Տեղեկություն Արցախի դրոշի մասին

Արցախի Հանրապետության պետական դրոշն ընդունվել է հանրապետության Գերագույն խորհրդի որոշմամբ՝ 1992 թվականի հունիսի 2-ին՝ Հայաստանի դրոշի նմանությամբ, ավելացված է միայն սպիտակ եռանկյունաձև նախշանկար։ Երկու ծայրերից սկսվող սպիտակ հնգատամ սանդղանման գորգանախշ, որը միանում է դրոշի մեկ երրորդ հատվածի վրա[10]։ Սպիտակ գորգանախշը խորհրդանշում է մայր Հայաստանից Արցախի բաժանումը և Հայրենիքին վերջնական միանալու ձգտումը[11]։ Դրոշի լայնության հարաբերակցությունը նրա երկարությանը կազմում է 1:2, որը հավասար է Հայաստանի դրոշի հարաբերությանը[10]։