Շառլ Ազնավուր

Երբ ես լսեցի Շառլ Ազնավուրի երգերը,ես շատ ցանկացա սովորել ֆրանսերեն և հիմա ես սովորում եմ ֆրանսերեն, որ կարողանամ հասկանալ նրա երգերի իմաստը։ Ինձ Շառլ ազնավուրի երգերից ամենաշատը դուր է գալիս  LA BOHÈME և She-ն։Ես չեմ մոռանա այն օրը, երբ  իմ քույրիկների հետ գնացի Շառլ Ազնավուրին նվիրված համերգին,որին նաև ներկա էր հենց ինքը՝ Շառլ Ազնավուրը ։Նա նստած էր երկու շարք այն կողմ։Շատ մեծ հպարտություն եմ զգում,որ տեսել եմ նրան,թեկուզ այդ ժամանակ հինգ տարեկան էի։

О профессиях

О профессиях
— Моя мама — врач, — говорит Наташа. — Все
хорошо знают, какая работа у врача: лечить людей.
Я люблю рассказывать о маминой работе.
— Мой отец — шофёр, — говорит Катя. — Все
знают, какая работа у шофёра: возить людей. Мой
папа редко говорит о своей работе, но он может целый час говорить об автомобилях, моторах, дорогах.
— Мой папа — геолог, — говорит Лена, и ребята
замолкают. Все смотрят на неё.
— А кто такой геолог? — спрашивает Катя.
— Геолог собирает дорогие камни! Однажды
и я нашла горный хрусталь, — с гордостью сказала Лена, — а мой папа нашёл мрамор, уголь и другие
камни.

Ավստրալիայի հայտնագործումը

Հին աշխարհի շատ իմաստուններ համոզված Էին, որ հյուսիսային կիսագնդում ընկած հսկայական ցամաքի պես, երկրագնդի հավասա­րակշռության պահպանման համար, հարավային կիսագնդում պետք է գտնվի մեծ, ամբողջական ցամաք: Այդ անհայտ ցամաքը փնտրել են շատ ծովագնացներ, որի արդյունքում հայտնաբերվել են Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների անհայտ շրջաններ, մեծ ու փոքր բազմաթիվ կղզիներ:

Հարավային մայրցամաքի հայտնագործմամբ զբաղվել են Եվրոպայի բոլոր ծովային հզոր տերությունները: Դրանցից ուշագրավ են հոլան­դացիների արշավախմբերի՝  հատկապես Աբել Թասմանի գլխավորած արշավախմբի հետազոտությունները: Թասմանը 1642 թվականին դուրս գալով Բատավիայից (Ջակարտա)՝ մոտենում Է Ավստրալիայի հյուսիսային ափերին: Այնուհետև Խաղաղ օվկիանոսում մի շարք կղզիների ուսումնասիրությունից հետո նավարկում է Ավստրալիայի արևելյան ու հարավային ափերով: Թասմանը, նավարկելով հարավային անհայտ մայրցամաքի առափնյա ջրերով և հայտնագործելով Ավստրալիան, ապացուցեց, որ վերջինիս տարածքը այնքան Էլ մեծ չէ: Սակայն հո­լանդացիները աշխարհագրական այս հայտնագործությունը գաղտնի պահեցին, և աշխարհին Ավստրալիան հայտնի դարձավ ավելի քան մեկ դար հետո՝  անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկի շուրջերկրյա ճանապար­հորդությունների արդյունքում: Կուկը երկրագնդի խոշոր ուսումնա­սիրողներից է և իրականացրել է երեք շուրջերկրյա ճանապարհոր­դություններ:

Կուկին հանձնարարված էր Բրիտանա­կան կայսրությանը ենթարկելու նպատակով հայտնաբերել Խաղաղ օվկիանոսի հարա­վային շրջանների ջրերում գտնվող անհայտ ցամաքային տարածքներ: 1769-1771 թվա­կաններին նա իրականացնում է առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը: Դուրս գալով Անգլիայից՝ Կուկը կտրում-անցնում է Ատլանտյան օվկիանոսը, շրջանցում Հարա­վային Ամերիկան և ուղղվում դեպի Խաղաղ օվկիանոսի ջրերում գտվող Ընկերության կղզիներ: Այստեղից դուրս գալով՝ Կուկը ուղևորվում է դեպի հարավ, հասնում Նոր Ձելանդիա կղզիներ: Այդ կղզիների շուրջը նավարկելով՝ նա նախ ապացուցում է, որ դրանք կղզիներ են, ապա՝ կազմում է դրանց մանրամասն քարտեզը: Նոր Չելանդիայից Կուկը նախ՝ ուղևորվում է արևմուտք, ապա՝ Ավստրալիայի ափերը հասնելուց հետո, թեքվում է դեպի հյուսիս և դրանց երկայնքով շարունակում նավարկությունը մինչև մայրցամաքի հյու­սիսային ծայրակետը: Նա Ավստրալիայի արևելյան ափերը հայ­տարարում է Անգլիայի տիրապետության տակ գտնվող շրջաններ և դրանք մի ընդհանուր անունով կոչում «Նոր Հարավային Ուելս»: Դրանից հետո Կուկը վերադառնում է Անգլիա:

Անգնահատելի է Ջեյմս Կուկի բոլոր ճանապարհորդությունների նշանակությունը: Նրա ավանդը վիթխարի է ոչ միայն Ավստրալիայի հայտնադործման մեջ, այլև Համաշխարհային օվկիանոսի տարբեր շրջանների հետազոտման, նոր կղզիների հայտնադործման և Անտարկտիդա մայրցամաքի հայտնադործման նախապատրաստման գործում: Նա նկատելիորեն ընդարձակեց Բրիտանական կայսրության սահմանները: Պատահական չէ, որ Կուկի հայտնագործած կղզիների մեծ մասը և Ավստրալական Միությունը այժմ մտնում են Բրիտանական Համագործակցության երկրների մեջ:

Ջ. Կուկի վաստակը մարդկության առջև բարձր է գնահատվել, և նրա անունով են կոչվում ավելի բան 20 աշխարհագրական օբյեկտ՝ լեռ, կղզիներ, նեղուց:

Հետագայում, երբ ուսումնասիրվեցին Ավստրալիայի բուսական և կենդանական աշխարհը, բնական հարստությունները, հայտնի դարձան յուրօրինակ պարկավոր կենդանիները՝ կենգուրուն, կոալան (պար­կավոր արջ), աշխարհի խոշոր ծառատեսակներից էվկալիպտը և այլն: Կուկի կողմից Ավստրալիայի հայտնադործումից հետո անգլիա­ցիները գաղութացրին այս յուրօրինակ մայրցամաքը: Մայրցամաքի առանձին մասեր յուրացնելիս նրանք մասսայաբար ոչնչացնում էին տեղաբնիկներին: Անգլիացիներն այստեղ բերեցին դինգո շանը, ճագարներին, որոնք նպաստավոր բնական պայմանների շնորհիվ վայրենացան և այնքան բազմացան, որ այժմ լուրջ վնասներ են հասցնում ոչ միայն մշակաբույսերի ցանքսերին, այլև վայրի բնությանը: Այժմ Ավստրալիա մայրցամաքում գտնվում է բավականին զարգացած մի պետություն՝ Ավստրալական Միությունը:

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ էին հին աշխարհի շատ իմաստուններ համոզ­ված, որ գոյություն ունի հարավային մեծ ցամաք:

Հին աշխարհի շատ իմաստուններ համոզված Էին, որ հյուսիսային կիսագնդում ընկած հսկայական ցամաքի պես, երկրագնդի հավասա­րակշռության պահպանման համար, հարավային կիսագնդում պետք է գտնվի մեծ, ամբողջական ցամաք: Այդ անհայտ ցամաքը փնտրել են շատ ծովագնացներ, որի արդյունքում հայտնաբերվել են Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների անհայտ շրջաններ, մեծ ու փոքր բազմաթիվ կղզիներ:

