ՉԱՐԵՆՑԻ ՆԱՄԱԿԸ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ

«Ամենասիրելի Հովհ. Թումանյան

Խորապես ցավում եմ, որ հնարավորություն չունեմ անցնել Ձեզ մոտ և

ամենախորին հարգանքներս բերել Ձեզ, մեր խոսքի ամենամեծ վարպետին, մեր ամենասիրելի պոետին: Այսօր ժամը չորսին ես Ալեքսանդր Ֆեոդորովիչի հետ մեկնում եմ Երևան: Գնում եմ մեր երկիրը, խորապես համոզված լինելով, որ միմիայն այնտեղ, մեր հայրենի եզերքումմենք պիտի հնարավորություն ունենանք ստեղծելու մեր կուլտուրան, մեր գրական կուլտուրան, որը պետք է բխի Ձեր ստեղծագործության` որպես տեղական ստեղծագործության տրադիցիաներից: Դառը սրտով գնում եմ այստեղից, ցավելով, որ հնարավորություն չունեմ Ձեզ մոտ լինելու և հետևելու Ձեր ամոքմանը, նաիրյան խոսքի ավագ նահապետի ամոքմանը, որից դեռ այնքան իմաստուն և այնքան լիքը սպասումներ ունի հայրենի եզերքը:

Սիրելի Թումանյան, ես խորապես հավատում եմ, որ Դուք կառողջանաք , կկազդուրվեք և կնվիրեք մեզ Ձեր «Հազարան բլբուլը», որի մասին լսել եմ ես մանկությունից և սրտատրոփ սպասում եմ կատարմանը: Ընդունեցեք իմ ` Ձեր կրտսերագույն աշակերտի ամենաջերմ հարգանքները, հավատացած եղեք, որ ես Երևանում սրտատրոփ պիտի սպասեմ Ձեր վերադառնալուն և պիտի գամ Թիֆլիս` իմ անհուն ակնածանքը բերելու Ձեր վաստակած և իմաստուն կյանքին, որ նվիրել է հայրենի եզերքին այնքան «շռայլ» ձեռքով հոգեկան բարիքներ ու գանձեր:

Նորից և նորից ցանկանում եմ Ձեզ լիակատար առողջություն:

Համբուրում եմ Ձեր վաստակած ձեռքը:

Ձեր` Եղիշե Չարենց

Մոսկվա, 1 հունվարի 1923 թ.»:

Անհատական ուսումնական պլան

  • Դասացուցակ
Երկուշաբթի
Ֆիզկուլտ
Ֆիզկուլտ
Մաթեմ
Մայրենի
Բնագ
Անգլերեն
Երեքշաբթի
Մաթեմ
Բնագ
Ընտրություն
Ընտրություն
Երգ
Մայրենի
Չորեքշաբթի
Մաթեմ
Պար
Ռուսերեն
Մայրենի
Տեխնոլ
Հինգշաբթի
Պատմ
Անգլերեն
Ընտրություն
Ընտրություն
Մաթեմ
Մայրենի
Ուրբաթ
Տեխնոլ
Ռուսերեն
Մաթեմ ա․բ
Մայրենի
Պատմ
  • Ընդրություն-Գրաֆիկ Դիզայն,Իսպաներեն
  • Ֆիզկուլտուրա-Թեննիս
  • Տրանսպորտ-29
  • Լրացուցիչ պարապմունք կրթահամալիրում-դաշնամուր
  • Լրացուցիչ պարապմունք կրթահամալիրց դուրս-պար
  • Նախագծային աշխատանք-

Ուսումնական նախագիծ

  • Վրանային ճամբարի մասնակցություն-չկա
  • Ճամբարներ-Հունվարյան ճամբար
  • Այլ լրացումներ-չկա