Մի անգամ անմարդ կղզում

Մի օր ես ընկա անմարդաբնակ կղզի, չգիտեմ՝ ինչպես դա պատահեց։Այդ կղզում կար մի ծառ,որի վրա երկու կոկոս կար։Ես զգացի,որ ուտել եմ ուզում,որոշեցի ծառը շարժել,որ կոկոսն ընկնի։Կոկոսն ընկավ, բայց չկոտրվեց։Ես ոչինչ չունեի ձեռքի տակ,որ կիսեի այն։Հետո միտքս եկավ գցել այն կամ շպրտել։Գցեցի, բայց ընկավ ջուրը։Ջուրը տարավ իմ կշտանալու միակ միջոցը։Որոշոցի երկրորդ կոկոսը վերցնել։Մի կերպ վերցրի։Տարբեր ձևերով փորձեցի բացել,  չստացվեց։Ես շոգում էի,որոշեցի լողալ։Լողացի․ արդյունքում մի կորալ գտա։Կորալը գցեցի կոկոսի վրա, կոկոսը կոտրվեց։Այնքան լավ տեսք ուներ կոկոսը,որ առանց մի վայրկյան սպասելու գնացի,որ ուտեմ այն։Երբ ուզում էի ուտել,հայտնվեցի անկողնումս։Պարզվեց՝ երազ էր։