B) 3 (C) 4 (D) 5 (E) 6
21. Նկարում բերված աղյուսակում երկու վանդակ կոչվում են «հարևան»,
եթե դրանք ունեն ընդհանուր կողմ կամ ընդհանուր գագաթ: Նանեն
թաքցրել է նկարում բերված աղյուսակի մի քանի վանդակներից
յուրաքանչյուրում մեկ ժպտիկ։ Մնացած վանդակներից մի
քանիսում նա գրել է այդ վանդակների հարևան վանդակներում թաքցրած
ժպտիկների քանակը (տե՛ս նկարը): Քանի՞ ժպտիկ է թաքցրել Նանեն աղյուսակում:
(A)
4 (B) 5 (C) 7 (D) 8 (E) 11
22. Արմինեն ունի 4 ծաղիկ, որոնցից առաջինն ունի 6 թերթիկ,
երկրորդը՝ 7, երրորդը՝ 8, իսկ չորրորդը՝ 11 թերթիկ (տե՛ս
նկարը): Արմինեն ընտրում է այդ ծաղիկներից ցանկացած երեքը
և կարմիրով ներկում
դրանցից յուրաքանչյուրի մեկական թերթիկ: Այնուհետև նա նորից ընտրում է իր
ծաղիկներից ցանկացած երեքը
և կարմիրով ներկում դրանցից յուրաքանչյուրի
մեկական թերթիկ: Արմինեն շարունակում է նման ձևով ներկել ծաղիկների մեկական
թերթիկ՝ ամեն անգամ ընտրելով իր ծաղիկներից ցանկացած երեքը: Նա դադարում է
ներկել, երբ այլևս չի մնում երեք ծաղիկ, որոնցից յուրաքանչյուրի մեկական թերթիկ
կարող էր Արմինեն ներկել: Արդյունքում ամենաքիչը քանի՞ թերթիկ է մնում չներկված:
(A) 5 (B) 4 (C) 3 (D) 2 (E) 1
23. Հայկն ու Մեսրոպն ապրում են բազմամուտք շենքում, որի յուրաքանչյուր մուտքի
յուրաքանչյուր հարկում կա 4 բնակարան, և բնակարանների համարակալումը
առաջին մուտքից մինչև վերջինը հաջորդական է: Հայկն ապրում է 4-րդ հարկի թիվ
50 բնակարանում, Մեսրոպն ապրում է 5-րդ հարկի թիվ 199 բնակարանում: Քանի՞
հարկանի է այդ շենքը:
(A) 6 (B) 8 (C) 9 (D) 10 (E) 12
24. Ուսուցիչն ասաց, որ դպրոցի գրադարանում կա մոտ 2000 գիրք, և աշակերտներին
առաջարկեց գուշակել գրքերի իրական քանակը: Աննան ասաց՝ 1995, Բելան՝ 2003,
Գոռը՝ 2008, Դավիթը՝ 2009, իսկ Եվան՝ 2017: Այնուհետև, ուսուցիչն ասաց, որ ոչ ոք ճիշտ
չի գուշակել, և տրված պատասխանները գրքերի իրական քանակից տարբերվում են
12-ով, 10-ով, 4-ով, 3-ով
և 2-ով (պարտադիր չէ նշված հաջորդականությամբ):
Աշակերտներից ո՞րն էր ամենամոտը գուշակել գրքերի իրական քանակը:
(A) Աննա (B) Բելա (C) Գոռ (D) Դավիթ (E) Եվա

Կենգուրու 2015

3 միավոր գնահատվող խնդիրներ
1.
(A) 6 (B) 7 (C) 8 (D) 10 (E) 15
2. Արթուրն ուներ անցքերով 10 միանման մետաղե ձող (նկար 1): Նա դրանք զույգ
առ զույգ միացրեց և ստացավ 5 երկար ձող (նկար 2): Ստացված ձողերից ո՞րն է
ամենաերկարը:
(A) A (B) B (C) C (D) D (E) E
3. Ի՞նչ թիվ է թաքնված քառակուսու հետևում:
(A) 3 (B) 4 (C) 5 (D) 6 (E) 7
4. Նկարում պատկերված է կղզի՝ ափագծով և մի քանի ուրախ
գորտով: Գորտերից քանի՞սն է նստած կղզում:
(A) 4 (B) 5 (C) 6 (D) 7 (E) 9
5. Թիվն ունի երկու թվանշան: Այդ թվանշանների արտադրյալը 15 է: Որքա՞ն է այդ
թվանշանների գումարը:
(A) 2 (B) 4 (C) 6 (D) 8 (E) 10

6. Լուսինեն իր դրամապանակում ուներ ինչ-որ քանակի կենգադրամ
(տե՛ս նկարը): Նա գնաց խանութ և գնեց գնդակ, որի համար վճարեց
7 կենգադրամ: Քանի՞ կենգադրամ կար Լուսինեի դրամապանակում
նրա խանութից դուրս գալու պահին:
(A) (B) (C) (D) (E)
7. Մանեն ուզում է միացնել շրջանագծի վրա գտնվող կետերը: Նա
սկսում է կետ 1-ից և գծով միացնում հաջորդ կետերից ամեն
երկրորդը: Նման ձևով ստացված առաջին երկու գծերը ցույց են
տրված նկարում: Մանեն շարունակում է նման ձևով միացնել
կետերը, մինչև հասնում է կետ 1-ին: Բերված նկարներից ո՞րը
Մանեն կստանա արդյունքում:
(A) (B) (C) (D) (E)
8. Իմ հովանոցի արտաքին կողմի վրա գրված է KANGAROO բառը,
ինչպես ցույց է տրված աջակողմյան նկարում: Ներքևում բերված
նկարներից մեկում նույնպես ցույց է տրված իմ հովանոցը: Ո՞րն է այն:
(A) (B) (C) (D) (E)
4 միավոր գնահատվող խնդիրներ
9. Դավիթն ուզում է նկար 1-ում բերված պատկերից կտրել
միանման եռանկյուններ, որոնցից մեկը ցույց է տրված
նկար 2-ում: Քանի՞ այդպիսի եռանկյուն նա կստանա:
(A) 8 (B) 12 (C) 14 (D) 15 (E) 16
10. Գոռն ուներ 7 խնձոր և 2 բանան: Նա 2 խնձոր տվեց Անիին, որն իր հերթին մի քանի
բանան տվեց Գոռին: Անին քանի՞ բանան տվեց Գոռին, եթե դրանից հետո Գոռն
ուներ հավասար քանակով բանան և խնձոր:
(A) 2 (B) 3 (C) 4 (D) 5 (E) 7
11. Հակոբը կառուցեց խորանարդ՝ օգտագործելով 27 խորանարդիկ,
որոնք ներկված էին կամ սև, կամ սպիտակ: Կողք կողքի դրված
ցանկացած երկու խորանարդիկներ ունեն տարբեր գույն (տե՛ս
նկարը): Քանի՞ սպիտակ խորանարդիկ էր օգտագործել Հակոբը:
(A) 10 (B) 12 (C) 13 (D) 14 (E) 15
12. Չմշկորդների մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցում էր 10 մարզիկ: Այն
չմշկորդների թիվը, որոնցից առաջ անցավ Աշոտը, 3-ով ավելի էր այն չմշկորդների
թվից, ովքեր առաջ անցան Աշոտից: Ո՞ր տեղը գրավեց Աշոտը:
(A) 1 (B) 3 (C) 4 (D) 6 (E) 7

13. Տիգրանն ունի 4 խաղալիք՝ մեքենա, գնդակ, զինվոր
և նավ: Նա ուզում է
խաղալիքները մի շարքով դասավորել դարակի վրա այնպես, որ նավն էլ լինի
մեքենայի կողքին, զինվորն էլ: Տիգրանը քանի՞ եղանակով կարող է խաղալիքները
դարակի վրա դասավորել այնպես, որ նշված պայմանները բավարարվեն:
(A) 2 (B) 4 (C) 5 (D) 6 (E) 8
14. Լևոնն այգում հեծանիվ է քշում: Նա սկսում է քշել
ܵ կետից
և
շարժվում է սլաքի ուղղությամբ (տե՛ս նկարը): Առաջին
խաչմերուկում նա շրջվում է աջ, հաջորդ խաչմերուկում՝
ձախ, հետո՝ նորից աջ, հետո՝ նորից ձախ, և այսպես
շարունակ: Ո՞ր նշանի կողքով նա չի անցնի հեծանիվ քշելու
ընթացքում:
(A)
(B (ܣ
(C (ܤ
(D (ܥ
(E (ܦ
ܧ
15. Կա հինգ զատիկ (տե՛ս նկարը): Երկու զատիկ ընկերներ են, եթե նրանց մեջքի
վրայի կետերի քանակները տարբերվում են 1-ով:
«Կենգուրու» մրցույթի օրը յուրաքանչյուր զատիկ մեկ
շնորհավորական հաղորդագրություն ուղարկեց իր
ընկերներից յուրաքանչյուրին: Քանի՞ շնորհավորական
հաղորդագրություն ուղարկվեց:
(A) 2 (B) 4 (C) 6 (D) 8 (E) 9
16. Նկարում բերված պատկերը բաժանել են 3 միանման մասերի: Ի՞նչ
տեսք ունի այդ մասերից յուրաքանչյուրը:
(A) (B) (C) (D) (E)
5 միավոր գնահատվող խնդիրներ
17. Սոնան ցանկանում է թուղթը ծալելով ստանալ խորանարդ: Նա 6
քառակուսու փոխարեն սխալմամբ 7 քառակուսի է գծել թղթի վրա
(տե՛ս նկարը): Սոնան ո՞ր քառակուսին կարող է ջնջել, որպեսզի
մնացած քառակուսիներն իրար կպած մնան, և նա դրանցից ստանա
խորանարդ:
(A) 1 (B) 2 (C) 3 (D) 6 (E) 7
18. Ունենք երեք թափանցիկ թիթեղ, որոնք ներկված են նկարում բերված ձևով: Մենք
կարող ենք միայն պտտել այդ թիթեղները՝ առանց դրանք շրջելու: Եթե այդ երեք
թիթեղները դնենք իրար վրա այնպես, որ նրանց
եզրերն ամբողջությամբ համընկնեն, և վերևից նայենք
ստացված քառակուսուն, ապա ամենաշատը քանի՞ սև
վանդակ կտեսնենք:
(A) 5 (B) 6 (C) 7 (D) 8 (E) 9

