My day

https://www.youtube.com/watch?v=o2RbAefTH0k&list=UUy7uVR5BRZtbWKm57-TeXcg&index=1

Every morning I get up at 7 o’clock , wash my hands and
face and brush my teeth . I dress , then I
have breakfast and go to school .

We have five or six lessons at school. I have my lunch at school. I
come home at 2 o’clock. I have a rest. I play games. I like computer games.
Then I do my lessons. At seven o’clock I have dinner with
my mother, father and sister. In the evening we watch TV.
I go to bed at 11 o’clock.

Մաթեմատիկա

  1. Լրացրո՛ւ աղյուսակի դատարկ վանդակները։
   1 հատի/ կտորի արժեքը 2 հատի արժեքը 3 հատի արժեքը 4 հատի արժեքը
Կարկանդակ 110 դրամ 220 330 440
Փքաբլիթ 120  դրամ 240 360 480
Թխվածքաբլիթ 200 դրամ 400 600 800
Պիցցա 150 դրամ 300 450 600
Հալվա 130 դրամ 260 390 520

 

Ա․ Որքա՞ն գումար է հարկավոր  մեկ կարկանդակ և երեք փքաբլիթ գնելու համար։

110+360=470

Պատ՝․470 դրամ

Բ․ Որքա՞ն գումար է հարկավոր հինգ կտոր պիցցա և երկու կտոր հալվա գնելու համար:

5×150=750

2×130=260

750+260=1010

Պատ՝․1010 դրամ

 

 

Գ․ Որքա՞ն գումար է հարկավոր  երկու կտոր թխվածքբլիթ և երեք կտոր հալվա գնելու համար։

 

3×130=390

2×200=400

400+390=790

 

  1. Լրացրու՛ շարքում  պակասող թվերը։

 

1000 2000 3000 4000 5000 6000 7000 8000 9000 10.000
10.000 9000 8000 7000 6000 5000 4000 3000 2000 1000

 

Կռահի՛ր օրինաչափությունը և ավելացրո՛ւ ևս մեկ թիվ։

Ա․  111, 222, 333,444

Բ․ 1, 2,, 6, 24,120

Գ․ 80, 40, 20,10

Դ․ 1000, 900, 700, 400, 0

  1. Թվերը դասավորի՛ր աճման կարգով:

Ա․ 4510, 4150, 4015, 4105,4501, 4510

4015,4115,4501,4501,4510,

Բ․ 5670, 5067, 5607, 5760, 5706, 5076

5067,5076,5607,5670,5706,5760

  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը:

45 : 9 + 36: 9 + 81: 9 + 18: 9 + 72: 9 + 27: 9+ 9: 9 + 90 : 9 =

45:9=5

36:9=4

81:9=9

18:9=2

72:9=8

27:9=3

9:9=1

90:9=10

5+4+9+2+8+3+1=42

 

 

42: 6 + 54: 6 + 12: 6 + 36: 6 + 6: 6 + 60 : 6 + 48: 6 + 24 : 6 =

42:6=7

54:6=9

12:6=2

36:6=6

6:6=1

60:6=10

48:6=8

24:6=4

7+9+2+6+1+10+8+4=47

 

 

  1. Լուծի՛ր խնդիրները։

Ա. Վարդուհին պատրաստեց 40 բլիթ: 40 բլիթ պատրաստելու համար օգտագործեց 1 լ կաթ, մեկ կգ ալյուր, կես կգ շաքարավազ, 1 թթվասեր, 4 ձու: Ինչքա՞ն գումար ծախսեց Վարդուհին:

 

 

Գնացուցակ  
1 ձու 70 դրամ
1 կգ ալյուր 400 դրամ
1 կգ շաքարավազ 400 դրամ
1 թթվասեր 250 դրամ
1 լ կաթ 420 դրամ

 

Լուծում

420+400+200+250+70×4=1550

Պատ.՝1550

 

Բ. Էվան պատրաստեց 30 կտոր պիցցա: 30 կտոր պատրաստելու համար օգտագործեց  5 խմոր, կես կգ պանիր, կես կգ հավի միս, 1 կետչուպ, 1 թթվասեր, 5 ձու: Ինչքա՞ն գումար ծախսեց Էվան:

Գնացուցակ  
1 ձու 50 դրամ
1 խմոր 200 դրամ
1 թթվասեր 280 դրամ
1 կետչուպ 320 դրամ
1 կգ պանիր 4000 դրամ
1 կգ հավի միս 2000 դրամ

 

Լուծում

5×200=1000

4000:2=2000

2000:2=1000

5×50=250

1000+2000+1000+250+320+280=4850

 

Պատ.՝4850

 

Տերն ու Ծառան

ՏԵՐՆ ՈՒ ԾԱՌԱՆ

Աստված բարի տա ձեզ էլ, երկու ախպորն էլ։ Լինում են, չեն լինում երկու աղքատ ախպեր են լինում։ Մտածում են ինչ անեն, ոնց անեն, որ իրենց տունը պահեն։ Վճռում են՝ փոքրը տանը մնա, մեծը գնա մի ունևորի ծաոա մտնի, ռոճիկ ստանա, ղրկի տուն։

 

Էսպես էլ մեծը վեր է կենում գնում մի հարուստի մոտ ծառա մտնում։

 

Ժամանակ նշանակում են մինչև մին էլ կկվի ձեն ածելը։ Էս հարուստը մի չլսված պայման է դնում ծառային։ Ասում է՝ «մինչև էն ժամանակը թե դու բարկանաս, դու հազար մանեթի տուգանք տաս ինձ, թե ես բարկանամ՝ ես տամ»։

 

— Ես որ հազար մանեթ չունեմ ո՞րտեղից տամ,— ասում է ծառան։

 

— Բան չկա, փոխարենը ինձ տասը տարի ձրի կծառայես։

 

Տղեն մին վախենում է էս տարօրինակ պայմանից, մին էլ մտածում է, թե ինչ պետք է պատահի։ Ինչ ուզում են անեն, ես եմ ու չեմ բարկանալ, պրծանք գնաց։ Իսկ թե իրենք կբարկանան, թող իրենք էլ տուժեն իրենց դրած պայմանով։

 

Ասում է լավ. համաձայնում է։

 

Պայմանը կապում են ու մտնում ծառայության։

 

Մյուս օրը վաղ տերը վեր է կացնում ծառային ղրկում է արտը հնձելու։

 

— Գնա՛,— ասում է,— քանի լուս-լուս է հնձի, որ մութն ընկնի կգաս։

 

Ծառան գնում է ամբողջ օրը հնձում, իրիկունը հոգնած գալիս է տուն։ Տերը հարցնում է.

 

— Էդ ո՞ւր եկար։

 

— Դե արևը մեր մտավ, ես էլ եկա։

 

— Չէ՛, էդպես չի։ Ես քեզ ասել եմ՝ քանի լուս է, պետք է հնձես։ Արևը մեր մտավ, բայց տես, նրա ախպեր լուսնյակը դուրս եկավ։ Սա ինչ պակաս է լուս տալի…

 

— Էդ ո՞նց կլինի…— զարմանում է ծառան։

 

— Հը՞, դու արդեն բարկանո՞ւմ ես,— հարցնում է տերը։

 

— Չէ՛, չեմ բարկանում…, ես միայն ասում էի՝ հոգնած եմ… Մի քիչ հանգստանամ…— կզկզում է վախեցած ծառան ու գնում է նորից հնձելու։

 

Հնձում է, հնձում, մինչև լուսնյակը մեր է մտնում։ Բայց լուսնյակը մեր է մտնում թե չէ, դարձյալ արեգակն է դուրս գալի։ Ծառան ուժասպառ արտում վեր է ընկնում։

 

— Վա՛յ, քու արտն էլ հարամ ըլի, քու հացն էլ, քու տված ռոճիկն էլ…— սկսում է հայհոյել հուսահատված։

 

— Հը՞, դու բարկանո՞ւմ ես,— կանգնում է գլխին հարուստը. Երբ որ բարկանում ես, մեր պայմանը պայման է։ Էլ չասես թե քեզ հետ առանց իրավունքի վարվեցին։

 

Ու պայմանի ուժով ստիպում է, ծառան կամ հազար մանեթ տուգանք տա, կամ տասը տարի ձրի ծառայի։

 

Ծառան մնում է կրակի մեջ։ Հազար մանեթ չուներ, թե տար հոգին ազատ աներ, տասը տարի էլ էս տեսակ մարդու ծառայելն անկարելի բան էր։ Միտք է անում, միտք, վերջը հազար մանեթի պարտամուրհակ է տալիս հարուստին, դառն ու դատարկ վերադառնում տուն։

 

— Հը՛, ի՞նչ արիր,— հարցնում է փոքր ախպերը։ Ու մեծ ախպերը նստում է, գլխին էկածը պատմում, ինչպես որ պատահել էր։

 

— Բան չկա,— ասում է փոքրը,— դարդ մի անի. դու տանը կաց, հիմի էլ ես գնամ։

 

Վեր է կենում հիմի էլ փոքր ախպերն է գնում ծառա մտնում է՛լ նույն հարուստի մոտ։

 

Հարուստը դարձյալ ժամանակը որոշում է մինչև գարնան կկվի ձեն ածելը, ու պայման է դնում, որ եթե ծառան բարկանա, հազար մանեթ տուգանք տա կամ տասը տարի ձրի ծառայի, թե ինքը բարկանա, հազար մանեթ տա ու էն օրից էլ ծառան ազատ է։

 

— Չէ , էդ քիչ է,— հակառակում է տղեն։— Թե դու բարկանաս, դու ինձ երկու ոազար մանեթ տաս, թե ես բարկանամ, ես քեզ երկու ոազար մանեթ տամ կամ քսան տարի ձրի ծառայեմ։

 

— Լա՛վ,— ուրախանում է հարուստը։ — Պայմանը կապում են ու այժմ էլ փոքր ախպերն է մտնում ծառայության։

 

Առավոտը լուսանում է, էս ծառան վեր չի կենում տեղից։ Տերը դուրս է գնում, տուն է գալի, էս ծառան դեռ քնած է։

 

— Ա՛յ տղա, դե վեր կաց, է՜, օրը ճաշ դառավ։

 

— Հը՞, բարկանո՞ւմ ես դու…— գլուխը վեր է քաշում ծառան։

 

— Չէ´ , չեմ բարկանում,— վախեցած պատասխանում է տերը, միայն ասում եմ՝ պետք է արտը գնանք հնձելու։

 

— Հա, որ էդ ես ասում ոչինչ, կգնանք, ինչ ես վռազում։

 

Վերջապես ծառան վեր է կենում, սկսում է տրեխները հագնել։ Տերը դուրս է գնում, ներս է գալի, սա դեռ տրեխները հագնում է։

 

— Ա՛յ տղա, դե շուտ արա, հագի, է՜…

 

— Հը´, հո չե՞ս բարկանում։

 

— Չէ՛, ո՞վ է բարկանում, ես միայն ուզում էի ասել՝ ուշանում ենք…

 

— Լա՛, էդ ուրիշ բան է. թե չէ՝ պայմանը պայման է։ Մինչև ծառան տրեխները հագնում է, մինչև արտն են գնում, ճաշ է դառնում։

 

— Էլ ինչ հնձելու ժամանակ է,— ասում է ծառան,— տեսնում ես ամենքն էլ ճաշում են, մենք էլ մեր ճաշն ուտենք՝ հետո։

 

Նստում են, ճաշն ուտում։ Ճաշից հետո էլ ասում է՝ «Մշակ մարդիկ ենք, պետք է մի քիչ քնենք, հանգստանանք, թե չէ՞»։ Գլուխը կոխում է խոտերի մեջն ու քնում մինչև իրիկուն։

 

— Տո´, վեր կաց է, մթնեց է՛, ուրիշները հնձեցին, մեր արտը մնաց… Վա՜յ քու դեսը ղրկողի վիզը կոտրվի, վա՜յ քու կերածն էլ հարամ ըլի, քու արածն էլ… էս ինչ կրակի մեջ ընկա…— սկսում է գոռգոռալ հուսահատված տերը։

 

— Հը՞, չըլինի՞ թե բարկանում ես,— գլուխը վեր է քաշում ծառան։

 

— Չէ՛, ո՞վ է բարկանում, ես էն էի ասում, թե՝ մթնել է, տուն գնալու ժամանակն է։

 

— Հա՛, էդ ուրիշ բան է, գնանք, թե չէ հո մեր պայմանը գիտես, վա՜յ նրա մեղքը, ով բարկացավ։

 

Գալիս են տուն։ Տեսնում են հյուր է եկել։ Ծառային ղրկում են թե՝ գնա ոչխար մորթի։

 

— Ո՞րը։

 

— Որը կպատահի։

 

Ծառան գնում է։ Մի քիչ հետո լուր են բերում հարուստին, թե՝ հասի, որ քու ծառան ամբողջ հոտդ կոտորեց։ Էս ոարուստը վազում է, տեսնում է՝ ճիշտ որ, ինչ ոչխար ունի, բոլորը ծառան մորթել է։ Գլխին տալիս է, գոռում.

 

— Էս ի՞նչ ես արել, ա՛յ անաստված, քու տունը քանդվի, ինչ իմ տունը քանդեցիր…

 

— Դու ասիր՝ «ո՛ր ոչխարը պատահի , մորթի», ես էլ եկա, բոլորը պատահեցին բոլորը մորթեցի, ուրիշ ավել պակաս ի՞նչ եմ արել,— հանգիստ պատասխանում է ծառան,— բայց կարծեմ դու բարկանում ես…

 

— Չէ՛, բարկանում չեմ, միայն ափսոսս գալիս է, որ էսքան ապրանքս փչացավ…

 

— Լա՛վ, որ բարկանում չես, է՛լ կծառայեմ։

 

Հարուստը մտածում է, ինչ անի, ոնց անի, որ էս ծառայիցն ազատվի։ Պայման է կապել մինչև մին էլ գարնան՝ կկվի ձեն ածելը, այնինչ դեռ նոր են մտել ձմեռը, դեռ ո՞րտեղ են գարունն ու կկուն…

 

Միտք է անում, միտք, մի հնար է մտածում։ Կնոջը տանում է անտառում մի ծառի վեր հանում ու պատվիրում, որ «կուկու» կանչի։ Ինքը գալիս է ծառային տանում թե՝ արի գնանք անտառը որսի։ Հենց անտառն են մտնում թե չէ, կինը ծառի վրայից կանչում է. «կուկո՛ւ, կուկո՛ւ…»

 

— Ըհը´, աչքդ լուս,— ասում է ծառային տերը.— կկուն կանչեց, ժամանակդ լրացավ…

 

Տդեն գլխի է ընկնում տիրոջ խորամանկությունը։

 

— Չէ՛, ասում է, ով է լսել, որ տարու էս եղանակին, ձմեռվա կեսին, կկուն ձեն ածի, որ սա ձեն է ածում։ Ես պետք է էս կկվին սպանեմ, սա ինչ կկու է…

 

Ասում է ու հրացանը քաշում դեպի ծառը։ Տերը գոռալով ընկնում է առաջը.

 

— Վա՛յ, չզարկես, աստծու սիրուն… սև լինի քու պատահելու օրը, էս ինչ փորձանք էր, որ ես ընկա մեջը…

 

— Հը՞, չլինի՞ թե բարկանում ես…

 

— Հա՛, ախպեր, հերիք էր. արի՝ ինչ տուգանք տալու եմ տամ, քեզանից ազատվեմ։ Իմ դրած պայմանն է, ես էլ պետք է տուժեմ։ Հիմի նոր եմ հասկանում էն հին խոսքը՝ թե «մարդ ինչ անի, իրեն կանի»։

 

Էսպես հարուստը խելոքանում է, իսկ փոքր ախպերը մեծ ախպոր տված պարտքի թուղթը պատռում է, հազար մանեթ տուգանքն էլ առնում ու վերադառնում տուն։