Իմ տերյանական բառարանը

ԱՇՆԱՆ ՄԵՂԵԴԻ

Աշուն է, անձրև… Ստվերներն անձև
Դողում են դանդաղ… Պաղ, միապաղաղ
Անձրև՜ ու անձրև …
Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ
Անհանգստություն…
Սպասիր, լսիր, ես չեմ կամենում
Անցած լույսերից, անցած հույզերից
Տառապել կրկին.
Նայիր, ա՜խ, նայիր, ցավում է նորից
Իմ հիվանդ հոգին…
Անձրև է, աշուն… Ինչո՞ւ ես հիշում,
Հեռացած ընկեր, մոռացած ընկեր,
Ինչո՞ւ ես հիշում.
Դու այնտեղ էիր, այն աղմկահեր
Կյանքի մշուշում…
Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում —
Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս…
Ես ցուրտ մշուշում.
Իմ հոգու համար չկա արշալույս —
Անձրև՜ է, աշո՜ւն…

Պաղ-Ցուրտ, սառն

Միապաղաղ-Մի զանգված կազմող, միաձույլ

աղմկահեր-Աղմկոտ՝ աղմկահույզ ալիքներով, խռովահույզ:

Անուրջ-Երևակայության մեջ ընկնելը, մտահածություն:

Արշալույս-Լույսը բացվելու ժամանակը և հորիզոնի պայծառ լուսավորումը այդ պահին:

Թումանյանական բառարան

  1. Արուշանյան Վահան
  2. Բալասանյան Կարինա
  3. Բաղիրյան Ռաֆայել
  4. Բաղդասարայան Գրիգոր
  5. Գրիգորյան Վահագն
  6. Դալլաքյան Արսեն
  7. Դանիել Թումասի
  8. Հակոբյան Արփինե
  9. Խաչատրյան Արևիկ
  10. Հովհաննիսյան Սեմ
  11. Մկրտումյան Անգելինա
  12. Սարգսյան Նարեկ
  13. Վանյան Էրիկ
  14. Գրիկուրովա Տաիսիա
  15. Գրիգորյան Տիգրան
  16. Հակոբյան Արսինե
  17. Օրդուխանյան Լանա
  18. Կարապետյանց Թամարա
  19. Շաքարյան Վազգեն
  20. Խաչատրյան Մաքս
  21. Դավիթ Գրիգորյան
  22. Դավիթ Մինասյան

Իմ թումանյանական բառարանը

Պատրանք

Վեր է կացել էն սարում
Մեր Չալակը իր թևից.
Գընում է մութ անտառում,
Քաջ ախպերըս ետևից։

Զըրնգում են նըրանք խոր
Էն անտառում կուսական.
Ես կանչում եմ նորից նոր,
Ինձ թըվում է, թե կըգան…

Զո՜ւր… վաղուց են, ա՜խ, նըրանք

Մեր սարերից գընացել.
Էն զիլ ձեներն են մենակ
Իմ ականջում մընացել…

Չալակ-շան անուն

Զիլ-Բարձր և սուր

Կուսական-Բնական վիճակում գտնվող, մարդկային մշակության չենթարկված: Կուսական հող՝ անտառ:

Երկու սև ամպ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝

Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

Հալածական-Հալածված, հալածվող

ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱԶՄՈՒԹՅՈՒՆԸ. ՄՈԼԵԿՈՒԼՆԵՐ ԵՎ ԱՏՈՄՆԵՐ

Նյութերն ունեն բազմաթիվ հատկություններ: Այդ հատկությունների շնորհիվ դրանք կարող են փոխազդել միմյանց հետ կամ նույնիսկ ինքնուրույն քայքայվել` առաջացնելով նոր նյութեր:

