Posted in Քիմիա 7

Պարզ և բարդ նյութեր

Նյութերը, որոնք կազմված են միևնույն քիմիական տարրի ատոմներից, անվանում են պարզ նյութեր:
Նյութերը, որոնք կազմված են տարբեր քիմիական տարրերի ատոմներից, անվանում են բարդ նյութեր:

Պարզ նյութեր առաջացնում են բոլոր քիմիական տարրերը։ Մետաղական տարրերի առաջացրած պարզ նյութերը մետաղներ են, ոչ մետաղական տարրերի առաջացրած պարզ նյութերը՝ ոչ մետաղներ: Օրինակ՝ ազոտ պարզ նյութը կազմված է ազոտ քիմիական տարրի ատոմներից, ալյումին պարզ նյութը՝ ալյումին քիմիական տարրի ատոմներից: Բարդ նյութերն այլ կերպ կոչվում են քիմիական միացություններ: Բարդ նյութերի թիվն անհամեմատ մեծ է պարզ նյութերի թվից:

Պարզ նյութ, բարդ նյութ, քիմիական միացություն, մետաղական պարզ նյութեր, ոչ մետաղական պարզ նյութեր։ Պարզ նյութերի անվանումները հիմնականում համընկնում են համապատասխան քիմիական տարրի անվանման հետ: Օրինակ՝ ազոտ պարզ նյութը կազմված է ազոտ քիմիական տարրի ատոմներից, երկաթ պարզ նյութը՝ երկաթ տարրի ատոմներից: Սակայն կան տարրեր, որոնք առաջացնում են մեկից ավելի պարզ նյութեր: Օրինակ՝ թթվածին տարրն առաջացնում է երկու պարզ նյութ՝ թթվածին՝ O2 (երկթթվածին), օզոն՝ O3 (եռթթվածին):

Հարցեր և առաջադրանքներ

1․Ո՞ր նյութերն են կոչվում՝ ա) պարզ, բ) բարդ:

Նյութերը, որոնք կազմված են միևնույն քիմիական տարրի ատոմներից, անվանում են պարզ նյութեր:
Նյութերը, որոնք կազմված են տարբեր քիմիական տարրերի ատոմներից, անվանում են բարդ նյութեր:

2․Ընտրի՛ր այն շարքը, որը ներառում է՝ ա) միայն մետաղական,
բ) միայն ոչ մետաղական պարզ նյութ առաջացնող քիմիական
տարրերի նշաններ.
1) S, N, O, P. միայն ոչ մետաղական պարզ նյութ առաջացնող քիմիական
տարրերի նշաններ

2) S, N, O, Fe.
3) Cl, Mg, C, Na.
4) Al, K, Zn, Ca:-միայն մետաղական

3․Հետևյալ բանաձևն ունեցող նյութերի յուրաքանչյուր շարքում
գտի՛ր «ավելորդը»: Պատասխանդ հիմնավորի՛ր.
ա) Au, C, N2, F2
Մյուսները մետաղական են իսկ ոսկին ոչ։
բ) SO2, Cl2, NO, CO.
Մյուսները գազեր են իսկ քլորը, ոչ մետաղ։
գ) Fe, Zn, S, Cu.
Մյուսները մետաղ են իսկ ծծումբը ոչ մետաղ։
դ) Al, O3, HCl, P4
Ալյումինը մետաղ է մնացածը ոչ մետաղ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *