Հարրի Փոթթեր 

Հարրի Փոթթեր 

 

Ամառային արձակուրդների ընթացքում ընթերցել եմ շատ գրքեր տարբեր լեզուներով,բայց հայերենով ընթերցել եմ <<Հարրի Փոթթերը և փիլիսոփայական քարը>> և<<Հարրի Փոթթերը և գաղտնիքների սենյակը>>: 

Հեղինակի մասին՝ 

Բրիտանական կայսրության (OBE, Order of the British Empire) և Պատվո Լեգեոնի շքանշանակիր է (2009)։ Նրա գրած Հարրի Փոթերի մասին պատմող վիպաշարը թարգմանված է աշխարհի 65 լեզուներով։ 2001 թվականին Ջոան Ռոուլինգը «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» վեպի համար ստացել է «Հյուգո» մրցանակ։ Ներկա դրությամբ Ջոան Ռոուլինգը բրիտանացի միակ կին-միլիարդատերն է, աշխարհի ամենաբարձր վարձատրվող գրողը։ Նրա գրքերը աշխարհի տարբեր երկրներում գլխավորում են լավագույն գրքերի ցուցակները։ 

 

Ինձ թվում է բոլորս էլ գիտենք Հարրի Փոթթերի մասին ինչ որ բան,քանի որ այն շատ հանրահայտ գիրք է: 

 

Գրքում կար մի հատված ,որտեղ Դամբլդորը մի խոսք է ասում՝ 

<<Հիշիր՝չի կարելի բնակվել երազներում և մոռանալ ապրելու մասին>> 

Այդ խոսքը ոչ բոլորը կարող են հասկանալ: 

Գիրքը իսկապես շատ իմաստալից էր և բոլորին խորհուրդ եմ տալիս:Այդ գրքից դուք կսովորեք,որ ընկերները ամենակարևորն են: 

Իմ ընկեր ուսուցիչը

Բոլոր ուսուցիչները իմ ընկերներն են և ես չեմ կարող առանձնացնել մեկին։Նրանք ամեն պահի օգնում և աջակցում են ինչպես ինձ,այնպես էլ մյուս երեխաներին։Նրանց հետ կարող ես ընկերական զրույցներ ունենալ։Իրենցից շատ բան եմ սովորել,այս հինգ տարվա ընթացքում ես ձեռք բերեցի շատ ուսուցիչ-ընկերներ։Ես չեմ կարող առանձնացնել մեկ ուսուցիչ-ընկեր քանի որ մեկին առանձնացնելով,մյուին կնեղացնեմ։Նրանցից ձեռք բերած իմ գիտելիքներ ես կհիշեմ ամբողջ կյանքում։

Հաշվետու պատում․մայրենի

Ես Անգելինա Մկրտումյանն եմ,սովորում եմ <<Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում>>,5.1 դասարանում։

Մենք այս տարի մայրենի առարկայից անցել ենք շատ հետաքրքիր աշխատանքներ։Ուսումնասիրել ենք տարբեր հեղինակների կենսագրություններն ու ստեղծագործությունները։Գրել ենք շարադրություններ՝

Ինչպես ճանաչեցի Թումանյանին

Գիտե՞ք,որ գարուն է արդեն

Սուրբ Զատիկ

Մի անգամ անմարդ կղզում

Հնարագետ ջուլհակը (գրավոր պատում)

Չորրորդ ավարտ

Իմ ընկերը

Ես որպես բնության մի մասնիկ

Կատարել ենք գործնական քերականություն՝

Գործնական քերականություն

Գործնական քերականություն

Գործնական քերականություն

Գործնական քերականություն

Գործնական քերականություն

Գործնական քերականություն

Գործնական քերականություն

Գործնական քերականություն

Մենք գնացել ենք թափառումների։Ստեղծել ենք ինտելեկտուալ խաղեր հեղինակների և գրողների մասին։Նաև մասնակցել ենք ժամերգություններին։Ունեցել ենք հոգևոր ընթերցումներ։