19. 2, 3, 5, 6
և 7 թվերը գրում են նկարում բերված պատկերի
վանդակներում այնպես, որ տողում գրված թվերի գումարը հավասար
լինի սյունակում գրված թվերի գումարին: Ի՞նչ թիվ կարող է գրված
լինել պատկերի կենտրոնական վանդակում:
(A) միայն 3 (B) միայն 5 (C) միայն 7 (D) 5 կամ 7 (E) 3, 5 կամ 7
20. Պետրոսն ուներ տասը գնդակ, որոնք համարակալված էին 0-ից մինչև 9: Նա
բաժանեց այդ գնդակներն իր երեք ընկերների միջև. Վազգենը ստացավ երեք
գնդակ, Գևորգը՝ չորս, Աննան՝ երեք: Այնուհետև Պետրոսը խնդրեց ընկերներին, որ
նրանցից յուրաքանչյուրը բազմապատկի իր մոտ եղած
գնդակների վրա գրված թվերը: Արդյունքում Վազգենը
ստացավ 0, Գևորգը՝ 72, իսկ Աննան՝ 90: Որքա՞ն է Վազգենի
մոտ եղած գնդակների վրա գրված թվերի գումարը:
(A) 11 (B) 12 (C) 13 (D) 14 (E) 15
21. Երեք պարան դրված է հատակին, ինչպես ցույց է տրված նկարում:
Միացնելով երեք այլ պարանների ծայրերը նկարում բերված
պարանների ծայրերին՝ կարելի է ստանալ մեկ մեծ ամբողջական
օղակ: Ներքևում բերված պարանների կտորների ո՞ր խումբը պետք
է օգտագործել մեկ մեծ օղակ ստանալու համար:
(A) (B) (C) (D) (E)
22. Նկարում պատկերված են կետեր: Ցանկացած երկու հարևան կետերի
հեռավորությունները՝ և՛ հորիզոնական, և՛ ուղղահայաց
ուղղություններով, իրար հավասար են: Տարբեր մակերեսներով քանի՞
քառակուսի կարելի է ստանալ, որոնց գագաթները գտնվում են այդ
կետերում:
(A) 2 (B) 3 (C) 4 (D) 5 (E) 6
23. Գայանեն նկարում է խոզ, շնաձուկ ու ռնգեղջյուր
և նկարներից յուրաքանչյուրը
կտրում երեք մասի, ինչպես ցույց է տրված նկարում: Կտրած մասերից նա կարող է
ստեղծել տարբեր կենդանիներ՝ իրար միացնելով մեկ գլուխ, մեկ միջնամաս
և մեկ
վերջնամաս: Գայանեն քանի՞ տարբեր երևակայական
և իրական կենդանիներ
կարող է ստեղծել:
(A) 30 (B) 27 (C) 15 (D) 9 (E) 3
24. Անահիտը, Բաբկենը, Գոհարը, Դավիթը
և Եսթերը շաբաթ
և կիրակի օրերին
բլիթներ էին թխում: Երկու օրում Անահիտը թխեց 24 բլիթ, Բաբկենը՝ 25, Գոհարը՝
26, Դավիթը՝ 27, Եսթերը՝ 28: Երկու օրում նրանցից մեկը թխել էր 2 անգամ ավելի
բլիթ, քան միայն շաբաթ օրը, մյուսը՝ 3 անգամ ավելի, մեկ ուրիշը՝ 4 անգամ ավելի,
մեկ ուրիշը՝ 5 անգամ ավելի, մեկ ուրիշն էլ՝ 6 անգամ ավելի բլիթ: Ո՞վ էր շաբաթ օրը
թխել ամենաշատ բլիթները:
(A) Անահիտը (B) Բաբկենը (C) Գոհարը (D) Դավիթը (E) Եսթերը

Կենգուրու 2019

1. Որքան բարձր է պատվանդանը, այնքան բարձր է վազորդի
զբաղեցրած տեղը (տե՛ս նկարը): Ո՞ր վազորդն է ավարտել
վազքը երրորդ տեղում։
(A) A (B) B (C) C (D) D (E) E
2. Երեկ կիրակի էր: Ի՞նչ օր կլինի վաղը:
(A) երկուշաբթի (B) երեքշաբթի (C) չորեքշաբթի (D) հինգշաբթի (E) շաբաթ
3. Մայա ժողովուրդը գրում էր թվերը կետերի և գծերի միջոցով: 1 թիվը
ներկայացվում էր մեկ կետով, իսկ 5-ը՝ մեկ գծով: Օրինակ՝ աջ կողմի
նկար 1-ում բերված պատկերը ներկայացնում է 8 թիվը: Պատասխանի
տարբերակներից ո՞րն է ներկայացնում 12 թիվը:
(A) (B) (C) (D) (E)
4. Արամի գրքի առջևի կազմն ունի երկու անցք: Երբ գիրքը բաց է, այն ունի նկարում
բերված տեսքը: Ո՞ր նկարներն է տեսնում Արամն անցքերից, երբ փակում է գիրքը:
(A) (B) (C)
(D) (E)
5. Կարինեն նկար 1-ում բերված պատկերից կտրում է նկար
2-ում բերված չափի պատկերներ։ Պատասխանի
տարբերակներից ո՞րը կարող է Կարինեն ստանալ նման
ձևով:
(A) (B) (C)
(D) (E

6. Երեք մարդ կեղտոտ կոշիկներով անցան ձնառատ պուրակով և թողեցին հետքեր: Ի՞նչ
հերթականությամբ են նրանք անցել նկար 1-ում բերված պուրակի հատվածը:
(A) (B)
(C) (D)
(E)
7. Գայանեն նույն երկարությամբ ձողիկներից կազմված չափիչ
քանոնով կառուցում է պատկերներ (տե՛ս նկարը): Պատասխանի
տարբերակների պատկերներից ո՞րը կառուցելու համար
Գայանեին պետք կլինեն լրացուցիչ ձողիկներ:
(A) (B) (C) (D) (E)
8. Ի՞նչ թիվ կգրի Լուսինեն հարցական նշանի տեղում, երբ նկարում
բերված բոլոր հաշվարկները ճիշտ կատարի:
(A) 4 (B) 5 (C) 6 (D) 7 (E) 8
4 միավոր գնահատվող խնդիրներ
9. Լիլիթը տախտակի վրա ամրացրեց 3 լուսանկար մեկ շարքով՝
օգտագործելով 8 քորոց (տե՛ս նկարը): Վազգենը ցանկանում է նույն
կերպ ամրացնել 7 լուսանկար: Քանի՞ քորոց կօգտագործի Վազգենը:
(A) 14 (B) 16 (C) 18 (D) 22 (E) 26
10. Դավիթը ցանկանում է հեռացնել մեկ վանդակ նկար 1-ի պատկերից: Նկար 2-ում
բերված պատկերներից ամենաշատը քանի՞սը կարող է Դավիթը ստանալ
արդյունքում:
(A) 1 (B) 2 (C) 3 (D) 4 (E) 5
11. Ժապավենի վեց շերտեր հյուսված են, ինչպես ցույց է տրված նկարում:
Պատասխանի տարբերակներից ո՞րն է այդ հյուսվածքի տեսքը հետևի
կողմից:

(A) (B) (C) (D) (E)
12. Որքա՞ն է նկարում
բերված մեկ խաղալիք
շան զանգվածը: Այդ
խաղալիք շան
զանգվածը բնական
թիվ է:
(A) 7 կգ (B) 8 կգ (C) 9 կգ (D) 10 կգ (E) 11 կգ
13. Սոնան ունի ընդամենը 16 մարմարե գնդիկ, որոնք բոլորը կապույտ են: Նա կարող է
փոխանակել դրանք երկու եղանակով. 3 կապույտ գնդիկը՝ 1 կարմիր գնդիկով կամ 2
կարմիր գնդիկը՝ 5 կանաչ գնդիկով։ Ամենաշատը քանի՞ կանաչ գնդիկ նա կարող է
փոխանակելով ձեռք բերել:
(A) 5 (B) 10 (C) 13 (D) 15 (E) 20
14. Սուրենը ցանկանում է գրել 2, 0, 1
և 9 թվանշանները նկարի
վանդակներում, յուրաքանչյուրը՝ մեկ անգամ: Ի՞նչ թվանշան
նա պետք է գրի հարցական նշանի տեղում, որպեսզի ստանա նկարում բերված
գումարման հնարավոր ամենամեծ արժեքը:
(A) 0 կամ 1 (B) 0 կամ 2 (C) միայն 0 (D) միայն 1 (E) միայն 2
15. Ջրով լիքը բաժակը կշռում է 400 գրամ: Դատարկ բաժակը
կշռում է 100 գրամ: Քանի՞ գրամ է կշռում ջրով կիսով չափ լցված
բաժակը:
(A) 150 (B) 200 (C) 225 (D) 250 (E) 300
16. Երբ Լիլիթին հարցրին, թե քանի՛ տարեկան են նա
և նրա երկու ընկերուհիները,
Լիլիթը պատասխանեց. «Մենք բոլորս միասին 25 տարեկան ենք», «Ես մեկ տարով
մեծ եմ Նարինեից», «Ես
և Տաթևը միասին 17 տարեկան ենք»: Քանի՞ տարեկան է
Լիլիթը:
(A) 8 (B) 9 (C) 10 (D) 11 (E) 12
5 միավոր գնահատվող խնդիրներ
17. Մարթան մի քանի եռանկյուն սոսնձեց միմյանց
և ստացավ նկարում
բերված աստղը: Ամենաքիչը քանի՞ եռանկյուն է օգտագործել
Մարթան:
(A) 6 (B) 5 (C) 4 (D) 3 (E) 2
18. 7×7 չափերով քառակուսի նկարի շրջանակ հավաքելու համար
Աննան օգտագործեց 32 փոքր սպիտակ քառակուսի (տե՛ս նկարը):
Քանի՞ փոքր սպիտակ քառակուսի պետք կլինի Աննային 10×10
չափերով քառակուսի նկարի շրջանակ հավաքելու համար:
(A) 36 (B) 40 (C) 44 (D) 48 (E) 52

19. Գրքի էջերը համարակալված են 1, 2, 3, 4, 5
և այլն: 5 թվանշանը հանդիպում է ճիշտ
16 անգամ: Ամենաշատը քանի՞ էջ կարող է ունենալ այդ գիրքը:
(A) 49 (B) 64 (C) 66 (D) 74 (E) 80
20. Անուշն ու Լուսինեն մեկ թելի վրա ուլունքներ են շարում: Անուշը մեկ անգամ հերթով
շարում է , ,
և ուլունքները թելի մի ծայրից, իսկ Լուսինեն մեկ անգամ
հերթով շարում է , ,
և ուլունքները թելի մյուս ծայրից: Պատասխանի
տարբերակներից որո՞ւմ է բերված աղջիկների շարած ուլունքները:
(A) (B)
(C) (D)
(E)
21. Այգում կա 15 կենդանի՝ կովեր, կատուներ
և կենգուրուներ: Հայտնի է, որ դրանցից
ճիշտ 10-
ը կով չեն, իսկ ճիշտ 8-
ը կատու չեն: Քանի՞ կենգուրու կա այդ այգում:
(A) 2 (B) 3 (C) 4 (D) 8 (E) 10
22. Մարիամն ունի 9 փոքր եռանկյուն, որոնցից 3-
ը կարմիր են (R), 3-ը՝
դեղին (Y)
և 3-ը՝ կապույտ (B): Նա ուզում է կառուցել մեծ եռանկյուն՝
տեղադրելով այդ 9 փոքր եռանկյուններն այնպես, որ ցանկացած
երկու եռանկյուններ, որոնք ունեն ընդհանուր կողմ, լինեն տարբեր
գույնի: Մարիամն արդեն տեղադրել է որոշ փոքր եռանկյուններ,
ինչպես ցույց է տրված նկարում: Պատասխանի տարբերակներից ո՞րը կլինի ճիշտ,
երբ նա տեղադրի բոլոր եռանկյունները:
(A) 1-
ը դեղին է, իսկ 3-ը՝ կարմիր (B) 1-
ը կապույտ է, իսկ 2-ը՝ կարմիր
(C) 1-
ը
և 3-
ը կարմիր են (D) 5-
ը կարմիր է, իսկ 2-ը՝ դեղին
(E) 1-
ը
և 3-
ը դեղին են
23. Գրիգորը նույն չափերով A, B, C, D, E, F, G
և H ութ քարտերը
շարեց իրար վրա կամ կողք կողքի այնպես, որ ստացավ
նկարում բերված քառակուսին: Գրիգորը ո՞ր քարտն է դրել
առաջինը:
(A) E (B) D (C) B (D) H (E) F
24. Մայրիկը սկսեց կախել սրբիչներ՝ յուրաքանչյուր
սրբիչի համար օգտագործելով երկու սեղմակ,
ինչպես ցույց է տրված նկ. 1-ում: Նա ընթացքում
հասկացավ, որ իր ունեցած սեղմակները չեն
բավարարի սրբիչները նույն եղանակով կախելու համար
և շարունակեց դրանք
կախել նկ. 2-ում բերված եղանակով: Մայրիկն ընդհանուր առմամբ կախեց 35 սրբիչ
և օգտագործեց 58 սեղմակ: Մայրիկը քանի՞ սրբիչ է կախել նկ․1-ում ցույց տրված
եղանակով:
(A) 12 (B) 13 (C) 21 (D) 22 (E) 23

Սովորող-սովորեցնող նախագծի ամփոփում

Մաթեմատիկայի ընտրության խմբով,կազմեցինք ժամանակի,ճանապարհի,արագության խնդիրներ ու քննարկեցինք խնդիրները երրորդ դասարանցիների հետ։

Իմ կազմած խնդիրները

Նախագիծ