  1. Ովքե՞ր և ինչպե՞ս են հայտնտգործել Ավստրալիան:

Ավստրալիան հայտնագործվել է երկու անգամ, առաջինը՝ հոլանդացի Աբել Թասմանի, իսկ երկրորդը՝ Անգլիացի Ջեյմս Կուկի կողմից: Ավստրալիան հայտնագործվել է հարավային ցամաքի որոնման արդյունքում:Թասմանը 1642 թվականին դուրս գալով Բատավիայից (Ջակարտա)՝ մոտենում Է Ավստրալիայի հյուսիսային ափերին: Այնուհետև Խաղաղ օվկիանոսում մի շարք կղզիների ուսումնասիրությունից հետո նավարկում է Ավստրալիայի արևելյան ու հարավային ափերով: Թասմանը, նավարկելով հարավային անհայտ մայրցամաքի առափնյա ջրերով և հայտնագործելով Ավստրալիան, ապացուցեց, որ վերջինիս տարածքը այնքան Էլ մեծ չէ: Սակայն հո­լանդացիները աշխարհագրական այս հայտնագործությունը գաղտնի պահեցին, և աշխարհին Ավստրալիան հայտնի դարձավ ավելի քան մեկ դար հետո՝  անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկի շուրջերկրյա ճանապար­հորդությունների արդյունքում:

  1. Ինչո՞վ է տարբերվում Ավստրալիան մյուս մայրցամաք­ներից:

Ավստրալիան տարբերվում է մյուս մայրցամաքներից իր կենդանական և բուսական աշխարհով։

Ավստրալիան հայտնագործվել է երկու անգամ, առաջինը՝ հոլանդացի Աբել Թասմանի, իսկ երկրորդը՝ Անգլիացի Ջեյմս Կուկի կողմից: Ավստրալիան հայտնագործվել է հարավային ցամաքի որոնման արդյունքում: Այս մայրցամաքում են ապրում կենգուրուն, պարկավոր արջը, այստեղ Է աճում երկրագնդի հսկա ծառերից Էվկալիպտը:

Ա․ Իսահակյան-Երջանիկ խրճիթը

Զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց կար:

Ջրաղացի դռան առջև, կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ջրաղացպանը և չիբուխը գոհ ծխում. կողքին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ՝ նրանց երեխան, խաղ էր անում:

Մեղմիկ սոսափում էր ուռենին, և ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում:

***

Ինչպես եղավ, մի օր այդ սիրուն մանուկը վազելով թիթեռնիկի հետևից, հեռացավ ջրաղացից, ընկավ մացառների մեջ, անցավ ձորակից ձորակ, կորցրեց ջրաղացի շավիղը ու գնաց, գնաց, հասավ մեծ ճանապարհին, նստեց եզերքին ու լաց եղավ:

Անցավ մի քարավան. մի ուղևոր տեսավ լացող մանուկին, խղճաց, վեր առավ և իր հետ տարավ:

Տարավ իր տունը, և որովհետև զավակ չուներ, որդեգրեց նրան:

***

Մանուկը մեծացավ, դարձավ մի շնորհալի երիտասարդ:

Ամենքը սիրում էին նրան և ուրախանում նրա վրա, բայց նա տխուր էր, միշտ տխուր:

Երբ երեկոները մենակ նստում էր իրենց շքեղ պատշգամբում, որի շուրջը բացվում էր պարտեզը հովասուն ծառերով և կարկաչուն շատրվաններով՝ նրա հոգին սլանում էր մի ուրիշ վայր, որ հեռավոր երազի պես մեկ երևում էր, մեկ չքանում…Երևում էր մի խեղճ ջրաղաց զմրուխտյա գետակի վրա, որ օր ու գիշեր մանկության պես սիրուն մի հին հեքիաթ էր պատմում, տեսնում էր երկու հարազատ դեմքեր՝ նստած կանաչ ուռենու տակ. մեկը մտքի մեջ ընկած չիբուխ է ծխում, մյուսը արցունքոտ աչքերով նայում է հեռուն:

-Ինչու՞ ես տխուր, իմ որդի, -ասում էր հարուստ հայրը նրան,-ի՞նչդ է պակաս, թե սեր ունես մի աղջկա, հայտնիր, թե չէ, ինչ կա…

Եվ խնջույք էր սարքել բարի հայրը որդուն ուրախացնելու համար. դահլիճները լուսավորված էին ջահերով. նազելի աղջիկները պատել էին երտասարդի շուրջը, ասում ու ծիծաղում էին:

***

Եվ երիտասարդը մի օր զգույշ դուրս ելավ դահլիճներից, անհայտացավ խավարի մեջ ու էլ չվերադարձավ:

Նա գնաց, շրջեց, թափառեց շատ ու շատ տեղեր, հարցուփորձ արավ և մի օր վերջալույսի շողերի տակ տեսավ զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց: Տեսավ՝ ջրաղացին կռնակը տվել է մի հին խրճիթ, որի բուխարիկից մարմանդ ծուխ է ելնում:

Մոտեցավ խրճիթին, կամացուկ նայեց լուսամուտից ներս. նստել էր մի ալևոր մարդ և մտախոհ չիբուխ էր ծխում. մի երերուն պառավ ցամաքած ձեռքերով սեղան էր փռում: Երբ նրանք հացի նստան, պառավը վերցրեց մի կտոր հաց ու ասավ.

-Այս էլ որդուս բաժինը:

-Ա՜յ կնիկ, այս քանի տարի է, միշտ էլ որդուս բաժինն ես պահում ու առավոտ անծանոթ անցորդներին տալիս…Հե՜յ մեր որդին էլ չի գա:

-Ա՜յ մարդ, աստված գիտե, մեր որդին հիմա ու պատի տակ կուչ է եկել. ուրիշի մոր ձեռքին է նայում, կարելի է այն մոր տղան էլ հեռու տեղ է, ու ես նրան իմ որդուս բաժինն եմ տալիս. ինչ իմանաս, կարելի է նայել իմ որդուս իրենից բաժին է տալիս…

***

Այդ միջոցին ներս ընկավ որդին, գրկեց մորն ու հորը, համբուրեց և լացեց:

-Ա՜ , մեր որդին,-բացականչեցին ծերունիները և գրկերի մեջ առան իրենց կորած, կարոտացած որդուն և լաց եղան:

Օջախի մեջ կարմիր կրակը ուրախ-ուրախ թևին է տալիս, պայծառ ու տաք ժպիտով լցնում է երջանիկ խրճիթը:

Ջրաղացը անուշ-անուշ մտմտալով, մանուկ օրերից մի հեքիաթ է պատմում՝ մանկության պես սիրուն մանկության պես ոսկի…

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

թիկն տալ-Թիկնել, թիկունքով հենվել մի բանի:

մացառ-Փշոտ թփաբույս:

երերուն-Երերացող, տարուբերվող:

  1. Քո սիրած գույնով ներկիր այն հատվածները, որտեղ երևում է խրճիթի երջանիկ լինելը:
  2. Գրիր մգեցրած բառերի հոմանիշները:

Մեղմիկ-Մեղմ, մեղմագին, հանդարտ

մտմտալ-Մտածել, մտորել, խորհել

շավիղ-ճանապարհ, ուղի, արահետ

շնորհալի-Տաղանդավոր, մեծաշնորհ

ուրախանալ- Զվարճանալ,հրճվել

շքեղ-շլացուցիչ,հոյակապ

վերջալույս- Մայրամուտ, արևամուտ, իրիկնամուտ, իրիկնալույս, մթնշաղ

  1. Վերնագրիր առանձնացված հատվածները:

Ջրաղացպանը

Մոլորված մանուկը

Հիշողություն

Վերադարձ

Ուրախ խրճիթը

  1. Ընտրիր հատվածներից մեկը և գրավոր պատմիր:

