ֆլեշմոբ

1. Նատալին դպրոց էր բերել 8 տուփ կոնֆետ: Յուրաքանչյուր տուփում կար 5 կոնֆետ: Դասարանի սովորողներից յուրաքանչյուրը կերավ 2 կոնֆետ և տուփերում եղած բոլոր կոնֆետները վերջացան: Քանի՞ սովորող կար դասարանում:
20
2. Լողավազանում լողում էին 11 երեխա: Քիչ անց նրանց միացան 2 աղջիկ և 3 տղա։ Հետո լողավազանից դուրս եկան 2 տղա և 4 աղջիկ: Քանի՞ երեխա մնաց լողազանում:
10
3. Ճամփորդության համար Աննան պատրաստում է սենդվիչներ, որոնցից յուրաքանչյուրը կազմված է 2 շերտ հացից: Մեկ փաթեթի մեջ կա 12 շերտ հաց: Քանի՞ սենդվիչ կարող է պատրաստել Աննան մեկուկես փաթեթ հացով:
9
4. Անահիտը հոկտեմբերի 25-ի առավոտյան գնաց տատիկի տուն և վերադարձավ հոկտեմբերի 29-ի երեկոյան։ Քանի՞ գիշեր մնաց տատիկի տանը, եթե այդ ժամանակահատվածում նա գիշերել էր այնտեղ։
4
5. Նունեն և Նանեն երկվորյակներ են: Քույրը՝ Լուսինեն, նրանցից մեծ է 4 տարով, իսկ երկվորյակները 5 տարեկան են: Որքա՞ն է 3 քույրերի տարիքների գումարը:
19
6.  Որո՞նք են 0-ից տարբեր այն 3 թվանշանները, որոնցով արտահայտվող թվերի գումարը և արտադրյալը իրար հավասար են։
1,2,3
7. Թատրոնում կա 63 տեղ, որոնք դասավորված են 9 շարքով։ Եթե յուրաքանչյուր շարքում 2-ական տեղ ավելացնենք, ապա որքա՞ն կդառնա տեղերի ընդհանուր քանակը։
81
8. Հյուրատանը կա 5 երկտեղանոց մահճակալ։ Ամենաքիչը քանի՞ երկտեղանոց մահճակալ է անհրաժեշտ ավելացնել 16 սովորող տեղավորելու համար:
3
9.  Սովորողները չափում էին մարզադաշտի երկարությունը քայլերով։ Դավիթն արեց 18 հավասար քայլ, Աննան՝ 12, իսկ Արմանը՝ 19: Ու՞մ քայլերն էին ամենամեծը:
Աննայի
10. Տատիկը պատրաստեց 16 կարկանդակ: Էվան կերավ դրանց կեսը, Առնոն կերավ երկու կարկանդակ, իսկ Լիլիանան` մնացածը: Քանի՞ կարկանդակ կերավ Լիլիանան:
6

Օգոստոս ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ-2022թ.

1.Ճամբարականները Սմբատաբերդի բարձունքը հաղթահարելու համար Երևանից Արտաբույնք գյուղ շարժվեցին 09:00-ին: 15:00-ին նրանք հաղթահարեցին բարձունքը: Որքա՞ն ժամանակում մեքենան Երևանից հասավ Արտաբույնք, եթե ճամբարականները հասնելուց անմիջապես հետո բարձունքը հաղթահարել են 2 ժամ 45 րոպեում:
Captionless Image

3 ժամ 15 րոպե
2.  Արատեսում կա 20 մեղվափեթակ: Քանի՞ կգ մեղր կունենանք մեղրաքամի արդյունքում, եթե 10 փեթակներից յուրաքանչյուրից ստացվի 6կգ մեղր, իսկ մնացած փեթակներից՝ 2 անգամ պակաս: 
Captionless Image

90կգ
3. Արատես գետում լողալու իջավ ճամբարականների երկու խումբ: Մի խմբում կար 20, մյուսում՝ 22 մասնակից: Գետում լողացին ճամբարականների կեսը և երեք դասավանդող: Քանի՞ մարդ լողաց Արատես գետում:
Captionless Image

24
4.Ճամբարականները տեսակավորեցին 17կգ աղբ: Տեսակավորված աղբից 9կգ-ը ապակի էր, պլաստիկը՝ ապակուց 4կգ-ով քիչ, իսկ մնացածը թղթի թափոն էր: Որքա՞ն թղթի թափոն տեսակավորեցին ճամբարականները:
Captionless Image

3 կգ
5.  Արևելյան դպրոցի բակում շարքով տնկած է 25 կակաչ։ Մեղուն նստած է վերջից հաշված՝ 17-րդ ծաղկի վրա, իսկ զատիկը՝ շարքի սկզբից հաշված՝ 14-րդի վրա։ Մեղվի և զատկի միջև քանի՞ կակաչ կա։
4
6.  Բակում պարանքաշոցի էր խաղում ճամբարականների 15 զույգ: Ճամբարականներից 13-ը տղա էին։ Քանի՞  աղջիկ ճամբարական կար։
17
7. Տիկին Մարիետան մեկ տորթի մեջ օգտագործում է 5 ձու։ Քանի՞ ձու կօգտագործի 6 այդպիսի տորթ պատրաստելու համար։
30
8. Վարդավառի ծեսին լողավազանի շուրջ կանգնած էին 18 աղջիկ և ամեն 2 աղջկա մեջտեղում՝ 1 տղա։ Քանի՞ տղա կար լողավազանի շուրջը։
17
9.  Սովորողները բույսերի լաբորատորիայից 27 կտրոն բերեցին իրենց դպրոց։ Կտրոններից 9-ը կակաչ էին, 7-ը՝ վարդ, իսկ մնացածը՝ նարգիզներ: Քանի՞ նարգիզ բերեցին:
11
10. Բելլան ու Անին ապրում են նույն շենքում։ Բելլան ապրում է Անիի բնակարանից 10 հարկ բարձր։ Անին Բելլային հյուր գնալու համար աստիճաններով բարձրացավ և 6-րդ հարկ հասնելով՝ անցավ ճանապարհի կեսը։ Ո՞ր հարկում է ապրում Բելլան։
11

Օգոստոս ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ-2022թ.

1.  Նարեն երեք օրը մեկ է գնում լողավազան, Մարին՝ չորս օրը մեկ, Եվան՝ 5 օրը մեկ: Այս երկուշաբթի նրանք    հանդիպեցին լողավազանում: Քանի՞ օր հետո նրանք նորից կհանդիպեն:

 

60

2. Գտնելով օրինաչափությունը՝ նշիր հարցականի փոխարեն թաքնված թիվը: 5, 11, 23, ? , 95, 191,…

47

3. Տեղաշարժելով լուցկու մեկ հատիկ՝ ստացիր ճիշտ հավասարություն:

 

Captionless Image

10+75=85
4. Քանի՞տարեկան է եղբայրը և քանի՞ տարեկան է քույրը,  եթե 2 տարի առաջ եղբայրը քրոջից մեծ էր 2 անգամ, իսկ 8  տարի առաջ՝  5  անգամ:
18,10
5. Երբ ուղղանկյան  երկարությունը մեծացրին 14սմ-ով, իսկ լայնությունը փոքրացրին  2սմ-ով, պարագիծը  90սմ ստացվեց։ Սկզբում որքա՞ն էր  ուղղանկյան  պարագիծը:
66
6.  Ներկայացման ժամանակ 260 տեղանոց  դահլիճում    ազատ տեղերը 160-ով ավելի քիչ են զբաղեցված տեղերից: Որքա՞ն է թատրոնի մուտքի տոմսի արժեքը, եթե բոլոր տոմսերը ունեն նույն արժեքը, իսկ այդ օրվա  վաճառված  տոմսերի ընդհանուր  գումարը կազմել  է 420.000 դրամ:
2000
7.    Շոգենավը  և մոտորանավակը  նավահանգստից միաժամանակ հեռացան նույն ուղղությամբ: Երեք ժամ հետո մոտորանավակը  շոգենավից  108կմ առաջ  անցավ: Մոտորանավակը  ժամում քանի՞  կիլոմետր  էր  անցնում, եթե շոգենավը ժամում 24 կմ էր անցնում, և  երկուսն էլ ընթացել են  հաստատուն արագությամբ՝ առանց  դադարի։
60 կմ/ժ

8. Վերկանգնիր հավասարությունը. եթե միևնույն թվանշանները փոխարինել են  միևնույն տառերով:

 Յ·Ո+Թ= Յ+Ո·Թ=7

Յ=3
Ո=1
Թ=4
9.  Դավիթը ուզում է 160 դրամանոց մի քանի  պաղպաղակ գնել, ընդ որում՝  նա ունի  միայն 50 և 200 դրամանոցներ: Ամենաքիչը քանի՞ պաղպաղակ կարող է  գնել Դավիթը, որպեսզի մանր ետ ստանալու կարիք չլինի:
5 հատ

10.  Խարույկ վառելու համար փայտ էին հավաքում ճամբարականների  երեք  խումբ: Առաջին և երկրորդ   խումբը  միասին հավաքեց 2 անգամ  ավելի շատ  փայտ,  քան  երրորդը,  իսկ երկրորդն ու երրորդը՝  3  անգամ ավելի շատ, քան առաջինը: Ո՞ր խումբը ավելի շատ փայտ հավաքեց:

 

2 խումբը

Ֆլեշմոբ

1. Մանուելը լողավազան մտավ ժամը 12:35 և դուրս եկավ 24 րոպե անց: Մանուելը լողավազանից Ժամը քանիսի՞ն դուրս եկավ:
12:59
2.  Ճամբարականները գնեցին մեկական կիլոգրամ  բալ, դեղձ և ծիրան։  Դեղձի համար վճարեցին 400 դրամով քիչ, քան բալի համար, իսկ ծիրանի համար՝ 400-ով քիչ,  քան դեղձի համար: Ամենաշատը ո՞ր մրգի  համար վճարեցին:
բալի համար
3. Տարվա մեջ քանի՞ ամիս կա, որ ունի 28 օր:
12 ամիս
4. Տուփում կա 5 կարմիր, 10 կապույտ, 15 կանաչ փուչիկներ: Ամենաշատը քանի՞ ճամբարականի կարող ես բաժանել այդ փուչիկները, որ յուրաքանչյուրը երեք գույնի փուչիկներից էլ ունենա։
5
5. Արևմտյան դպրոց-պարտեզի խոհանոցում կա 12 սեղան և 96 աթոռ: Յուրաքանչյուր սեղանի շուրջ դրված են հավասար քանակով աթոռներ: Քանի՞ աթոռ կա յուրաքանչյուր սեղանի շուրջ:
8
6. Արևմտյան դպրոց-պարտեզի սովորողները տարբեր երթուղիներով գնացին Արատես: Առաջին երթուղով տեղ հասան 3 ժամ 20 րոպեում, իսկ երկրորդ երթուղով՝  210 րոպեում։ Ո՞ր դեպքում ավելի քիչ ժամանակ ծախսեցին:
3 ժամ 20 րոպեում
7. Բերքահավաքի ժամանակ երկու ճամբարական 3 րոպեում հավաքեցին 4 աման ծիրան: Քանի՞ րոպեում 4 ճամբարական կհավաքեն  8 աման ծիրան, եթե բոլորը աշխատեն նույն արագությամբ:
3 րոպեում
8. Աննան ապրում է բարձրահարկ շենքում։ Նրա բնակարանից  վերև կա 9 հարկ, իսկ ներքև՝ 8 հարկ։ Քանի՞ հարկ ունի այդ շենքը:
18 հարկ
9. Հասմիկը երեք պաղպաղակի համար վճարեց 330 դրամ։ Միքայելը երկու կարկանդակի համար վճարեց 240 դրամ: Որքա՞ն վճարեց Դավիթը այդպիսի մեկ պաղպաղակի և մեկ կարկանդակի համար։
230 դրամ
10. Ռաֆայելի ծննդյան տոնի տորթը բաժանեցին 4 մասի, հետո յուրաքանչյուր մաս բաժանեցին երկու կտորի։ Երեխաներից յուրաքանչյուրը կերավ մեկ կտոր տորթ։ Քանի՞ երեխա էր մասնակցում տոնին:
8 երեխա

Մաթեմատիկայի ֆլեշմոբ

1. Մտքումս մի թիվ եմ պահել, Եթե այդ թվին ավելացնեմ նրա կրկնապատիկը, այնուհետև փոքրացնեմ 11-ով, ապա կստանամ 7: Ո՞ր թիվն եմ մտապահել։
6
2. Ինչպե՞ս կփոխվի գումարը, եթե գումարելիներից մեկը մեծացնենք 3-ով, իսկ մյուսը փոքրացնենք 6-ով։
3-ով կփոքրանա
3. Գտնելով օրինաչափությունը, լրացրո՛ւ դատարկ վանդակը։
Captionless Image
50
4. 3 որմնադիր 3 մետր պատը շարում են 3 ժամում։ Քանի՞ որմնադիր կարող է 7 ժամում 7 մետր պատ շարել։
3 որմնադիր
5. Տրված CD հատվածի վրա N և M կետերն նշված են այնպես, որ CD=13սմ, ND=10սմ, CM=7սմ։ Գտի՛ր NM հատվածի երկարությունը։
4
6. 3, 4, 5, 6 թվանշաններից յուրաքանչյուրը մեկական անգամ օգտագործելով՝ կազմիր 4-ի բաժանվող հնարավոր ամենամեծ քառանիշ թիվը։
5436
7. Երեք հաջորդական զույգ թվերի գումարը 48 է։ Գտի՛ր այդ թվերից ամենամեծը։
18
8. 2 վարդն ու 1 մեխակն արժեն 250 դրամ, իսկ 3 վարդն ու 2 մեխակը՝ 400 դրամ։ Գտի՛ր յուրաքանչյուր ծաղիկի արժեքը։
9. Ի՞նչ թվանշանով է վերջանում բոլոր երկնիշ զույգ թվերի արտադրյալի և բոլոր երկնիշ կենտ թվերի արտադրյալի գումարը:
10. Առաջին խողովակով 1 ժամում ջրավազան է լցվում 24լ ջուր, իսկ երկրորդ խողովակով՝ 42լ։ Երկու խողովակի համատեղգործելու դեպքում, դատարկ ջրավազանը լցվումէ 25 ժամում։ Սկզբում բացեցին միայն երկրորդ խողովակը: 29 ժամ հետո այն փակեցին և բացեցին առաջին խողովակը: Դրանից քանի՞ ժամ հետո լցվեց ամբողջ ջրավազանը:

Փետրվար ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ-2022թ.-Առաջին մակարդակ

1. Կատարելով թվաբանական գործողությունները՝ գրի՛ր դեղին վանդակներում պակասող շրջանների թիվը:
Captionless Image

1.••••+•••=•••••••
2.•••••••-•••=••••
3.••••-•••=•
4.•••+0=•••
5.•+•••=••••
6.•••-0=•••
2. Արևմտյան դպրոց-պարտեզի հավերը երկու օրում ածում են քսան ձու: Քանի՞ ձու կածեն հավերը մեկ շաբաթվա ընթացքում:
3. Ճիովանին 3 տորթ թխելու համար օգտագործեց 4 ձու: Քանի՞ ձու է անհրաժեշտ այդպիսի ինը տորթ թխելու համար:
12
4. Ութ ընկերներ ձվակռիվ էին խաղում: Ընկերներից յուրաքանչյուրը մյուսների հետ մեկական անգամ ձու կռվացրեց: Կռվի արդյունքում ձվերից մեկը կոտրվում էր, մյուսը՝ ոչ: Քանի՞ ձու կոտրվեց այդ խաղի ժամանակ:
28
5. Չորս ու կես ժամից կլինի ժամը 4:00 կեսգիշերից հետո: Հիմա ժամը քանի՞սն է:
6. Ավետի հավաքած խորանարդի յուրաքանչյուր երես ուներ 4 տարբեր գույն։ Խորանարդը քանդվել էր, Ավետը ո՞ր համարի խորանարդը պետք է ընտրի, որպեսզի խորանարդն ամբողջանա;
Captionless Image
2
7. Նռանեն գրում է «մաթեմատիկա» բառը՝ օրական մեկ տառ: Նա սկսում է գրել չորեքշաբթի օրը: Շաբաթվա ո՞ր օրը կավարտի այդ բառի գրությունը:
8. Արամը բացեց իր խնայատուփը: Առաջին օրը ծախսեց իր հավաքած գումարի կեսը: Երկրորդ օրը՝ մնացածի կեսը, և իր մոտ մնաց 800 դրամ: Որքա՞ն գումար էր հավաքել Արամը:
9. Կարենը խաղ էր խաղում և ուներ 9 անգամ խոցելու հնարավորություն: Ճիշտ նշանակետին խոցելուց հետո ստանում էր ևս 3 անգամ խոցելու հնարավորություն: Որոշի՛ր, թե քանի անգամ է ճիշտ նշանակետին խոցել Կարենը, եթե գիտենք, որ ընդհանուր դիպչել է 30 անգամ:
10. Քանի՞ եռանկյուն կա պատկերում:
Captionless Image

Փետրվար ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ-2022թ.-Երկրորդ մակարդակ

1. Տեղափոխելով լուցկու մեկ հատիկ` ստացի՛ր ճիշտ հավասարություն:
Captionless Image

2. Երկու թվերի տարբերությունը 90 է, դրանցից մեկը 4 անգամ մեծ է մյուսից։ Գտի՛ր այդ թվերը։
3. Գտի՛ր այն բնական թվերի քանակը, որոնք 8-ի բաժանելիս քանորդում և մնացորդում նույն թիվն է ստացվում։
4. 8 փուչիկ գնելու դեպքում Կարենին 200 դրամ պակասում է, իսկ 5 փուչիկ գնելու դեպքում 1000 դրամ ավելանում է։ Որքա՞ն պետք է վճարել 6 այդպիսի փուչիկի համար։
5. Արշավի վեց մասնակիցներից քանի՞ ձևով կարող ենք ընտրել 1 առաջապահ և 1 հետապահ:
6. Տրված 6 քարտերը դասավորիր այնպես, որ ստանաս 5-ի պատիկ հնարավոր ամենամեծ թիվը, որի հազարավորների կարգում գրված թվանշանը 2 անգամ մեծ է տասնավորների կարգում գրված թվանշանից։
Captionless Image

7. 6 հատ երեքի և թվաբանական գործողությունների միջոցով ինչպես ստանալ ամենափոքր քառանիշ թիվը:
8. Խանութում կարտոֆիլը տեղավորեցին 5 կիլոգրամանոց և3 կիլոգրամանոց տոպրակների մեջ: Պարզվեց, որ բոլոր հինգ կիլոգրամանոց տոպրակները միասին նույն զանգվածն ունեն, ինչ բոլոր երեք կիլոգրամանոց տոպրակները միասին: Ամեն տեսակից քանի՞ տոպրակ կար, եթե տոպրակների ընդհանուր քանակը 24 է։
9. Լուծելով թվաբանական ռեբուսը, նշի՛ր Ա, Բ, Գ տառերի փոխարեն թաքնված թվանշանները: ԱԲ+ԲԳ+ԳԱ=ԱԲԳ
10. Հաշվի՛ր պատկերի մակերեսը:
Captionless Image

Հունվար ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ-2022թ.

1. Երկու թվերի գումարը 65 է: Այդ թվերից մեկի և 64-ի գումարը 72 է: Գտեք մյուս թիվը:

72-64=8
65-8=57

2. Երեք մետաղադրամիներից մեկը կեղծ է՝ ավելի ծանր է իսկականից, ընդ որում մետաղադրամները արտաքինից իրարից չեն տարբերվում: Նժարավոր կշեռքի օգնությամբ ամենաքիչը քանի՞ կշռումով կարող ես գտնել կեղծը մետաղադրամը:

2

3. Գտեք այն ամենափոքր եռանիշ թիվը, որը բաժանվում է և՛ 3-ի, և՛ 4-ի:

108

4. Մի շարքով պետք է տնկել վեց տնկի՝ 3 խնձորենի և 3 դեղձենի: Նույն մրգի տնկիները իրար նման են, և տարբերվում են մյուս մրգի տնկիներից: Շարքում առաջին և վերջին տնկիները պետք է տարբեր մրգերի լինեն: Քանի՞ տարբեր ձևով է հնարավոր իրականացնել ծառատունկը:

10

5. Գայանեն գրեց 5, 2, 1, 4 թվանշանները: Նարեն դրանցից ընտրելով 3 թվանշան գրեց 4-ի բաժանվող հնարավոր ամենամեծ եռանիշ թիվը: Եվան այդ նույն թվանշաններից ընտրելով 3 թվանշան, գրեց 4-ի բաժանվող հնարավոր ամենափոքր եռանիշ թիվը: Աղջիկների ընտրած թվանշաններից քանի՞սն են ընդհանուր։

2

6, Ավտոմատ սարքում երկու գույնի կոնֆետ կա՝ կարմիր և դեղին: Յուրաքանչյուր 100 դրամի դիմաց սարքը տալիս է մեկ կոնֆետ՝ գույնի ընտրությունը կատարում է պատահականորեն: Արամը ամենաքիչը քանի՞ դրամ պետք է ծախսի, որպեսզի նույն գույնի գոնե երկու կոնֆետ հաստատ ունենա:

300

7. 15 վարպետը տունը կառուցեցին 150 օրում։ Նույն աշխատանքը 30 վարպետը քանի՞ օրում կավարտեն, եթե բոլոր վարպետները աշխատում են նույն արագությամբ:

75

8. Ամենքաիչը քանի՞ գույն է անհրաժեշտ 8×8 չափի քառակուսի աղյուսակը ներկելու համար, որ հարևան վանդակների որևէ զույգ նույն գույնի չլինի (վանդակը ամբողջությամբ ներկում ենք մեկ գույնով, հարևան կհամարենք այն վանդակները, որոնք ընդհանուր կողմ ունեն):

8

9. Գևորգը geogebra ծրագրում պատկերեց շրջանագիծ և վրան նշեց 15 կետ։ Կետերից յուրաքանչյուրը հատվածով միացրեց նշված կետերից բոլոր մնացածների հետ։ Քանի՞ հատված կստացվի:
105

10. Մաթեմատիկայի օլիմպիադայի ժամանակ Աշոտը պետք է 20 խնդիր լուծեր: Ժամանակը լրանալուց հետո, Աշոտը հաշվեց, որ իր լուծած խնդիրների քանակը չորս անգամ ավելի շատ է, քան չլուծածները: Քանի՞ խնդիր էր լուծել Աշոտը:
16

Հունվար ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ-2022թ.

1. Մեկ ժամը քանի՞ անգամ է շատ 15 րոպեից: