Մայրենիի ստուգատես

Առաջադրանք 2

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը:

Առյուծ

Առյուծը գիշատիչ կենդանի է: Նա ապրում է կիսաանապատներում և անապատներում:

Հասուն առյուծի մարմնի երկարությունը մոտ երկու մետր է, պոչի երկարությունը՝ մինչև մեկ մետր: Նա կշռում է երկու հարյուր հիսուն կիլոգրամ: Առյուծը գիշերային կյանք է վարում: Մսակեր է: Առյուծին համարում են անտառի արքա, ինչպես նաև գազանների արքա:  Նա վստահ է իր ուժերի վրա: Երբեք չի թաքնվում և գաղտագողի չի հարձակվում: Առյուծը ուժեղ է, ճարպիկ, համարձակ: Նա գեղեցիկ կենդանի է:

Երկար ժամանակ առյուծներն անապատների տիրակալներն են եղել: Սակայն մարդիկ հազվադեպ են կարողացել առյուծ որսալ: Պատահել է, որ առյուծը նույնիսկ գյուղեր է մտել և մարդկանց աչքի առաջ տարել ցուլ կամ կով:

Առյուծներն առաջին հերթին ոչնչացնում են հիվանդ, թույլ կենդանիներին:

Այժմ առյուծների որսն արգելված է և հատուկ թույլտվությամբ է կարելի  որսալ միայն կենդանաբանական այգիների համար: Առյուծներ կան նաև Երևանի կենդանաբանական այգում:

Առյուծի նորածին ձագերը՝ կորյունները, որ սովորաբար երեքն են լինում, շատ փոքր են ծնվում (մոտավորապես երեսուն սանտիմետր) ու ոչ միագույն: Նրանք մեծանալով դառնում են միագույն: Առյուծն ապրում է քսանհինգից երեսուն տարի:

Առյուծներն ապրում են խմբերով, որտեղ լինում են երկուսից ավելի արուներ (տղա) և էգեր (աղջիկ): Նրանք ամբողջ կյանքն ապրում են միասին, առանց իրարից բաժանվելու  և միասին են մեծացնում իրենց ձագերին:

 

Առաջադրանք

  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Առյուծը ապրում է.
  • լեռներում,
  • անտառներում,
  • անապատներում,
  • դաշտավայրերում:
  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Առյուծը կշռում է.
  • 500 կգ,
  • 1 տոննա,
  • 250 կգ,
  • 25 կգ:
  1. Ընդգծի´ր սխալ պատասխանը: Առյուծը որս անելիս.
  • թաքնվում է և գաղտագողի հարձակվում,
  • չի թաքնվում, անմիջապես հարձակվում է:
  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը:
  • Առյուծներն ապրում են միայնակ, որովհետև նրանք գազանների արքան են:
  • Առյուծներն ապրում են խմբերով, որտեղ լինում են երկուսից ավելի արուներ և էգեր:
  • Առյուծներն ապրում են զույգով՝ մեկ արու, մեկ էգ:
  • Առյուծներն ապրում են խմբերով, որտեղ լինում են մեկ արու և շատ էգեր:

 

  1. Ինչպիսի՞ն են առյուծի ձագերը: Տեքստից դո´ւրս գրիր այդ հատվածը:

 

Առյուծի նորածին ձագերը՝ կորյունները, որ սովորաբար երեքն են լինում, շատ փոքր են ծնվում (մոտավորապես երեսուն սանտիմետր) ու ոչ միագույն: Նրանք մեծանալով դառնում են միագույն:

 

  1. Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար առյուծների մասին:

Ես իմացա, որ երկար ժամանակ առյուծներն անապատների տիրակալներն են եղել: Սակայն մարդիկ հազվադեպ են կարողացել առյուծ որսալ: Պատահել է, որ առյուծը նույնիսկ գյուղեր է մտել և մարդկանց աչքի առաջ տարել ցուլ կամ կով:

  1. Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները.
    Գեղեցիկ-տգեղ
    Թույլ-ուժեղ
    Շատ-քիչ
    փոքր-մեծ
  2. Դո՛ւրս գրիր երկու թիվ ցույց տվող բառ՝ թվական:
    Երկու հարյուր հիսուն
    Երեսուն
  3. Ըստ տեքստի՝ ինչպիսի՞ն է առյուծը։ Դո´ւրս գրիր երկու բառ։
    Մսակեր
    Գեղեցիկ
  4. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: «Գեղեցիկ», «ուժեղ» բառերը ցույց են տալիս.
  • թիվ,
  • առարկա,
  • գործողություն,
  • հատկանիշ:

Կյանքի հաշվիչ (ստուգատես)

Լինում է չի լինում մի տղա՝ անունը Դավիթ ։ Դավիթը 6 տարեկան էր,երբ նա նայեց իր գլխի վերևը և տեսավ մի հաշվիչ։Նա արագ վազեց մայրիկի մոտ և ասաց, թե ինչ է պատահել իր հետ, իսկ մայրիկը պատասխանեց․

-Մի վախեցիր Դավիթ, դա քո հաշվիչն է։

-Ի՞նչ հաշվիչ․

-Հաշվիչ, որի վրա գրված է մի թիվ և այդ թիվը ցույց է տալիս, թե քանի տարի ես ապրելու։Իսկ քո հաշվիչի վրա գրված է 150, այսինքն դու ապրելու ես 150 տարի։

-Այդ ժամանակ քաղաքի նախագահը հայտարարեց, որ գնումները կատարվելու են հետևյալ ձևով՝ եթե դուք ուզում եք կատարել գնումներ, օրինակ՝ հաց գնել, դուք պետք է վճարեք 2 տարի։Դավիթը ապրում էր  քույրիկի,մայրիկի,հայրիկի հետ։Նրա քույրիկի մոտ կար  60 տարի, բայց Դավիթը տվեց նրան ևս 5 տարի, ասելով․

-Երբ շատ պակասի տարիներդ,նորից կտամ։

-Հետո Դավիթը հարցրեց իր մայրիկին,թե քանի՞ տարի նա ունի, իսկ մայրիկը պատասխանեց

-10 տարի-պատասխանեց մայրիկը։

– Դավիթը նրան տվեց ևս 45 տարի, ասելով նույն բանը,ինչ ասաց իր քույրիկին։Մայրիկը պատասխանեց նրան․

-Դավիթ ես քեզ անպայման կվերադարձնեմ։

-Դավիթը գնաց հայրիկի մոտ, որ հարցնի թե քանի տարի ունի նա։ Իսկ հայրիկը պատասխանեց․

-70 տարի․

-Լավ, ես քեզ կտամ ևս 5 տարի։

-Ոչ,ոչ,ինձ այսքանը դեռ բավական է։

-Լավ – պատասխանեց Դավիթը և լսեց, որ մայրիկը իրեն է կանչում, նա վազելով գնաց նրա մոտ։

-Դավիթ մենք հաց չունենք, կգնաս խանութ։

-Իհարկե կգնամ։

-Ճանապարհին նա տեսավ իր ընկերոջը։Եվ  հարցրեց․

-Ինչու՞ ես տխուր․- Դե ինձ մնացել է 1 տարի։

-Ես քեզ կտամ ևս 10 տարի։

-Շատ շնորհակալ եմ Դավիթ, ես քեզ անպայման կվերադարձնեմ։

-Դավվիթը գնաց խանութ, իսկ վերադառնալիս տուն նա տեսավ տխուր անծանոթ մարդկանց։Դավիթը իմացավ պատճառը ու պատճառն այն էր, որ նրանց մեկ ամիս էր մնացել։Դավիթը նրանց տվեց տարիներ ու գնաց տուն։Տանը Դավիթը նայեց իր հաշվիչին ու տեսավ հինգ թիվը։Անցան տարիներ, ամիսներ, օրեր ու Դավիթին և նրա ընտանիքին մնացել էր մեկ ամիս։Դավիթը զանգահարում էր բոլորին ում տվել էր կյանքեր, ու ասում էր․

-Բարև Ձեզ, ես Դավիթն եմ, այն երեխան, որը ձեզ շատ կյանքեր էր տվել, խնդրում եմ ինձ մոտ մնացել է մեկ ամիս, մի քիչ կյանք կտա՞ք։

Բոլորը պատասխանում էին․

-Ոչ- անջատում հեռախոսը։

Երբ նրանց մնացել էր մեկ ժամ դուռը մեկը թակեց։Դավիթը բացեց դուռը և տեսավ մի սև հագուստով ու դիմակով մարդ, որը հետո միանգամից գնաց, Դավիթը փակեց դուռը ու նայեց հաշվիչին տեսավ անվերջության  նշան։ Մինչ այսօր Դավիթը ու նրա ընտանիքը ունեն անվերջ տարիներ, բայց նրանք այդպես էլ չիմացան,թե ով էր այդ սև դիմակով ու հագուստով մարդը։

Մայրենիի ստուգատես։4-րդ դասարան

1․ Բլոգումդ բա՛ց արա «Մայրենիի ստուգատես» էջ։

Մայրենիի ստուգատես

2․ Այս առաջադրանքը կատարելիս ընկերդ, ուսուցիչդ կամ տան անդամներից մեկը թող ամբողջ ընթացքը տեսագրի:

Առաջադրանք: Համացանցից, ձեր ընտանեկան գրադարանից կամ քո անձնական գրքերից ընտրի՛ր քեզ համար որևէ հետաքրքիր նյութ՝ ոչ մեծ (կարող է լինել գեղարվեստական, բնագիտական, տեղեկատվական և այլն).

  • կարդա´ բարձրաձայն,
  • պատմի՛ր կարդացածդ նյութը,
  • ներկայացրո´ւ քո վերաբերմունքը կարդացածդ նյութի մասին:

Տեսանյութդ տեղադրի՛ր բլոգիդ ,«Մայրենիի ստուգատես» էջում։

Տեղեկություն Ընձառյուծի մասին

3․ Պատմի՛ր քո սիրած խաղի մասին /նաև էլեկտրոնային/:
Պատումդ տեսագրե՛ք, և տեղադրի՛ր «Մայրենիի ստուգատես» էջում։

Իմ խաղերը

4. Հորինի՛ր և գրի՛ր մի այնպիսի երևակայական պատմություն, որ քո ընտանեկան դպրոցի անդամները կարդան զարմացած և հետաքրքրված։

Պատումդ տեղադրի՛ր «Մայրենիի ստուգատես» էջում։

Կյանքի հաշվիչ