Այդ հատկությունները կոչվում են քիմիական հատկություններ։ Նյութերի քիմիական հատկություններն ուսումնասիրում է բնագիտության «քիմիա» կոչվող ճյուղը (գիտությունը):
Օրինակ՝ երկաթի քիմիական հատկություններից է ժանգոտելու հատկությունը: Երկաթյա մեխի արտաքին շերտի և օդի բաղադրության մեջ մտնող թթվածնի փոխազդեցությունից առաջանում է ժանգ, որը քիմիայում անվանում են երկաթի օքսիդ: Որքան էլ մեծ կամ փոքր լինի երկաթյա մեխը, միևնույնն է, նա ունի ժանգոտելու հատկություն:
Նյութերը հիմնականում կազմված են չափազանց փոքր մասնիկներից՝ մոլեկուլներից, ատոմներից կամ իոններից: Այդ մասնիկները գտնվում են մշտական շարժման մեջ, և նրանց միջև կան ազատ տարածություններ: Մոլեկուլներն իրենց հերթին կազմված են ատոմներից: Մոլեկուլներն ունեն այն քիմիական հատկությունները, որոնք ունի տվյալ նյութը:
Եթե մի քանի միլիգրամ կալիումի պերմանգանատ (մարգանցովկա) լցնենք ջրով լի բաժակի մեջ, ապա ջուրը կգունավորվի: Դա բացատրվում է նրանով, որ կալիումի պերմանգանատի մոլեկուլները տարածվում են ջրի ամբողջ ծավալով մեկ:
Փորձեք շաքարի կտորը լուծել մեկ բաժակ ջրում: Շաքարի մոլեկուլները նույնպես կտարածվեն ջրի մեջ՝ քաղցրացնելով այն:
Քլորի հոտը մենք զգում ենք, որովհետև նրա մոլե-կուլները տարածվում են օդում:
Միևնույն նյութի բոլոր մոլեկուլները միատեսակ են։ Հնարավոր չէ, օրինակ, տարբերել Սևանա լճի ջրի մոլեկուլը Միջերկրական ծովի ջրի մոլեկուլից։

Թեև մո լեկուլները շատ փոքր են, սակայն դրանք նույնպես հնարավոր է բաժանել ավելի փոքր մասնիկների՝ ատոմների։ Երկար ժամանակ գիտնականները կարծում էին, թե ատոմներն անբաժանելի են։ «Ատոմ» բառն ունի հունարեն ծագում և նշանակում է հենց անբաժանելի: Սակայն ավելի ուշ նրանք պարզեցին, որ ատոմները ևս հնարավոր է բաժանել ավելի փոքր մասնիկների։ Այդ մասին ավելի մանրամասն կիմանաք բարձր դասարաններում։
Տարբեր նյութերի մոլեկուլներ կազմված են տարբեր տեսակի ուքանակի ատոմներից։
Օրինակ՝ ջրածնի մոլեկուլը կազմված է ջրածնի երկու ատոմներից։ Թթվածնի մոլեկուլը կազմված է թթվածնի երկու ատոմներից, օզոնի մոլեկուլը՝ թթվածնի երեք ատոմներից։
Ջրի մոլեկուլը կազմված է թթվածնի մեկ և ջրածնի երկու ատոմներից։ Ինչպես տեսնում եք, միևնույն մոլեկուլում կարող են լինել տարբեր նյութերի ատոմներ։
Կախված մոլեկուլի բաղադրությունից, նրա ատոմների քանակից՝ տվյալ նյութի հատկությունները կարող են խիստ տարբերվել մեկ այլ նյութի հատկություններից։ Օրինակ՝ օզոնը և թթվածինը տարբեր նյութեր, սակայն երկուսն էլ կազմված են միայն թթվածնի
ատոմներից: Թթվածնի մոլեկուլը, ինչպես արդեն գիտեք, կազմված է թթվածնի երկու ատոմից, իսկ օզոնի մոլեկուլը՝ թթվածնի երեք ատոմից: Այսինքն՝ այդ նյու֊թերի մոլեկուլներն ունեն տարբեր քանակի թթվածնի ատոմներ: Այդ պատճառով խիստ տարբեր են նրանց հատկությունները. թթվածինն անհրաժեշտ է շնչառության համար, իսկ օզոնը թունավոր նյութ է։