Երկրորդ մակարդակ Հունիս ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ-2023

1.Ճամբարականներից 12-ը լողավազանում էին, իսկ մնացածը` ափին։ Երբ լողավազանից դուրս եկան 3 ճամբարական  և միացան ափին գտնվող իրենց ընկերներին, նրանց քանակը ափին և լողավազանում հավասարվեց։ Սկզբում քանի՞ ճամբարական կար ափին։

2. Հայկը ձմերուկը կտրտեց 8 հավասար մասերի։ Հայկը և սեղանի շուրջ նստած ընկերները կերան մեկական կտոր ձմերկուկ։ Արդյունքում ձմերուկի 1/4 մասը մնաց սեղանին։ Հայկի քանի՞ ընկեր կերավ ձմերուկ։
5
3․  Երկու հացթուխ աշխատեցին չորսական ժամ ։ Առաջին հացթուխը 4 ժամ աշխատելով երկրորդից 20 հացով ավելի թխեց: Մեկ ժամում քանի՞ հաց է թխում առաջին հացթուխը, եթե երկրորդը  յուրաքանչյուր  ժամում թխում է 100 հաց։
105 հաց
4. Չորս հաջորդական թվերի գումարը 22 է։ Ո՞րն է այդ թվերից ամենամեծը;
7
5. Լողավազանն առաջին խողովակով լցվում է 10 ժամում, իսկ երկրորդով՝ 15 ժամում: Քանի՞ ժամում կլցվի   լողավազանը, եթե միաժամանակ բացեն երկու խողովակները:
5
6. Քանի՞ անգամ է 75 և 15 թվերի քանորդը փոքր 75-ից։
15
7.  6781253 թվից ո՞ր թվանշանը ջնջենք, որ ստանանք հնարավորինս մեծ թիվ, որը կբաժանվի 3-ի առանց մնացորդի։
2
8. Արմենը ամառային արձակուրդների առաջին շաբաթը կարդաց 120 էջանոց գրքի 3/5 մասը։ Որքա՞ն է կարդացած էջերի քանակի ու չկարդացած էջերի քանակի տարբերությունը։
80
9. Գտնելով օրինաչափությունը շարունակիր գրել ևս մեկ թիվ։

4, 9, 19, 39, —

69
10. Քառակուսու կողմը հավասար է ուղղանկյան լայնությանը։ Քառակուսու պարագիծը 60 է։ Գտեք ուղղանկյան պարագիծը, եթե երկարությունը մեծ է լայնությունից նրա 1/3 մասով։
126

Առաջին մակարդակ Հունիս ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ-2023

1.Մարիամը նկարում է գույնզգույն գնդակներ հետևյալ հերթականությամբ՝ կարմիր, կանաչ,  կապույտ և դեղին,  այդպես շարունակ: Ի՞նչ գույնի է 21-րդ գնդակը։
Կարմիր
2.Անին, Վարդանը, Արան և Լիլիթը միասին կերան 16 ծիրան։ Անին ու Լիլիթը կերան հավասար քանակությամբ ծիրան։ Արան կերավ ամենշատը՝ 5 ծիրան, իսկ Վարդանը՝ ամենաքիչը։ Քանի՞ ծիրան կերավ Վարդանը։
3
3. Գտնել այն երկնիշ թվերի քանակը, որոնց թվանշանների տեղերը փոխելիս թիվը չի փոխվում։
9
4. Պապիկի տան ցանկապատը կազմված է 24 տախտակներից։ Պապիկը յուրաքանչյուր տախտակ ներկում է հետևյալ հերթականությամբ՝ կանաչ, կապույտ, դեղին, այդպես շարունակ։ Յուրաքանչյուր գույնից քանի՞ տախտակ եղավ։
8

5. Արսենը, Արտակը և Կարենը ապրում են շենքի 2-րդ, 3-րդ, 4-րդ հարկերում:  Ո՞վ  է ապրում չորրորդ հարկում, եթե Արտակը 3-րդ հարկում չի ապրում, իսկ Արսենը  չի ապրում 3-րդ և 4-րդ հարկերում։

 

6. Սանդուխքը  15 աստիճան ունի։ Ո՞ր աստիճանին կանգնի Նարեկը, որ գտնվի մեջտեղում։
8
7. Աննան ունի երկու տուփ։ Նա երկրորդ տուփից  առաջինի մեջ գցեց 4 գնդիկ։ Առաջին տուփում 12 գնդիկ եղավ, իսկ երկրորդում՝ 6 գնդիկ։ Քանի՞ գնդիկ կար  սկզբում ամեն տուփում։
1-10,2-8
8. Լողի մրցույթին մասնակցեց երեք խումբ, յուրաքանչյուր խմբից 6 մասնակից։  Մասնակիցներից 5-ը մրցանակ ստացան։ Քանի՞սը մրցանակ չստացան։
13
9. Ծաղկատունկի ընթացքում սովորողները մի գծով տնկեցին վարդի թփեր իրարից 40սմ հեռավորության վրա։ Առաջին տունկից վերջին տունկի հեռավորությունը  եղավ 200սմ։ Քանի՞ վարդի թուփ տնկեցին։
5

10. Նարեն  2, 3, 4, 5 թվանշաններով կազմեց երկու երկնիշ թիվ այնպես, որ դրանց գումարը եղավ հնարավոր ամենամեծը։ Գտիր Նարեի գտած գումարը, եթե նշված բոլոր թվանշանները օգտագործել է։

14

Երկրորդ մակարդակ Ապրիլ ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ-2023

.Բոլոր երկիշ թվերը գրառելու համար քանի՞ երեք թվանշան են օգտագործում։
19
2. Մտապահված թիվը մեծացրին 6 անգամ, արտադրյալը  փոքրացրին երկուսով և արդյունքում ստացան 14-ից 5 անգամ մեծ թիվ: Գտեք մտապահած թիվը։
12
3. Հավասարակողմ եռանկյան պարագիծը 12 է: Գտեք այդ եռանկյան կողմին հավասար կողմով քառակուսու մակերեսը։
16
4. Եղբոր և քրոջ տարիքների գումարը 2 տարի առաջ15 էր: Այժմ քույրը 13 տարեկան է: Քանի՞ տարի պետք է անցնի, որպեսզի եղբայրը դառնա 9 տարեկան:
3
5. Գրախանութ բերեցին 12կգ գիրք, ընդ որում 20 գրքերից յուրաքանչյուրը 300 գրամ էր, իսկ մնացած գրքերից յուրաքանչյուրը՝ 200 գրամ: Որքա՞ն էր 300 գրամանոց և 200 գրամանոց գրքերի քանակների տարբերությունը։
10
6. Ժամը 11:45-ին սկսվեց մուլտֆիլմը, որը տևեց 50 րոպե: Մայրիկը, մուլտֆիլմը սկսելուց հետ, ուղիղ կեսին կանչեց ճաշելու: Ո՞ր ժամն էր ցույց տալիս ժամացույցը այդ պահին:
12:10
7. Տիգրանի ծննդյան տորթը 900 գրամ էր: Մայրիկը այն բաժանեց Տիգրանի և 3 ընկերների միջև: Ամենամեծ կտորի զանգվածը այնքան էր, որքան մնացած երեք կտորների զագվածները միասին: Գտեք ամենամեծ կտորի զանգվածը։
450 գրամ
8. 4, 8, 32, 512, ___ թվերը գրված են որոշակի օրինաչափությամբ։ Գտեք 32-ից հետո գրված հաջորդ երկու թվերի գումարը։
16896
9. Հայկը ունի 7 միանման լուցկու հատիկ, Արմենը՝ 6, Աննան՝ 5, Սյունեն՝ 4: Նրանցից ո՞վ իր ունեցած  լուցկու բոլոր հատիկներով չի կարող կառուցել եռանկյուն (լուցկու հատիկները չի կարելի կոտրել):
10. Տրված երեք ուղղանկյունների պարագծերը նշված են ուղղանկյունների ներսում (տես նկարը)։  Գտեք դատարկ ուղղանկյան պարագիծը:
Подпись отсутствует

35

Առաջին մակարդակ Ապրիլ ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ-2023

1. Տատիկը գործեց 30 գուլպա, որից 6 զույգը՝ կարմիր,  3 զույգը՝ կապույտ, իսկ մնացածը ` կանաչ:  Տատիկը քանի՞ կանաչ գուլպա գործեց։
12
2. Օգտվելով օրացույցից՝  հաշվիր, թե ապրիլի 25-ից մինչև Համբարձման ծեսը՝ մայիսի18-ը ներառյալ, քանի՞ օր է։ 
24
3.  Խնձորենու վրա կա 5 ծաղիկ  : Յուրաքանչյուր ծաղիկ ուներ 5 թերթիկ: Յուրաքանչյուր թերթիկի վրա նստած էր 3 զատիկ:  Քանի՞ զատիկ կար խնձորենու վրա։
75
4. Պահարանում կա 44 խաղալիք։ Դրանցից 15-ը գնդակ են։ Կարմիր օղակները 3-ով շատ են գնդակներից։ Մնացածը դեղին օղակներ են։ Քանի՞ դեղին օղակ կա պահարանում։ 
 11
5. Հիսունչորս կոնֆետը հավասարապես բաշխված է 6 տուփերում։ Աշոտը գնեց այդպիսի երեք տուփ։ Քանի՞ կոնֆետ գնեց Աշոտը։
27
6. Մարկն ունի 4 գնդակ՝ կարմիր, դեղին, կանաչ և կապույտ: Քանի՞ եղանակով կարող է գնդակները մի շարքով դասավորել այնպես, որ կանաչ գնդակը լինի և՛ կարմիր, և՛ դեղին գնդակների կողքին:
4
7. Աղջիկները որոշեցին մեդիաբացիկներ պատրաստել: Քանի՞ բացիկ է անհրաժեշտ պատրաստել, որպեսզի Արիանան, Նարեն, Լիլին ու Մերին շնորհավորեն միմյանց  տոնը:
Подпись отсутствует

12
8. Երկուշաբթի օրը տղաները միասին տնկեցին մեկ ծառ, երեքշաբթի` երկու ծառ, չորեքշաբթի` երեք, և այդպես շարունակ մինչև կիրակի օրը ներառյալ: Տղաները  այդ շաբաթվա  ընթացքում քանի՞ ծառ տնկեցին:
28
9. Արեգը մուտքագրեց «սեբաստացի» բառը: Նա իրարից տարբեր տառերը տարբեր գույնով ներկեց, իսկ նույն տառերը` նույն գույնով: Քանի՞ գույն օգտագործեց Արեգը:
7
10. Մաթեմատիկայի դասին սովորողները որոշեցին չափել իրենց հասակը: Նարեն բարձրահասակ է Անահիտից և ցածրահասակ է Դավթից: Կարոն բարձրահասակ է Նարեկից և ցածրահասակ է Նարեից: Ո՞վ է ամենաբարձրահասակը:
Подпись отсутствует

Դավիթ

Երկրորդ մակարդակ Փետրվար ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ-2023

1.   99999, 9999, 999, ․․․թվերը գրված են ինչ որ օրինաչափությամբ։ Գտեք 999-ից հետո գրված առաջին թիվը։
9
2. Աննան մտապահած թիվը մեծացրեց 20 անգամ, հետո արտադյալը մեծացնելով 20-ով, ստացավ 140։ Գտիր մտապահած թիվը։

6
3. Քանի՞ պիցցա պետք է պատվիրել 12 հոգանոց խմբի համար, եթե յուրաքանչյուր պիցցա 6 կտոր է և խմբի յուրաքանչյուր անդամ ուզում է ուտել երկու կտոր պիցցա։

4 պիցցա
4.Նարեն պահարանում ունի 4 զույգ կոշիկ։ Առանց նայելու առնվազն քանի՞ կոշիկ պետք է հանի, որպեսզի վստահ լինի, որ գոնե մեկ զույգ կոշիկ հանել է:

5
5. Տակառում կար 48 դույլ ջուր։ Երբ տակառից վերցրին մի քանի դույլ ջուր, այնտեղ մնաց 7 անգամ ավելի շատ ջուր, քան վերցրել էին։ Քանի՞ դույլ ջուր էին վերցրել տակառից։

6
6. Վեց տարի առաջ իմ և պապիկիս տարիքների գումարը 54 էր: Որքա՞ն կլինի մեր տարիքների գումարը 2 տարի հետո։

70
7.  Գոռն ուներ 7 խնձոր և 2 բանան: Նա 2 խնձոր տվեց Նարեկին, որն իր հերթին մի քանի բանան տվեց Գոռին: Նարկեը քանի՞ բանան տվեց Գոռին, եթե դրանից հետո Գոռն ուներ հավասար քանակով բանան և խնձոր:
3
8. Պարանի առաջին կտորը երկրորդից երկար է 72 մետրով: Երբ յուրաքանչյուր կտորից կտրեցին 5-ական մետր, պարզվեց, որ առաջին կտորի մնացորդը երկրորդ կտորի մնացորդից 4 անգամ երկար է: Գտեք պարանի կտորների սկզբնական երկարությունների գումարը

130
9. Վաճառողը կշռում էր հաճախորդի ընտրած ապրանքը: Նա կշեռքի մի նժարին դրեց 10 հատ 160 գրամանոց կշռաքար, սակայն կշեռքը չհավասարակշռվեց: Ապա այդ նժարին դրեց ևս մեկ 20 գրամանոց կշռաքար և կշեռքը հավասարակշռվեց: Որքա՞ն էր ապրանքի զանգվածը։
1կգ 620 գ
10.  Ձիարշավարանում շրջանաձև վազքուղղով նույն կետից միաժամանակ միևնույն ուղղությամբ սկսեցին վազել 4 ձիեր: Առաջին ձին մեկ շրջանը կատարում էր 10 րոպեում, երկրորդ ձին՝ 12 րոպեում, երրորդ ձին՝ 15 րոպեում, իսկ չորրորդ ձին՝ 20 րոպեում: Վազքը սկսելուց որոշ ժամանակ հետո առաջին անգամ բոլոր ձիերը միասին նորից հայտնվեցին սկզբնակետում: Այդ ժամանակ քանի՞ շրջան էին պտտվել բոլոր ձիերը միասին։
17

Առաջին մակարդակ Փետրվար ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ-2023

1.  Նատալին ամեն օր նկարազարդում է «ԲԱՐԵԿԵՆԴԱՆ» բառի տառերը: Նա մեկ օրում նկարազարդում է մեկ տառ կամ երկու տառ, եթե նույն տառերն են։ Շաբաթվա ո՞ր օրը Նատալին կավարտի նկարազարդելը, եթե սկսել էր հինգշաբթի օրը։
Երեքշաբթի
2.  Բազմահարկ շենքը ունի մեկ մուտք, իսկ յուրաքանչյուր հարկում կա երեք բնակարան։ Գտեք այդ շենքի 5-րդ հարկի բնակարանների համարների գումարը, եթե բնակարանների համարակալումը սկսվում է համար մեկից և առաջին հարկից։
42
3. Ժաննան իր տիկնիկի համար կարեց շապիկ։ Շապիկի վրա կարեց 7 մեծ և 4 փոքր կոճակ։ Քանի՞  կոճակ անհրաժեշտ կլինի Ժաննային այդպիսի 3 շապիկ կարելու համար։
33
4.  Նարեկը գումարեց մի քանի թիվ և ստացավ 40: Այդ թվերից մեկը 21-ն էր: Նա 21-ը փոխարինեց 12-ով և նորից գումարեց բոլոր թվերը:  Արդյունքում Նարեկը ի՞նչ թիվ ստացավ։
31
5. Ճամբարի խոհանոցում հերթապահելու համար պետք է ընտրել երկու ճամբարականի։ Շաբաթ օրվա համար հերթապահության թեկնածուներ են Անահիտը, Սուրենը, Գայանեն, Բաբկենը։ Նրանցից քանի՞ եղանակով է հնարավոր ընտրել հերթապահների զույգը
6
6. Երեկ Մոնայի ծննդյան տարեդարձն էր։ Վաղը հինգշաբթի է լինելու։ Շաբաթվա ո՞ր օրն էր Մոնայի ծննդյան տարեդարձը։
Երեքշաբթի
7. Մեկ ու կես կիլոգրամ կարտոֆիլը արժի 300 դրամ: Որքա՞ն կարժենա 3 կգ կարտոֆիլը:
600 դրամ
8․ Սեղանին դրված է երեք մատիտ՝ դեղին, կանաչ, կապույտ: Դեղին մատիտը երկար է կանաչ մատիտից: Կապույտ մատիտը կարճ է կանաչ մատիտից: Ի՞նչ գույնի է ամենաերկար մատիտը։
Դեղին
9. Երրորդ դասարանցիները, զույգեր կազմած, գնում են Ագարակ: Առաջին զույգի սովորողներից մեկը շրջվեց և հետևում հաշվեց ևս հինգ զույգ սովորողների: Քանի՞ սովորող էր գնում ագարակ։
12
10. Գիրքը ունի 6 թերթ: Քանի՞ թվանշան են օգտագործել գրքի բոլոր էջերը համարակալելու համար, եթե համարակալումը սկսել են 3-ից:
17

