Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան, բացվել է 1963 թվականի հոկտեմբերի 31-ին, գտնվում է Բաղրամյան պողոտային զուգահեռ Զարոբյան փողոցում։ Այս տանն Ավետիք Իսահակյանն ապրել է իր կյանքի վերջին տասը տարին։Ընդգրկված է Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

1945 թվականին մեծ բանաստեղծի ծննդյան 70-ամյակի առթիվ Հայաստանի կառավարությունը Իսահակյանին առանձնատուն նվիրելու որոշում է ընդունել։ Շենքը կառուցվել է ճարտարապետ Պերճանուշ Մսրյանի նախագծով, Իսահակյանի ցանկությամբ՝ սրբատաշ սև տուֆ քարով։ Այն երկհարկանի է, արտաքին տեսքով նման է հայկական մատուռի` եռանկյունի գմբեթով, մուտք-գավիթով։ Գլխավոր մուտքի կողմից` երկրորդ հարկում՝ կամարաձև քարե տանիքի տակ, գտնվում է փոքրիկ պատշգամբը։ Քարե վեց աստիճանները տանում են դեպի շքամուտք։ Տան հետևի մասում ամառային ընդարձակ պատշգամբն է, որի դիմաց և աջ կողմում տարածվում է այգին։ Գլխավոր մուտքի աջ և ձախ կողմերում ծաղկանոցներ են։

1946 թվականից Իսահակյանն ընտանիքով բնակություն է հաստատել այդ տանը։ Այս տանը հյուր են եղել անվանի մարդիկ՝ Պաբլո Ներուդան[2], Ժորժի Ամադուն, Անտանաս Վենցլովան, Ամենայն հայոց կաթողիկոսները, Արամ Խաչատրյանը, Մարտիրոս Սարյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Հակոբ Կոջոյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Հովհաննես Շիրազը, Սիլվա Կապուտիկյանը և այլք։ Իսահակյանի մահից հետո՝ 1958 թվականին, ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի մարտի 1-ի թիվ 67-Պ որոշմամբ հայ մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի հիշատակը հավերժացնելու նպատակով առանձնատունը վերածվել է տուն-թանգարանի։ Շենքը մասնակի փոփոխվել է. երկրորդ հարկի հետին մասում կառուցվել են մեծ սրահ և աշխատասենյակներ, տան փայտե պատշգամբը և սանդուղքը քարապատվել են։\

 

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան հասնելու համար պետք է գնանք՝

Ծովակալ Իսակովի փողոց

Բագրատունյաց փողոց

Արշակունյաց փողոց

Կենտրոնով

Բաղրամյան փողոց

Զարոբյան փողոց

Տեղեկություն Երևան քաղաքի մասին

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *