Թագավորության հզորացումը

Իշպուինի արքան։ Ասորեստանի նվաճողական քաղաքականությունը գնալով ավելի սպառնալի էր դառնում։ Դրա դեմ անհրաժեշտ էր պայքարել համատեղ ուժերով։ Մի կողմից՝ ընդհանուր թշնամուց վտանգը, մյուս կողմից՝ Հայկական լեռնաշխարհի բնակիչների ազգակցությունն արագացրին ողջ Հայաստանը մեկ միասնական պետության մեջ համախմբելու գործընթացը։

Սարդուրի 1-ին հաջորդեց նրա որդի Իշպուինին (Ք․ա․ մոտ 825-810 թթ․)։ Վանի թագավորության հզորացման և ողջ Հայաստանի միավորման գործում կարևոր դեր խաղացին Իշպուինի արքայի սկսած և նրա որդի Մենուայի կողմից շարունակված բարեփոխումները։

Հատկապես կարևոր էրն ռազմական բարեփոխումները։ Հասարակ ժողովրդից կազմավորված նախկին աշխարհազորը փոխարինվեց արհեստավարժ, ըստ զորատեսակների բաժանված բանակով։ Անցկացվեց զորքի վերազինում։ Ստեղծվեց ամրոցների մեծ ցանց։

Բացառիկ նշանակություն ուներ կրոնական բարեփոխումը։ Ողջ պետության համար ստեղծվեց միասնական դիցարան։ Դա արձանագրվել է «Մհերի դուռ» կոչվող ժայռի վրա՝ Վանի մոտ։

Կարևոր էր նաև տեղական սեպագրի ստեղծումը (մինչ այդ օգտագործվում էր ասորեստանյան սեպագիրը ասուրերեն)։

Այդ բարեփոխումների շնորհիվ երկիրն ամրապնդվեց և ուժեղացավ։ Զգալիորեն ընդլայնվեցին թագավորության սահմանները։ Իշպուինիի օրոք թագավորությանը միացվեց սահմանակից Մանա երկիրը, Արդինի- Մուսասիր քաղաքը։ Վերջինս դարձավ գերագույն աստված Խալդիի պաշտամունքի գլխավոր կենտրոնը։

Երկրի հզորացումը Մենուա արքայի օրոք։ Մենուայի գահակալության շրջանում (Ք․ա․ 810-786 թթ․) Վանի թագավորությունը ավելի է հզորանում։ Դրան նպաստեց երկրի տնտեսական առաջընթացը։ Վանա լճի արևելքում կառուցվեց 72 կմ երկարությամբ ջրանցք, որը ժողովրդի մեջ հայտնի է «Շամիրամի ջրանցք» անունով։

Մենուա արքայի հաղթարշավների շնորհիվ Հայկական լեռնաշխարհի մեծագույն մասը միավորվում է մեկ կենտրոնացված պետության մեջ։ Իսկ Հայաստանի հյուսիսային շրջանների իշխանությունները ընդունում են նրա գերիշխանությունը և պարտավորվում վճարել հարկեր։

Մենուա արքան իր գերիշխանությունն է հաստատում Ուրմիա լճի ավազանից շատ հարավ և Եփրատ գետից արևմուտք։ Նա նաև վերահսկողություն է սահմանում Զագրոսյան լեռներով դեպի արևելք և դեպի Փոքր Ասիա տանող գլխավոր ճանապարհների վրա։ Մենուան հաղթանակներ է տանում Առաջավոր Ասիայի այդ ժամանակվա հզոր տերության՝ Ասորեստանի նկատմամբ։ Այս ամենի արդյունքում Վանի թագավորությունը վերածվեց տարածաշրջանի հզոր պետության։

Հարցեր և առաջադրանքներ

1․ Ի՞նչ գործոններ նպաստեցին Հայաստանը մեկ միասնական պետության մեջ համախմբելուն։

Վանի թագավորության հզորացման և ողջ Հայաստանի միավորման գործում կարևոր դեր խաղացին Իշպուինի արքայի սկսած և նրա որդի Մենուայի կողմից շարունակված բարեփոխումները։

2․ Շարադրեք Իշպուինի արքայի օրոք սկսված և Մենուայի օրոք շարունակված բարեփոխումների մասին։

Իշպուին սկսեց միավոր Հայաստանը, իսկ Մենուան ավարտեց այդ գործը։
3․ Ի՞նչ գիտեք Արդինի-Մուսասիրի մասին։

Արդինի-Մուսասիրիի շնորհիվ է եղել Հայաստանի  հզորացումը։
4․ Ո՞վ է կառուցել «Շամիրամի ջրանցքը», ինչ գիտեք այդ մասին։

Վանա լճի արևելքում կառուցվեց 72 կմ երկարությամբ ջրանցք, որը ժողովրդի մեջ հայտնի է «Շամիրամի ջրանցք» անունով։Ջրանցքը կառուցվեց Մենուայի օրոգ։
5․ Ներկայացրեք Մենուա արքայի գերիշխանության սահմանները։

Մենուա արքան իր գերիշխանությունն է հաստատում Ուրմիա լճի ավազանից շատ հարավ և Եփրատ գետից արևմուտք։ Նա նաև վերահսկողություն է սահմանում Զագրոսյան լեռներով դեպի արևելք և դեպի Փոքր Ասիա տանող գլխավոր ճանապարհների վրա։ Մենուան հաղթանակներ է տանում Առաջավոր Ասիայի այդ ժամանակվա հզոր տերության՝ Ասորեստանի նկատմամբ։ Այս ամենի արդյունքում Վանի թագավորությունը վերածվեց տարածաշրջանի հզոր պետության։

Ամբողջ թվեր

1)Կատարե՛ք գումարումները և համեմատե՛ք արդյունքները․

ա)-15+(-23) = -23+(-15)

բ)48+(-36) = (-36)+48

գ)-25+16 = 16+(-25)

դ)-8+(18+(-7)) = (-8+18)+(-7)

ե)13+(-6+(-7)) = (13+(-6))+(-7)

2)Հաշվե՛ք.

ա)(-5+8)+9=22

բ)(14-18)-7=3

գ)96-(-72+13)=11

դ)-75-(-75+8)=-10

ե)79+(48-79)=206

զ)14-(15-94)=65

3)Հաշվե՛ք.

ա)2 x (-3) x (-10)=60

բ)(-4) x 17 x 25=-1700

գ)8 x (-25) x (-3)=600

դ)(-6) x (-5) x (-7)=210

ե)8 x (-17) x (-125)=17000

զ)(-3) x 16 x (-125)=6000

Վերլուծություն

Եղևնին արտաքինից փշոտ էր,նրան ոչ մեկ չէր սիրում,բայց մեր կյանքում էլ կան մարդիկ ովքեր կգտնեն քո մեջ լավը։Մյուս երկու ընկերները ինքնավստահ էին և բոլորին թերագնահատում էին առանց իրենց նայելու։Պատմվածքը մեզ սովորեցնում է,որ կապ չունի թե ինչպիսին ես դու արտաքինց,կարևորը ունենաս մեծ սիրտ։Մենք մեր կյանքում էլ ենք հանդիպում այսպիսի մարդկանց,ովքեր թերագնահատում են մեզ և մեր աշխատանքը,բայց նաև կան մարդիկ ովքեր սիրում,գնահատում են մեզ։

Մենք բոլորս պետք է սիրենք միմյանց,որովհետև դա փոխադարձ է։Եղևնին սիրում էր բոլորին դրա համար հրեշտակը կատարեց իր ցանկությունը։