Հիշողությունները տղային հանգիստ չէին տալիս և նա որոշեց գնալ հիշողության հետքերով։Երկար գնալուց հետո,նա նկատեց զմրուխտյա գետակի վրա մի ջրաղաց։Ջրաղացին էլ կռնակը տվել էր մի հին խրճիթ։Նա մոտեցավ խրճիթին և պատուհանից նայում էր,թե ինչպես է մի ալևոր մարդ չիբուխ ծխում,իսկ մի երերուն պառավ ցամաքած ձեռքերով փորձում հաց դնել սեղանին։Տղան լսում է,թե ինչպես են նրանք իրենց կորած տղայի մասին խոսում։ԵՎ այդ ժամանակ նա մտնում է ներս։

  1. Ի՞նչ ես կարծում՝ տղան ճի՞շտ վարվեց, երբ թողեց իրեն մեծացրած ծնողներին:

Այո,նա ճիշտ վարվեց,նա պետք էր գտներ իր ծնողներին,քանի որ հիշողությունները և անհանգիստ մտքերը նրան հանգիստ չէին տալիս։

Մաթեմատիկա 18.11.2021

Վարժ՝360

ա) Կան 11լ,4լ և 3լ տարողությամբ դույլեր։11լ տարողությամբ դույլը ամբողջությամբ լցված է ջրով,իսկ մյուս երկուսը դատարկ են։Ինչպե՞ս առանձնացնել 6 լ ջուր մեկ դույլի մեջ։

11 7 7 10 10 6
4 4 1 1 0 4
3 0 3 0 1 1

բ) Կան 11լ,4լ և 3լ տարողությամբ դույլեր։11լ տարողությամբ դույլը ամբողջությամբ լցված է ջրով,իսկ մյուս երկուսը դատարկ են։Ինչպե՞ս առանձնացնել 10 լ ջուր մեկ դույլի մեջ։

11 7 7 10
4 4 1 1
3 0 3 0

Վարժ՝365

ա) Երկու թվերի քանորդը 24 է։Բաժանարարը 215-ն է։Գտիր բաժանելին և կազմիր հավասարություն:

215×24=5160

5160:215=24

բ) Երկու թվերի արտադրյալը 7040 է։Արտադրիչներից մեկը 22-ն է:Գտիր մյուս արտադրիչը և կազմիր հավասարություն։

7040:22=320

22×320=7040

գ) Երկու թվերի գումարը 453 է։Գումարելիներից մեկը 39-ն է։Գտիր մյուս գումարելիներին և կազմիր հավասարություն։

453-39=414

414+39=453

դ) Երկու թվերի տարբերությունը  318 է։Նվազելին 1000-ն է։Գտիր մյուս գումարելին և կազմիր հավասարություն։

1000+318=1318

1318-1000=318

Վարժ՝366

ա) 7560:(1512:12:14)-840000:1000=0

1512:12=126

126:14=9

7560:9=840

840000:1000=840

840-840=0

բ) 10000-(2012+6420)-(3580-2012)=0

2012+6420=8432

10000-8432=1568

3580-2012=1568

1568-1568=0

Վարժ՝358

ա) Եթե Կարենն իր ունեցած գումարից ծախսեր 80 դրամ,ապա նրա մոտ կմնար այնքան գումար,որքան ունի հայկը։Հաշվիր,թե նրանցից յուրաքանչյուրը որքան գումար ունի,եթե նրանք միասին ունեն 1400 դրամ։

1400-80=1320

1320:2=660

660+80=740

Պատ՝․Հայկ 660,Կարեն 740։

բ) Եթե մայրիկը Սոնային տա ևս 300 դրամ,ապա Սոնան կունենա այնքան գումար,որքան ունի եղբայրը։Հաշվիր,թե նրանցից յուրաքանչյուրը որքան գումար ունի,եթե նրանք միասին ունեն 2500 դրամ։

2500-300=2200

2200:2=1100

1100+300=1400

Պատ՝․Եղբայր 1400,Սոնա 1100