Category: Uncategorized
Մաթեմատիկա
Կոտորակային թվերը կոորդինատային ուղղի վրա պատկերելու համար վարվում են այսպես՝ պատկերենք, օրինակ 3ամբ․2/3 խառը թիվը:
1. Վերցնում ենք ամբողջ ծայրակետերով և միավոր երկարությամբ այն հատվածը, որին պատկանում է դիտարկվող կետը: Մեր դեպքում դա [3;4] հատվածն է:
2. Գտած հատվածը բաժանում ենք այնքան հավասար մասերի, որքան դիտարկվող խառը թվի կոտորակային մասի հայտարարն է: Մեր դեպքում դա 3-ն է:
![ugig5.png](https://resources.cdn.imdproc.am/ccc8189a-7801-42d1-a7e8-56391939a6fd/ugig5.png)
3. Ձախ ծայրակետից՝ 3-ից հաշվում ենք այնքան բաժանում, որքան դիտարկվող խառը թվի կոտորակային մասի համարիչն է: Մեր դեպքում դա 2-ն է:
![ugig2.png](https://resources.cdn.imdproc.am/1e763f5a-50e1-4bea-bf00-066f208ec487/ugig2.png)
Ստացված B կետի կոորդինատը պահանջվող 3ամբ․2/3 թիվն է:
Այդ հանգամանքը գրում են այսպես՝ B(3ամբ․2/3)
Իսկ ինչպե՞ս պատկերել −3ամբ․2/3 թիվը:
![ugig3.png](https://resources.cdn.imdproc.am/21530640-630e-48da-973c-8fcac1674cb1/ugig3.png)
O կետից դեպի ձախ՝ [−4;−3] հատվածը բաժանել 3 հավասար մասերի և F(3) ծայրակետից դեպի ձախ՝ հաշվելով 2 բաժանում, ստանալ −3ամբ․2/3 կոորդինատով F(−3ամբ․2/3) կետը:
Ավելի հեշտ է օգտվել հետևյալ փաստից՝
3ամբ․2/3 և −3ամբ․2/3 հակադիր կոորդինատներով կետերը կոորդինատային ուղղի վրա համաչափ են կոորդինատների O սկզբնակետի նկատմամբ:
Ուրեմն, հակադիր ռացիոնալ թվերը կոորդինատային ուղղի վրա կպատկերվեն որպես O-ից նույն հեռավորությունն ունեցող երկու կետեր, որոնցից մեկը (դրականը) գտնվում է զրոյից աջ, իսկ մյուսը (բացասականը)՝ զրոյից ձախ:
Առաջադրանքներ․
1)Կոորդինատային ուղղի վրա −40ամբ․9/15 թիվը գտնվում է −6ամբ․9/15 թվից (ընտրիր պնդման ճիշտ շարունակությունը).
- ձախ
- աջ
2)Համաձայն ես արդյո՞ք հետևյալ պնդման հետ.
Կոորդինատային ուղղի վրա −69ամբ․11/19 կոորդինատով կետը գտնվում է ավելի աջ, քան −13ամբ․11/19 կոորդինատով կետը:
- ոչ
- այո
3)Նշիր О(0) կետի նկատմամբ В(−32ամբ․3/7) կետին համաչափ A կետի կոորդինատը:
32ամբ․3/7
4)Ի՞նչ կոորդինատներ ունեն կոորդինատային ուղղի վրա նշված կետերը․
![](https://aniavagyan85.files.wordpress.com/2024/01/image-55.png?w=461)
A +2/4
B +2
C +2 ամբ․2/4
D +3 ամբ․ 1/4
E +4 ամբ․ 1/4
F -3/4
G -1 ամբ․ 3/4
K -3 ամբ․ 1/4
L -4
M -4 ամբ․3/4
5)Գծե՛ք կոորդինատային ուղիղ և նրա վրա նշե՛ք -3ամբ․1/4, +2ամբ․3/4, 0, -6ամբ․2/5, -4ամբ․1/2 թվերին համապատասխանող կետերը։
Լրացուցիչ աշխատանք (տանը)․
1)Հետևյալ թվերից ո՞րն է կոորդինատային ուղղի վրա ամենաձախ գտնվող կետի կոորդինատը:
- 0
- −13
- 21
- 33
- −1/45
- −78ամբ․3/7
- −45
- −78ամբ․2/7
2)Ո՞ր կետն է գտնվում զրոյից ավելի հեռու.
A(−5ամբ․2/5), թե՞ B(4)
- B
- A
- ոչ մեկը
3)Գծե՛ք կոորդինատային ուղիղ և նրա վրա նշե՛ք A(-1/2), B(+2ամբ․1/4), C(-5ամբ․1/2), D(+1ամբ․1/3) կետերը։
Ամփոփում ենք առաջին ուսումնական շրջանը
Միջին դպրոցում շատ լավ է անցնում ամեն ինչ։Միջին դպրոցում ես մասնակցել եմ բազմաթիվ նախագծերի։Այստեղ ես կարողացա ընտրել երեք ընտրություն՝ նետածգություն,ծրագրավորում և իսպաներեն։Բոլոր ընտրությւոններն էլ շատ լավն են, ես գոհ եմ իմ ընտրությունից։Դեկտեմբերին մենք արեցինք մեր տարեվերջյան համերգը (մեդիաուրբաթը)։Դժվարություններս միջին դպրոցում այն էր,որ մենք չունենք մեր դասարանը և ամեն դասաժամից հետո պետք է գնալ համապատասխան դասարանը։
Իմ ձեռքբերումները և հաջողությունները
Միջին դպրոցում կարողացա ուսումնասիրել Իսպաներենը,բացահայտել նոր մարզաձև՝ նետաձգությունը , և ավելի լավ ծանոթանալ Adobe Illustrator և Adobe Photoshop ծրագրերին։
Իմ նախագծերը
Տարեվերջում ես արեցի իմ նախագիծը,որը կապված էր հելյունագործույան հետ։Հղումը այստեղ
Իմ ձախողումների և դժվարությունների մասին
Դժվարություններս միջին դպրոցում այն էր,որ մենք չունենք մեր դասարանը և ամեն դասաժամից հետո պետք է գնալ համապատասխան դասարանը։
Մարմինների փոխազդեցությունը, ուժ
Մեր շուրջը գտնվող մարմինները մեկուսացված չեն և շատ հաճախ ազդում են մեկը մյուսի վրա, ինչի շնորհիվ ձեռք են բերում արագություն կամ փոխում են այն:
Դիտումներն ու փորձերը ցույց են տալիս.
1. Մարմնի արագությունը փոխվում է միայն այն դեպքում, երբ նրա վրա ազդում են այլ մարմիններ:
Օրինակ
Ֆուտբոլիստը ոտքի հարվածով կարող է շարժման մեջ դնել գնդակը, կանգնեցնել այն կամ փոխել գնդակի շարժման ուղղությունը:
2. Ոչ մի մարմին չի կարող միակողմանիորեն ազդել այլ մարմնի վրա առանց իր վրա կրելու նրա հակազդեցությունը:
Բոլոր մարմինները իրար վրա ազդում են փոխադարձաբար, այսինքն փոխազդում են:
Օրինակ
Երբ նկարում պատկերված տղաները, պարանը ձգելով, ազդում են իրար վրա, այդ դեպքում սկսում են շարժվել երկուսն էլ:
![large.png](https://resources.cdn.imdproc.am/b606c88f-8d05-4c6b-82a6-190fcd2d394d/large-w470.png)
Դիտարկենք երկու փորձ սայլակներով.
ա. Սայլակներից մեկին ամրացված է առաձգական թիթեղ, որը ճկված է և կապված թելով: Եթե այրենք թելը, թիթեղը կուղղվի, բայց սայլակը կմնա անշարժ:
![1-12.png](https://resources.cdn.imdproc.am/4415dab5-6256-4b93-9bde-cb4ffea1e498/1-12-w400.png)
բ. Առաջին սայլակի դիմաց դնենք երկրորդ սայլակը: Եթե այրենք թելը, երկու սայլակներն էլ կսկսեն շարժվել միմյանց հակառակ ուղղություններով:
![1-52.png](https://resources.cdn.imdproc.am/1d9c9a46-efa5-4689-97b7-6e656bffbb93/1-52-w400.png)
Մարմինները կարող են փոխազդել ոչ միայն անմիջականորեն հպվելիս, այլև` որոշակի հեռավորության վրա:
Օրինակ
Երկիրը ձգում է ոչ միայն իր վրա գտնվող մարմիններին, այլ նաև այն մարմիններին, որոնք գտնվում են որոշակի բարձրության վրա: Մագնիսը ձգում է իրենից որոշ հեռավորության վրա գտնվող երկաթե մեխերը և այլն:
![magnet-gacc.gif](https://resources.cdn.imdproc.am/e6c95e2a-1b93-436b-9a29-1d4a22820c32/magnet-gacc.gif)
Ազդեցությունը քանակապես բնութագրելու համար օգտագործում են ուժ ֆիզիկական մեծությունը:
Օրինակ
Երբ մենք հրում ենք սեղանի վրա գտնվող չորսուն, ասում ենք, որ մեր կողմից չորսուի վրա ուժ է ազդում:
Մենք մարմնի վրա կարող ենք ազդել տարբեր ուղղություններով, հետևաբար` ուժն ուղղություն ունի:
Ուժը նշանակում են F (էֆ) տառով: Ինչպես ցանկացած ֆիզիկական մեծություն՝ ուժը նույնպես կարելի է չափել: Այդ պատճառով անհրաժեշտ է ընտրել չափման միավոր և չափողսարք:
Ամբողջ թվերի համեմատումը
Առաջադրանքներ․
1)Գրե՛ք հետևյալ թվերը`
Նվազման կարգով. –11, –3, –7, 12, 4, –8, –17, –30, 1, 0, 13։
-30,-17,-11,-8,-7,-3,0,1,4,12,13
2)Աստղանիշի փոխարեն գրե՛ք այնպիսի ամբողջ թիվ, որի դեպքում կստացվի ճիշտ անհավասարություն.
ա)–4 < -1 < 0
բ)–7< -5 < –3
գ)–19 < -15 < –14
դ) –1 < 0 < 1
ե)8 > 7 > –1
զ)–4 > -5 > –6
է)1 > 0 > –2
ը)–30 > -31 > –40
թ)–100 > -101 > –102
3)Հետևյալ անհավասարություններից որո՞նք են ճիշտ.
ա) -6 > 3
բ) -6 > -3
գ) -6 > -7
դ) -6 > 0
ե) -6 < -14
զ) -6 < -5
4)Պահանջվում է պատրաստել սպիրտի և ջրի խառնուրդ, որում ջուրը և սպիրտը ունեն 1:4 հարաբերությունը։ Քանի՞ լիտր ջուր և քանի՞ լիտր սպիրտ պետք է վերցնել 10լ այդպիսի խառնուրդ ստանալու համար։
10:5×1=2
10:5×4=8
Պատ՝․2:8:
Լրացուցիչ աշխատանք (տանը)․
1)Գրե՛ք հետևյալ թվերը`
Աճման կարգով. 31, – 7, –1, 0, –11, 24, 7, – 2 ,–6։
-11,-7,-6,-2,-1,0,7,24,31
2)Գրե՛ք որևէ յոթ ամբողջ թվեր, որոնք փոքր են՝
ա) 4-ից
3
2
1
0
-1
-2
-3
բ) 0-ից
-1
-2
-3
-4
-5
-6
-7
գ) 6-ից
5
4
3
2
1
0
-1
դ) –1-ից
-2
-3
-4
-5
-6
-7
-8
ե) –5-ից
-4
-5
-6
-7
-8
-9
-10
զ) –10-ից
-9
-8
-7
-6
-5
-4
-3
է) 3-ից
2
1
0
-1
-2
-3
-4
ը) –3-ից
-4
-5
-6
-7
-8
-9
-10
3)Գտե՛ք այն բոլոր ամբողջ արժեքները, որոնք աստղանիշի փոխարեն գրելու դեպքում կստացվի ճիշտ անհավասարություն.
ա) 0 < 2 < 3
բ) –4 < -3 < 0
գ) –4 < -1 < 3
դ) –5 < -3 < 5
ե) –14 < -9 < –5
զ) –28 < -25 < –22
Առաջին շրջանի ուսումնական պլան
- Դասացուցակի հղումը—https://docs.google.com/spreadsheets/d/1JgjlV4rEUa3tVajuhYx79SN6wFDz3m5v/edit#gid=802788652
- Ընտրության ձևը-ծրագրավորում,իսպաներեն
- Ֆիզկուլտուրայի ակումբը-նետաձգությւոն
- Լրացուցիչ հաճախում դպրոցում–
- Լրացուցիչ հաճախում դպրոցից դուրս-պար,լող
- Երկարօրյաից օգտվում եք-ոչ
- Դպրոցի տրանսպորտից օգտվում եք(միակողմանի,երկկողմանի)-միակողմանի
- Ինչ նախագիծ եք իրականացնում(հղումը)-