Ամեն ուրբաթ օրերին մենք մեզ հետ բերում ենք գրքեր ու ընթերցում ենք։

Ես ընթերցել եմ՝

<<Հարրի Փոթերը>>,<<Ալիսան հայերլու աշխարհում>> գրքերը։

Կազմել ենք տարբեր բառարաններ օրինակ՝

Իմ թումանյանական բառարանը

Իմ տերյանական բառարանը

Իմ չարենցյան բառարանը

Դասարանով գրել ենք շարադրություն <<Իմ ընկեր>> վերնագրով և հետո գուշակել ենք թե ով է նա։

Գործնական Քերականություն

291.Ա և Բ բառախմբերի տարբերությունը բացատրի՛ր։Ո՞ր բառախումբն ես նախադասություն համարում։

Ա․Ջրի մի նա ամբողջ առանց դեգերել էր շաբաթ անապատում։

-Բ․Նա մի ամբողջ շաբաթ առանց ջրի դեգերել էր անապատում։

Ա․Դիմավորեցին քարավանապետն ուխտավորին ուղտապանները ու կատակով հյուծված։

-Բ․Քարավանապետն  ու ուղտապանները կատակով դիմավորեցին հյուծված ուխտավորին։

Ա․Դուրս գալ երկար սևամորուք ուխտավորի շտապեց հագուստով նեղ կիրճով քաղաքից մարդը։

-Բ․Ուխտավորի   երկար  հագուստով   սևամորուք  մարդը  շտապեց  նեղ կիրճով  քաղաքից  դուրս  գալ։

Ա խմբում ոչ լիարժեք նախադասություններ են իսկ Բ ում լիարժեք։

292․Տրված  բառախմբերը  վերածի՛ր  նախադասությունների՝առանց  փոխելու  բառերի  հաջորդականությունը։Բացատրի՛ր,թե  ինչպե՞ս  կատարեցիր առաջադրանքը։

Թշնամի,բանակ,շրջապատել,քաղաք։

Մայրամուտ,արեգակ,պալատներ,կարմիր,ներկել։

Այնտեղ,ժայռեր,մեջ,մարդիկ,իսկական,տներ,փորել։

293.Բացատրի՛ր  ինչու՞  տրված  բառախմբերը  նախադասություններ  չեն։Դրանք   վերածի՛ր  նախադասությունների։

Նրանց  քաղաքները  հինգ  հազար  տարի  առաջ․․․

Նրանց քաղաքները հինգ հազար տարի առաջ սկսեցին քանվել։

«Բիբլիա»  հայերեն  «գիրք» ․․․

<<Բիբլիա>>-ն հայերեն <<գիրք>> է։

Հին  դարերում  Հյուսիսային  Աֆրիկայում  մի  քանի  քաղաքակրթություններ  իրար ․․․

Հին դարերում Հյուսիսային Աֆռրիկայում մի քանի քաղաքակրթությւոններ իրար բաժանեցին։

Եգիպտացիներից  հետո   այդ  երկրում  փյունիկցիները՝հին  աշխարհի  հիմնական  առևտրականներն  ու  ծովագնացները․․․

Եգիպտացիներից  հետո   այդ  երկրում  փյունիկցիները՝հին  աշխարհի  հիմնական  առևտրականներն  ու  ծովագնացները սկսեցին ուտելիք փնտրել։

Կարթագենը  Հռոմի  գլխավոր  ախոյանը․․․

Կարթագենը Հռոմի գլխավոր ախոյանը՝թագավոր դարձավ։

Փյունիկցիները  Վասկո դե  Գամայից  երկու  հազար  տարի առաջ հարավից Աֆրիկան․․․

Փյունիկցիները  Վասկո դե  Գամայից  երկու  հազար  տարի առաջ հարավից Աֆրիկան ամբողջությամբ ավերեցին։

Սրանք լիարժեք չեին, որովհետև նրանք չունեն վերջակետ։

294.Փորձ՛իր  բացատրել,թե  ի՞նչ  է  նախադասությունը։

Նախադասությունը մի քանի բառից և գործողությւոնից կազմված բառաշարք է։Այն անպայման պետք է ավարտվի վերջակետով։

295․Տրված  տեքստում  նախադասություններն  առաձնացրո՛ւ (սկսի՛ր  մեծատառով,վերջակետերը դի՛ր)։

Եզոպոսի  առակներց  մեկում  այսպիսի  բան  է  պատմվում ընկերոջից,շատ ձուկ որսալու համար մեկը պղտորում է ջուրը,հավանաբար այդտեղից էլ  առաջացել է «պղտոր ջրում  ձուկ որսալ» արտահայտությունը։դա  գործածվում է խառնաշփոթ դրություն ստեղծող ու դրանից օգուտ քաղող մարդու մասին։

296.Տրված տեքստում   նախադասություններն առանձնացրու՛։

Սպիտակ ագռավները բնության մեջ հազվագյուտ են։Նրանքշատ քիչ են պատահում հենց դրանով են նրանք հետաքրքիր տասնութերորդ  դարում Ռուսաստանի թագավոր Պետրոս Առաջինը,պալատում մի սպիտակ  ագռավ էր պահում ՝որպես հազվագյուտ երևույթ խոսքի մեջ «սպիտակ ագռավ» արտահայտությամբ բնորոշում են մյուսներից տարբերվող մարդկանց։Հազվադեպ հանդիպող առարկաները առաջին անգամ դա հռոմեական մի բանաստեղծ՝Յուվենալիուսն է գործածել։

297.Ա և Բ  նախադասությունների արտահայտած մտքերի տարբերությունները բացատրի՛ր։Գտի՛ր տարբերության պատճառը։

Ա․ Իշխանի ձին մոտեցավ դռանը և սմբակով հարվածեց։

Բ․Ձին մոտեցավ իշխանի դռանը և սմբակով հարվածեց։

Ա․Ժամանակը ոչ մի հզոր շինություն չի խնայել։

Բ․Հզոր ժամանակը ոչ մի շինություն  չի խնայել։

Ա․Մենակ   չմանալու համար  մեզ հյուր եկած աղջիկը զրուցում էր հոգնած երգչուհու հետ։

Բ․ Մենակ   չմանալու համար  մեզ հյուր եկած աղջիկը   հոգնած զրուցում  էր երգչուհու հետ։

Ա․Ամբիոնի մոտ կանգնած մարդն ինչ-որ բան էր պատմում  պապիս։

Բ․Մարդն   ինչ-որ բան էր  պատմում ամբիոնի մոտ կանգնած պապիս։

Բ ում ավելի հստակ է երևում թե ով ինչ է արել իսկ Ա ում ոչ։

Ա-ում շեշտում է թե կոնկրետ ո՞վ է կատարողը իսկ Բ-ում դերանուն է գրված։

 

Ես որպես բնության մի մասնիկ

Բնությունը մեր կյանքն է։Ծառերը թթվածին են տալիս և մրգեր են մեզ  տալիս։Եթե ծառեր չլինեն մենք բերք չենք ունենա,ոչ միայն բերք այլև թթվածին։Գյուղացիները մեծ մասամբ իրենց հույսը դնում են ծառերի վրա, իսկ ծառերին չխնամելու դեպքում՝ ջրելու,հողը մաքրելու նրանք կարող են փչանալ ու օգուտ չտան։

Մենք դսարանով շատ ենք ճամփորդում ու միշտ աղբ ենք հավաքում։Նույնիսկ աղբը ծառերի համար վնաս է։Պատկերացրեք,որ ամեն մեկը իր ետևից աղբ հավաքեր,հիմա ինչ լավ օդ կլիներ։

Իսկ մեր դպրոցում մենք տնկել ենք բազմաթվ ծաղիկներ ու ծառեր։Մենք այդ բույսերը խնամում ենք։Մենք ամեն մեկս կարող ենք դառալ բնության մի մասնիկ։

Իմ ընկերը

Իմ ընկերը

Նա մեր դասարանում շատ քչերի հետ է շփվում։Նրա կյանքը մեր կյանքից շատ է տարբերվում։Նա միայն ուշադրություն է դարձնում իր զբաղմունքի իրերին։Բայց դասերի իր համար դժոխք է։Նա սիրում է միայն մի առարկա։Մյուս առարկաների ժամանակ նա ֆիզիկապես կա բայց հոգեպես ոչ։Իսկ երբ ուսուցիչները նրան ինչ որ բան են հարցնում պատասխանելուց հետո նա միանգամից անցնում է իր զբաղմունքին։Զբաղմունքը չեմ ասի,որովհետև երբ որ ասեմ միանգամից նրան կգուշակեք։Լավ ևս մեկ հուշում,նա շփվում է միայն 4 կամ 5, երեխաների հետ։

Չորրորդ ավարտ

ՀԱՉԵԼ ՉԻՄԱՑՈՂ ՇՈՒՆԸ
Կար-չկար մի շուն, որը չէր կարողանում հաչել: Ո՛չ հաչել, ո՛չ մլավել, ո՛չ բառաչել, ո՛չ
խրխնջալ, ոչ մի կերպ չէր կարողանում խոսել: Դա շատ սովորական փոքրիկ շուն էր: Եվ ոչ ոք
չգիտեր, թե որտեղից էր նա հայտնվել այդ գյուղում, որտեղ ոչ մեկը դեռևս ոչ մի շուն չէր տեսել:
Եվ իհարկե հասկանալի է, որ ինքը նույնիսկ չէր էլ կասկածում, որ հաչել չգիտի: Բայց մի անգամ
ինչ-որ մեկը հարցրեց նրան.
– Հետաքրքիր է, իսկ ինչո՞ւ, դու երբեք չես հաչում:
– Հաչե՞լ։ Իսկ դա ի՞նչ է։ Ես տեղացի չեմ, չեմ կարող:
– Այ քեզ տարօրինակ արարած։ Ի՞նչ է, չգիտե՞ս, որը բոլոր շները հաչում են:
– Ինչի՞ համար։
– Ոչ թե ինչի՞ համար, այլ՝ ինչո՞ւ։ Որովհետև նրանք շներ են: Հաչում են անցորդների,
կասկածելի կատուների, լուսնի վրա։ Հաչում են, երբ գոհ են կյանքից, երբ նյարդայնանում են կամ
զայրանում: Հաչում են հիմնականում ցերեկը, բայց պատահում է նաև գիշերը:
– Շատ հնարավոր է, բայց ես…
– Իսկ դու էդ ի՞նչ առանձնահատուկ պտուղ ես։ Թե՞ ուզում ես, որ քո մասին գրեն
թերթերում:
Շունը չգիտեր, թե ինչ պատասխանի: Նա չէր կարողանում հաչել և չգիտեր էլ, թե ինչպես
սովորի:
– Իսկ դու ինձ նման արա,- խղճահարությունից խորհուրդը տվեց ինչ-որ աքաղաղ: Եվ նա
մի քանի անգամ կանչեց իր զրնգուն ձայնով՝ «Ծուղ-րու-ղո՜ւ»։
– Իմ կարծիքով դա ամենևին հեշտ չէ,- նկատեց շունը:
– Ի՜նչ ես ասում, նույնիսկ շա՜տ հեշտ է: Նորից լսիր և ուշադրություն դարձրու իմ կտուցին:
Կարճ ասած՝ նայի՛ր և կրկնի՛ր;
Եվ աքլորը մի անգամ էլ երգեց՝ «Ծուղ-րու-ղո՜ւ»։
Շունը փորձեց կրկնել, բայց հազիվ ինչ-որ խեղճ «ծուղ-խուղ» դուրս եկավ, և հավերը
վախեցած ցրիվ եկան:
–Ոչի՛նչ,- շանը հանգստացրեց աքաղաղը,- առաջին անգամվա համար նույնիսկ վատ չէ:
Իսկ հիմա կրկնի՛ր, դե՛։
Շունը նորից փորձեց աքաղաղի նման ծուղրուղու կանչել, բայց նորից ոչինչ չստացվեց: Ու
նա սկսեց օր-օրի թաքուն վարժվել, երբեմն գնում էր անտառ, որտեղ ոչ ոք չէր խանգարում և
կարող էր ուզածի չափ ծուղրուղու կանչել։
Եվ մի անգամ առավոտյան նա անտառում այնքան լավ, այնքան զնգուն ու գեղեցիկ
ծուղրուղու կանչեց, որ աղվեսը, լսելով աքաղաղի ձայնը, մտածեց. «Վերջապես աքլորիկն ինձ
այցելության եկավ։ Պետք է շտապ շնորհակալություն ասել այցելության համար…»։ Եվ շտապեց
նրան ընդառաջ՝ չմոռանալով հետը վերցնել դանակ, պատառաքաղ և անձեռոցիկ, որովհետև
աղվեսի համար չկա ավելի ախորժելի ճաշատեսակ, քան լավ աքլորը: Կարո՞ղ եք պատկերացնել,
թե որքան տխրեց աղվեսը, երբ աքլորի փոխարեն տեսավ շնիկին, որը նստել էր իր պոչին և
բարձրաձայն ծուղրուղու էր կանչում։
– Ա՜խ,- բացականչեց աղվեսը,- այսպես կարելի է թակարդն էլ ընկնել:
– Թակա՞րդը։
– Դե, իհարկե: Կարծում էի, թե դու քեզ անտառում մոլորված աքլորի տեղ ես դրել, որպեսզի
բռնես ինձ։ Լավ է, որ ժամանակին տեսա քեզ: Բայց սա անազնիվ որս է: Շները սովորաբար
հաչում են ու զգուշացնում, որ որսորդները մոտենում են:
– Հավատացնում եմ… Ես չէի պատրաստվում որս անել: Ես եկել էի վարժվելու:
– Վարժվելո՞ւ։ Ինչո՞ւմ։
– Ես սովորում եմ հաչել: Եվ համարյա սովորել եմ: Լսի՛ր, թե ինչ լավ եմ հաչում: Եվ նա
բարձրաձայն երգեց՝ «Ծուղ-րու-ղո՜ւ»:
Աղվեսը ծիծաղից քիչ էր մնում պայթեր: Նա փորը բռնած թավալ էր գալիս գետնին և ոչ մի
կերպ չէր կարողանում հանգստանալ: Մեր շնիկը շատ վիրավորվեց, որ իր վրա ծիծաղում են, չէ՞
որ այդքա՜ն չարչարվել էր: Պոչը քաշած և համարյա լաց լինելով գնաց տուն: Եվ ահա նրան
հանդիպեց կկուն: Նայեց տխուր շնիկին և խղճաց նրան:
– Ի՞նչ է պատահել։
– Ոչի՛նչ…
– Ինչո՞ւ ես այդքան տխուր։
– Ա՜խ… այսպես ու այսպես… Պատճառն այն է, որ հաչել չեմ կարողանում։ Եվ ոչ ոք չի
կարողանում սովորեցնել ինձ։
– Դե, եթե խնդիրը միայն դա է, ես շատ արագ կսովորեցնեմ քեզ։ Լավ լսի՛ր, թե ինչպես եմ
երգում, և կրկնիր ինձ նման. «Կո՛ւ-կո՛ւ, կո՛ւ-կո՛ւ, կո՛ւ-կո՛ւ»։ Հասկացա՞ր։
– Ոնց որ այնքան էլ դժվար չէ…
– Շատ հեշտ է: Ես երեխա ժամանակից կարողանում եմ կուկու կանչել: Դու էլ փորձիր.
«Կո՛ւ-կո՛ւ, կո՛ւ-կո՛ւ»։
– Կու…,- փորձեց շունը,- կու…
Նա շատ անգամ կրկնեց այդ «կու-կու»-ն և՛ այդ օրը, և՛ մյուս օրերին: Իսկ մի շաբաթ անց
արդեն կարողանում էր բավականին լավ կուկու կանչել: Նա շատ գոհ էր իրենից և մտածում էր.
«Վերջապես, վերջապես ես սկսում եմ իսկապես հաչել։ Հիմա էլ ոչ մեկը չի ծիծաղի ինձ վրա»:
Հենց այդ օրերին սկսվել էր որսի շրջանը: Անտառում շատ որսորդներ էին հայտնվել, այդ
թվում նաև այնպիսիները, որոնք կրակում էին որտեղ պատահի և ում պատահի: Կարող էին
նույնիսկ սոխակի վրա կրակել, եթե լսեին նրա ձայնը։
Եվ ահա այդպիսի մի որսորդ անցնում էր անտառով և լսեց թփերի միջից՝ «Կո՛ւ-կո՛ւ…. կո՛ւկո՛ւ…»։ Նա բարձրացրեց հրացանը, նշան բռնեց և կրակեց՝ թըխկ-թրըխկ։
Գնդակները բարեբախտաբար չկպան շնիկին: Սուլելով թռան ականջի մոտով, բայց շունը
վախեցավ, և պո՜ւկ փախավ։ Նա շատ զարմացավ: «Երևի այս որսորդը խելքը թռցրել է», եթե
կրակում է հաչացող շան վրա…»
Իսկ որսորդն այդ ժամանակ իր որսն էր փնտրում: Նա վստահ էր, որ կպել է թիրախին։
«Երևի թռչունին այն շունը գողացավ, որ հանկարծ դուրս թռավ ինչ-որ տեղից»,- մտածեց նա: Եվ
հոգին թեթևացնելու համար կրակեց իր բնից գլուխը հանած մկնիկի վրա, բայց նրան էլ չկպավ։
Իսկ շնիկը փախչում էր ու փախչում…

Չորրորդ ավարտ

Գնաց շունը, գնաց ու տեսավ շների ընտանիք և հիշեց, որ դա նրա ընտանիքն է ու մոտեցավ։Նա նրանց ասաց

-Կու կու կու․

-Եվ այդ պահին նրա հայրը ասաց.

-դու ո՞վ ես․

-Ոն՞ց դու չէս հիշում ինձ,ես քո տղան եմ․

-Դու չես կարող լինել մեր ընտանիքից, մեր ընտանիքում բոլորը հաչում են․

-Շունը գնաց ու տեսավ մի գետակ,նա ջուր խմեց այնտեղից ու շարունակեց ճանապարհը։Ճանապարհին տեսավ մի կատու ու շան նման հաչեց նրա վրա։Նա չէր հավատում, որ կարողացավ հաչի ու հետ գնաց իր մայրիկի ու հայրիկի մոտ։

-Նրանք ընդունեցին նրան ու մինչ այսօր նրանք միասին են։

Ինտելեկտուալ խաղեր (Աղայան)

  1. Արուշանյան Վահան
  2. Բալասանյան Կարինա
  3. Բաղիրյան Ռաֆայել
  4. Բաղդասարայան Գրիգոր
  5. Գրիգորյան Վահագն
  6. Դալլաքյան Արսեն
  7. Դանիել Թումասի
  8. Հակոբյան Արփինե
  9. Խաչատրյան Արևիկ
  10. Հովհաննիսյան Սեմ
  11. Մկրտումյան Անգելինա
  12. Սարգսյան Նարեկ
  13. Վանյան Էրիկ
  14. Գրիկուրովա Տաիսիա
  15. Գրիգորյան Տիգրան
  16. Հակոբյան Արսինե
  17. Օրդուխանյան Լանա
  18. Թամարա Կարապետյանց
  19. Դավիթ Մինասյան
  20. Վազգեն Շաքրյան
  21. Դավիթ Գրիգորյան