Գործնական Քերականություն

  1. Տրված բառերը գործածելով՝ պատմություն հորինի՛ր:

Գոռգոռալ, դռդռալ, մռմռալ, հռհռալ, կռկռալ, ճռճռալ:

Բակում երեխաները գոռգռալով խաղում էին:Այդ րոպեին ուժեղ դռդռոց եկավ:Երեխաները վազեցին որ տեսնեն ինչ է:Նրանցից մեկը վազելուց ընկավ և ոտքը սկսեց մռմռալ:Մյուս երեխաները սկսեցին հռհռալ նրա վրա:Այդ րոպեին ագռավները սկսեցին կռկռալ և ուժեղ քամի սկսվեց:Քամուց սկսեցին ճոճանակները ճռճռալ և երեխաները վազեցին տուն:

2. Տրված հոմանիշներով կազմի՛ր նախադասություն:

ա) Կանաչ, զմրուխտե:

Աղջիկը ունի կանաչ,զմրուխտե երանգներով աչքեր:

բ) Բաժակ, գավաթ:
Տղամարդը բաժակով ջուր է խմում և մտածում է,թե երբ է ստանալու իր ոսկե գավաթը:

գ) Ձյունաթույր, ճերմակ, սպիտակ:

Ճերմակ ձմեռ եկավ,ծառերը սպիտակեցին, քաղաքը ձյունաթույր դարձավ:

3. Գրի՛ր տրված բառերի նույնարմատ հականիշները:

Օրինակ՝

կարևոր — անկարևոր,

ընդմիջումներով — անընդմեջ:

Գեղեցիկ-տգեղ, հաճելի-տհաճ, մարդկային-անմարդկային, գիտուն-անգետ, դուրեկան-անդուր, ուշադիր-անուշադիր, արժանի-անարժան, թևավոր-անթև, ախորժելի-անախորժ, գունեղ-անգույն, բնական-անբնական, խելոք-անխելք, կարևոր-անկարևոր, լուրջ-անլուրջ, անամպ-ամպոտ, տեղյակ-անտեղյակ, լուսավոր-անլույս, գերակշռել-անգեռակշռել, խոսուն-անխոս, կարևոր-անկարևոր

4. Տեքստում կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված հականիշները:

Հեռավոր-մերձավոր, ներկա-անցյալ, պատճառ-հետևանք, հանելուկ-լուծում, գրոհել-նահանջել, խաղաղ-անապահով:

Վերջին միլիոնավոր տարիների ընթացքում սառցադաշտերը մի քանի անգամ իջել են Սկանդինավյան լեռներից, գրոհել մինչև Միջերկրական ծով ու հետո կրկին նահանջել:

Սառցադաշտային ժամանակաշրջանը մեր մոլորակի հանելուկն է: Եվ անցյալում այդ շրջանին վերաբերող շատ բան դեռ ներկայում է: Դեռ պատճառ չունի այն հարցը, թե ինչի հետևանքով են առաջացել այդպիսի ցրտերը: Չգիտենք նաև մեր մոլորակի դեմքին հայտնված բազմաթիվ «վերքերի» ստույգ լուծումները: Իսկ ի՞նչ է բերելու հեռավոր ապագան: Մարդկությունը կարո՞ղ է հուսալ, որ Երկրի վրա մերձավոր կյանք է սկսվելու, թե՞ մեր մոլորակին տիեզերական խաղաղ ապագա է սպասվում:

5. Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր հոմանիշ բառերով:

Փարիզից Վարշավա թռչելիս լեհ կինոդերասան Ցիբուլսկու աչքով ընկավ (տեսավ), որ կողքի ուղևորը սիրտը դող ընկած (վախեցած) նստած է: Նա փորձեց հարևանին սիրտ տալ (օգնել):

— Մեր օրերում ինքնաթիռով թռչելը դատարկ բան է (անիմաստ),- ասաց,- նույնիսկ ավտոմեքենան ավելի վտանգավոր է: Էս քանի օրը բարեկամներիցս մեկի մեքենայի գլխին ինքնաթիռ ընկավ:

6. Տրված դարձվածքներն արտահայտի՛ր մեկական բառերով:

Պատի ծեփ դառնալ, պայման կապել, քիթը կախել, բերանը բաց մնալ, իրեն պատեպատ տալ:

Պատի ծեփ դառնալ-վախենալ

Պայման կապել-պայմանավորվել

Քիթը կախել-տխրել

Բերանը բաց մնալ-զարմանալ
Իրեն պատեպատ տալ-ջղայնանալ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *