Մաթեմատիկա ա․բ

1. Նկարներից որո՞ւմ է սպիտակ մասը հավասար մոխրագույն մասին:
(A) (B) (C) (D) (E)
2. Իմ հովանոցի արտաքին կողմի վրա գրված է KANGAROO բառը, ինչպես
ցույց է տրված նկարում: Ներքևում բերված նկարներից որո՞ւմ ցույց
տրված հովանոցն իմը չէ:
(A) (B) (C) (D) (E)
3. Սամվելը նկարում բերված 9 քառակուսիները ներկել է սև, սպիտակ և
մոխրագույն: Ամենաքիչը քանի՞ քառակուսու գույն պետք է նա փոխի
նշված գույներից որևէ մեկով, որպեսզի ընդհանուր կողմ ունեցող
ցանկացած երկու քառակուսի լինեն տարբեր գույների:
(A) 2 (B) 3 (C) 4 (D) 5 (E) 6
4. Կա 10 բադ: Դրանցից 5-ը ձու է ածում ամեն օր, մնացած 5-ը՝ օրումեջ: Քանի՞ ձու կածի
այդ 10 բադը 10 օրում:
(A) 75 (B) 60 (C) 50 (D) 25 (E) 10
5. Նկարում բերված պատկերի յուրաքանչյուր քառակուսու մակերեսը 4 սմ2 է:
Որքա՞ն է հաստ սև գծի երկարությունը:
(A) 16 սմ (B) 18 սմ (C) 20 սմ (D) 21 սմ (E) 23 սմ
6. Կոտորակներից ո՞րն է 2-ից փոքր:
(A) ଵଽ଼ (B) ଶ଴ଽ (C) ଶଵଵ଴ (D) ଶଶଵଵ (E) ଶଷଵଶ
7. Որքա՞ն է կշռում Դիտան:

(A) 2 կգ (B) 3 կգ (C) 4 կգ (D) 5 կգ (E) 6 կգ

8. Վազգենը խոշորացույցով նայում է պատի վրայի պատկերի տարբեր
մասերին (տե՛ս նկարը): Բերված նկարներից ո՞րը նա չի կարող տեսնել:
(A) (B) (C) (D) (E)
9. Բաբկենի այգում յուրաքանչյուր բույս ունի կամ միայն 5 տերև, կամ 2
տերև ու 1 ծաղիկ: Բոլոր բույսերը միասին ունեն 6 ծաղիկ և 42 տերև:
Քանի՞ բույս կա Բաբկենի այգում:
(A) 10 (B) 12 (C) 13 (D) 15 (E) 16
10. Անուշն ունի նույն երկարությամբ չորս թղթե ժապավեն: Նա դրանցից երկուսն իրար է
սոսնձում՝ դնելով ժապավենների ծայրերը մեկը մյուսի վրա 10 սմ վերադրումով, և
ստանում 50 սմ երկարությամբ մեկ ժապավեն (տե՛ս նկարը): Մյուս երկու թղթե
ժապավենով նա ցանկանում է ստանալ 56 սմ երկարությամբ մեկ ժապավեն: Այդ
դեպքում ի՞նչ երկարություն պետք է ունենա վերադրումը:
(A) 4 սմ (B) 6 սմ (C) 8 սմ (D) 10 սմ (E) 12 սմ
4 միավոր գնահատվող խնդիրներ
11. Նկարում բերված պատկերը ստացվել է 6 հատ քառակուսիներից, որոնց
կողմի երկարությունը 1 սմ է: Որքա՞ն է այդ պատկերի պարագիծը:
(A) 9 սմ (B) 10 սմ (C) 11 սմ (D) 12 սմ (E) 13 սմ
12. Ամեն օր Մարիամը գրառում է տվյալ օրվա ամսաթիվն ու ամիսը և գումարում այդ
գրառման թվանշանները: Օրինակ՝ մարտի 26-ը նա գրառում է որպես 26.03 և հաշվում՝
2+6+0+3=11: Ո՞րն է այն ամենամեծ գումարը, որ Մարիամը կստանա տարվա
ընթացքում:
(A) 7 (B) 13 (C) 14 (D) 16 (E) 20
13. Նկարում բերված ܦܥܤܣ ուղղանկյունը բաղկացած է 4 միանման
փոքր ուղղանկյուններից: Դիցուք ܥܤ կողմի երկարությունը 1 սմ
է: Որքա՞ն է ܤܣ կողմի երկարությունը:
(A) 4 սմ (B) 3 սմ (C) 2 սմ (D) 1 սմ (E) 0,5 սմ
14. Բերված պատկերներից ո՞րը ծալելու դեպքում հնարավոր չէ ստանալ բուրգ:
(A) (B) (C) (D) (E)
15. Ջուլհակների փողոցի երկայնքով կողք կողքի կա 9 տուն: Յուրաքանչյուր տանը
բնակվում է ամենաքիչը մեկ մարդ: Ցանկացած երկու հարևան տներում միասին
բնակվում է ամենաշատը վեց մարդ: Ամենաշատը քանի՞ մարդ կարող է ապրել
Ջուլհակների փողոցում:
(A) 23 (B) 25 (C) 27 (D) 29 (E) 31

16. Լուսինեն ու նրա մայրը ծնվել են հունվարին: 2015
թ. մարտի 19-ին Լուսինեն գումարեց
իր ծննդյան թիվը, իր մոր ծննդյան թիվը, իր տարիքը
և իր մոր տարիքը: Ի՞նչ գումար
ստացավ նա:
(A) 4028 (B) 4029 (C) 4030 (D) 4031 (E) 4032
17. Ուղղանկյան մակերեսը 12 սմ2 է: Նրա կողմերի երկարությունները բնական թվեր են:
Այդ դեպքում տվյալ ուղղանկյան պարագիծը կարող է լինել՝
(A) 20 սմ (B) 26 սմ (C) 28 սմ (D) 32 սմ (E) 48 սմ
18. Նկարում ցույց տրված պատկերի 9 հատվածներից յուրաքանչյուրը
պետք է ներկել կամ կարմիր, կամ կապույտ, կամ կանաչ:
Պատկերի յուրաքանչյուր եռանկյան երեք կողմերը պետք է լինեն
տարբեր գույների: Հատվածներից երեքի գույները ցույց են տրված
նկարում: Ի՞նչ գույն կարող է ունենալ
ݔ-ով նշված հատվածը:
(A) միայն կապույտ (B) միայն կանաչ (C) միայն կարմիր
(D) կապույտ, կանաչ կամ կարմիր (E) Հնարավոր չէ նման ձևով ներկել:
19. Տոպրակի մեջ կան 3 կանաչ
և 5 դեղին խնձոր, 7 կանաչ
և 2 դեղին տանձ: Լևոնը
տոպրակի միջից մեկ առ մեկ պատահական կերպով հանում է մրգերը: Ամենաքիչը
քանի՞ միրգ պետք է հանի Լևոնը, որպեսզի վստահ լինի, որ կունենա նույն գույնի
առնվազն մեկ խնձոր
և մեկ տանձ:
(A) 9 (B) 10 (C) 11 (D) 12 (E) 13
20. Ներկայացվում է շախմատի նոր խաղաքար, որը կոչվում է «կենգուրու»: Յուրաքանչյուր
քայլի ընթացքում այն ցատկում է 3 քառակուսի ուղղահայաց
և 1
քառակուսի հորիզոնական ուղղությամբ կամ 3 քառակուսի
հորիզոնական
և 1 քառակուսի ուղղահայաց ուղղությամբ, ինչպես
ցույց է տրված նկարում: Ամենաքիչը քանի՞ ցատկ պետք է կատարի
«կենգուրու» խաղաքարը, որպեսզի այն քառակուսուց, որում նա
գտնվում է նկարում, հայտնվի A-ով նշված քառակուսում:
(A) 2 (B) 3 (C) 4 (D) 5 (E) 6
5 միավոր գնահատվող խնդիրներ
21. Նկարում բերված գումարման մեջ նույն տառերին համապատասխանում են
նույն թվանշանները, տարբեր տառերին՝ տարբեր թվանշաններ: Ո՞ր
թվանշանն է համապատասխանում X տառին:
(A) 2 (B) 3 (C) 4 (D) 5 (E) 6
22. Գոհարը գնեց երեք խաղալիք: Առաջին խաղալիքի համար նա վճարեց իր ունեցած
ամբողջ գումարի կեսը
և ևս 100 դրամ: Երկրորդ խաղալիքի համար նա վճարեց մնացած
գումարի կեսը
և ևս 200 դրամ: Երրորդ խաղալիքի համար նա վճարեց մնացած գումարի
կեսը
և ևս 300 դրամ՝ այդպիսով ծախսելով իր ունեցած ամբողջ գումարը: Գոհարը քանի՞
դրամ ուներ սկզբում:
(A) 3600 դրամ (B) 4500 դրամ (C) 3400 դրամ (D) 6500 դրամ (E) 10000 դրամ
23. Կարինեն ցանկանում է թուղթը ծալելով ստանալ խորանարդ: Նա 6
քառակուսու փոխարեն թղթի վրա սխալմամբ գծել է 7 քառակուսի
(տե՛ս նկարը): Կարինեն ո՞ր քառակուսին պետք է ջնջի, որպեսզի

մնացած իրար կպած քառակուսիներից ստանա խորանարդ:
(A) միայն համար 4-
ը (B) միայն համար 7-
ը (C) համար 3-
ը կամ 4-
ը
(D) համար 3-
ը կամ 7-
ը (E) համար 3-
ը, 4-
ը կամ 7-
ը
24. 100 թիվը բազմապատկում են 2-ով կամ 3-ով, ապա արդյունքին գումարում 1 կամ 2
և
այնուհետև ստացված արդյունքը բաժանում 3-
ի կամ 4-
ի: Վերջնական արդյունքը
բնական թիվ է: Ո՞րն է այդ թիվը:
(A) 50 (B) 51 (C) 67 (D) 68
(E) Հնարավոր է ստանալ մեկից ավելի արդյունք:
25.
ܥ ,ܤ ,ܣ
և
ܦ թվանշաններով կազմված քառանիշ թիվը կարելի է ներկայացնել ܦܥܤܣ തതതതതതതത
տեսքով: ܦܥܤܣ തതതതതതതത քառանիշ թվի
ܥ ,ܤ ,ܣ
և
ܦ թվանշանները աճում են ձախից աջ: Որքա՞ն է
երկնիշ ܦܤതതതത և ܥܣതതതത թվերի ܦܤതതതത– ܥܣതതതത տարբերության հնարավոր առավելագույն արժեքը:
(A) 86 (B) 61 (C) 56 (D) 50 (E) 16
26. Արեգը խորանարդի յուրաքանչյուր նիստի վրա գրեց թվեր, այնուհետև յուրաքանչյուր
գագաթի համար գումարեց այն երեք նիստերի վրա գրված թվերը,
որոնց վրա կա տվյալ գագաթը: Օրինակ՝
ܤ գագաթի համար նա
ܨܧܣܤ ,ܣܦܥܤ է գումարել
և ܥܩܨܤ նիստերի վրա գրված թվերը: ܥ ,ܦ
և
ܧ
գագաթների համար Արեգը ստացավ համապատասխանաբար 14, 16
և
24 թվերը: Ի՞նչ թիվ նա կստանա
ܨ գագաթի համար:
(A) 15 (B) 19 (C) 22 (D) 24 (E) 26
27. Գնացքն ունի 12 վագոն: Յուրաքանչյուր վագոն ունի խցիկների միևնույն քանակը:
Տիգրանը ճանապարհորդում է գնացքի սկզբից հաշված 18-րդ խցիկում, որը գտնվում է
3-րդ վագոնում: Լիլիթը նստել է գնացքի սկզբից հաշված 50-րդ խցիկում, որը գտնվում է
7-րդ վագոնում: Քանի՞ խցիկ կա յուրաքանչյուր վագոնում:
(A) 7 (B) 8 (C) 9 (D) 10 (E) 12
28. Քանի՞ տարբեր եղանակով կարելի է տեղավորել 3 միանման կենգուրուները նկարում
պատկերված վանդակներից երեքում այնպես, որ ոչ մի երկու կենգուրու չլինի հարևան
վանդակներում:
(A) 7 (B) 8 (C) 9 (D) 10 (E) 11
29. Գծի վրա նշված է չորս կետ: Դրանց միջև հեռավորությունները, ըստ աճման կարգի,
հետևյալն են՝ 2, 3, ݇, 11, 12, 14: Ինչի՞ է հավասար ݇-ն:
(A) 9 (B) 8 (C) 7 (D) 6 (E) 5
30. Բագրատը կառուցեց 4 սմ կող ունեցող խորանարդ՝ օգտագործելով խորանարդիկներ,
որոնց կողը հավասար էր 1 սմ-ի: Ստացված խորանարդի նիստերից երեքը նա ներկեց
կարմիր, մնացած երեքը՝ կապույտ: Արդյունքում պարզվեց, որ խորանարդիկներից ոչ
մեկը չուներ 3 կարմիր նիստ: Խորանարդիկներից քանի՞սն ունեին և՛ կարմիր, և՛
կապույտ նիստեր:
(A) 0 (B) 8 (C) 12 (D) 24 (E) 32

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *