Չարենցի կյանքի մասին
Չարենցի անունի լեգենդը շատ տարբեր պատմություններ ունի։Օրինակ ամենատարծված լեգենդը այն է, որ նա փոքր ժամանակ շատ չար է եղել և նրան այնքան են ասել չար,որ նրա անունն էլ հենց Չարենց է մնացել։ Երկրորդ լեգենդը,որ Կարսում մի բժիշկ է լինում,որը հետագայում Չարենց մակագրությունն է վերցնում։Նրա ծննդավայրը Կարսն էր և նա նկարագրում էր Կարսը ինչպես փոշոտ,անկյանք փողոցներով,բերդերով մի քաղաք։1908-1912 թվականներին ուսում է ստացել, բայց չի կարողացել շարունակել,որովհետև չի կարողացել վճարի ուսման վարձը։Բայց հենց դպրոցը թողնելու ժամանակ լույս է առնում, նրա առաջին պոեմը։1915 թվականին թուրքերը հարձակվեցին հայերի վրա և այդ ժամանակ հայերը միտինգ կազմակերպեցին, ու հենց այդտեղ էր մի տղա,որի զինվորական հագուստը շատ մեծ էր նրա վրա։Բայց նրա աչքերը այնքան խորիմաստ էին, որ ոչ ոք չեր նայում համազգեստին, այն նայում էին նրա խորիմաստ աչքերին։Դպրոցը թողնելուց հետո, նա ինքնակրթությամբ է զբաղվել։1921 թվականի մայիսին նա ամուսնանում է Արփենիկ Տեր-Աստվածատրյանի հետ։Նրանք միասին մեկնում են Մոսկվա։1926 թվականին նրա ձեռբակալում են և տանում ուղղիչ տուն։1927 թվականին մահանում է նրա կինը։Նա շատ ծանր է տանում Արփենիկի մահը։Արփնիկի մահվան մյուս օրը Չարենցը այրում է նրա բոլոր զգեստները, որը նա արտասահմանից էր բերել։Նա հետևյալ ձև է պատճառաբանում այդ ամենը, որպեսզի ոչ մի կին չկարողանա դիպչել նրա զգեստերին։1937 թվականի Նոյեմբերի 27-ին ժամը 07:00-ին նա վաղճանվում է։