Առաջին մակարդակ Հունվար ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ-2023

1. Կարենը և Նարեկը միասին ունեն 700 դրամ։ Կարենը ունի 300 դրամ ավելի, քան Նարեկը։ Որքա՞ն գումար ունի Կարենը։
500 դրամ
2. Նարեկը ունի կարմիր, կանաչ,  դեղին  խնձորներ, յուրաքանչյուրից երեք հատ։ Դրանց մի մասը դրեց զամբյուղի մեջ։ Զամբյուղում ամենշատը դրեց կարմիր խնձոր, իսկ դեղին խնձորները  դրեց ավելի քիչ, քան կանաչները։ Քանի՞ խնձոր դրեց զամբյուղում։
6
3. Տուփում կա 14 սև և 14 սպիտակ գնդիկ։ Ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, որ հանած գնդիկների մեջ նույն գույնի երեք գնդիկ հաստատ լինի։

17
4. Լիլիան առաջինից երկրորդ հարկ բարձրանում է 1 րոպեում։  Առաջինից տասներորդ հարկ նույն արագությամբ բարձրանալիս քանի՞ րոպեում կհասնի։

11 րոպե
5. Արմենը սկսեց հաշվել 5-ից երեքական՝ 5, 8, 11, …32: Քանի՞ թիվ արտասանեց Արմենը։
10
6. Մարմնամարզության ստուգատեսը սկսվեց ժամը 11:10-ին և ավարտվեց` 11:45-ին: Քանի՞ րոպե տևեց այն:
35 րոպե
7. Հինգ եղբայրներից յուրաքանչյուրն ունի 2 քույր: Քանի՞ երեխա կա այդ ընտանիքում։
7
8. Թատրոն մեկնելու համար   հունվարյան ճամբարի 85 մասնակիցներին քանի՞ ավտոբուս է անհրաժեշտ, եթե մեկ ավտոբուսում տեղավորվում է 18 սովորող:
5 ավտոբուս
9. Արամը չորս զառ նետեց և հաշվեց նրանց վերևի երեսներին եղած կետերի քանակը, ստացավ 23։ Զառերից քանիսի՞ վրա է եղել վեց կետ։

3
10. Տիգրանն ուներ 500 դրամ: Նա գնեց մեկ տուփ կոնֆետ 300 դրամով: Մնացած գումարը ինչքանո՞վ է քիչ ծախսած գումարից։
100 դրամով

Երկրորդ մակարդակ Հունվար ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ-2023

1. Նշված  40612027001 թվից  հինգ  թվանշան ջնջեք այնպես, որ ստացված վեցանիշ թիվը լինի ամենափոքրը։
107001
2. Քանի՞ զրոյով է ավարտվում 1x2x3x4x…x37 արտադրյալը։
3. Մետաղալարը, որի երկարությունը 456մ  է, բաժանեցին երեք մասի։ Առաջին մասը 4 անգամ երկար էր երրորդ մասից, իսկ երկրորդը՝ 114 մ-ով երկար էր երրորդից։ Գտեք ամենակարճ մետաղալարի երկարությունը։
57 մ
4․ Արմանի և Արամի տարիքների գումարը երկու տարի առաջ հավասար էր 15-ի։ Այսօր Արմանը 13 տարեկան է։ Քանի՞ տարի հետո Արամը կլինի 9 տարեկան։
3 տարի հետո
5. Մանեն ամեն օր գնում է զբոսնելու, չի գնում միայն այն օրերին, եթե և՛ ձյուն է, և՛ քամի։ Դեկտեմբեր ամսին 13 օր արևային եղանակ էր և առանց քամի։ 12օր ձյուն է տեղացել և 11օր եղել է քամի։ Դեկտեմբեր ամսին Մանեն քանի՞ օր մնաց տանը։
5 օր
 6. Երկուշաբթի առավոտյան ջրհորում կար 1000 լիտր ջուր։Ամեն օր Արմանը ջրհորից հանում էր 600լ ջուր, իսկ գիշերը ջրհորում ջուրը ավելանում էր առավոտյան եղած ջրի կեսի չափով։ Հինգշաբթի օրը առավոտյան քանի՞ լիտր ջուր կլինի։
525 լիտր
7. Նկարում պատկերված է նկարի շրջանակ, որը կազմված է 4 հատ իրար հավասար տախտակներից։ Ամեն մի տախտակի լայնությունը 6սմ, իսկ պարագիծը ՝ 72 սմ:  Գտեք մոխրագույն ուղղանկյան չափերը։ 
Подпись отсутствует

18 լայնություն 30 երկարություն
8. Ամիրյանի վեց որդիներից յուրաքանչյուրը նախորդից 4 տարով  մեծ է, իսկ ավագը կրտսերից ՝ 3 անգամ։ Գտեք ավագ որդու տարիքը։
30
9. Ջրավազանը նեղ խողովակով լցվում է 10 ժամում է, իսկ լայնով ՝ 4 ժամում։ 3 ժամում լայն խողովակո՞վ է ավելի շատ ջուր անցնում, թե ՞ 8  ժամում՝ նեղ խողովակով։
Նեղ խողովակով
10. Գտեք 1+2+3+…+2023 գումարի և 2023-ի քանորդը։ 

Երկրորդ մակարդակ- Նոյեմբեր ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ-2022թ.

1. Գտեք այն երկնիշ թվերի քանակը, որոնք 10-ի չեն բաժանվում:
81
2.  Աննան շարքով գրեց 1-ից մինչև 50  բնական թվերը: Առաջին թիվը ներկեց  կարմիր, երկրրդ թիվը՝ կապույտ, երրորդ թիվը՝ դեղին, չորրորդը՝ կարմիր, հինգերորդը՝ կապույտ, վեցերորդը՝ դեղին և այսպես շարունակ:  Շարքում ո՞ր  գույնի թվերը քիչ եղան:
Դեղին
3. Նկարում պատկերված «աշտարակը» կազմված է երեք պատկերներից՝ քառակուսուց, ուղղանկյունուց և հավասարակողմ եռանկյունուց (տես նկարը): Այս երեք պատկերների պարագծերը նույնն են: Քառակուսու կողմը 9սմ է: Որքա՞ն է ուղղանկյան փոքր կողմի երկարությունը:
Подпись отсутствует

6 սմ
4. 3մ կողմ ունեցող քառակուսաձև պատը հարկավոր է սալիկապատել 20սմ կողմ ունեցող քառակուսի սալիկներով։ Առնվազն քանի՞ տուփ սալիկ է անհրաժեշտ գնել, եթե հայտնի է, որ խանութում վաճառվող յուրաքանչյուր տուփում կա 20 հատ սալիկ։
12 տուփ
5.  Ծառերն աճում են «Անտառային»‎ փողոցի միայն մի կողմում: Կա ընդամենը 60 ծառ: Ամեն երկրորդ ծառը թխկի է, իսկ ամեն երրորդ ծառը՝ լորենի կամ թխկի։ Փողոցի մի ծայրից սկսած  մնացած ծառերը կեչի են։ Քանի՞ կեչի կա այդ փողոցում։
21 կեչի
6. Գուրգենը գնաց լեռներ հնգօրյա արշավի: Նա սկսեց արշավը երկուշաբթի օրը, իսկ նրա արշավի վերջին օրը ուրբաթն էր: Ամեն օր Գուրգենը քայլել է 2 կիլոմետրով ավելի, քան նախորդ օրը: Արշավի ավարտին նրա անցած ընդհանուր ճանապարհը 70կմ էր: Քանի՞ կիլոմետր էր քայլել Գուրգենը հինգշաբթի օրը:
16 կմ
7. 10 սալորը կշռում է այնքան, որքան 3 խնձորն ու 1 տանձը միասին,  իսկ 6 սալորը և 1 խնձորը այնքան որքան 1 տանձը։ Քանի՞ այդպիսի սալոր  է կշռում 1 տանձը։
4 սալոր
8. Մրցույթի ժամանակ աշակերտին տրվեց 30 հարց: Յուրաքանչյուր հարցին ճիշտ պատասխանելու համար նրա միավորները շատանում էին 12-ով, իսկ սխալ պատասխանի դեպքում՝ քչանում 8-ով: Մրցույթի սկզբում նա ուներ 0 միավոր, իսկ բոլոր հարցերին պատասխանելուց հետո պարզվեց, որ նա ունի 160 միավոր: Քանի՞ հարցի է ճիշտ պատասխանել աշակերտը:
20
9. Գրքի  մի պատմվածքը սկսվում է 114-րդ էջից և ավարտվում է 132-րդ էջում, իսկ մյուս պատմվածքը՝ 247-րդ էջից և ավարտվում  258-րդ էջում։ Ո՞ր պատմվածքն է ավելի կարճ։
2-րդ
10.  Վաճառողի մոտ կա տարբեր գույների՝ դեղին, կանաչ, կապույտ և կարմիր 20 փուչիկ: Այդ փուչիկներից 17-ը կանաչ չեն, 5-ը կարմիր են, իսկ 12-ը դեղին չեն: Քանի՞ կապույտ փուչիկ կա վաճառողի մոտ:
4

Նոյեմբեր ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ-2022թ.առաջին մակարդակ

1. Ունենք կաղամբ, գազար, վարունգ, լոլիկ, նեխուր: Քանի՞ ձևով կարող ենք երեք բաղադրիչ ունեցող աղցան պատրաստել:
60
2. Թթվով լիքը լցված դույլը դրեցին կշեռքին։ Կշեռքը ցույց տվեց 19կգ: Դատարկ դույլը կշռում է 1կգ: Դույլից վերցրեցին եղած թթվի կեսը։ Քանի՞ կիլոգրամ ցույց տվեց կշեռքը։
10 կգ
3. Վազքի մրցույթի ժամանակ Արտաշեսը վերջնագիծը հատեց Նարեից անմիջապես հետո։ Արտաշեսից առաջ վերջնագիծը հատել էր 10 սովորող, իսկ Նարեից հետո վերջնագիծը հատեց 15 սովորող։ Քանի՞ սովորող էր մասնակցում վազքի մրցույթին:
25 սովորող
4. Անահիտը գրեց մեկից սկսած հաջորդական թվեր: Այդ թվերը գրելու համար օգտագործեց 25 թվանշան: Ո՞րն է գրված վերջին թիվը:
17
5. Երկնիշ թվի թվանշանների գումարը 14 է: Գտեք այս պայմաններին բավարարող բոլոր թվերը։
95,86,77,68,59
6. Անին, Մարին և Եվան միասին 18 ընկույզ ունեին: Անին իր ունեցած ընկույզներից երեքը տվեց Մարիին: Մարին իր ընկույզներից երկուսը տվեց Եվային: Դրանից հետո աղջիկները ունեցան նույն քանակով ընկույզներ: Աղջիկներից յուրաքանչյուրը սկզբում քանի՞ ընկույզ ուներ:
4 Եվա,5 Մարի,9 Անի
7. Սովորողները հաշվեցին թթուդրիկի համար բերած գազարները և բազուկները։ Պարզվեց, որ երկու անգամ ավելի շատ գազար կա, քան բազուկ: Երբ նրանք էլի 5 բազուկ բերեցին, գազարների ու բազուկների քանակները հավասարվեցին: Սովորողները քանի՞ գազար էին բերել:
10 գազար
8. Հյուսիսային դպրոցի առաջին դասարանցիները թթուդրիկը սկսեցին առավոտյան ժամը 10։45 և ավարտեցին 11։25-ին։ Քանի՞ րոպե տևեց թթուդրիկը։
40 րոպե
9. Սովորողները գնեցին մեկական կիլոգրամ գազար, բազուկ և լոլիկ։ Գազարի համար վճարեցին ավելի քիչ, քան բազուկի համար։  Լոլիկի համար վճարեցին ավելի քիչ, քան գազարի համար: Ամենաքիչը ո՞ր բանջարեղենի համար վճարեցին:
Լոլիկի
10. Աննայի, Միլայի և Արփիի տարիքների գումարը 19 է: Որքա՞ն կլինի նրանց տարիքների գումարը 2 տարի հետո:
25