С. Баруздин

Кто жить умеет по часам
И ценит каждый час,
Того не надо по утрам
Будить по десять раз.
И он не станет говорить,
Что лень ему вставать,
Зарядку делать, руки мыть
И застилать кровать.
Умеет он одеться в срок,
Умыться и поeсть
И раньше, чем звенит звонок,
За парту в школе сесть.
(С. Баруздин)

Խոզն ու Ագռավը

ԽՈԶՆ ՈՒ ԱԳՌԱՎԸ                                                                                            Աթաբեկ Խնկոյան

Մի դարավոր կաղնու տակ
Խոզը ագահ ու անհագ,
Այնքան կաղին զխտվեց,
Որ ցած ընկավ ու փռվեց:
Զարթնեց քնից ու տակից
Ծառը փորեց արմատից:
Ի՞նչ ես անում, այ անգետ, —
Ագռավն ասաց վերևից: —
Խա՞ղ ես անում ծառի հետ,
Կչորանա արևից:
Չորանում է` չորանա,
Ինձ ի՞նչ օգուտ` զորանա,
Միայն կաղին ունենամ,
Ուտեմ, պառկեմ, գիրանամ:
Այ ապերախտ կենդանի,
Ով քեզ նման վիզ ունի`
Իր կույր աչքով չի տեսնի,
Որ կաղինը հյութալի
Լոկ այս ծառն է ձեզ տալի, —
Ագռավն ասավ խոզուկին,
Էն կախ գլուխ կուզիկին:

 

Առակից դուրս գրիր այն քառատողը, որտեղ կա՝ չորանա, զորանա, ունենամ, գիրանամ բառերը:

Կչորանա արևից:

Չորանում է` չորանա,

Ինձ ի՞նչ օգուտ` զորանա,

Միայն կաղին ունենամ,

 

Գրի՛ր բառեր որոնք սկսվում են օ և ո տառերով:

­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­Օդաչու,օդապարիկ,օր,օրացույց,օձ,օրորոց,օծանելիք,օրոր,օգնել,

Օգոստոս,Օշական,օվալ,օծել,օձաձև,օժտված,օրհնել,օպերա,

Օդորակիչ:

Ոսկի,որոնել,ոզնի,ոչխար,ոտք,ոհմակ,որոտալ,ոռնալ,որսորդ,

Ողորմելի,ողկույզ,ոջիլ,ոճրագործ,ոճ,ողբ,որս,ոտնաթաթ,

Ոտնահետք,ոռոգել,որդ,ողնաշար,ող,ոստայն,որովհետև:

Նախադասությունը լրացրո՛ւ:

Իմ գնդակը գլորվում է, որովհետև  բարձր տեղում է:

Ընկերս եկավ մեր տուն, որ միասին խաղանք:

Թռչունները չվում են տաք երկրներ, որովհետև ձմեռ է գալիս:

 

Հետաքրքիր է իմանալ:

Ինչպես է երկրի վրա առաջացել ջուրը

Գիտնականների մի մեծ խումբ կարծում է, որ Երկիր մոլորակը միլիոնավոր տարիներ եղել է առանց ջրի: Հետո, դարձյալ միլոնավոր տարիների ընթացքում մեր մոլորակը տիեզերքից ենթարկվել է բազմաթիվ <<ռմբակոծությունների>>, այսինքն, հազարավոր երկնաքարեր են ընկել մեր մոլորակ: Այդ երկնաքարերը պատված են եղել սառույցով, և, ընկնելով Երկրի վրա, սառույցը հալվել է ու դարձել ջուր: Այս տեսակետն, իհարկե, վերջնական ապացուցված չէ: Գիտնականներն անգամ փորձում են հասնել տիեզերք,  վերցնել երկնաքարերի սառույցի  նմուշն ու դրա բաղադրությունը համեմատել մեր ջրի հետ: Միայն այդ համեմատությունը կարող է վերջնական պատասխան տալ այդ հարցին:

 

 

 

 

 

Մի քանի հետքարքիր փաստեր ջրի մասին․

 

 

Ջուրը ծածկում է Երկիր մոլորակի մակերևույթի 2/3-ը և կենսականորեն անհրաժեշտ է կյանքի բոլոր ձևերի համար

Աշխարհում կա ջրի 1330 տեսակ /օրինակ՝ ծանր ջուր, այրվող ջուր, կոշտ ջուր, փափուկ ջուր և այլն/:

Երկրի հողային մասի մեջ ջուրը 10-12 անգամ ավելի շատ ջուր կա, քան համաշխարհային օվկիանոսում:

Երկրի ջրային պաշարի միայն 3%-ն է խմելու, ընդ որում դրա մեծ մասը սառցաբեկորների մեջ է: Խմելու պիտանի ջրի միայն 1.1%-ն է հասանելի մարդկանց:

Սովորական ջուրը սառչում է 0°С֊ում, մինչդեռ ծովի ջուրը սառչում է 1.91°С֊ում, իսկ ծանր ջուրը՝ 3,82°С-ում:

Ջուրը անդրադարձնում է լույսի միայն 5%-ը , այն դեպքում, երբ ձյունը’ 85%-ը: Օվկիանոսի սառույցի տակ անցնում է միայն 2%-ը:

Մարդու օրգանիզմի 65-70 տոկոսը կազմված է ջրից:

Մարդն առանց ջրի կարող է ապրել միայն 2-3 օր:

Տարվա ընթացքում մարդն օգտագործում է մոտ 60 տոննա ջուր:

Երբ մարդու մարմինը կորցնում է ջրի 2% -ը, մարդու մոտ ծարավ է առաջանում, 6-8% -ի դեպքում կիսաուշաթափ վիճակ, 10%-ի դեպքում սկսվում են հալյուցինացիաներ և առաջանում են խնդիրներ կուլ տալու հետ, իսկ 12%-ի դեպքում մարդը մահանում է :

Յուրաքանչյուր մարդ օրական պիտի խմի 2 լիտր ջուր՝ թեյից ու այլ հեղուկներից բացի:

Урок

Ես կարողանում եմ դահուկով սահել:

Я умею кататься на лыжах.

Ես չեմ կարողանում ֆուտբոլ խաղալ:

Я не умею играть в футбол.

Ես չեմ կարողանում սահել չմուշկներով:

Я не умею кататься на коньках.

Ես կարողանում եմ լողալ:

Я могу плавать.

Ես կարողանում եմ   շախմատ խաղալ:

Я могу играть в шахматы.

Ես կարողանում եմ դաշնամուր նվագել:

Я умею играть на пианино.

Ես կարողանում եմ վարել  հեծանիվ:

Я умею кататься на велосипеде.

Ես արդեն կարողանում եմ երգել :

Я уже могу петь.

Я не могу быстро бегать.

Ես չեմ կարողանում պարել:

Я не умею танцевать.